Ֆելիքս Կրես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆելիքս Կրես
Ծնվել էհունիսի 1, 1966(1966-06-01)[1]
ԾննդավայրԼոձ, Q20033850?, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն
Վախճանվել էհոկտեմբերի 14, 2022(2022-10-14) (56 տարեկան)
Մասնագիտությունգրող
Լեզուլեհերեն
ՔաղաքացիությունFlag of Poland.svg Լեհաստան
Պարգևներ
Կայքkres.mag.com.pl

Ֆելիքս Վիկտոր Կրես (լեհ.՝ Feliks Wiktor Kres, հունիսի 1, 1966(1966-06-01)[1], Լոձ, Q20033850?, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն - հոկտեմբերի 14, 2022(2022-10-14)), իսկական անունը՝ Վիտոլդ Խմելեցկի (լեհ.՝ Witold Chmielecki[2], հունիսի 1, 1966(1966-06-01)[1], Լոձ, Q20033850?, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն - հոկտեմբերի 14, 2022(2022-10-14)), լեհ գրող, որ ստեղծագործել է ֆենտեզի ժանրում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտոլդ Խմելեցկին ծնվել է 1966 թվականի հունիսի 1-ին Լեհաստանի Լոձ քաղաքում։

Իր առաջին պատմվածքը՝ «Կախարդ» (լեհ.՝ Mag), Ֆելիքս Կրեսը գրել է 1983 թվականին «Ֆանտաստիկա» ամսագրի կազմակերպած մրցույթի համար։ Պատմվածքը մրցույթում զբաղեցրել է երկրորդ տեղը։ Հետագայում Ֆելիքս Կրեսը հրատարակել է 8 վիպակներ ու ավելի քան 10 պատմվածքներ։

Ֆելիքս Կրեսն առավել հայտնի է իր ֆանտաստիկ երկերի շարքով։ Դրանցից առաջինը «Շերերյան շարքն» է, որի գործողությունները տեղի են ունենում Շերեր մտացածին աշխարհում, որտեղ մարդկանցից բացի բնակվում են նաև կատուների ու գիշակեր թռչունների բանական ռասաներ։ «Piekło i szpada» («Դժոխք և սուսեր») շարքում նկարագրվում է XVII դարի այլընտրանքային Երկիրը, որտեղ մարդիկ պայքարում են դևերի ու այլ արարածների դեմ, ովքեր Սատանայից էլ շուտ են ստեղծվել։

Երկար տարիներ Ֆելիքս Կրեսը «Fenix», «Magia i Miecz», «Science Fiction» ամսագրերում տպագրում է հոդվածներ, որոնց նպատակն է օգնել երիտասարդ գրողներին։ Հեղինակել է սկսնակ գրողներին ուղղված խորհուրդների գիրք՝ «Կոտրված փետուրների սրահ» (լեհ.՝ Galeria złamanych piór

Ֆելիքս Կրեսը «Մութ տարածությունների թագավոր» վիպակի համար 1992 թվականին արժանացել է Յանուշ Զեյդելի անվան մրցանակի, որ ամենահեղինակավոր պարգևն է լեհական ֆանտաստիկայի բնագավառում։ Նրա ստացել է նաև «Շլյակֆ» (1993 և 2001) և «Սֆինքս» (2000) մրցանակներ, ինչպես նաև պարգևատրվել է «Ֆանտաստիկա» (1987) և «Վոյաջեր» (1991) ամսագրերի ընթերցողների մրցանակներով։

Ֆելիքս Կրեսի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, չեխերեն և իսպաներեն։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն ինչի գիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հյուսիսային սահման
  • Մութ տարածությունների թագավոր
  • Գրոմբելարդյան լեգենդ
  • Պատերազմի թագուհի
  • Լքված թագավորություն
  • Անառիկ լեռների պահապանները

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. http://pbl.ibl.poznan.pl/dostep/index.php?s=d_biezacy&f=tworcy_szczegoly&p_osoba=16581 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]