Ֆարիս Շայբի
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 28, 2002 (23 տարեկան) | ||
| Ծննդավայր | Լիոնի 3 րդ շրջան, Լիոն | ||
| Հասակ | 1,83 մետր | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Ֆարիս Շայբի (արաբ․՝ فارس شايبي), ֆուտբոլիստ, որը գերմանական «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» ակումբում հանդես է գալիս որպես եզրային հարձակվող կամ հարձակվողական ոճի կիսապաշտպան։ Ծնվել է Ֆրանսիայում, սակայն միջազգային մակարդակում ներկայացնում է Ալժիրի ազգային հավաքականը։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիոնի արվարձան հանդիսացող Բրոն քաղաքի սան Շայբին հանդես է եկել տեղի «Բրոն Տերայոն» և «Բրոն» թիմերի երիտասարդական համակարգերում[1]։ 15 տարեկանում միացել է «Լիոն» ֆուտբոլային ակումբի երիտասարդական ակադեմիային, ինչից հետո՝ 2019 թվականին, տեղափոխվել է «Թուլուզ», որտեղ 2022 թվականի փետրվարին կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը[2][3]։
Թուլուզ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաջորդ նախամրցաշրջանի ընթացքում Շայբին ընկերական խաղերի աչքի ընկնող խաղացողներից մեկն էր՝ վճռորոշ դեր խաղալով այնպիսի թիմերի դեմ հանդիպումներում, ինչպիսիք են «Նիմը»[4] կամ «Ռեալ Սոսյեդադը»[5]՝ այս նախապատրաստական փուլն ավարտելով երեք գոլով և երկու գոլային փոխանցմամբ[6]։
Նա իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշել է 2022 թվականի օգոստոսի 7-ին՝ «Թուլուզի» մեկնարկային կազմում հանդես գալով Լիգա 1 վերադառնալուց հետո առաջին խաղում, որն ավարտվել է «Նիցայի» հետ 1–1 հաշվով ոչ-ոքի[7]։
«Այնտրախտ Ֆրանկֆուրտ»
[խմբագրել | խմբագրել կոդը]2023 թվականի օգոստոսի 30-ին Բունդեսլիգան ներկայացնող «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» ակումբը հայտարարել է Շայբիի հետ հնգամյա պայմանագիր կնքելու մասին[8], որի տրանսֆերային արժեքը, ըստ լրատվամիջոցների, կազմել է 17 միլիոն եվրո[9]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Շայբին ծնվել է Ֆրանսիայում և ունի երկակի՝ Ֆրանսիայի և Ալժիրի քաղաքացիություն[10]։ 2020 թվականի հոկտեմբերին նա հրավիրվել է Ալժիրի մինչև 20 տարեկանների հավաքականի մարզումային ճամբար[11]։ 2023 թվականի մարտի միջազգային խաղերի դադարի ժամանակ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հետաքրքրություն է ցուցաբերել նրան իրենց ազգային հավաքական հրավիրելու հարցում, սակայն Շայբին մերժել է հրավերը և փոխարենն ընդունել է Ալժիրի հրավերը՝ ընտրելով նրանց ազգային թիմը։ 2023 թվականի մարտի 23-ին նա իր դեբյուտն է նշել Ալժիրի հավաքականի կազմում՝ Աֆրիկայի ազգերի գավաթի 2023 թվականի խաղարկության որակավորման փուլի Նիգերի դեմ խաղում, որն ավարտվել է 2–1 հաշվով հաղթանակով[12]։
2023 թվականի դեկտեմբերին նա ընդգրկվել է Ալժիրի հավաքականի հայտացուցակում՝ Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը մասնակցելու համար[13]։
2024 թվականի մայիսի 31-ին Վլադիմիր Պետկովիչը Շայբիին ներառել է Ալժիրի 26 հոգանոց հայտացուցակում՝ 2026 թվականի Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար[14]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2023 թվականի մայիսի 14-ին Շայբին սկզբնապես հրաժարվել է մասնակցել «Նանտի» դեմ Լիգա 1-ի խաղին, քանի որ այդ հանդիպումը հանդիսացեկ է հոմոֆոբիայի դեմ համալիգային արշավի մաս, որի շրջանակներում թիմերի խաղաշապիկների վրա պատկերված են եղել նաև ծիածանի գույներով զարդարանքներ[15]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա ավագ եղբայրը՝ Իլյես Շայբին, նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է[16]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ REPORTAGE. Lyon - TFC: à Bron, sur les traces de Farès Chaïbi, révélation de la Ligue 1 et pépite des Violets(չաշխատող հղում) , ladepeche.fr, 6 October 2022.
- ↑ Tirat, Arthur (2022 թ․ փետրվարի 23). «TFC: Farès Chaibi signe son premier contrat professionnel». La Dépêche (ֆրանսերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «Farès Chaibi signe son premier contrat professionnel». Toulouse FC (ֆրանսերեն). 2022 թ․ փետրվարի 23. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «Toulouse, promu en Ligue 1, entame sa préparation avec un succès contre Nîmes (Ligue 2)». L'Équipe (ֆրանսերեն). 2022 թ․ հուլիսի 2. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ Klein, Manon (2022 թ․ հուլիսի 17). «Le TFC remporte son 4e match de préparation face à la Real Sociedad (1-0)». France Bleu (ֆրանսերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ Faugère, Théo (2022 թ․ օգոստոսի 3). «TFC: Farès Chaibi, la révélation de l'été». La Dépêche (ֆրանսերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ Federici, Thomas (2022 թ․ օգոստոսի 7). «Toulouse 1-1 Nice, Ligue 1, résultat et résumé du match». L'Équipe (ֆրանսերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «Farès Chaibi wird ein Adlerträger» [Farès Chaibi becomes an Eagle-Bearer] (գերմաներեն). Eintracht Frankfurt. 2023 թ․ օգոստոսի 30.
- ↑ «Pokal-Spezialist am passenden Ort: Chaibi soll Eintracht-Offensive bereichern» [Cup specialist in the right place: Chaibi should enrich Eintracht's offensive] (գերմաներեն). Kicker. 2023 թ․ օգոստոսի 30.
- ↑ «Fares CHAIBI». unfp.org. Վերցված է 2023-09-28-ին.
- ↑ Benhammadi, Saïd (2020 թ․ հոկտեմբերի 12). «Sélection U20: Fin du premier stage, des bi-nationaux bientôt en renfort ?».
- ↑ Debbouz, Sidahmed (2023 թ․ մարտի 27). «Injustement privé de deux buts: Chaibi contre attaque !».
- ↑ «CAN 2024: L'Algérie Dévoile sa Liste Officielle – Qui Sont les Fennecs Prêts à Conquérir l'Afrique ?» (French). Algérie-Focus. 2023 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2024 թ․ հունվարի 12-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Mondial 2026: Petkovic dévoile sa liste des 26 joueurs». Radio Algérienne (ֆրանսերեն). 2026 թ․ մայիսի 31. Վերցված է 2026 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Toulouse FC's Players, Including Morocco's Aboukhlal, Refuse LGBTQ+ Jerseys». www.moroccoworldnews.com (անգլերեն). 2023 թ․ մայիսի 14. Վերցված է 2024-05-24-ին.
- ↑ «Football - Ligue 2: Qui est Farès Chaibi, le nouveau visage du TFC chez les pros?». ladepeche.fr.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նոյեմբերի 28 ծնունդներ
- 2002 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լիոն քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Ալժիրի հավաքականի ֆուտբոլիստներ
- Այնտրախտ Ֆրանկֆուրտի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Թուլուզի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