Jump to content

Ֆարխունդա Մալիքզադեի սպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆարխունդա Մալիքզադեի սպանություն
Ֆեմիցիդ, Լինչի դատաստան Խմբագրել Wikidata
ԵրկիրԱֆղանստան Խմբագրել Wikidata
ՎայրՔաբուլ Խմբագրել Wikidata
Կոորդինատներ34°31′31″N 69°10′42″E Խմբագրել Wikidata
Թվական19 մարտի 2015 Խմբագրել Wikidata
Զոհվածների քանակ1 Խմբագրել Wikidata
Քարտեզ

Ֆարխունդա Մալիկզադե[1] կամ պարզապես Ֆարխունդա, 27-ամյա աֆղան կին, որը դաժանորեն լինչի է ենթարկվել զայրացած ամբոխի կողմից Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում՝ 2015 թվականի մարտի 19-ին: Դրա պատճառը եղել է Ղուրանը այրելու կեղծ մեղադրանքները: Ըստ ամբոխի՝ դրա համար Ֆարխունդային պետք է անհապաղ սպանել և ուղարկել դժոխք[2]։

Տեղի մոլլան կեղծ մեղադրանք է ներկայացրել կնոջ հետ վիճաբանության ժամանակ։ Ավելի ուշ ոստիկանության հետաքննությունը հաստատել է այս մեղադրանքի կեղծ լինելը։ Ընդհանուր առմամբ, ոստիկանությունը բերման է ենթարկել 49 հոգու[3], ովքեր մասնակցել են լինչի գործողությանը, դատապարտյալներից ոմանք ստացել են 20 և 16 տարվա ազատազրկում։ Ֆարխունդայի սպանությունը լայնածավալ բողոքի ցույցեր է առաջացրել Աֆղանստանում և հակասություններ՝ կանանց իրավունքների շուրջ: Ֆարխունդայի պատվին Քաբուլում հուշարձան է կանգնեցվել[4][5]։

Թեև Աֆղանստանում, հատկապես գյուղական վայրերում, կանանց նկատմամբ լինչերը մնում են սովորական, Ֆարխունդայի սպանությունը գրավել է հանրության լայն ուշադրությունը դրա բացահայտ դաժանության և հրապարակայնության պատճառով[6]:

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես Աֆղանստանում ապրող շատ մարդիկ, Ֆարխունդան եղել է հավատացյալ մուսուլման, որը կրել է չադրա։ Ավարտել է իսլամագիտության դասընթացները և պատրաստվում էր ուսուցչուհի դառնալ[7][8]։ 2015 թվականի մարտի 19-ին Ֆարխունդան բարձրաձայն վիճաբանության մեջ է մտել մոլլա Զեյնուդդինի հետ Մասջիդի Շահի-դո-Շամշիրա մզկիթում՝ նրան մեղադրելով հակաիսլամական վարքագծի մեջ՝ ոչ իսլամական իրեր (հմայագրեր, վիագրա և պահպանակներ) վաճառելու համար[9][10][11]։ Զեյնուդդինը, վախենալով, որ ծխականները նման մեղադրանքների համար կդիմեն իր դեմ, անխոհեմաբար մեղադրել է նրան Ղուրանը այրելու մեջ: Ֆարխունդան անմիջապես հերքել է այս մեղադրանքը՝ ասելով. «Ես մուսուլման եմ, և մուսուլմանները չեն այրում Ղուրանը»։ Այնուամենայնիվ, Ղուրանի այրման մասին լուրերը սկսել են չափազանց արագ տարածվել մզկիթից դուրս, և զայրացած ամբոխը շտապե, է դեպի շենք[12]։

Հալածանքներ և լինչ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այն մզկիթը, որտեղ սկսվել է Ֆարխունդայի լինչը

