Ֆեդերիկո Ֆիլիպի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆեդերիկո Ֆիլիպի
Ծնվել էդեկտեմբերի 16, 1838(1838-12-16)[1]
Նեապոլ, Երկու Սիցիլիաների թագավորություն
Մահացել էհունվարի 16, 1910(1910-01-16)[1] (71 տարեկան)
Սանտյագո, Չիլի
Բնակության վայր(եր)Սանտյագո
Քաղաքացիություն Չիլի
Մասնագիտությունմիջատաբան և բուսաբան
Գործունեության ոլորտբուսաբանություն
ԱնդամակցությունԼեոպոլդինա
Տիրապետում է լեզուներինիսպաներեն և գերմաներեն
ՀայրRudolf Amandus Philippi?
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)F.Phil.

Ֆեդերիկո Ֆիլիպի (իտալ.՝ Federico Philippi[2][3] կամ իսպ.՝ Federico Enrique Eunom[4], կամ գերմ.՝ Friedrich Heinrich Eunom[2][4], դեկտեմբերի 16, 1838(1838-12-16)[1], Նեապոլ, Երկու Սիցիլիաների թագավորություն - հունվարի 16, 1910(1910-01-16)[1], Սանտյագո, Չիլի), գերմանական ծագմամբ չիլիացի բուսաբան, բուսաբանության պրոֆեսոր, բնագետ, գերմանացի ներգաղթյալների հետնորդ[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեդերիկո Ֆիլիպին ծնվել է Նեապոլում 1838 թվականի դեկտեմբերի 16-ին[4], հնէաբան, բուսաբան, կենդանաբան և բնագետ Ռուդոլֆ Ամանդուս Ֆիլիպիի (1808-1904) ընտանիքում։

Ֆեդերիկո Ֆիլիպին հաջորդել է իր հորը բնական պատմության ամբիոնում, դարձել Չիլիի համալսարանի և Ազգային ինստիտուտի բուսաբանության պրոֆեսոր, Բուսաբանական այգու[4][5] և Ազգային թանգարանի տնօրեն[4][6]։ Նա նկարագրել է բույսերի ավելի քան 150 տեսակ[7], այդ թվում՝ 33 նոր տեսակ, որոնցից է Leucocoryne coquimbensis[8]։ Ֆիլիպին իր բոլոր հավաքածուները և ստեղծագործությունները կտակել Է Չիլիի բնական պատմության ազգային թանգարանին[9]։

Ֆեդերիկո Ֆիլիպին մահացել է Սանտյագոյում 1910 թվականի հունվարի 16-ին[4]։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեդերիկո Ֆիլիպին մասնագիտացել է սերմատու բույսերի ուսումնասիրության բնագավառում[2]։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեդերիկո Ֆիլիպիի պատվին կոչվել են հետևյալ բույսերը՝ Conophytum philippii L.Bolus[10] և Tristagma philippii Gand.[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://sdei.senckenberg.de/biographies/information.php?id=16814
  2. 2,0 2,1 2,2 International Plant Names Index: Federico Philippi (1838—1910)
  3. DNB, Katalog der Deutschen Nationalbibliothek: Federico Philippi
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 «Inmigrantes alemanes al sur de Chile y otras familias inmigrantes al país P: Philippi». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին.
  5. Gunckel, H. 1950. Breve historia del antiguo jardín botánico de la Quinta Normal de Santiago de Chile. Farm. Chilena 24(12): 537—542.
  6. Emilio Held Winkler, Documentos sobre la colonización del sur de Chile. Bosquejo histórico, nómina de barcos y personas que llegaron entre los años 1840—1875.
  7. См. ссылку в карточке «Систематик живой природы».
  8. Fundación R.A. Philippi.
  9. Taylor CM Munoz-Schick 1994. The Botanical Works of Philippi, Father and Son, in Chile. Ann. of the Missouri Botanical Garden, 81, 743—748.
  10. J. S. African Bot. xxx 232 1964 (IK).
  11. Bull. Soc. Bot. France 66: 292, in obs. 1920 (IK).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեդերիկո Ֆիլիպի» հոդվածին։