Ֆելիքս Ալոնսո Կանտորնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆելիքս Ալոնսո Կանտորնե
Félix Alonso Cantorné
Presentació de la campanya (27187019005).jpg
Դրոշ
Ալտաֆուլյայի քաղաքապետ
 հունիսի 11, 2011
Դրոշ
Իսպանիայի Կորտեսի պատգամավոր
 հունվարի 8, 2016
 
Կուսակցություն՝ Միավորված և այլընտրանքային ձախեր, Կատալոնիայի կոմունիստական կուսակցություն և Catalunya en Comú?
Կրթություն՝ Բարսելոնայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և լրագրող
Ծննդյան օր օգոստոսի 8, 1959(1959-08-08) (61 տարեկան)
Ծննդավայր Բարսելոնա, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա Իսպանիա

Ֆելիքս Ալոնսո Կանտորնե (իսպ.՝ Félix Alonso Cantorné, օգոստոսի 8, 1959(1959-08-08), Բարսելոնա, Իսպանիա), իսպանացի պետական և քաղաքական գործիչ, մասնագիտությամբ՝ լրագրող։ Կատալոնիայի Ալտաֆուլյա քաղաքի քաղաքապետը և Իսպանիայի 11-րդ գումարման պատգամավորական ժողովի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆելիքս Ալոնսո Կանտորնեն ծնվել է 1959 թվականի օգոստոսի 8-ին Իսպանիայի Բարսելոնա քաղաքում։ Ավարտել է Բարսելոնայի համալսարանի պատմության և աշխարհագրության ֆակուլտետը։ 1976 թվականին աշխատանքային գործունեություն է ծավալել «Cataluña Express»-ում, իսկ 1981 թվականից՝ սպորտային թերթի խմբագրությունում։

1981 թվականին դարձել է Կատալոնիայի կոմունիստական կուսակցության անդամ։ Շուտով դարձել է Կատալոնիայի ժուռնալիստների միության համահիմնադիր անդամ։ Որպես լրագրող աշխատել է Կատալոնիայում հրատարակվող «Սպորտ» հեղինակավոր թերթում, ինչպես նաև իսպանական տարբեր լրագրերում։

Ֆելիքս Ալոնսո Կանտորնեն 1999 թվականին տեղափոխվել է Ալտաֆուլյա, որտեղ նրա նախաձեռնությամբ ստեղծվել է լեզվական խորհուրդ։ 2003 թվականին Իսպանիայի քաղաքային ընտրություններում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ ըստ ձայների քանակի։ Պասկուալ Մարագալի նախագահության տարիներին դարձել է Կատալոնիայի ռադիոհեռուստատեսային կորպորացիայի խորհրդատվության խորհրդի անդամ, իսկ 2006 թվականից՝ միջազգային ծառայությունների բաժնի տնօրենը։ Որպես Միավորված և այլընտրանքային ձախերի կուսակցության թեկնածու Ֆելիքսը մասնակցել է 2007 թվականի քաղաքային ընտրություններին, սակայն ձախողվել է[1]։

2011 թվականի ընտրությունների ժամանակ մեծամասնական ընտրակարգով ընտրվել է Կատալոնիայի Ալտաֆուլյա քաղաքի քաղաքապետ։ Պաշտոնավարման ժամանակահատվածում եղել է նաև Տարրագոգեների տարածաշրջանային խորհրդի և Քաղաքային համայնքների անկախության ասոցիացիայի անդամ։ Անթաքույց կերպով դեմ է եղել Իսպանիայում «BCN World» նախագծի իրագործմանը։ 2015 թվականի Իսպանիայի քաղաքային ընտրություններում վերընտրվել է Ալտաֆուլյայի քաղաքապետի պաշտոնում: 2016 թվականի հունվարի 8-ից՝ Իսպանիայի Թագավորության 11-րդ գումարման պատգամավորական ժողովի անդամ[2][3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Consulta de dades» (կատալոներեն)։ 3 de julio de 2017 
  2. «Alonso Cantorné, Félix»։ 3 de julio de 2017 
  3. «L’alcalde d’Altafulla, Fèlix Alonso, candidat a les primàries d’Alternativa Altafulla per escollir el cap de llista a les properes eleccions»։ 3 de julio de 2017 
  4. «Fèlix Alonso: 'El sud de Catalunya tindrà veu a les Corts. Una veu clara i pròpia'»։ 3 de julio de 2017