Երբ Ֆարխունդուին պատժել ցանկացող կազմակերպված ամբոխի մասին տեղեկությունը հասել են մոտակա ոստիկաններին, նրանք հասել են Մասջիդի Շահի-դո-Շամշիրա մզկիթ և կրակոցներով ցրել են ամբոխը։ Ոստիկաններն առաջարկել են Ֆարխունդային տանել տեղի ոստիկանական բաժանմունք՝ նրա պաշտպանության համար, սակայն կինը մերժել է՝ պահանջելով, որ իրեն ուղեկցի կին ոստիկան՝ ոչ մահրամ տղամարդկանց հետ անհարկի շփումներից[13]։ Ամբոխին հաջողվել է բռնել Ֆարխունդային, գետնին գցել, ծեծել ու ոտքերով հարվածել։ Այդ պահին ավելի շատ ոստիկաններ են ժամանել և կրկին կրակոցներով ցրել ամբոխին։ Ինքը գնացել է Մասջիդի Շահի-դո-Շամշիրա մզկիթ՝ իր անվտանգության համար։ Այդ ժամանակ ամբոխը մեծացել է, և նրանց մեջ սկսել են քաոսային լուրեր տարածվել, որ Ֆարխունդան, բացի Ղուրանը այրելուց, նաև համագործակցում է ամերիկացիների հետ։ Մարդիկ սկսել են գրոհել մզկիթը, իսկ ոստիկանները կնոջը ստիպել են բարձրանալ մզկիթի տանիք։ Ամբոխը սկսել է քարեր ու տախտակներ նետել տանիքի վրա գտնվող կնոջ ուղղությամբ և տապալեց նրան այնպես, որ նա ընկել է ամբոխի մեջ[13]: Այդ պահից ոստիկանությունը որոշել է չմիջամտել և պասիվ հետևել է տեղի ունեցածին[8]։

Սրանից հետո ամբոխը շարունակել է ծեծել և ոտնահարել Ֆարխունդային և սպանել։ Այնուհետև նրա մարմինը շպրտել են ճանապարհի վրա, որպեսզի վրաերթի ենթարկի մեքենան, այնուհետև մարմինը պարանով կապել են մեքենային և քարշ տալով մոտ 100 մետր: Այնուհետև ամբոխը նրա մարմինը նետել է չոր գետի հունը և շարունակել քարեր նետել նրա վրա: Դրանից հետո ամբոխը որոշել է հրկիզել մարմինը, բայց այն չի այրվել, քանի որ նրա շորերը ամբողջովին թաթախված է եղել ջրով և կնոջ արյունով[13]։ Ուստի ամբոխը հանել է նրանց հագուստները, որպեսզի գցի դրանք Ֆարխունդայի մարմնի վրա: «Դիակիզումն» ուղեկցվել է ցնծությամբ և թաքբիրի բացականչություններով[11][14]։

Լինչի գործընթացը նկարահանվել է մի քանի մարդկանց կողմից, բացի հերետիկոսության մեղադրանքներից, ամբոխը բղավել է հակաամերիկյան և հակադեմոկրատական կարգախոսներ[15]։

Լինչումից անմիջապես հետո մի շարք հայտնի պետական պաշտոնյաներ Facebook- ում, հավատալով, որ Ֆարխունդան այրել է Ղուրանը, աջակցել են նրա սպանությանը: Քաբուլի ոստիկանության խոսնակ Հաշմաթ Ստանեկզայը նշել է, որ «Ֆարխունդան, ինչպես մյուս անհավատները, կարծում էր, որ նման գործողությունների և վիրավորանքների միջոցով նա կստանա ամերիկյան և եվրոպական քաղաքացիություն։ Բայց չկարողանալով հասնել իր նպատակին, նա վճարեց իր կյանքով»[16]։

