Jump to content

Ֆելիքս Բաումգարտներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆելիքս Բաումգարտներ
գերմ.՝ Felix Baumgartner
Դիմանկար
Ծնվել էապրիլի 20, 1969(1969-04-20)[1][2][3]
ԾննդավայրԶալցբուրգ, Ավստրիա[4]
Մահացել էհուլիսի 17, 2025(2025-07-17)[5][6] (56 տարեկան)
Մահվան վայրՊորտո Սանտ Էլպիդիո, Ֆերմո, Մարկե, Իտալիա[5][6]
Քաղաքացիություն Ավստրիա
Մայրենի լեզուգերմաներեն
Մասնագիտությունskydiver, ռազմական գործիչ, ավտոարշավորդ, բռնցքամարտիկ, հնարքներ բանեցնող և մարզիկ
Պարգևներ և
մրցանակներ
🌐
Ստորագրություն
Изображение автографа
 Felix Baumgartner Վիքիպահեստում

Ֆելիքս Բաումգարտներ (գերմ.՝ Felix Baumgartner, ապրիլի 20, 1969(1969-04-20)[1][2][3], Զալցբուրգ, Ավստրիա[4] - հուլիսի 17, 2025(2025-07-17)[5][6], Պորտո Սանտ Էլպիդիո, Ֆերմո, Մարկե, Իտալիա[5][6]), ավստրիացի պարաշյուտիստ, բեյսջամփեր։ Մեծ ճանաչում է ձեռք բերել վտանգավոր հնարքների կատարումով։ Նախկինում ծառայել է ավստրիական բանակում, որտեղ զբաղվել է անկարգելից թռիչքներով[8]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1969 թվականի ապրիլի 20-ին։ 1999 թվականին սահմանել է համաշխարհային ռեկորդ` անկարգելով կատարելով ամենաբարձր թռիչքը, երբ թռել է Մալայզիայի Կուալա Լումպուր քաղաքում գտնվող Պետրոնաս աշտարակներից։ 2003 թվականի հուլիսի 31-ին Բաումգարտները դարձել է առաջին մարդը, որ թռել է ողջ Լա Մանշի վրայով հատուկ այդ թռիչքի համար պատրաստված ածխածնային հյուսվածքներով թևերով[9][10]։

Բաումգարտները համաշխարհային ռեկորդ է սահմանել նաև բեյսջամփինգում ամենացածր թռիչքով, երբ 29 մ բարձրությունից թռել է Ռիո դե Ժանեյրոյի Հիսուս Քրիստոսի արձանի ձեռքից[11]։

Նա դարձել է առաջին մարդը, ով թռել է Միյոյի ուղանցույցից (Ֆրանսիա) 2004 թվականի հունիսի 27-ին, և առաջին մարդը, ով թռել է Turning Torso շինությունից (Մալմյո, Շվեդիա) 2006 թվականի օգոստոսի 18-ին[12]։

2007 թվականի դեկտեմբերի 12-ին նա դարձել է առաջին մարդը, ով թռել է 90-րդ հարկից այդ ժամանակի աշխարհում ամենաբարձր շինությունից` Թայբեյ 101-ից (Թայբեյ, Թայվան)[13]։

2012 թվականին ԶԼՄ-ները հայտնել են նրա նոր թռիչքների մասին[14][15]։

Բաումգարտներն առարկել է, երբ իրեն անվանել են «ադրենալինային թմրամոլ», նա իրեն համարել է մարդ, որը «պարզապես սիրում է դժվար առաջադրանքներ»[16]։

Զոհվել է 2025 թվականի հուլիսի 17-ին, 56 տարեկանում, Իտալիայի Պորտո Սանտ Էլպիդիո (Ֆերմո) քաղաքում՝ պարապլանով թռչելիս[17]։ Նա կորցրել է կառավարումը և ընկել ափամերձ հանգստավայրի լողավազանը[18]։

Պատվո սալիկ Վիեննայի Հաղթողների փողոցում` Ֆելիքս Բաումգարտների ստորագրությամբ

1988 թվականից Բաումգարտները համագործակցել է Red Bull Stratos ընկերության հետ[8]։ 2010 թվականի հունվարին հաղորդագրություն է տարածվել այն մասին, որ նա համաձայնագիր է կնքել ընկերության հետ և պատրաստվում է պարաշյուտով թռչել 36,6 կմ բարձրությունից, ինչը հաջողության դեպքում կհաղթահարի ձայնային արգելքը[19][20][21][22]։ Կոստյումով ու սաղավարտով բազմաթիվ մարզումների ժամանակ Ֆելիքսը կլաուստրոֆոբիա է զգացել. մարզական հոգեբանի և այլ մասնագետների օգնությամբ նա հաղթահարել է այդ զգացումը[23]։

Առաջին թռիչքը պետք է կայանար հոկտեմբերի 8-ին, սակայն եղանակային պայմաններից ելնելով` այն տեղափոխել են 2012 թվականի հոկտեմբերի 14-ին։

