Ֆելիչե Վարինի
Ֆելիչե Վարինի իտալ.՝ Felice Varini | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 6, 1952[1][2][3][…] (71 տարեկան) |
Ծննդավայր | Լոկարնո, Տիչինո, Շվեյցարիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ինստալյացիոն արտիստ, նկարիչ և լուսանկարիչ |
Ժանր | լուսանկարչություն և ինստալյացիայի արվեստ |
![]() |
Ֆելիչե Վարինի (գերմ.՝ Felice Varini, մարտի 6, 1952[1][2][3][…], Լոկարնո, Տիչինո, Շվեյցարիա), Փարիզում բնակվող շվեյցարացի նկարիչ։ 2000/2001 թվականներին առաջադրվել է Մարսել Դյուշանի անվան մրցանակի համար։ Հիմնականում հայտնի է սենյակներում և այլ տարածքներում իր երկրաչափական հեռանկարային-տեղայնացված նկարներով՝ օգտագործելով պրոյեկտոր-տրաֆարետային տեխնիկա։ Ըստ մաթեմատիկայի պրոֆեսոր և արվեստի քննադատ Ջոել Կոսկասի՝ «Վարինիի աշխատանքը հակա-Մոնա Լիզական է»։
Ֆելիչեն նկարում է ճարտարապետական և քաղաքային տարածություններում, ինչպիսիք են շենքեր, պատեր և փողոցներ։ Նկարները բնութագրվում են մեկ դիտանկյունից, որտեղից դիտողը կարող է տեսնել ամբողջական նկարը (սովորաբար պարզ երկրաչափական ձևեր, օրինակ՝ շրջանակ, քառակուսի, տող), իսկ մյուս դիտանկյունից դիտորդը կտեսնի «կոտրված» մասնատված ձևեր։ Վարինի պնդում է, որ աշխատանքը գոյություն ունի ամբողջությամբ` իր ամբողջական ձևով, ինչպես նաև մասնիկները։ «Իմ մտահոգությունն է, - ասում է նա, - թե ինչ է տեղի ունենում դիտանկյունից դուրս»[4]։
2017 թվականի սեպտեմբերին Ֆելիչե Վարինին ժամանակակից արվեստի տրիենալեի երկրորդ փուլի շրջանակներում իր «Վեցանկյուններ, շրջաններ և սեղաններ» աշխատանքը ցուցադրել է Երևանի երկաթուղային կայարանի շենքում[5][6]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
«Հինգ բաց էլիպսներ», քաղաքային նկար Մեցում, 2009
-
«Ինը պարող եռանկյուներ», Մուլի ան Մեդոկ կոմունա, Château Chasse-Spleen, Ֆրանսիա, 2012
-
«Վեցանկյուններ, շրջաններ և սեղաններ», Երևանի երկաթուղային կայարան, 2017
-
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Union List of Artist Names
- ↑ 2,0 2,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 Artnet — 1998.
- ↑ «Interview with Felice Varini (Poetic Mind, 2008, paragraph 12.)»։ Արխիվացված է օրիգինալից 2008-09-23-ին։ Վերցված է 2018-01-04
- ↑ ««ՍՏԱՆԴԱՐՏ» ժամանակակից արվեստի տրիենալեի շրջանակներում Երևանի Երկաթուղային կայարանում բացվել է Ֆելիչե Վարինի ցուցահանդեսը»։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-04-ին։ Վերցված է 2018-01-04
- ↑ «Ֆելիչե Վարինի. Տասնհինգ դիտակետ | Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան»։ www.lusarvest.org (անգլերեն)։ Վերցված է 2018-01-04
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կայքէջ
- Interview and images
- Selection of perspective space paintings
- Felice Varini Year-By-Year: short chronology of works
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆելիչե Վարինի կատեգորիայում։ |