Ֆելդբախ
| Ավստրիայի համայնքներ և Քաղաքյին համայնք | |||
|---|---|---|---|
| Ֆելդբախ | |||
| գերմ.՝ Feldbach | |||
| |||
| 46°57′18.000″N 15°53′18.000″E / 46.95500000°N 15.88833333°E | |||
| Երկիր | |||
| Համայնք | Զյուդոստշտայերմարկ | ||
| Մակերես | 67,3 կմ², 67,13 կմ² | ||
| ԲԾՄ | 282 մետր | ||
| Բնակչություն | ▲13 369 մարդ (հունվարի 1, 2018)[1] | ||
| Հեռախոսային կոդ | 03152 | ||
| Փոստային դասիչ | 8330[2] | ||
| Ավտոմոբիլային կոդ | SO | ||
| Պաշտոնական կայք | feldbach.gv.at(գերմ.) | ||
|
| |||
Ֆելդբախ (գերմաներեն՝ Feldbach. de-AT; սլովեն.՝ Vrbna), քաղաք և համայնք Ավստրիայի Շտիրիա երկրամասի Զյուդօստշտայերմարկ շրջանում, որի վարչական կենտրոնն է։ Ընկած է Ռաաբ գետի հովտում՝ Գրաց քաղաքի կենտրոնից 37 կմ արևելք, Վիեննայից 144 կմ հարավ, Մարիբորից 48 կմ հյուսիս։ Զբաղեցնում է 67,13 քառակուսի կիլոմետր տարածք[3]: 2025 թվականի հունվարի 1-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 13.495[4][5]:
Ուսումնասիրությունները բերել են այն եզրահանգման, որ 17 միլիոն տարի առաջ տարածքը եղել է հրաբխային: ընդ որում՝ տարածաշրջանում հրաբխային գործունեության ավարտը, ըստ գնահատականների, տեղի է ունեցել 3.2-ից 11 միլիոն տարի առաջ[6]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի ներկայիս տարածքը բնակեցված է եղել առնվազն նոր քարի դարի՝ նեոլիթի ժամանակներից, ինչի մասին են վկայում այստեղ հայտնաբերված դամբարանները։
Բնակավայրի մասին առաջին անգամ գրավոր հիշատակվել 1188 թվականին, բայց այն իրականում սկսել է զարգանալ 1265 թվականից՝ առևտրի շնորհիվ։
15-րդ դարի երկրորդ կեսից Ֆելդբախն ու նրա շրջակայքը ենթարկվել են թուրքական և հունգարական ասպատակությունների։ Քաղաքը մի քանի անգամ ավերվել ու թալանվել է։ Ավելին, այն խնդիրներ է ունեցել նաև ֆեոդալների, մասնավորապես՝ Անդրեաս Բաումկիրխերի հետ, ով 1469 թվականին ավերել է այն։ Բնակավայրի պաշտպանունակությունն ամրապնդելու նպատակով բնակիչները կառուցել են Ֆելդբախեր Թաբորը՝ եկեղեցու մերձակայքում գտնվող ամրոցը։ 1605 թվականին թուրքերը կրկին ներխուժել են քաղաք, բայց չեն կարողացել գրավել այս ամրությունը։ 1615 թվականին ամբողջ քաղաքը շրջապատվել է պարսպապատով։ Միայն 18-րդ դարում է Թաբորը կորցրել իր պաշտպանական գործառույթը և սկսել է օգտագործվել որպես պահեստ։
1873 թվականին՝ հունգարական ընկերության կողմից Կյորմենդ-Գրաց երկաթգծի կառուցումից հետո Ֆելդբախը միացել է երկաթուղային ցանցին։ Դա նոր խթան է հաղորդել քաղաքի զարգացմանը, ինչին մեծապես նպաստել է նաև այն հանգամանքը, որ հարևանությամբ գտնվող Բադ Գլեյխենբերգը 1834 թվականից դարձել էր կարևոր առողջարանային հանգստավայր։
Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում քաղաքում ստեղծվել է ռազմագերիների ճամբար, որտեղ 1915 թվականին պահվել է ավելի քան 40.000 զինվոր։ Ճամբարը հետագայում վերածվել է 6.500 մահճակալով հիվանդանոցի։
