Ֆեթս Դոմինո
Ֆեթս Դոմինո | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Fats Domino |
Ի ծնե անուն | անգլ.՝ Antoine Dominique Domino Jr. |
Նաև հայտնի է որպես | Fats Domino |
Ծնվել է | փետրվարի 26, 1928[1][1][2][…] Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Մահացել է | հոկտեմբերի 24, 2017[4][1][1][…] (89 տարեկան) Խարվի, Ջեֆերսոն շրջան, Լուիզիանա, ԱՄՆ |
Գերեզման | Mount Olivet Cemetery[5] |
Ժանրեր | ռոքնռոլ[6], ռիթմ էնդ բլյուզ, boogie-woogie? և ջազ[3] |
Մասնագիտություն | երգիչ, դաշնակահար, ջազ երաժիշտ, երգերի հեղինակ և կոմպոզիտոր |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | դաշնամուր[3][6] և վոկալ[6][3] |
Լեյբլ | Imperial? |
Անդամակցություն | American Federation of Musicians. Local 496 (New Orleans, La.)?[7] |
Պարգևներ | |
Կայք | fatsdominoofficial.com |
![]() |
Ֆեթս Դոմինո (անգլ.՝ Fats Domino, փետրվարի 26, 1928[1][1][2][…], Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ - հոկտեմբերի 24, 2017[4][1][1][…], Խարվի, Ջեֆերսոն շրջան, Լուիզիանա, ԱՄՆ), ամերիկացի դաշնակահար, վոկալիստ, ռոքնռոլ երաժշտական ժանրի հիմնադիրներից մեկը։ Գրեմի մրցանակի դափնեկիր ստեղծագործական ողջ կյանքում ձեռք բերած նվաճումների համար (1987) և ռոքնռոլի մեծագույն երաժիշտներից մեկը՝ ըստ «Rolling Stone» ամսագրի։ Նրա ամենահայտնի երգերից են «Ain't That A Shame»-ը և «Blueberry Hill»-ը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անտուան Դոմինիկը ծնվել է Լուիզիանա նահանգի Նոր Օռլեանում, եղել է ութ երեխաներից կրտսերը։ Հայրը եղել է ջութակահար, ելույներ է ունեցել ձիարշավարաններում[8]։ Անտուանը դաշնամուր սկսել է նվագել 7 տարեկանից.[9][10]: Երաժիշտը զարգացրել է իր սեփական ոճը դաշնակահարներ Ալբերտ Ամմոնսի, Միդ Լյու Լուիսի և Փոքրիկ Ուիլի Լիտլֆիլդի ազդեցության տակ, որոնք հետպատերազմյան տարիներին նվագում էին բուգի-վուգի դաշնամուրային ոճով։
1949 թվականին Ֆետս (Չաղլիկ) բեմական անվան տակ Դոմինոն ձայնագրել իր առաջին «The Fat Man» սինգլը։ Այդ ժամանակ Գրամզապիս ֆիրմայի ղեկավարը ծանոթացրել է Դոմինոին երաժիշտ, գործիքավորող և երգահան Դեյվի Բարտոլոմի հետ, որն արդեն մի քանի տարի նվագում էր ջազ և Բուգի–վուգի Նոր Օռլեանում։ Հենց Դեյվ Բարտոլոմյուն էր Դոմինոյի հիթերի մեծ մասի երգահանը և պրոդյուսերը։
Համագործակցելով պրոֆեսիոնալ երաժիշտների՝ Լի Ալենի (տենոր սաքսոֆոն), Էլվին Թայլերի (բարիտոն սաքսոֆոն) և թմբկահար ԷՌլ Փալմերի հետ, Դոմինոն և Բատոլոմեյը հիմք դրեցին նորօռլեանական ռիթմ ընդ բլյուզին։ 1950-ականների կեսերին այդ երաժիշտների հետ մի քանի ձայնագրություններ է կատարել Լիթլ Ռիչարդը։
1950 թվականին «The Fat Man» կոմպոզիցիան վաճառվել է ավելի քան մեկ միլիոն օրինակով և շատերի ուշադրությունը հրավիրել է զվարճալի տեսքով բարեսիրտ «չաղլիկի» վրա։
Ռասայական տարանջատման դարաշրջանում աֆրոամերիկացի կատարողները սիրված չէին Ամերիկայի սպիտակամորթ բնակչության կողմից։ Ռոք-ն-ռոլ նվագող առաջին երաժիշտներն էին Ֆաթս Դոմինոն, Լիթլ Ռիչարդը, Էլվիս Փրեսլին, Բիլ Հեյլին, որոնք կոտրեցին այդ կարծրատիպը։
Հանրաճանաչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1949 թվականին թողարկված նրա «The Fat Man» երգը համարվում է ռոքնռոլ ժանրի առաջին միլիոնանոց վաճառքի ռեկորդակիր։ 1955 թվականի ապրիլին «Imperial» ձայնագրման ընկերությունը, որի հետ Դոմինոն պայմանագիր էր կնքել, թողարկեց «Ain't That a Shame» սինգլը, որը երկրում դարձավ հանրաճանաչ։ Նույն թվականի ամռանը հիթը երգեց սպիտակամորթ հայտնի երգիչ Փեթ Բուն։ Դոմինոյի երգը զբաղեցրել է ամերիկյան չարթերի վերին հորիզոնականները։ Դոմինոյի վաթսունվեց ստեղծագործություն ընդգրկվել է «Billboard Hot 100» ԱՄՆ-ի պաշտոնական հիթ-շքերթում։ 1958-1960 թվականներին ԱՄՆ-ում Ֆեթսի սկավառակների վաճառքի քանակը գերազանցել է գերազանցել է Էլվիս Փրեսլիի սկավառակների վաճառքի քանակին։ Նույն ժամանակաշրջանում ունեցել է տասնմեկ լավագույն հիթ[11]։
