Ֆելա Սովանդե
Ֆելա Սովանդե | |
---|---|
Ծնվել է | մայիսի 29, 1905[1][2] Աբեոկուտա, Նիգերիա |
Երկիր | ![]() |
Մահացել է | մարտի 13, 1987[2] (81 տարեկան) Ռավեննա, Օհայո, ԱՄՆ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ և ակադեմիկոս |
Գործիքներ | երգեհոն |
Աշխատավայր | Փիթսբուրգի համալսարան, Հովարդի համալսարան և Քենթի պետական համալսարան |
Կրթություն | Լոնդոնի համալսարան և Քինգի քոլեջ, Լագոս |
Ֆելա Սովանդե (մայիսի 29, 1905[1][2], Աբեոկուտա, Նիգերիա - մարտի 13, 1987[2], Ռավեննա, Օհայո, ԱՄՆ), իսկական անունը՝ Օլուֆելա Օբաֆունմիլայո, Բրիտանիական կայսրության գերազանցության շքանշանակիր՝ ԲԿՇ[Ն 1] (անգլ.՝ MBE-Member of the Most Excellent Order of the British Empire) աֆրիկացի երաժիշտ և կոմպոզիտոր, երգեհոնահար: Համարվելով Աֆրիկյան արվեստի ժամանակակից երաժշտության հայրը՝ Սովանդեն, թերևս, եվրոպական «դասական» ստեղծագործությունների ժանրում ամենաճանաչված աֆրիկացի կոմպոզիտոր է։ [3]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովանդեն (արտասանվում է' տես-WAHN-deh') ծնվել է Աբեոկուտայում՝ Լագոսի մերձակայքում, աֆրիկացի եկեղեցական երգերի երաժիշտ, քահանա և ռահվիրա Էմանուել Սովանդեի որդին է: Երեխա ժամանակ նա երգել է Քրիստոսի Մայր տաճարի եկեղեցական երգչախմբում: Սովորել է C.M.S. Քերականության դպրոցում[Ն 2] և Լագոսի Թագավորական (անգլ.՝ King's College, Lagos) քոլեջում։ Երիտասարդ տարիներին, նրա վրա կարևոր ազդեցություն են ունեցել հայրը և դոկտոր Թոմաս Քինգ Էկունդայո Ֆիլիպսը (կոմպոզիտոր, երգեհոնահար և երգչախմբի ղեկավար): Այդ ժամանակ Սովանդեն երգում էր երգչախմբում, որտեղ և ծանոթանում է Յորուբայի նոր գործերին, որոնք հնչում էին եկեղեցիներում։ Այդ ընթացքում նա ուսանել է Ֆիլիպսին՝ սովորելով երգեհոն նվագել (ներառյալ Բախի և եվրոպական դասական վարպետների գործերը), իսկ «Կազմակերպիչների թագավորական քոլեջ»-ից ստացել է կրթաթոշակ և դիպլոմ (FRCO): Այդ ժամանակ նա նաև նվագախումբ էր, նվագում էր ջազ և հանրաճանաչ բարձրաշխարհիկ երաժշտություն: Այս բոլորը զգալի ազդեցություն ունեցան նրա աշխատանքի վրա:
1934 թվականին Սովանդը մեկնում է Լոնդոն՝ սովորելու եվրոպական դասական և հանրաճանաչ երաժշտություն: 1936 թվականին նա մենակատար-դաշնակահար էր Ջորջ Գերշվինի «Կապույտ Ռապսոդիա»[Ն 3] երաժշտական ներկայացմանը։ Նա նաև դաշնամուրով դուետներ էր նվագում Ֆաթս Ուոլերի հետ, իսկ Բրիտանական հեռարձակումների կազմակերպության (անգլ.՝ BBC- British Broadcasting Corporation) թատրոնում՝ երգեհոնահար էր, Լոնդոնի Քինգսուեյ դահլիճում (անգլ.՝ Kingsway Hall) (դժբախտաբար վերջերս քանդված) երգահոն էր նվագում, նաև երգչախմբի ղեկավարն էր, իսկ 1936 թվականին Բլեքբիրտսում (անգլ.՝ Blackbirds) դաշնակահար էր: 1939 թվականին նա երգեհոն նվագեց Ադելաիդա Հոլի[Ն 4] և Վերա Մարգրեդ Լինի[Ն 5] որոշ ձայնագրություններում: Ավելի ուշ նա երգեհոնի մասնավոր դասեր վերցրեց՝ Էդմունդ Ռուբրայի, Ջորջ Օլդրոդի և Ջորջ Քայնինգհեմի մոտ և 1943 թվականին դարձավ թագավորական քոլեջի անդամ՝ արժանանալով Լիմպուսի «Harding and Read» մրցանակին:
Նա նաև շահել է մի շարք մրցանակներ՝ Լոնդոնի համալսարանի երաժշտության բաժնի բակալավրի աստիճան ստանալով, նաև համագործակցել է Լոնդոնի երաժշտության և պարի կոնսերվատորիայի հետ: Նա Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին աշխատել է նաև որպես Տեղեկատվական նախարարության[4] կինոընկերության երաժշտական խորհրդատու՝ ապահովելով կրթական ֆիլմերի ֆոնային երաժշտությունը:
1945 թվականից մինչև 1952 թվականը Սովանդեն եղել է Լոնդոնի Արևմտյան Առաքելական Եկեղեցու անվանի երգեհոնահարն և երգչախմբի աշխատանքների մեթոդիստը, և այս տարիներին էլ սկսվում է երգեհոնային երաժշտության ժամանակաշրջանը: Դրանք հիմնված էին աֆրիկյան մեղեդիների վրա, որոնք հատուկ կոչ էին իր սևամորթ ժողովրդին, ովքեր գաղթել էին աֆրիկյան մայրցամաքից և Կարիբյան ծովից: Նաև այս ընթացքում նա հայտնի դարձավ որպես պարային դաշնակահար, նվագախմբի և Համոնդի երգեհոնահար՝ նվագելով ժամանակի հայտնի մեղեդիները:
Նրա երաժշտության մեջ գերակշռում են արևմտյան և աֆրիկյան գաղափարները, որոնք ներառում են երգեհոնի այնպիսի գործեր, ինչպիսիք են՝ Յորբբի ողբը, Օբանգիջին, Կիերին, Գլորիան, Հեսու Օլուգբալան և Օբա Աբա Կե Պեն: Դրանցից շատերը ցույց են տալիս Անգլիկան եկեղեցու երաժշտության ուժեղ ազդեցությունը՝ զուգորդված յորուբայի պենտատոնիկ մեղեդիների հետ։
Նրա երաժշտական գործերում ներառված են վեց էսքիզներ լիարժեք նվագախմբի համար, ժողովրդական սիմֆոնիա և լարային նվագախմբի աֆրիկյան հավաքակազմով, և ցույց են տալիս աֆրիկյան երաժշտության ռիթմիկ ու ներդաշնակ հատկանիշները: «Աֆրիկյան Սուիթ»ի վերջին հատվածը հայտնի դարձավ Կանադայի հանդիսատեսին՝ որպես հանրահայտ Կանադական հեռարձակման կազմակեպության (ֆր.՝ ֆրանս. Société Radio-Canada), (անգլ.՝ CBC- Canadian Broadcasting Corporation) «Գլամուրային Ալբոմներ»[5] (անգլ.՝ «Gilmour's Albums») անվանումով ծրագրի երաժշտություն, և այժմ հանդիսանում է Կանադայի նվագախմբի ստանդարտը[6]: Նա շատ երաժշտություններ է գրել և՛ աշխարհիկ, և՛ հոգևոր երգչախմբերի համար, հիմնականում ակապելլա: Այս գործերից մի քանիսը հնչել են BBC-ով՝ Աֆրիկայան ծառայության ժամանակ: Նա վերադարձել է Աֆրիկա՝ գիտնական աշխատանքներ կատարելու Աֆրիկյան հեռարձակողների կորպորացիայի և հետագայում՝ Իբադանի համալսարանի հետ: 1955 թվականին՝ թագուհու ծննդյան տոնի ժամանակ, Աֆրիկական հեռարձակման ծառայության մեջ կատարած աշխատանքների համար Սովանդեն արժանացել է Բրիտանական կայսրության ամենահիասքանչ շքանշանին[Ն 6], որով պարգևատրում են արվեստի և գիտության ոլորտի ներդրումների համար (անգլ.՝ MBE-Most Excellent Order of the British Empire)[7]: 1968 թվականին նա տեղափոխվել է Վաշինգտոնի Հովարդի համալսարան, այնուհետև՝ Պիտսբուրգի համալսարան:
Կյանքի վերջին տարիներին Սովանդեն դասավանդում էր Քենթի պետական համալսարանի[Ն 7] համաաֆրիկյան հետազոտությունների ֆակուլտետում և բնակվում էր Օհայո նահանգի մերձակայքում գտնվող Ռավեննա [Ն 8] քաղաքում, իր կնոջ՝ Էլեոնոր ՄկՔինիի հետ, ով Խաղաղօվկիանոսյան ռադիոյի հիմնադիրներից մեկն էր: Սովանդեն մահացել է Ռավեննայում և թաղված է Օհայո նահանգի Ռանդոլֆ համայնքում:
Պրոֆեսորի կոչման արժանանալուց բացի, Սովանդեն կրում էր նաև Լագոսի Բարիյոյի քահանայապետի[Ն 9] կոչումը:
Ներկայումս կա մի ստեղծական կենտրոն, որտեղ ուսումնասիրվում և խթանվում են նրա գործերը, քանի որ շատերը մնում են չհրապարակված կամ դուրս են մնացել տպագրությունից:
Ընտրված ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երգեհոն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1945 – Ka Mura, Chappell, London
- 1952 – Pastourelle (for organ), Chappell, London
- 1955 – Jesu Olugbala, Chappell, London
- 1955 – Joshua Fit de Battle of Jericho, Chappell, London
- 1955 – Kyrie, Chappell, London
- 1955 – Obangiji, Chappell, London
- 1955 – Yorùbá Lament, Chappell, London
- 1958 – Oyigiyigi, Ricordi, New York
- 1958 – Gloria, Ricordi, New York
- 1958 – 'Prayer, Ricordi, New York
- 1959 – Responses in 'A’
- KÕa Mo Rokoso
- Oba Aba Ke Pe
Երգչախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]
- "The Wedding Day" for S.S.A. with piano, 1957, RDH
- "Sometimes I Feel Like a Motherless Child" for S.A.T.B. a cappella, 1955, Chappell, London
- "My Way's Cloudy" for S.A.T.B. with piano, 1955, Chappell, London
- "De Ol' Ark's a-Moverin" for S.A.T.B.B. a cappella with tenor solo, 1955, Chappell, London
- "Same Train" for S.A.T.B.B. a cappella, 1955, Chappell, London
- "Roll de Ol' Chariot" for S.A.T.B.B. with piano and rhythm combo, 1955, Chappell, London
- "All I d"o for S.A.T.B.B. with piano and rhythm combo, 1961, Ricordi, New York
- "Goin' to Set Down" for S.A.T.B. a cappella with soprano solo, 1961, Ricordi, New York
- "Couldn't Hear Nobody Pray" for S.A.T.B. a cappella with soprano solo, 1958, Ricordi, New York
- "De Angels Are Watchin'" for S.A.T.B. a cappella with soprano and tenor solo, 1958, Ricordi, New York
- "Nobody Knows de Trouble I See" for S.A.TB. a cappella, 1958, Ricordi, New York
- "Wheel, Oh Wheel" for S.A.T.B. a cappella, 1961, Ricordi, New York
- "Wid a Sword in Ma Hand" for S.A.T.B.B. a cappella, 1958, Ricordi, New York
- "Sit Down Servant" for T.T.B.B. a cappella and tenor solo, 1961, Ricordi, New York
- "Out of Zion" for S.A.T.B. with organ, 1955
- "St. Jude's Response" for S.A.T.B. with organ
- "Oh Render Thanks" (hymn-anthem) for S.A.T.B. with organ, 1960
- Nigerian National Anthem (an arrangement) for S.A.T.B. with organ, 1960
Մենահամերգ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Three Songs of Contemplation for tenor and piano, 1950, Chappell, London
- Because of You for voice and piano, 1950, Chappell, London
- Three Yoruba Songs for voice and piano, 1954, Ibadan
Նվագախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Four Sketches for full orchestra, 1953
- African Suite for string orchestra, 1955, Chappell, London
- Folk Symphony for full orchestra, 1960
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- (1964). Ifa: Guide, Counsellor, and Friend of Our Forefathers. Ibadan.
