Ֆարհան Ախթար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆարհան Ախթար
Դիմանկար
Ծնվել էհունվարի 9, 1974(1974-01-09)[1] (50 տարեկան)
ԾննդավայրՄումբայ, Հնդկաստան[2]
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնիսլամ
Մասնագիտությունդերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, երգիչ, երգերի հեղինակ, երգերի հեղինակ, կինոդերասան և հեռուստահաղորդավար
ԱմուսինAdhuna Bhabani?
Ծնողներհայր՝ Ջավեդ Ախտար, մայր՝ Հանի Իրանի
Պարգևներ և
մրցանակներ
 Farhan Akhtar Վիքիպահեստում

Ֆարհան Ախթար (հինդի՝ फ़रहान अख़्तर, անգլ.՝ Farhan Akhtar, (հունվարի 9, 1974(1974-01-09)[1], Մումբայ, Հնդկաստան[2]), հնդիկ ռեժիսոր, դերասան, պրոդյուսեր, սցենարիստ և հեռուստահաղորդավար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆարհանը ծնվել է 1974 թվականի հունվարի 9-ին Բոմբեյում՝ սցենարիստ Ջավեդ Ախթարի (նրա կինը՝ Հանի Իրանի) ընտանիքում։ Նրա ավագ քույրը սցենարիստ և ռեժիսոր է Զոյա Ախթարն է։ Ծնողները ամուսնալուծվել են կյանքի առաջին օրերին, իսկ 1984 թվականին հայրն ամուսնացել է դերասանուհի Շաբանա Ազմի հետ, ով դարձել է նրա խորթ մայրը[3]։ Ֆարհանը սկսել է իր կարիերան որպես ռեժիսորի օգնական «Սիրո պահեր» (1991) ֆիլմում, երբ նա 17 տարեկան էր, այնուհետև բացում է Script Shop գործակալությունը, որտեղ անցկացնում է հաջորդ երեք տարիները[4]։ Նա նաև օգնել է Պանկաջ Փարաշարին «Himalay Putra» ֆիլմի նկարահանման հրապարակում 1997 թվականին[5]։ 1999 թվականին Ֆարհանը բացել է Excel Entertainment Pvt ՍՊԸ Ռիթեիշ Վիդհվենի հետ[6]։

2001 թվականին կայացել է նրա դեբյուտը «Սրտի ցանկություն» ֆիլմով[7], և ունեցել առևտրային հաջողություն։ Քննադատ Զիյա ուս Սալամը դրվատել է ռեժիսոր Ախթարին[8]։

2004 թվականին Ախթարը ֆիլմ է նկարահանել «Կյանքի նպատակը» վերնագրով, այն մարդու մասին, որն ամեն ինչին ցանկանում է հասնել ինքնուրույն[9]։ 2006 թվականին Ախթարը թողարկել է «Դոն. Mafia Leader»-ը, որը 1978 թվականի համանուն ֆիլմի ռիմեյքն էր և, ինչպես և բնօրինակը, առևտրային հաջողություն է ունենում տոմսարկղում[10]։ Հանդիսատեսները հատկապես հիշում էին երկխոսությունները[11]։ 2008 թվականին Ֆարհան Ախթարը կատարել է իր դեբյուտը, որտեղ երգել է հինգ երգ և օգտագործել նաև կիթառի իր հմտությունները[12]։ Ֆիլմը կոմերցիոն հաջողություն է ունեցել և Ախթարը շահել է մրցանակ[13]։

2013 թվականին նա նկարահանվել է Bhaag Milkha Bhaag ֆիլմում, որտեղ խաղացել է արագավազորդ Միլկի։ Հանուն դերի նա երկար մարզվել է, ուսումնասիրել է անձամբ Միլկիի կենսագրությունը և մորուք է թողել[14]։ Ֆիլմը առևտրային հաջողություն է ունեցել և նրան բերել է մրցանակ Լավագույն տղամարդկային դերի համար[15]։ 2015 թվականին Ֆարհանը խաղացել է իր քրոջ պլանի դերերից մեկը «Թող սիրտը բաբախի» ֆիլմում, որը կոմերցիոն հաջողություն է ունեցել։ Նա երգել է իր երգերից մեկը՝ զուգերգելով Պրիյանկա Չոպրայի հետ [16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #137933037 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. «Farhan Akhtar: For the love of friendship». The Tribune. 2011 թ․ հուլիսի 24. Վերցված է 2012 թ․ մարտի 17-ին.
  4. Sanjoy Narayan (2011 թ․ դեկտեմբերի 2). «Farhan Akhtar». Hindustan Times. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 6-ին.
  5. Katyal, Gauri (2008 թ․ դեկտեմբերի 12). «Fresh faces of 2008». NDTV. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
  6. «Culture list | Farhan Akhtar — Culture». Live Mint. 2008 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2012 թ․ ապրիլի 13-ին.
  7. «Lagaan sweeps national film awards». The Times of India. 2002 թ․ հուլիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 27-ին.
  8. Salam, Ziya Us (2001 թ․ օգոստոսի 17). «Film Review: Dil Chahta Hai». The Hindu. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 12012-03-18-ին.
  9. «Box Office 2004». Box office India. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին.
  10. «Box Office worldwide». Box office India. Արխիվացված է < օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 5-ին.
  11. «Memorable dialogues from Don». Sify. 2006 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2012 թ․ մարտի 19-ին.
  12. |url=http://www.telegraphindia.com/1080803/jsp/graphiti/story_9633305.jsp |title=Rock on, Farhan |work=The Telegraph |first=Aarti |last=Dua |date=3 August 2008 |accessdate=2012-03-20}}
  13. «Filmfare: 'Jodha...' bags 5, Priyanka, Hrithik shine». The Times of India (անգլերեն). 2009 թ․ մարտի 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին.
  14. Bollywood Hungama News Network (2012 թ․ ապրիլի 3). «Farhan Akhtar as Milkha Singh in Bhaag Milkha Bhaag». Bollywood Hungama. Վերցված է 2012 թ․ ապրիլի 13-ին.
  15. «59th Idea Filmfare Awards 2013: Complete list of winners». The Times of India (անգլերեն). 2014 թ․ հունվարի 24. Վերցված է 2014 թ․ ապրիլի 3-ին.
  16. Guha, Kunal (2015 թ․ հունիսի 5). «Film Review: Dil Dhadakne Do». Mumbai Mirror. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆարհան Ախթար» հոդվածին։