2015 թվականին Ֆելդբախին միացվել են վեց նախկին համայնքներ, ինչի արդյունքում համայնքի տարածքը զգալիորեն ընդլայնվել է։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Բնակ. | ±% |
|---|---|---|
| 1869 | 5876 | — |
| 1880 | 6466 | +10.0% |
| 1890 | 6849 | +5.9% |
| 1900 | 6965 | +1.7% |
| 1910 | 7417 | +6.5% |
| 1923 | 7895 | +6.4% |
| 1934 | 8613 | +9.1% |
| 1939 | 8634 | +0.2% |
| 1951 | 9248 | +7.1% |
| 1961 | 9865 | +6.7% |
| 1971 | 10 807 | +9.5% |
| 1981 | 11 323 | +4.8% |
| 1991 | 11 784 | +4.1% |
| 2001 | 12 593 | +6.9% |
| 2011 | 12 910 | +2.5% |
| 2021 | 13 371 | +3.6% |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քաղաքի համայնապատկերը
- Սուրբ Լեոնարդ եկեղեցու զանգակատունը. հեղինակ՝ Գուստավ Տրոգե։
- Կոռնբերգի ամրոցը
- Հին քաղաքապետարանը
- Գլխավոր հրապարակը
- Ֆելդբախի նախկին ֆրանցիսկյան վանքի դպրոցը
- Սբ. Լեոնարդ եկեղեցին
- Հոլդ վիլլան (Ֆելդբախի նոր քաղաքապետարանը)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Einwohnerzahl 1.1.2018 nach Gemeinden mit Status, Gebietsstand 1.1.2018 — Statistics Austria.
- ↑ https://raw.githubusercontent.com/bresu/oe_gemeinden/a41434c7941c8902852ad6849e48a78cf475a80c/gemeinden_CSV.csv
- ↑ Statistik Austria. «Частки територій за придатністю до заселення розраховано на основі CORINE Land Cover 2018 і уточнено даними реєстрового перепису 2021 (населення/зайнятість, растр 250 м)». Վերցված է 16 лютого 2026-ին.
- ↑ wir-haben-zukunft.at Արխիվացված 2015-01-02 Wayback Machine Gemeindezusammenlegung Feldbach
- ↑ Statistik Austria. «Bevölkerung zu Jahresbeginn seit 01.01.2002 nach administrativen Gebietseinheiten». Վերցված է 18 лютого 2026-ին.
- ↑ Page Wikipedia en Allemand.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Rudolf Grasmug: 8 Jahrhunderte Feldbach, 100 Jahre Stadt. Stadtgemeinde Feldbach, Feldbach 1984, OBV.
- Rainer Karasek, Gerhard Jettl (Mitarb.): Die Garnisonsstadt Feldbach und die Artilleriekaserne von der Groeben – von der Geschichte zur Gegenwart. Austria Medien Service, Graz 2000, OBV.
- Rudolf Grasmug: 125 Jahre Stadt Feldbach. Stadtbuch. Stadtgemeinde Feldbach, Feldbach 2009, OBV.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Feldbach կատեգորիայում։ |
- www.feldbach.gv.at Homepage der Stadtgemeinde Feldbach
- Museum im Tabor
- 3D-Rundgang durch die Stadt Feldbach, in: Kleine Zeitung, November 2010
- Feldbach auf 24cities.eu, Kompetenzzentrum Steirisches Thermenland-Oststeiermark
- Steiermark360, 360°-Panorama Stadt Feldbach (Luftaufnahme)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆելդբախ» հոդվածին։ |
| ||||||