2012 թվականի հոկտեմբերի 14-ին հաջողությամբ կայացել է Red Bull Stratos-ի թռիչքը 39 կմ բարձրությունից[24][25]։ Ճշգրտված տվյալներով, որ ներկայացնում է Die Welt թերթը, թռիչքը կայացել է 38.969.4 մ բարձրությունից[26]։ Պարաշյուտիստը բարեհաջող վայրէջք է կատարել ամերիկյան Նյու Մեքսիկո նահանգի Ռոզվելի ռազմաօդային բազայից, բնակավայրի մոտակայքում[27]։

Այդ իրադարձության ժամանակ գրանցվել են Բաումգարտների չորս նոր ռեկորդներ ևս` ամենաբարձր թռիչքը անկարգելով, ազատ անկման ամենամեծ տարածությունը, ամենաբարձր թռիչքը ստրատոստատով և ազատ անկման ամենամեծ արագությունը, որ գերազանցել է ձայնի արագությանը` կազմելով 1357.6 կմ/ժ[28]։ Ազատ անկման ժամանակ մարզիկը գտնվել է 36.402.6 մ բարձրության վրա, ազատ անկման ժամանակը կազմել է 4 րոպե 36 վայրկյան։ Երկարատև ազատ անկման ռեկորդը պահպանվել է. 4 րոպե 36 վայրկյան անկումը կայունացնող պարաշյուտի կիրառմամբ կրկնել է ամերիկացի օդաչու Ջոզեֆ Կիտինգերը, ով այս անգամ օգնում էր Բաումգարտներին թռիչքի նախապատրաստման ժամանակ[26][29][30][31][32][33]։ Մինչև Ֆելիքսի թռիչքը ազատ անկման պաշտոնական ռեկորդը եղել է 24.500 մ, որը Միջազգային ավիացիոն ֆեդերացիայի տարբերակով պատկանել է ԽՍՀՄ հերոս Եվգենի Անդրեևին։ 2013 թվականի փետրվարի 22-ին Միջազգային ավիացիոն ֆեդերացիան չեղարկել է երեք պաշտոնական աշխարհի ռեկորդ` բարձրության թռիչք` 38969.4 մ, ազատ անկման տարածություն` 36402.6 մ և անկման արագություն` 1357.6 կմ/ժ[34]։ Բոլոր ռեկորդները գրանցվել են Ֆելիքս Բաումգարտների հաշվին։ Թռիչքը եթեր է թողարկվել YouTube-ով, ինչին հետևել է մոտ 8 միլիոն մարդ[35][36]։ Բարձրության ռեկորդը գոյատևել է մինչև 2014 թվականի հոկտեմբերի 25-ը և գերազանցվել է Google ընկերության թոփ-մենեջեր Ալան Յուստասի կողմից, ով ցատկել է 41.420 մ բարձրությունից[37]։ Վերջինիս ազատ անկման տարածությունը` 37.617 մ, նույնպես մեծ է Բաումգարտների ռեկորդից։ Սակայն հավանաբար այն պատճառով, որ Յուստասն օգտագործել է կայունացնող անկարգել, անկման տարածությունը և ուղղահայաց արագությունը (1321 կմ/ժ) Միջազգային ավիացիոն ֆեդերացիան այլ կատեգորիայում է առանձնացրել։

Դատվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Բաումգարտները, խառնվելով հունական բեռնատարի և գերմանական պետհամարանիշերով մարդատար ավտոմեքենայի վարորդների վիճաբանությանը, հարված է հասցրել բեռնատարի վարորդին։ 2012 թվականի ապրիլին առաջին ատյանի դատարանը Բաումգարտներին մեղավոր է ճանաչել մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ։ 2012 թվականի նոյեմբերի 6-ին Զալցբուրգի դատարանը չեղարկել է բողոքարկումը` հաստատելով դատավճիռը, որի համաձայն Բաումգարտները տուժածին պետք է վճարեր 1.500 եվրո։ 2012 թվականի նոյեմբերի 6-ից հինգ տարվա ընթացքում Ֆելիքսը դատվածություն ունեցող մարդկանց պաշտոնական ցուցակում է եղել[38]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջող վայրէջքից հետո Բաումգարտները հայտնել է, որ շուտով ամուսնանալու է, իսկ պրոֆեսիոնալ ծրագրերը կապված կլինեն լեռնափրկարարի մասնագիտության հետ[33]։