- (1966). The Mind of a Nation: The Yoruba Child. Ibadan: Ibadan University.
- (1968). Come Now Nigeria, Part 1: Nationalism and essays on relevant subjects. Ibadan: Sketch Pub. Co.; sole distributors: Nigerian Book Suppliers. (All the material presented in this book first appeared in the form of articles in the pages of the Daily Sketch, Ibadan.)
- (1975). The Africanization of Black Studies. Kent, Ohio: Kent State University Institute for African American Affairs. African American Affairs Monograph Series, v. 2, no. 1.
Հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- (1971). "Black Folklore", Black Lines: A Journal of Black Studies (special issue: Black Folklore), v. 2, no. 1 (Fall 1971), pp. 5–21
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Բրիտանիական կայսրության գերազանցության շքանշան
- ↑ Լագոսի նահանգի Լագոսի արվարձանում գտնվող Բարիգայի CMS քերականական դպրոցը Նիգերիայի ամենահին միջնակարգ դպրոցն է, որը հիմնադրվել է 1859 թվականին:
- ↑ ամերիկացի կոմպոզիտոր Ջորջ Գերշվինի՝ 1924 թվականի երաժշտական ներկայացումը` դաշնամուրի և ջազ նվագախմբի համար
- ↑ Ադելաիդա Լուիզա Հոլլը Միացյալ Թագավորությունում գործող ջազ-երգչուհի և ժամանցային կազմակերպիչ է:
- ↑ Անգլիացի ժամանցային երգչուհի, որի երաժշտական ձայնագրությունները շատ տարածված էին Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին. բացօթյա համերգներ էր տալիս զորքերի համար:
- ↑ Բրիտանական կայսրության ամենահիասքանչ շքանշանը բրիտանական ձիասպորտի կարգն է։ Այն հիմնադրվել է 1917 թվականի հունիսի 4-ին արքա Ջորջ V-ի կողմից և բաղկացած է հինգ դասերից` քաղաքացիական և ռազմական բաժիններից, որոնցից երկուսը ստացողին դարձնում են կամ ասպետ, եթե տղամարդ է, կամ դքսուհի, եթե կին է:
- ↑ (KSU) Օհայո նահանգի Քենթ քաղաքում հասարակական հետազոտական համալսարան է:
- ↑ Քաղաք Միացյալ Նահանգների Օհայո նահանգի Պորտաժ կոմսությունում
- ↑ Տոհմապետ կամ պետ՝ հոգևոր հասարակության գլխավորության առաջնորդ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Movie Database — 1990.
- ↑ De Lerma, Dominique-Rene. "African Heritage Symphonic Series". Liner note essay. Cedille Records CDR055.
- ↑ https://en.wikipedia.org/wiki/Ministry_of_Information_(United_Kingdom) )
- ↑ "Fela Sowande (1905-1987)", African Heritage in Classical Music.
- ↑ "Fela Sowande", PhilPaine.org, 10 September 2006.
- ↑ https://en.wikipedia.org/wiki/Order_of_the_British_Empire#Current_classes )
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆելա Սովանդե
- Մանրամասներ Սովանդեի կյանքից
- Մեկ այլ Ֆելա Սովանդե
- Val Wilmer (on Sowande's relationship with pianist Rita Cann), "Ռիտա Կանն - Երաժշտական տաղանդը ստիպում է նրան դառնալ լոնդոնյան հասարակության առաջին ճանաչված սևամորթ կանանցից մեկը" (obituary), The Guardian, 10 May 2001.
- Ֆելա Սոուանդի գրությունները Դարտմուտի քոլեջի գրադարանում
- Սովանդեն Լոնդոնի այգում
- Ֆելա Սովանդեի փաստաթղթերը(չաշխատող հղում)
|