Jump to content

Ֆելիպե Մելո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆելիպե Մելո
պորտ.՝ Felipe Melo
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ֆելիպե Մելո Վիսենտե դել Կարվալյո
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 26, 1983(1983-06-26)[1] (43 տարեկան)
Ծննդավայր Վոլտա Ռեդոնդա, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Հասակ 183 սանտիմետր
Քաշ 80 kg
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ինտեր
Համար 83
Պատանեկան կարիերա
1999 - 2001 Բրազիլիա Վոլտա Ռեդոնդա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2001 - 2003 Բրազիլիա Ֆլամենգո 26 (3)
2003 Բրազիլիա Կրուզեյրո 31 (1)
2004 Բրազիլիա Գրեմիո 19 (3)
2005 Իսպանիա Մալյորկա 7 (0)
2005-2007 Իսպանիա Ռասինգ 49 (6)
2007-2008 Իսպանիա Ալմերիա 34 (7)
2008-2009 Իտալիա Ֆիորենտինա 29 (2)
2009-2011 Իտալիա Յուվենտուս 58 (4)
2011-2013   Թուրքիա Գալաթասարայ 61 (13)
2013-2015 Թուրքիա Գալաթասարայ 52 (2)
2015-ներկա Իտալիա Ինտեր 27 (1)
Ազգային հավաքական
2009-2011 Բրազիլիա Բրազիլիա 24 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 21, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 26, 2010

Ֆելիպե Մելո Վիսենտե դել Կարվալյո (պորտ.՝ Felipe Melo Vicente de Carvalho, հունիսի 26, 1983(1983-06-26)[1], Վոլտա Ռեդոնդա, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս իտալական «Ինտերում» և Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆելիպե Մելոն իր ֆուտբոլային կարիերան սկսել է Բրազիլիայում, հանդես գալով «Ֆլամենգոյում», «Կրուզեյրոյում» և «Գրեմիոյում»։

«Մալյորկա» և «Ռասինգ»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին Ֆելիպեն տեղափոխվել է իսպանական «Մալյորկա»։ Թիմի կազմում մասնակցել է 7 հանդիպման և դրանից հետո տեղափոխվել «Ռասինգ»։ 2006/07 մրցաշրջանում Մելոն ստացել է վնասվածք և չի կարողացել հանդես գալ մի քանի ամիս։

2007 թվականին Ֆելիպեն տեղափոխվել է «Ալմերիա»։ Տեղափոխվելու պահից Մելոն թիմում ստացավ առաջատարի դեր։ Մրցաշրջանի սկզբում Մելոն թիմի պաշտոնական կայքի կողմից ճանաչվեց թիմի լավագույն ֆուտբոլիստ[2]։

«Ֆիորենտինա»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի հունիսի 2-ին Մելոն 8 միլիոն եվրոի դիմաց տեղափոխվել է իտալական «Ֆիորենտինա»[3]։ Օգոստոսի 12-ին Մելոն անցկացրել է իր առաջին պաշտոնական հանդիպումը իտալական ակումբի կազմում, մասնակցելով «Սլավիայի» դեմ խաղում։ Իտալիայի առաջնությունում իր առաջին խաղը ֆուտբոլիստը անցկացրել է օգոստոսի 31-ին՝ «Յուվենտուսի» դեմ։ Իր առաջին գոլը թիմի կազմում խփել է նոյեմբերի 9-ին՝ «Ատալանտայի» դեմ խաղում։ Իտալական ակումբի կազմում Մելոն հանդես է եկել կենտրոնական կիսապաշտպանի դիրքում։

«Յուվենտուս»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի հուլիսի 16-ին Մելոն 25 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է թուրինյան «Յուվենտուս»։ Ընդ որում տրանսֆերի մեջ ընդգրկվել են Մարկո Մարկիոնին և Կրիստիանո Ձանետին, որոնց տրանսֆերային արժեքները միասին գնահատվել են 6,5 միլիոն եվրո[4][5]։ Պայմանագիրը կնքվել է 4 տարով, ըստ որի տարեկան Մելոյի աշխատավարձը սահմանվեց 2.6 միլիոն եվրո[6][7][8]։ Օգոստոսի 30-ին Մելոն նշեց իր դեբյուտը թուրինյան ակումբի կազմում՝ «Ռոմայի» դեմ խաղում, դառնալով 3 գոլի հեղինակ, իսկ խաղն ավարտվել է 3:1 հաշվով[9]։ 2009 թվականի դեկտեմբերին Մելոն ստացել է «Ոսկե սափոր» մրցանակը։ Չնայած այդ մրցանակին Մելոն անցկացրեց «Յուվենտուսում» իր լավագույն մրցաշրջանը[10]։ 2011 թվականի հունվարին Ֆելիպեն կոպիտ խաղաց Մասիմո Պաչի նկատմամբ, որի պատճառով հեռացվեց խաղադաշտից և որակազրկվեց 3 խաղով[11]։

