Ֆեդերիկո Պիովակարի
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 1, 1984[1] (41 տարեկան) | ||
| Ծննդավայր | Գալարատե, Վարեզե, Լոմբարդիա, Իտալիա | ||
| Հասակ | 181 սանտիմետր | ||
| Քաշ | 77 կիլոգրամ | ||
| Դիրք | հարձակվող | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Ֆեդերիկո Պիովակարի (իտալ.՝ Federico Piovaccari, սեպտեմբերի 1, 1984[1], Գալարատե, Վարեզե, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, «Ջուլիանո» ակումբի հարձակվող։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է «Ինտերի» ֆուտբոլային դպրոցում, նորամուտը կայացել է «Վիտորիա» ակումբում (այնտեղ խաղացել է վարձավճարով)։ Այնուհետև վարձավճարով մեկնել է «Սան Մարինոյի» թիմ. ի սկզբանե ծրագրել էր տեղափոխվել «Տրևիզո», սակայն վերջինս «Ջենոայի» որակազրկման պատճառով ավտոմատ կերպով հայտնվել է Սերիա А-ում: Այնուհետև կրկին վարձավճարով խաղացել է «Տրիեստինում» և հետագայում, այնուամենայնիվ, 500 եվրոյով տեղափոխվել է «Տրևիզո»։ 2009 թվականի հուլիսին թիմի սնանկացումից հետո 2 տարով տեղափոխվել է «Ռավեննա»[2]: Իտալիայի գավաթի խաղարկությունում առաջին գոլն է խփել «Ջուլիանովայի» դեմ խաղում. երկրորդ խաղակեսի ավելացված երրորդ րոպեին խփել է հաղթական գոլը և օգնել թիմին անցնել հաջորդ փուլ[3]: 2009/10 մրցաշրջանում դարձել է ակումբի լավագույն ռմբարկուն։ 2010 թվականի օգոստոսի 31-ին «Չիտադելան» գնել է խաղացողին Պաոլո Ռոսիի դիմաց[4]: 2010/11 մրցաշրջանում դարձել է ակումբի և Սերիա B-ի լավագույն ռմբարկու: 2011 թվականի հուլիսի 8-ին տեղափոխվել է «Սամպդորիա»[5]:
2012 թվականի հունվարի 31-ին Պիովակարին վարձակալության է տրվել «Բրեշիա» ակումբին[6]: Փետրվարի 26-ին «Տորինոյի» հետ խաղում նորամուտն է նշել նոր թիմում, իսկ մարտի 17-ին աչքի է ընկել «Պեսկարայի» հետ խաղում խփած առաջին գոլով: Ընդհանուր առմամբ, մինչև վարձակալության ավարտը իտալացին «Բրեշիայի» կազմում անցկացրել է 17 հանդիպում Սերիա B-ում և դարձել 4 գոլի հեղինակ:
2015 թվականի հուլիսի 27-ին 2015/16 մրցաշրջանի համար պայմանագիր է կնքել Ավստրալիայի առաջնության «Վեստերն Սիդնեյ Ուոնդերերս» ակումբի հետ[7]: 2016 թվականի մայիսի 5-ին հեռացել է «Ուոնդերերսից»[8]:
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իտալիայի հավաքականի կազմում մասնակցել է 2005 թվականի Միջերկրածովյան խաղերի ֆուտբոլային մրցաշարին․ թիմը հասել է մինչև քառորդ եզրափակիչ։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռումինիայի չեմպիոն՝ 2013/14
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Federico Piovaccari si veste di giallorosso». Ravenna Calcio (իտալերեն). 2009 թ․ հուլիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Tim Cup, Ravenna-Giulianova 3-2: giallorossi avanti col Brescia». Ravenna Calcio (իտալերեն). 2009 թ․ օգոստոսի 3. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Piovaccari e Carra al Cittadella; Rossi al Ravenna, Arma al Vicenza». AS Cittadella (իտալերեն). 2010 թ․ օգոստոսի 31. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Ufficiale: Federico Piovaccari è blucerchiato». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ Federico Piovaccari al Brescia a titolo temporaneo Արխիվացված 2012-02-05 Wayback Machine Արխիվացված 5 փետրվարի 2012 թվականին.
- ↑ «Wanderers Sign Piovaccari». Western Sydney Wanderers FC (անգլերեն). 2015 թ․ հուլիսի 27. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Wanderers Announce Player Departures». Western Sydney Wanderers FC (անգլերեն). 2016 թ․ մայիսի 5. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեդերիկո Պիովակարի» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 1 ծնունդներ
- 1984 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իտալիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բրեշիայի ֆուտբոլիստներ
- Էյբարի ֆուտբոլիստներ
- Ինտեր Միլանի ֆուտբոլիստներ
- Իտալացի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Կորդովայի ֆուտբոլիստներ
- Մեսինայի ֆուտբոլիստներ
- Նովարայի ֆուտբոլիստներ
- Չիտադելայի ֆուտբոլիստներ
- Ռայո Վալեկանոյի ֆուտբոլիստներ
- Սամպդորիայի ֆուտբոլիստներ
- Սան Մարինոյի ֆուտբոլիստներ
- Տերնանայի ֆուտբոլիստներ
- Տրիեստինայի ֆուտբոլիստներ
- Տրևիզոյի ֆուտբոլիստներ