Ֆարել Վիլյամս
Ֆարել Վիլյամս | |
---|---|
![]() Ֆարել Վիլյամսը 2010 թվականին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Pharrell Williams |
Ի ծնե անուն | անգլ.՝ Pharrell Lanscilo Williams |
Նաև հայտնի է որպես | Pharrell |
Ծնվել է | ապրիլի 5, 1973 (47 տարեկան) Վիրջինիա Բիչ, ![]() |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Հիփ հոփ, R&B, ֆանկ |
Մասնագիտություն | Երգիչ-երգահան, ռեփեր, երաժշտական պրոդյուսեր, երաժիշտ, նորաձևության դիզայներ |
Երգչաձայն | կոնտրատենոր |
Գործիքներ | Վոկալ, ստեղնաշարային գործիքներ, կիթառ, հարվածային գործիքներ |
Գործունեություն | 1992-ներկա |
Լեյբլ | Star Trak Entertainment, Interscope Records, i am OTHER, Columbia Records |
Կրթություն | Հյուսիսարևմտյան համալսարան |
Անդամակցություն | N.E.R.D?, Child Rebel Soldier? և The Neptunes? |
Ամուսին | Helen Lasichanh? |
Պարգևներ | Grammy Award for Best Pop Solo Performance?, Grammy Award for Best Urban Contemporary Album?, Գրեմմի լավագույն երաժշտական տեսահոլովակի համար և Արվեստի և գրականության շքանշանի սպա |
Կայք | pharrellwilliams.com |
Pharrell Williams Վիքիպահեստում |
Ֆարել Վիլյամս (անգլ.՝ Pharrell Williams, ապրիլի 5, 1973[1][2][3], Վիրջինիա Բիչ, Վիրջինիա, ԱՄՆ[4]), ամերիկացի երգիչ-երգահան, ռեփեր, երաժշտական պրոդյուսեր, երաժիշտ և նորաձևության դիզայներ։ Նա հանդիսանում է 1991 թվականին ստեղծված The Neptunes դուետի անդամ, որը զբաղվում է սոուլ, հիփ հոփ և R&B ժանրի երգերի թողարկմամբ։ Ֆարելը նաև հանդիսանում է N.E.R.D խմբի վոկալիստը և թմբկահարը։ Նա իր «Frontin» կոչվող առաջին սինգլը թողարկել է 2003 թ.-ին, իսկ իր դեբյուտային «In My Mind» կոչվող ստուդիական ալբոմը թողարկվել է 2006 թվականին։ Իր երկրորդ ստուդիական ալբոմը, որը կոչվում է «Girl», նա թողարկել է 2014 թվականի մարտի 3-ին։ Այդ ալբոմի «Happy» երգը բավականին լուրջ հաջողություններ է ունեցել մի շարք միջազգային հիթ շքերթներում և դարձել է 2014 թ.-ի ամենաշատ վաճառված երգերից մեկը։
Որպես The Neptunes դուետի անդամ, Ֆարելը գրել է մի շարք հիթային երգեր տարբեր արտիստների համար։ Նա ստացել է 7 Գրեմմի, որոնցից երկուսը որպես The Neptunes դուետի անդամ։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի հոկտեմբերի 12-ին Ֆարելը ամուսնացել է մոդել/դիզայներ Հելեն Լասիչանի հետ[5]։ Նրանք ունեն մեկ որդի՝ Ռակեթ Վիլյամսը, ծնված 2008 թվականի նոյեմբերին[6]:
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստուդիական սոլո ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «In My Mind» (2006)
- «Girl» (2014)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ RKDartists
- ↑ Discogs — 2000.
- ↑ Nederlandse Top 40
- ↑ 4,0 4,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #135334829 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ Webber Stephanie (հոկտեմբերի 12, 2013)։ «Pharrell Williams Marries Helen Lasichanh, Usher and Busta Rhymes Perform: All the Details!»։ Us Weekly։ Վերցված է հոկտեմբերի 12, 2013
- ↑ «Jay-Z's 'Glory' Wasn't Spontaneous, According to Pharrell»։ Popcrush.com։ փետրվարի 29, 2012։ Վերցված է 2013 թ․ հուլիսի 27
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ապրող անձինք
- 1973 ծնունդներ
- Ապրիլի 5 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- ԱՄՆ-ում ծնվածներ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի ռեփերներ
- Ամերիկացի երաժշտական պրոդյուսերներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Brit Awards մրցանակի դափնեկիրներ
- 21-րդ դարի ամերիկացի ռեփերներ
- Interscope Records-ի արտիստներ