«Գալաթասարայ»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հուլիսի 22-ին Մելոն վարձավճարով տեղափոխվել է թուրքական «Գալաթասարայ», հետագա պարտադիր գնման իրավունքով[12][13][14][15][16][17]։ 2013 թվականի ամռանը Մելոն 5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց թուրքական ակումբ։ Թուրքական ակումբի կազմում իր առաջին գոլը խփել է 2013 թվականի սեպտեմբերի 18-ին՝ «Սամսունսպորի» դեմ խաղում։ Լիգայի 36 խաղերում Մելոն դարձավ 12 գոլի հեղինակ։ 2015 թվականի օգոստոսի 13-ին Մելոն երկարաձգեց իր պայմանագիրը թուրքական ակումբի հետ։

2015 թվականի օգոստոսի 31-ին Ֆելիպեն 4.2 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է միլանյան «Ինտեր»։ Իտալական ակումբի կազմում իր առաջին գոլը խփել է «Վերոնայի» դեմ խաղում։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆելիպե Մելոն ամուսնացած է։ Ունի երեք զավակ՝ երկու տղա և մեկ աղջիկ[18]։

Ակումբային վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Եվրոգավաթ Արդյունք
ԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլ
Ֆլամենգո 2001 3131
2002 212212
2003 2020
Արդյունք 263263
Կրուզեիրո 2003 312312
Արդյունք 312312
Գրեմիո 2004 193193
Արդյունք 193193
Մալյորկա 2004/05 7070
Արդյունք 7070
Ռասինգ 2005/06 333333
2006/07 153153
Արդյունք 486486
Ալմերիա 2007/08 33710347
Արդյունք 34710347
Ֆիորենտինա 2008/09 29210100402
Արդյունք 29210100402
Յուվենտուս 2009/10 2932090403
2010/11 2912070381
Արդյունք 58440160784
Գալաթասարայ 2011/12 3612003612
2012/13 261000090351
2013/14 301811081473
2014/15 201711060342
2015/16 2000000020
Արդյունք 114151522023115418
Ինտեր 2015/16 12100121
Արդյունք 12100121
Կարիերայի արդյունք 375442612049145246

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելոն Բրազիլիայի հավաքականի կազմում իր դեբյուտը նշել է 2009 թվականի փետրվարի 10-ին՝ Իտալիայի հավաքականի դեմ կայացած ընկերական խաղում։

Մելոն 2010 թվականին հավաքականի կազմում մասնակցեց Աշխարհի 2010 թվականի աշխարհի առաջնությանը։ Հավաքականի կազմում ֆուտբոլիստը մասնակցեց 5 խաղի։

Ազգային հավաքականՏարիԽաղԳոլ
Բրազիլիա
200962
2010100
201180
Արդյունք242

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բրազիլիայի չեմպիոնների գավաթակիր - 2001
  • Բրազիլիայի չեմպիոն - 2003
  • Բրազիլիայի գավաթակիր - 2003
  • Ռիու Գրանդի դու Սուլ - 2004

«Գալաթասարայ»

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Թուրքիայի չեմպիոն - 2012, 2013
  • Թուրքիայի գավաթակիր - 2014

Բրազիլիայի հավաքական

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կոնֆեդերացիաների գավաթի հաղթող - 2009
  • «Ոսկե սափոր» - 2009

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  2. «Estoy muy agradecido a todos». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 18-ին.
  3. Ֆելիպե Մելոն տեղափոխվել է «Ֆիորենտինա»
  4. Official: Felipe Melo joins Juventus
  5. «Agreements with ACF Fiorentina S.p.A.» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 18-ին.
  6. Бразилец Фелипе Мело стал игроком футбольного клуба «Ювентус»
  7. Официально: ещё один «Пентакампеон» стал «Старым Синьором»
  8. Acquisto a titolo definitivo del calciatore Felipe Melo De Carvalho
  9. È già la Juve di Diego
  10. Мело: этот год считаю лучшим в своей карьере
  11. «Мело дисквалифицирован на три матча». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 18-ին.
  12. «"Галатасарай" арендовал у "Ювентуса" Мело». Чемпионат.com. 22.07.2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 22-ին.
  13. «"Юве" сдал в аренду Мело — в "Галатасарай"». Football.ua. 22.07.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 22-ին.
  14. «Felipe Melo al Galatasaray» (իտալերեն). Sito ufficiale della Juventus FC. 22.07.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 22-ին.
  15. «Felipe Melo Galatasaray'da» (թուրքերեն). Galatasaray SK Resmi Web Sitesi. 22.07.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 22-ին.
  16. «Bilgi: Felipe Melo de Carvalho» (թուրքերեն). Galatasaray SK Resmi Web Sitesi. 22.07.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 22-ին.
  17. «Felipe Melo zu Galatasaray» (գերմաներեն). transfermarkt.de. 22.07.2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 22-ին.
  18. Мело: назвал сына Линекером не в честь английского игрока(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆելիպե Մելո» հոդվածին։