Ֆելիքս Էրմակորա
Արտաքին տեսք
| Ֆելիքս Էրմակորա գերմ.՝ Felix Ermacora | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 13, 1923[1] |
| Ծննդավայր | Կլագենֆուրտ, Ավստրիա |
| Մահացել է | փետրվարի 24, 1995[1] (71 տարեկան) |
| Մահվան վայր | Վիեննա, Ավստրիա |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Լեոպոլդի և Ֆրանցի անվան Ինսբրուքի համալսարան |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ, իրավապաշտպան և պրոֆեսոր |
| Աշխատատու | Վիեննայի համալսարան, Լեոպոլդի և Ֆրանցի անվան Ինսբրուքի համալսարան և Միավորված ազգերի կազմակերպություն |
| Զբաղեցրած պաշտոններ | Ավստրիայի ազգային խորհրդի անդամ |
| Կուսակցություն | Ավստրիայի ժողովրդական կուսակցություն |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | Sudetendeutsche Akademie der Wissenschaften und Künste? |
Ֆելիքս Էրմակորա (գերմաներեն` Felix Ermacora, հոկտեմբերի 13, 1923[1], Կլագենֆուրտ, Ավստրիա - փետրվարի 24, 1995[1], Վիեննա, Ավստրիա), ավստրիացի իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ։ Ավստրիայի ԳԱ թղթակից անդամ։
Աշխատակցել է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մի շարք միջազգային կազմակերպությունների (ՄԱԿ-ի, Եվրոպական խորհրդարանին կից) հետ։
Հայկական հարցին նվիրված հրապարակությունների հեղինակ է։ Թուրքիայում հայերի զանգվածային կոտորածները (1915-1916 թթ.) դիտարկելով միջազգային իրավունքի տեսանկյունից` Էրմակորան այդ չարագործությունը որակել է որպես ցեղասպանություն։ Գրել է 1988 թվականին Գերմանիայում հրապարակված «Հայերի ցեղասպանությունը» փաստաթղթերի ժողովածուի 2-րդ հատորի նախաբանը[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
- ↑ Ա. Օհանջանյան։ «Հայկական հարց» հանրագիտարան, Ե., 1996, էջ 137
Կատեգորիաներ:
- Հոկտեմբերի 13 ծնունդներ
- 1923 ծնունդներ
- Քլանգեֆուրտ քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 24 մահեր
- 1995 մահեր
- Վիեննա քաղաքում մահացածներ
- Վիեննայի համալսարանի դասախոսներ
- ՄԱԿ-ի պաշտոնյաներ
- Անձինք այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ անձի մասին
- Ավստրիայի քաղաքական գործիչներ
- Ավստրիացի իրավաբաններ
- ՄԱԿ-ի հատուկ զեկուցողներ
- Ավստրիացի գիտնականներ