Ֆելիքս Կոստանդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆելիքս Կոստանդյան
Ծնվել է1929
ԾննդավայրՕձուն, Հայաստան
Մահացել է2011
Մահվան վայրՕձուն, Լոռու մարզ, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան (1953)
Մասնագիտությունճարտարագետ-մեխանիկ
ԱմուսինՊայծառ Դիլբարյան
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և ՀԽՍՀ վաստակավոր շինարար

Ֆելիքս Հայկի Կոստանդյան (1929, Օձուն, Հայաստան - 2011, Օձուն, Լոռու մարզ, Հայաստան), ինժեներ-մեխանիկ, ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1972)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆելիքս Կոստանդյանը ծնվել է 1929 թվականին Լոռու մարզի Օձուն գյուղում։ 1953 թվականին ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի մեխանիզացիայի ֆակուլտետը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոստանդյանի կինը բժշկուհի, ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ (1970) Պայծառ Դիլբարյանն էր (1932, Սպիտակ - 2009, Օձուն), որը հատկապես ակտիվ գործունեություն է ծավալել երկրաշարժից տուժած տարածքներում։ Պարգևատրվել է Պատվո նշան շքանշանով (1966)[1]։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆելիքս Կոստանդյանն աշխատել է Կրասնոդարի երկրամասում, այնուհետև Ալավերդու քիմիական, ապա պղնձաքիմիական կոմբինատում։ Աշխատանքային գործունեությունը շարունակել է Ախթալշին տրեստում՝ որպես գլխավոր մեխանիկ, շինմեքենայացման գլխավոր վարչության պետ։ Երկար տարիներ եղել է շինմոնտաժային տրեստի կառավարիչ՝ ակտիվ մասնակցություն ունենալով Ալավերդու պղնձաքիմիական կոմբինատի շինարարական և արտադրատեխնիկական վերակառուցման աշխատանքներում։ Տրեստում նրա կառավարիչ աշխատելու ժամանակահատվածում վերակառուցվել է ոչ միայն պղնձաքիմիական կոմբինատը, այլև բուռն վերելք է ապրել նաև Ալավերդի քաղաքը։ Այստեղ ձևավորվել է Սանահինի նոր թաղամասը, կառուցվել են Ալավերդի-Սանահին ճոպանուղին, ավտոճանապարհը, դպրոցի, մանկապարտեզի, տեխնիկումի շենքերը, մշակույթի պալատը, հյուրանոցը։ Այդ տարիներին շինմոնտաժային տրեստի գործունեության շրջանակը ընդգրկել է նաև Ալավերդի քաղաքի վարչական տարածքի մեջ մտնող Սանահին, Ակներ, Թումանյան, Այրում, Ախթալա բնակավայրերը, նաև Ստեփանավանի, Թումանյանի, Կալինինոյիյի, Նոյեմբերյանի շրջանները[1]։

1981 թվականից Կոստանդյանը ղեկավարել է «Հանրապետական շինարարական կենտրոն» վերապատրաստման դպրոցը։ Նա նաև կազմակերպել է հանրօգուտ միջոցառումներ և նախաձեռնություններ, եղել է հասարակական ակտիվ աշխատող[2]։

Կոստանդյանը մեծ աշխատանք է կատարել Երևանաբնակ հայրենակիցների համախմբման, հայրենի բնաշխարհի հետ կապի ամրապնդման ուղղությամբ։ Երկար տարիներ գլխավորել է Երևանաբնակ օձունեցիների «Օձուն» և լոռեցիների «Թումանյան» հայրենակցական միությունը[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին Կոստանդյանը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Թումանյանական աշխարհ, Մշակութային գիտարան/Գ. Շախկյան Եր.։ 2016, 848 էջ
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, Երևան, 2007