Ֆելիքս Աղաջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆելիքս Ռուդիկի Աղաջանյան
23 հոկտեմբերի, 1971 - 21 սեպտեմբերի, 1994
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ստեփանակերտ
Մահվան վայրԼՂՀ Աղդամի շրջան
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
ՊարգևներMedal1.jpg

Ֆելիքս Աղաջանյան (23 հոկտեմբերի, 1971, Ստեփանակերտ - 21 սեպտեմբերի, 1994, Աղդամի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆելիքս Աղաջանյանը ծնվել է 1971 թ. հոկտեմբերի 23-ին Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է թիվ 8 միջնակարգ դպրոցը։ Արցախյան շարժմանը մասնակցել է դեռևս հանրահավաքների շրջանից։ Առանձին ջոկատների կազմում մասնակցել է քաղաքի ծայրամասային թաղամասերում տարվող հերթապահություններին։ Ծառայել է պարետային, իսկ հետագայում՝ վեցերորդ վաշտում ու ԿՊՇ-ում։ Զոհվել է 1994 թ. սեպտեմբերի 21-ին Աղդամի շրջանում։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Ամուսնացած էր, ունի մեկ երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատան Արմենավանի տեղամասում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]