Այն բանից հետո, երբ բացահայտվելէ, որ Ֆարխունդայի հասցեին բոլոր մեղադրանքները կեղծ են, դա բուռն արձագանք առաջացրեց հանրության շրջանում։ Մարտի 23-ին հարյուրավոր ցուցարարներ են դուրս եկել Քաբուլի փողոցներ։ Ցուցարարներից շատերը կանայք էին։ Նրանցից ոմանք կրել են Ֆարխունդայի արյունոտ դեմքի հետքերով դիմակներ։ Լինչը, բացահայտումը և դրան հաջորդած բողոքի ցույցերը ստիպել են աֆղանական հանրությանը լայնորեն քննարկել Աֆղանստանում կանանց իրավունքների հարցերը[14], կրոնական մոլեռանդների անպատժելիությունը հատկապես կանանց նկատմամբ, և իրավապահ մարմինների անգործունակությունը[14][17]: Ֆարխունդայի հուղարկավորության ժամանակ դագաղը տարել են կանայք, ինչը անսովոր շեղում է ավանդույթից, դա սովորաբար անում են տղամարդիկ[15]։

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանին դատապարտել է սպանությունը՝ այն անվանելով «ծայրահեղ բռնության զազրելի գործողություն» և հրամայել է հետաքննել[18]։ Այնուհետև բերման են ենթարկվել ինը հոգի, որոնց ինքնությունը պարզվել է լինչի ժամանակ տեսագրված տեսանյութով[19]։ Ավելի ուշ բերման է ենթարկվել ևս 28 հոգի, իսկ 13 ոստիկանի ծառայողական քննության շրջանակներում ժամանակավորապես հեռացվել է աշխատանքից։ Քաբուլի ոստիկանության խոսնակ Հաշմաթ Ստանիկզայը, ով հրապարակայնորեն սատարում էր սպանությանը սոցցանցերում, հեռացվել է աշխատանքից[7]: Աֆղանստանի Հաջի և իսլամական հարցերի նախարարությունը հայտարարել է, որ Ֆարխունդայի կողմից Ղուրանը այրելու որևէ ապացույց չի հայտնաբերվել:

Մայիսին արդեն կալանավորվել է 49 կասկածյալ, որոնցից չորսը, այդ թվում՝ մոլլա Զեյնուդդինը, դատապարտվե են մահապատժի։ Դատավճիռը կայացվել է 2015 թվականի մայիսի 5-ին։ Եվս ութ մեղադրյալ դատապարտվել է 16 տարվա ազատազրկման[20]։ 2015 թվականի մայիսի 19-ին տասնմեկ ոստիկաններ, այդ թվում՝ տեղի շրջանի ոստիկանապետը, դատապարտվել են մեկ տարվա ազատազրկման, քանի որ նրանք բավարար ջանքեր չեն գործադրել Ֆարխունդային պաշտպանելու համար[21]:

2015 թվականի հուլիսի 2-ին վերաքննիչ դատարանը մահապատժի դատապարտվածների պատիժը փոխել է 20 և 10 տարվա ազատազրկման։ Մուլլա Զեյնուդդինն արդարացվել է[22]: Սա բողոքի նոր ալիք է առաջացրել Քաբուլում[23]։ Իրավապաշտպանները պնդել են, որ լինչի մասնակիցների նկատմամբ կիրառված պատիժներն անհիմն կերպով մեղմ էին, քանի որ 49 մեղադրյալներից ի վերջո դատապարտվել են միայն 12-ը, իսկ շատերն ընդհանրապես չձերբակալվեցին ապացույցների բացակայության պատճառով, թեև. նրանց կարելի էր ճանաչել տեսանյութով, և նրանք պարծենում էին սոցիալական ցանցերում լինչի մասնակցությամբ[6]։ Հանցագործների նկատմամբ այս մեղմ վերաբերմունքը արտացոլում էր նաև աֆղանական հասարակության մեղմ վերաբերմունքը կանանց նկատմամբ բռնության նկատմամբ[6]։

