Ֆեդերիկո Նիետո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ֆեդերիկո Նիետո
Federico Gastón Nieto.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Argentina.svg Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 26, 1983(1983-08-26) (35 տարեկան)
Ծննդավայր Բուենոս Այրես, Արգենտինա
Հասակ 190 սմ
Քաշ 81 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Արգենտինա Բոկա Ունիդոս
Համար 32
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002—2007 Արգենտինա Ալմագրո 58 (33)
2005  Շոտլանդիա Ռեյնջերս 3 (1)
2006  Պորտուգալիա Էշտրելա Ամադորա 7 (1)
2006  Իտալիա Ջենոա 0 (0)
2006—2007  Իտալիա Էլլաս Վերոնա 21 (1)
2007—2008 Արգենտինա Ուրական 32 (7)
2008—2009 Արգենտինա Բանֆիլդ 8 (0)
2009  Արգենտինա Ուրական 15 (5)
2009—2010 Արգենտինա Կոլոն 31 (13)
2010—2012 Բրազիլիա Ատլետիկո Պարանաենսե 31 (5)
2013 Էկվադոր Դեպորտիվո Կիտո 40 (29)
2014 Էկվադոր Բարսելոնա Գուայակիլ 17 (3)
2015—2016 Էկվադոր Ունիվերսիդադ Կատոլիկա (Կիտո) 28 (4)
2016— Արգենտինա Բոկա Ունիդոս 21 (6)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 12 հունիսի, 2017:

Ֆեդերիկո Գաստոն Նիետո (իսպ.՝ Federico Gastón Nieto, օգոստոսի 26, 1983(1983-08-26), Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, «Բոկա Ունիդոս» ակումբի հարձակվող։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիետոն «Ատլետիկո Պարանաենսե» ակումբի կազմում

Նիետոն իր կարիերան սկսել է «Ալմագրո» ակումբում։ Առաջին մրցաշրջանից նա տեղ է գրավել ակումբի հիմնական կազմում և դարձել թիմի լավագույն ռմբարկուներից մեկը։ 2005 թվականին Ֆեդերիկոն վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է շոտլանդական «Ռեյնջերս» ակումբ։ Իր առաջին գոլը Շոտլանդիայի առաջնությունում նա խփել է «Դանֆերմլին Ատլետիկ» ակումբի դարպասը, ապա երկու անգամ աչքի է ընկել Շոտլանդիայի գավաթի խաղարկության՝ «Կլայդ» ակումբի դեմ խաղում։ 2006 թվականին Նիոտեն կրկին մեկնել է Եվրոպա, որտեղ վարձավճարային հիմունքներով առանց առանձնակի հաջողության հանդես է եկել պորտուգալական «Էշտրելա» և իտալական «Ջենոա» ու «Էլլաս Վերոնա» ակումբներում։

2007 թվականին Ֆեդերիկոն հեռացել է «Ալմագրոյից» ու մեկ մրցաշրջան անցկացրել «Ուրականում»։ Հաջորդ մրցաշրջանում նա տեղափոխվել է «Բանֆիլդ», բայց չի կարողացել դրսևորել իրեն և վարձավճարով վերադարձել է «Ուրական»։

2009 թվականի ամռանը Նիետոն պայմանագիր է կնքել «Կոլոն» ակումբի հետ։ Օգոստոսի 24-ին կայացած «Վելես Սարսֆիլդ» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտն այդ ակումբի կազմում[1]։ Օգոստոսի 29-ին Ավելյանեդայի «Ռասինգ» ակումբի դեմ խաղում Ֆեդերիկոն խփել է իր առաջին գոլը «Կոլոնի» կազմում[2]։ Ակումբի կազմում անցկացրած 31 խաղերում խփելով 13 գոլ՝ նա մրցաշրջանի արդյունքում ճանաչվել է թիմի լավագույն ռմբարկու։

2010 թվականին Ֆեդերիկոն տեղափոխվել է բրազիլական «Ատլետիկո Պարանաենսե»։ Օգոստոսի 8-ին «Սան Պաուլու» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը բրազիլական Սերիա Ա-ում[3]։ Նոյեմբերի 5-ին «Պալմեյրասի» դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլն «Ատլետիկոյի» կազմում[4]։ Մրցաշրջանի ընթացքում Ֆեդերիկոն խփել է ընդամենը հինգ գոլ, ակումբի ղեկավարությունը որոշել է չերկարաձգել պայմանագրի ժամկետը, և Ֆեդերիկոն վերադարձել է Բրազիլիա։

2013 թվականի սկզբին Նիետոն տեղափոխվել է էկվադորական «Դեպորտիվո Կիտո»։ Հունվարի 26-ին կայացած ԼԴՈՒ Լոհա ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտն Էկվադորի առաջնությունում[5]։ Նույն խաղում Ֆեդերիկոն խփել է իր առաջին գոլը նոր ակումբի կազմում։ Հունիսի 26-ին «Դեպորտիվո Կևեդոյի» դեմ խաղում Նիետոն ձևակերպել է հեթ-տրիկ[6]։ Մրցաշրջանի արդյունքում նա ճանաչվել է Էկվադորի առաջնության լավագույն ռմբարկու։

2014 թվականի սկզբին հարձակվողի տրանսֆերը գնել է Գուայակիլի «Բարսելոնան»։ Հունվարի 26-ին «Օլմեդո» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը թիմի կազմում[7]։ Հունվարի 30-ին կայացած «Մանտա» ակումբի դեմ խաղում Ֆեդերիկոն խփել է իր առաջին գոլը նոր թիմի կազմում[8]։

2015 թվականի ամռանը Նիետոն միացել է Կիտոյի «Ունիվերսիդադ Կատոլիկա» ակումբին, որի կազմում իր նորամուտը կատարել է հուլիսի 10-ին «Էմելեկ» ակումբի դեմ խաղում[9]։ Օգոստոսի 24-ին «Էմելեկի» դեմ խաղում Ֆեդերիկոն խփել է իր առաջին գոլն «Ունիվերսիդադ Կատոլիկայի» կազմում[10]։ 2016 թվականի ամռանը նրա պայմանագրի ժամկետն ավարտվել է, և Նիետոն ազատ գործակալի կարգավիճակով վերադարձել է հայրենիք՝ պայմանագիր կնքելով «Բոկա Ունիդոս» ակումբի հետ։ Օգոստոսի 27-ին կայացած «Օլլ Բոյզ» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը նոր թիմի կազմում[11]։ Սեպտեմբերի 4-ին «Ֆերոկարիլ Օեստե» ակումբի դեմ խաղում Ֆեդերիկոն խփել է իր առաջին գոլը «Բոկա Ունիդոսի» կազմում[12]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական

  • Սերիա А-ի լավագույն ռմբարկու – 2013

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]