Ֆելիքս Առաքելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ֆելիքս Առաքելյան

Ֆելիքս Ռուբենի Առաքելյան (ծնվել է 1936 թվականի ապրիլի 17-ին Թբիլիսիում, մահացել է 2001 թվականի փետրվարի 8-ին, Երևանում), անասնաբույծ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1993), պրոֆեսոր (1994)։

Կրթություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆելիքս Առաքելյանն ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը (1960)։ 1960 թվականից աշխատել է նույն ինստիտուտում, 1970–1991 թվականին՝ նյութափոխանակության լաբորատորիայի գյուղատնտեսական կենդանիների ֆիզիոլոգիայի, կենսաքիմիայի և կերակրման բաժնի վարիչ (1972–1975 թվականին դասախոսել է Ալժիրի պետական համալսարանում)։ 1991-1994 թվականին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գյուղատնտեսական կենդանիների կերակրման ամբիոնի դոցենտ, 1994–1997 թվականին՝ վարիչ։

Առաջարկել է Իջևանի բենտոնիտային կավն օգտագործել որպես հանքային հավելյալ կեր թռչնաբուծական ֆաբրիկաներում, խոզաբուծական համալիրներում, նախիրներում և հոտերում, որը նպաստում է մատղաշի քաշաճի ավելացմանը, կենսունակության բարձրացմանը և անկումների կանխմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։