Ֆարու (օդանավակայան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆարու միջազգային օդանավակայան ՝( Aeroporto Internacional de Faro), (IATA: FAO, ICAO: LPFR) քաղաքացիական օդանավակայան է, որը գտնվում է Ֆարու քաղաքից 6,5 կիլոմետր դեպի արևմուտք (Պորտուգալիա, Ալգարվե նահանգ)[1]։ Երկրի միջազգային ուղեհոսքով այն երկրի երկրորդ օդանավակայանն է, իսկ ուղևորների ընդհանուր թվով՝ վեցերորդը։ Ֆարու միջազգային օդանավակայանը պատկանում է ANA Aeroportos de Portugal ընկերությանը, գործում է 1965 թվականի հունիսի 11-ից և զբաղեցնում է 2610 մետրանոց ասֆալտապատ թռիչքուղի։ Ուղևորափոխադրումների մշտական աճի շնորհիվ (2008 թվական՝ 5,6 մլն մարդ) օդանավակայանը զգալիորեն արդիականացվել և ընդլայնվել է։ Օդանավակայանն ապահովում է փոխադրումների անհամեմատ ցածր գին։ Ենթակառուցվածքների վերակառուցման շնորհիվ օդանավակայանը կարողացել է սպասարկել «Boeing 747-400» դասի ինքնաթիռներ։

Ավիաուղիներ և ուղղություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավիաընկերություն Նպատակակետ
Aer Lingus Բելֆեստ-Միջազգային(սեզոնային), Կորկ (սեզոնային), Դուբլին, Լոնդոն (Գաթվիկ)
Aigle Azur Փարիզ (Օրլի)
Arkefly Ամստերդամ
Austrian Airlines Վիեննա (սեզոնային)
Bmibaby Բիրմինգեմ, Քարդիֆ, Իստ Միլդենդ
British Airways Լոնդոն (Գեթվիք)
Brussels Airlines Բրյուսել
EasyJet Բելֆասթ (Միջազգային), Բրիստել, Իստ Միդլենթս, Գլազգո (Միջազգային), Լիվերպուլ, Լոնդոն (ГԳեթվիք), Լոնդոն (Լուտոն),Լոնդոն(Ստանստեդ), Նյուկասլ, Փարիզ (Օրլի)
Europe Airpost Կորկ (սեզոնային), Շեննոն (սեզոնային)
Flybe Էկստեր, Սաուտհեմփոն
Flyglobespan Աբերդին (սեզոնային), Էդինբուրգ, Գլազգո (Միջազգային)
Germanwings Կյոլ/Բոնն, Շտուդգարդ
Jetairfly Ալմերիա, Բրյուսել
Jet2.com Բլեկպուլ(սեզոնային), Էդինբուրգ, Լիդս/Բրեդֆորդ, Մանչեստր (սեզոնային)
Lufthansa Ֆրանկֆուրտ
Luxair Լյուքսեմբուրգ
Norwegian Air Shuttle Կոպենհագեն, Օսլո (Գարդեմոն), Ստոկհոլմ (Արլանդա)
Palmair Բորնմուտ
Primera Air Դուբլին
Ryanair Բորնմուտ, Բրեմեն, Բրյուսել, Դուբլին, Վենետիկ
SATA International Տորոնտո
Swiss International Air Lines Ցյուրիխ
TAP Portugal Լիսաբոն
Thomas Cook Airlines Բելֆաստ, Բրիստոլ, Գլազգո, Լոնդոն (
Thomson Airways Բորնմուտ, Քարդիֆֆф,Դոնկաստեր, Դուբլին, Լոնդոն, Մանչեստր
transavia.com Ամստերդամ, Կոպենհագեն, Amsterdam, Copenhagen, Эйндховен, РоттердамՌոտերդամ
TUIfly Մյունխեն, Համբուրգ
TUIfly Nordic Բերգեն, Կոպենհագեն, Օսլո, Ստոկհոլմ

Ավիավթարներ և պատահարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականի դեկտեմբերի 21-ին Martinair Holland NV Ամստերդամ-Ֆարո (չվերթ 495) վթարի է ենթարկվել։ Ֆարու միջազգային օդանավակայանում երկրորդ վայրէջքի փորձի ժամանակ ուժեղ քամի է սկսվել, որի պատճառով ինքնաթիռը թևով հարվածել է թռիչքուղուն, ինչի հետևանքով վառելիքի բաքը պայթել է[2]։ Զոհվել են ինքնաթիռում գտնվող 340 ուղևորներից 54-ը, ինչպես նաև անձնակազմի 2 անդամներ։ Աղետի հիմնական պատճառներն են եղել եղանակային վատ պայմանները (քամի) և անձնակազմի սխալը, ինչը ստիպել է ինքնաթիռին շատ արագ իջնել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.aeroportofaro.pt/en/fao/home
  2. «1992 год»։ Արխիվացված է օրիգինալից 2009-02-18-ին։ Վերցված է 2009-10-04