Ֆելիքսն ապրել է Շվեյցարիայում և ԱՄՆ-ում։ Նա ունեցել է նաև կոմերցիոն ուղղաթիռի օդաչուի մասնագիտություն։ Հետաքրքրված է եղել լեռնագնացությամբ, բոքսով, մոտոկրոսով, ուղղաթիռներով ու ավտոարշավով[39]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.)F.A. Brockhaus, 1796.
  2. 1 2 Salzburgwiki(ավստր․)
  3. 1 2 Munzinger Personen (գերմ.)
  4. 1 2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  5. 1 2 3 4 Felix Baumgartner ist tot - Die Neue Südtiroler Tageszeitung (գերմ.)
  6. 1 2 3 4 Felix Baumgartner, who jumped from edge of space, dies paragliding (բրիտ․ անգլ.) // (untranslated) — 2025.
  7. syroxEmedia Laureus World Sports Awards 2013 Winners Revealed | Laureus
  8. 1 2 «Felix Baumgartner» (անգլերեն). redbull.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 31-ին.
  9. «Felix Baumgartner Leaps off the Taipei 101 Tower» (անգլերեն). felixbaumgartner.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 31-ին.
  10. «Birdman Flies Atair Parachutes Across English Channel» (անգլերեն). prweb.com. 2003 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 31-ին.
  11. Dittrich, Luke (2010 թ․ հուլիսի 14). «The Man Who Would Fall to Earth» (անգլերեն). Esquire. էջ 4. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 31-ին. «he leapt from the outstretched hand of O Cristo Redentor, the ninety-eight-foot-tall statue that looms over Rio de Janeiro. …the final product was … a world record — lowest BASE jump ever»
  12. «Pr-jippo kan sluta med åtal» (հյուսիսային սաամի). 2006 թ․ օգոստոսի 18. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 31-ին.
  13. «Extreme Felix Baumgartner jumping off Taipei 101» (անգլերեն). YouTube. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 31-ին.
  14. ««Бесстрашный Феликс» совершил прыжок с парашютом из стратосферы с высоты 29 км (ВИДЕО)». newsru.com. 2012 թ․ հուլիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 31-ին.
  15. «Ветер помешал отважному скайдайверу побить рекорд скорости свободного падения». newsru.com. 2012 թ․ հոկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 31-ին.
  16. «Феликс Баумгартнер сегодня, во вторник вечером, прыгнет с высоты 23 км». dobrydenmedia.ru. 2012 թ․ հոկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 31-ին.
  17. «Погиб австрийский скайдайвер Феликс Баумгартнер. Он упал на параплане в бассейн отеля». Meduza (ռուսերեն). 17 июля 2025. Վերցված է 2025 թ․ հուլիսի 17-ին.
  18. «В Италии погиб совершивший прыжок из стратосферы парашютист Баумгартнер». РБК (ռուսերեն). 2025 թ․ հուլիսի 17. Վերցված է 2025 թ․ հուլիսի 17-ին.
  19. Charles Q Choi (2010 թ․ հունվարի 22). «'Space diver' to attempt first supersonic freefall» (անգլերեն). New Scientist. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 31-ին.
  20. «Man to Break Sound Barrier Jumping from Edge of Space» (անգլերեն). Gizmodo.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 31-ին.
  21. Tony Paterson (2010 թ․ հունվարի 25). «Faster than the speed of sound: the man who falls to earth». The Independent (անգլերեն). London. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 31-ին.
  22. Quain, John R. (2010 թ․ ապրիլի 11). «Daredevil to Plunge From Outer Space in Supersonic Suit» (անգլերեն). Fox News. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 31-ին.
  23. Tierney, John (2012 թ․ հոկտեմբերի 14). «Felix Baumgartner Was Just Thinking About Coming Home» (անգլերեն). NYTimes.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 31-ին.
  24. «14 Oct 2012 19:29» (անգլերեն). Red Bull Stratos. 2012 թ․ հոկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 31-ին.
  25. «Skydiver Baumgartner lands safely on Earth after supersonic record» (անգլերեն). guardian.co.uk. 2012 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 31-ին.
  26. 1 2 Mit Baumgartner schafft YouTube die «Mondlandung»
  27. «Австрийский парашютист не заметил, как преодолел скорость звука». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 23-ին.
  28. «Red Bull Stratos- Felix Baumgartner hatte 169 Puls bei 1.357 km/h». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 23-ին.
  29. «Прыжок на Землю из стратосферы». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 23-ին.
  30. «Полёты на краю Земли». lenta.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 23-ին.
  31. «Fact Sheets : Excelsior Gondola» (անգլերեն). National Museum of the USAF. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 15-ին.
  32. «Joseph Kittinger». Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ հունիսի 20-ին. {{cite web}}: Invalid |url-status=unknown-host (օգնություն)
  33. 1 2 «Бесстрашный Феликс мог погибнуть в сверхзвуковом прыжке». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 7-ին.
  34. «Baumgartner's Records Ratified by FAI!». FAI official site. 2013 թ․ փետրվարի 22. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 5-ին.
  35. «Феликс Баумгартнер совершил прыжок из стратосферы». // infosmi.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 15-ին.
  36. Иван Загорский. (15.10.2012). «Четыре минуты гиперзвука: австрийский парашютист прыгнул из стратосферы». // vesti.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 15-ին.
  37. Замглавы Google совершил рекордный прыжок из стратосферы
  38. Баумгартнер, совершивший прыжок из стратосферы, признан виновным в нанесении телесных повреждений // ИТАР-ТАСС. — 6 ноября 2012.(Ստուգված է 6 նոյեմբերի 2012)
  39. «About Felix». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆելիքս Բաումգարտներ» հոդվածին։

շ