Ֆարիդա Շահիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆարիդա Շահիդ
Farida Shaheed.jpg
Ծնվել է1950[1]
ՔաղաքացիությունFlag of Pakistan.svg Պակիստան
Մասնագիտությունսոցիոլոգ, ակտիվիստ և իրավապաշտպան
ԱշխատավայրՄիավորված ազգերի կազմակերպություն
Զբաղեցրած պաշտոններUnited Nations Special Rapporteur?

Ֆարիդա Շահիդ, պակիստանցի սոցիոլոգ, ֆեմինիստ իրավապաշտպան: 2012 թվականին նշանակվել է մշակութային իրավունքների ոլորտում ՄԱԿ-ի հատուկ զեկուցող[2]: Պակիստանում ղեկավարում է Շիրկաթ Գահ Կանանց ռեսուրսների կենտրոնը, հայտնի է գենդերային վերլուծությունների ծավալուն աշխատանքով և՛ Պակիստանում, և՛ տարբեր երկրներում[3][4]:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահիդը շուրջ 25 տարի զբաղվում է հետազոտական և ակտիվիստական գործունեությամբ[5]: Մասնավորապես, Շահիդի ուշադրության կենտրոնում է քաղաքականության և ծրագրերի միջոցով խթանել և պաշտպանել մշակութային իրավունքը մարգինալացված համայնքներում, այդ թվում, կանանց, աղքատ, կրոնական և էթնիկ փոքրամասնություններին: Շահիդը նաև միջազգային, տարածաշրջանային և ազգային բանակցությունների փորձագետ է, այդ թվում Միավորված ազգերի կազմակերպությունում և Պակիստանում[2]:

Շահիդը Պակիստանի Կանանց իրավունքների ցանցի, Կանանց գործունեության ֆորումի հիմնադիր անդամ է, Իսլամական օրենքներով ապրող կանանց տրանսազգային ֆեմինիստական ցանցի (WLUML) անդամ[6]:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի նոյեմբերի 12-ին գենդերային, մշակութային, կրոնական, պետական գործունեության համար Շահիդն արժանացել է «International Award UCLG – Mexico City Culture 21» մրցանակի[7][8]: «Two Steps Forward, One Step Back» գրքի համար (համահեղինակ) արժանացել է Պակիստանի վարչապետի մրցանակին[7]:

Ընտրված հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Contested Identities: Gendered Politics, Gendered Religion in Pakistan, Third World Quarterly, հատուկ հրատարակություն[5]
  • 1998 թվականին Շահիդը Սոհեյլ Ակբար Ուարեյչի, Կասանդրա Բալչինի և Էյշա Գազդարի հետ խմբագրել է «Shaping Women's Lives: Laws, Practices and Strategies in Pakistan» գիրքը, որը տպագրվել է Շիրկաթ Գահ կենտրոնի կողմից
  • 1987 թվականին Շահիդը Քհավար Մումթազի հետ գրել է «Women of Pakistan: Two Steps Forward, One Step Back?» գիրքը, որտեղ ներկայացնում է մուսուլմանական կանանց շարժումները Հարավային Ասիայում[9]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք — 2012.
  2. 2,0 2,1 «Ms. Farida Shaheed, Special Rapporteur in the field of cultural rights»։ Office of the High Commissioner for Human Rights (OHCHR) www.ohchr.org։ Վերցված է 27 November 2014 
  3. Shah, Bina (20 August 2014)։ «The Fate of Feminism in Pakistan»։ The New York Times www.nytimes.com։ Վերցված է 27 November 2014 
  4. «An Interview with Farida Shaheed»։ Association of Women's Rights in Development (AWID) www.awid.org։ 12 February 2008։ Վերցված է 27 November 2014 
  5. 5,0 5,1 «Farida Shaheed Former Collaborating Researcher»։ United Nations Research Institute for Social Development (UNRISD) www.unrisd.org։ Վերցված է 27 November 2014 
  6. «Farida Shaheed»։ Women's Learning Partnership www.learningpartnership.org։ Վերցված է 28 November 2014 
  7. 7,0 7,1 «Recognition: Pakistani activist receives prestigious award»։ The Express Tribune www.tribune.com.pk։ 11 November 2014։ Վերցված է 27 November 2014 
  8. «Announcement: Winners of the International Award UCLG - MEXICO City - Culture 21»։ The Global Network of Cities, Local and Regional Governments (UCLG) www.uclg.org։ Վերցված է 27 November 2014 
  9. «Two steps forward»։ The Friday Times www.thefridaytimes.com։ 9 November 2012։ Վերցված է 27 November 2014 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]