Դատավճռից հետո շատ աֆղանցի կանայք բողոքել են սոցիալական ցանցերում: Կանանց սկսել են հայհոյել գրասենյակներում և համալսարաններում, շատ տղամարդիկ ծաղրել են Ֆարխունդայի մահը, նույնիսկ իմանալով, որ Ղուրանը այրելու մեղադրանքները կեղծ են՝ հավատալով, որ Ֆարխունդան իր կյանքով է վճարել իր հավատի պակասի համար, իբր նա չափազանց բաց է հագնված եղել (լինչի ժամանակ Ֆարխունդան կորցրել է գլխազարդը և մերկացրել բաց մազերը): Նաև աֆղան տղամարդիկ սպանությունը հիմնավորել են նրանով, որ Ֆարխունդան վճարել է այն բանի համար, որ աֆղան կանանց երիտասարդ սերունդը չի ձգտում հարգել ավանդույթները և հակված է անհավատությանը[6]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Family of Afghan woman lynched by mob demands justice». AlJazeera. 2015 թ․ ապրիլի 2. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 6-ին.
  2. The Killing of Farkhunda. New York Times. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 20-ին. New York Times Retrieved 26 November 2020
  3. «Trial begins in case of Kabul lynching of Farkhunda». BBC News. 2015 թ․ մայիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 6-ին.
  4. «A Memorial To Farkhunda Appears In Kabul». Solidarity Party of Afghanistan. RFE/RL. 2015 թ․ հոկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.
  5. «Unveiling of Shaheed Farkhunda Monument by Solidarity Party of Afghanistan». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Noorjahan Akbar. «A Year Later, Still No Justice for Farkhunda». Foreign Policy (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 21-ին.
  7. 7,0 7,1 «Thousands march in Kabul over mob killing of woman: Marchers demand justice for Afghan woman beaten to death after being falsely accused of burning Quran». Aljazeera. AP. 2015 թ․ մարտի 23. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
  8. 8,0 8,1 «Farkhunda: The making of a martyr». BBC News. 2015 թ․ օգոստոսի 10. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 20-ին.
  9. «Afghan Court Confirms Reduced Sentences in Mob Killing of Farkhunda». 2016 թ․ մարտի 8. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 18-ին.
  10. Joseph Goldstein (2015 թ․ մարտի 29). «Woman Killed in Kabul Transformed From Pariah to Martyr». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 30-ին.
  11. 11,0 11,1 «Afghan woman Farkhunda lynched in Kabul 'for speaking out'». BBC. 2015 թ․ մարտի 23. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 23-ին.
  12. «Farkhunda 'didn't burn Koran': Afghanistan mob killed innocent woman». News.com.au. 2015 թ․ մարտի 23. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 23-ին.
  13. 13,0 13,1 13,2 The Killing of Farkhunda. New York Times. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 2-ին.
  14. 14,0 14,1 14,2 Moore, Jack (2015 թ․ մարտի 23). «Afghans Protest Brutal Mob Killing of 'Innocent' Woman». Newsweek. Newsweek. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
  15. 15,0 15,1 «Afghan women show defiance over lynching of 27-year-old». CBS News. 2015 թ․ մարտի 22. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 23-ին.
  16. Shalizi, Hamid; Donati, Jessica (2015 թ․ մարտի 20). «Afghan cleric and others defend lynching of woman in Kabul». Reuters. Reuters. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 9-ին.
  17. «WHAT'S THE FUTURE FOR WOMEN'S RIGHTS IN AFGHANISTAN?». EqualTimes.org. 2015 թ․ ապրիլի 14. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 6-ին.
  18. «Afghan mob kills woman for allegedly burning Quran». Al Jazeera. Al Jazeera. 2015 թ․ մարտի 21. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
  19. Noori, Rateb (2015 թ․ մարտի 21). «Unspoken Facts About Woman Beaten To Death and Burnt in Kabul». Tolo News. Tolo News. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
  20. «Farkhunda murder: Afghan judge sentences four to death over mob killing». The Guardian. 2015 թ․ մայիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 6-ին.
  21. Rubin, Alissa (2015 թ․ դեկտեմբերի 26). «Flawed Justice After a Mob Killed an Afghan Woman». New York Times. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 26-ին.
  22. «Farkhunda's Murder: Death Sentences Overturned for Four Killers». NBC News. 2015 թ․ հուլիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 21-ին.
  23. «Farkhunda murder: Afghan court overturns death sentences». The Daily Telegraph. London. 2015 թ․ հուլիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 4-ին.