Ֆարսի (կղզի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆարսի
Տեսակկղզի
Վարչական միավորBushehr County?
Գտնվում է ափինՊարսից ծոց
Երկիր Իրան
Քարտեզ
Քարտեզ
 Farsi Island Վիքիպահեստում

Ֆարսի (կղզի) (պարս.՝ جزیره فارسی), փոքրիկ իրանական կղզի Պարսից ծոցում։ Այս կղզում է գտնվում ԻՀՊԿ ռազմածովային բազան։ Կղզին ունի 0.25կմ² տարածք։ Ծովի մակարդակից ունի 4 մետր բարձրություն։ Farsi բառը նշանակում է պարսկերեն։

1980–ական թվականների վերջին, Իրանա-իրաքյան պատերազմի "տանկերային պատերազմի" փուլի ժամանակ ԻՀՊԿ-ն արագընթաց նավակներ է օգտագործել Պարսից ծոցից Իրաքի և նրա դաշնակիցների, այդ թվում ՝ Քուվեյթի նավերին հարվածներ հասցնելու համար[1]։ ՄիացյալՆահանգները մտել էր Պարսից ծոց և օգնել Քուվեյթի նավթի մատակարարմանը։ Իրանը այդ ժամանակ ականներ է տեղադրել Ֆարսի կղզու մոտակայքում, որից հետո Քուվեյթի նավթի տանկեռները պայթել են այդտեղ։

2016 թվականի հունվարի 12-ին Իրանի հեղափոխական ուժերը տեղակայված էին կղզում և նրանք ձերբակալել են ամերիկացի 10 նավաստիների այն բանից հետո, երբ նրանք մոտեցել են Իրանին[2]։ 10 նավաստիներին ազատ արձակելու համար բանակցություններ են տեղի ունեցել Իրանի ԱԳՆ-ի և ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի միջև[3]։ Բանակցությունների հաջորդ առավոտյան նավաստիները անվտանգ ազատ են արձակվել[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Iranian boat attack tanker in Gulf». Washington Post. No. page A22. 1988 թ․ հուլիսի 26.
  2. Schmidt, Michael S.; Cooper, Helene (2016 թ․ հունվարի 15). «Defense Secretary Says U.S. Sailors Made Navigational Error Into Iranian Waters». The New York Times.
  3. «Iran-US Navy Dispute Live Updates: Iranian Military Holds 10 American Sailors On Iran's Farsi Island». International Business Times. 2016 թ․ հունվարի 12.
  4. «US thanks Iran for swift release of 10 Navy sailors». British Broadcasting Corporation. 2016 թ․ հունվարի 13.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]