Ֆեդերիկա Գուիդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆեդերիկա Գուիդի
Federica Guidi.jpg
 
Քաղաքացիություն՝ Flag of Italy.svg Իտալիա
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Մասնագիտություն՝ ձեռնարկատեր, քաղաքական գործիչ և գործարար
Ծննդյան օր մայիսի 19, 1969(1969-05-19) (50 տարեկան)
Ծննդավայր Մեդոլլա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա

Ֆեդերիկա Գուիդի (իտալ.՝ Federica Guidi, մայիսի 19, 1969(1969-05-19), Մեդոլլա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա), իտալացի ձեռնարկատեր, քաղաքական գործիչ: Մատտեո Ռենզիի կառավարությունում զբաղեցրել է տնտեսական զարգացման նախարարի պաշտոնը (2014-2016):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մոդենայի և Ռեջո նել Էմիլիայի համալսարանների իրավաբանական ֆակուլտետները: Երկու տարի աշխատել է Rolo Finance ընկերությունում որպես ֆինանսական վերլուծաբան: 2002-2011 թվականներին աշխատել է Իտալական արդյունաբերության համընդհանուր դաշնությունում նախ Էմիլիա Ռոմանիա մարզի տարբեր ենթակառուցվածքներում, ապա 2008-2011 թվականներին` կազմակերպության փոխտնօրեն: Եղել է Բոլոնիայի Ducati Energia S.p.A ընկերության փոխտնօրենը, Հռոմի Aspen Institute Italia և Միլանի Fondo Italiano d’Investimento SGR S.p.A. ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ[1]:

2014 թվականի փետրվարի 22-ից Ռենզիի կառավարությունում զբաղեցրել է տնտեսական զարգացման նախարարի պաշտոնը: Այս նշանակումը տարակարծությունների տեղիք է տվել` պայմանավորված այն հանգամանքով, որ ավելի վաղ Սիլվիո Բերլուսկոնին Ֆեդերիկա Գուիդիին հրավիրել էր իր «Առա'ջ, Իտալիա'» նորացված կուսակցություն, չնայած նա մի քանի անգամ հրաժարվել էր առաջարկից: Բացի այդ` քննարկվել է հետաքրքրությունների հակասության խնդիրը, քանի որ նրա ընտանեկան Ducati Energia S.p.A. ընկերությունը գործարար կապեր է ունեցել Enel ընկերության, փոստի և երկաթուղու հետ, որոնք գործել են տնտեսական զարգացման նախարարի ենթակայությամբ: Պաշտոնավարման հաջորդ օրը Գուիդին հրաժարական է ներկայացրել Ducati Energia և Fondo Italiano d’Investimento ընկերություններում իր զբաղեցրած պաշտոններից[2]: 2014 թվականի մայիսի 6-ին Հռոմում Եվրոպայի զարգացած յոթ պետությունների էներգետիկ ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Ֆեդերիկա Գուիդին հայտարարել է «Հարավային հոսք» նախագիծը սատարելու մասին, ինչը մեծ կարևորություն էր ներկայացնում Իտալիայի էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման համար[3]:

2016 թվականի մարտի 31-ին Ջանլուկա Ջեմելիի հետ հեռախոսազրույցի հապարակումից հետո հրաժարական է տվել (Պոտենցայի դատախազությունը Ջեմելիի դեմ քննություն էր սկսել ENI ընկերության կողմից Վիջանոյում արտադրական թափոններն օգտագործելու օրենքը խախտելու կապակցությամբ. Ջեմելին կասկածվում էր իրավիճակին ապօրինի ազդեցություն ունենալու համար` գործող նախարարի հետ կապեր ունենալով): Հայտնվել է, որ Գուիդին խոստացել էր կայունության օրենքում ֆինանսական փոփոխություններ անել, որոնք կհամապատասխանեին Ջեմելիի տնտեսական շահերին (հեռախոսազրույցում նա նաև հիշատակել է սահմանադրական բարեփոխումների նախարար Մարիա Էլենա Բոսկիին, ով Գուիդիի խոսքերով համաձայնել է այդպիսի փոփոխություններ կատարելուն): Կառավարության ղեկավար Մատտեո Ռենզիին ուղղված համապատասխան նամակում (Ռենզին այդ պահին ԱՄՆ-ում էր) Գուիդին հերքել է իր մեղքը` հրաժարականը պայմանավորելով քաղաքական նկատառումներով[4][5]: Corriere della Sera թերթում տպագրած բաց նամակում Գուիդին բացատրել է, որ ինքը միայն կառավարության արդեն ընդունած որոշման մասին հայտնել է այն մարդուն, ում իր ամուսինն էր համարում[6]: 2016 թվականի ապրիլի 5-ին նախագահ Սերջիո Մատարելլան տնտեսական զարգացման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Մատտեո Ռենզիին[7]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեդերիկա Գուիդին Ducati Energia ընկերության տնօրեն, Իտալական արդյունաբերության համընդհանուր դաշնության փոխտնօրեն Գուիդալբերտո Գուիդիի դուստրն է: Մամուլում հրապարակվել են Գուիդալբերտո Գուիդիի հեռախոսազրույցները ակտիվիստ Լիգա Սևերայի փաստաբան Դոմենիկո Այելոյի հետ (Domenico Aiello), որոնցում նա խոստացել է համագործակցել Այելոյի հետ` վերջինիս շահավետ պաշտոն առաջարկելով: Ֆեդերիկա Գուիդին 2014 թվականի մարտին` նախարարի պաշտոն զբաղեցնելուց քիչ առաջ, Այելոյին նշանակել է Կատանիայի մի քանի համայնքներում աղբահանությամբ զբաղվող Geo Ambiente Srl ընկերության կառավարության արտակարգ կոմիսար[8]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Biografia di Federica Guidi» (իտալերեն)։ Governo Italiano։ Վերցված է 2014-11-08 
  2. Giorgio Dell’Arti (2014-02-26)։ «Federica Guidi»։ Cinquantamila giorni (իտալերեն)։ Corriere della Sera։ Վերցված է 2014-11-08 
  3. «Италия не откажется от "Южного потока"»։ Pravda.ru։ 2014-05-06։ Վերցված է 2014-11-08 
  4. Leo Amato, Giuliano Foschini, Marco Mensurati (2016-03-31)։ «La ministra Guidi si è dimessa per l'intercettazione con il compagno: "Domani passa l'emendamento"» (իտալերեն)։ la Repubblica։ Վերցված է 2016-04-01 
  5. Antonella Baccaro (2016-04-01)։ «Guidi e la decisione di dimettersi. La voglia di reagire, poi le pressioni» (իտալերեն)։ Corriere della Sera։ Վերցված է 2016-04-01 
  6. Federica Guidi (2016-04-02)։ «Guidi: «Una scelta umana sofferta.Non ho rivelato alcun segreto»» (իտալերեն)։ Corriere della Sera։ Վերցված է 2016-04-02 
  7. «Governo, Mattarella affida a Renzi interim del ministero dello Sviluppo economico» (իտալերեն)։ la Repubblica։ 2016-04-05։ Վերցված է 2016-04-14 
  8. Marco Lillo (2015-12-24)։ «Governo Renzi, il vero ministro Guidi è il papà (che decide le nomine sul treno)» (իտալերեն)։ il Fatto Quotidiano։ Վերցված է 2016-04-01 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]