1960-2017 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆեթս Դոմինոյի վերջին հիթը դարձել է «Heartbreak Hill» կոմպոզիցիան, որը թողարկվել է 1964 թվականին։ Դրանից հետո ԱՄՆ-ում Ֆեթսը չարթերում հայտնվել է միայն երկու անգամ՝ 1968 թվականին Ջոն Լենոն և Փոլ ՄաքՔարթնի «Lady Madonna» երգով և 1981 թվականին «Whiskey Heaven» երգով։
1987 թվականին Դոմինոն արժանացել է «Գրեմմի կյանքի նվաճումների համար» մրցանակի։ «Rolling Stone» ամսագիրը Դոմինոյին անվանել է դարաշրջանի ռոք-ն-ռոլի մեծագույն երաժիշտ։
Երաժշտության պատմության մեջ ամենավաճառվող կատարողների ցանկում Դոմինոն զբաղեցնում է 69-րդ տեղը։ Նրա սկավառակների վաճառքը հասնում է մոտ երկու հարյուր միլիոնին, վերահրատարակումները հավաքածուները թողարկվում են ամեն տարի։
Դոմինոյի երգերը կատարել են շատ հայտնի մարդիկ․ 2010 թվականի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայացած բարեգործական համերգում նրա «Blueberry Hill» երգը կատարել է Ռուսաստանի Դաշնության այդ ժամանակվա վարչապետ Վլադիմիր Պուտինը[12]։
1970-ական թվականներիին Դոմինո Ֆեթսը լքել իր ծննդավայրը՝ Նոր Օռլեանը։ 2005 թվականին «Կատրինա» Կատրինա (փոթորիկ) փոթորկի ժամանակ նա համարվում էր անհետ կորած, և նրա տան մոտ նույնիսկ սգո պաստառ էր տեղադրվել, սակայն հետագայում պարզվել է, որ երաժիշտը տարհանվել է Ազգային պահպանության ծառայության կողմից ձեռնարկված գործողության ընթացքում։
Չնայած մեծ տարիքին, Դոմինո Ֆեթսը շարունակում էր իր ակտիվ ստեղծագործական գործունեությունը։ Իր վերջին համերգը տեղի ունեցել է 2007 թվականին։
Մահացել է 2017 թվականի հոկտեմբերի 24-ին, Լուիզիանա նահանգի Խարվի քաղաքում[13][14]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1949: The Fat Man
- 1955: Carry on Rockin’
- 1956: Rock and Rollin’
- 1956: This is Fats
- 1958: Here stands Fats Domino
- 1958: The Fabulous "Mr. D"
- 1959: Let's play Fats Domino
- 1959: Fats Domino Swings
- 1960: A lot of Dominoes
- 1961: I miss you so
- 1961: Let the four winds blow
- 1961: What a party
- 1962: Twistin’ the Stomp
- 1962: Million Sellers by Fats
- 1963: Here comes...Fats Domino
- 1964: Fats on Fire
- 1965: Getaway with Fats Domino
- 1965: Domino ’65 (Live)
- 1968: Fats is back
- 1970: Fats
- 1974: Live at Montreux - Hello Josephine (Live ’73)
- 1979: Sleeping on the Job
- 2006: Alive and kickin´
- 2007: Greatest Hits - Walking To New Orleans
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 http://tulprimo.hosted.exlibrisgroup.com/tref:books+:TUL_VOYAGER966417
- ↑ 4,0 4,1 4,2 Fats Domino, rock 'n' roll pioneer and New Orleans hero, is dead at 89
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ 6,0 6,1 6,2 Montreux Jazz Festival Database
- ↑ Local 496 Membership Directory, American Federation of Musicians — 1940.
- ↑ «Rock 'n' Roll Legend Fats Domino Dies at 89»։ biography.com։ Արխիվացված է օրիգինալից October 26, 2017-ին։ Վերցված է October 26, 2017
- ↑ Friedlander, Paul (2006). Rock And Roll: A Social History. Boulder, Colorado: Westview Press. pp. 28–32.
- ↑ Coleman, Rick (2006). Blue Monday: Fats Domino and the Lost Dawn of Rock 'n' Roll. Boston: Da Capo Press. pg. 19; 9780306815317
- ↑ Browne David (October 25, 2017)։ «Fats Domino, Rock and Roll Pioneer, Dead at 89»։ Rolling Stone։ Արխիվացված է օրիգինալից July 1, 2018-ին։ Վերցված է October 26, 2017
- ↑ На 2017 год это единственная песня, которую прилюдно исполнил Владимир Путин, в тот момент — премьер-министр, а вообще — многократный президент России:
- Евгений Калюков (25.10.2017)։ «Умер один из основателей рок-н-ролла Фэтс Домино — певец и музыкант, чью песню пел даже Владимир Путин, скончался в Луизиане в возрасте 89 лет»։ РБК
- Shaun Walker (13.12.2010)։ «Vladimir Putin finds his thrill on 'Blueberry Hill»։ The Independent
- Hardeep Phull (25.10.2017)։ «Fats Domino made even Vladimir Putin rock out»։ New York Post
- ↑ В США умер основоположник рок-н-ролла Фэтс Домино // РС/РСЕ
- ↑ Умер американский музыкант Фэтс Домино // meduza.io
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|