Ֆարամազ Ղարիբյան
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 17, 1941[1] (83 տարեկան) |
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան և կինոռեժիսոր |
Երեխա(ներ) | Sam Qaribian? |
Ֆարամազ (Փարամազ) Ղարիբյան (պարսկերեն ՝ فرامرز قریبیان . նոյեմբերի 17, 1941[1], Թեհրան, Իրան), իրանցի հայազգի դերասան և կինոռեժիսոր։ «Գնացքը» (1988 թ.), «Մառախլապատ նավահանգիստ» (1992 թ.) և «Անձրևի մարդը» (1998 թ.) ֆիլմերում իր դերակատարումների համար արժանացել է երեք Բյուրեղապակյա սիմուրղ մրցանակների:
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասնագիտական բարձրագույն կրթությունն ստացել է ԱՄՆ-ում՝ դիտողական արվեստների դպրոցում (1971): Դերասանի իր կարիերան սկսել է 1968 թվականին կինոռեժիսոր Մասուդ Կիմիայի Ե՛կ, անծանո՛թ ֆիլմում կարճ դերակատարմամբ։ Համարվում է, որ կինոյում նրա պրոֆեսիոնալ դեբյուտը եղել է 1973 թվականին այդ նույն կինոռեժիսորի նկարահանած Հողը կինոնկարում:
Ֆիլմերի մեծ մասում Ղարիբյանը խաղում է վճռական մարդու դեր, ով իր նպատակներին հասնելու կամ իր իդեալները պահպանելու համար բախվում է կոնֆլիկտի ու վտանգի։ Նա իր կարիերայի ընթացքում նկարահանվել է մի քանի արկածային ֆիլմերում, ինչպես նաև ինքն անձամբ նկարահանել է երեք գեղարվեստական ֆիլմ՝ «Մենամարտ Տասուկիում» (1986 թ.), «Օրենք» (1995 թ.) և «Նրա աչքերը» (1999 թ.): Ղարիբյանը «Ֆաջր» միջազգային կինոփառատոնի «Լավագույն դերասան» անվանակարգում Բյուրեղապակյա սիմուրղ մրցանակների է արժանացել «Գնացք» (1987), «Մառախլապատ նավահանգիստ» (1992) և «Անձրևի մարդը» (1999) ֆիլմերում իր տպավորիչ դերակատարումների համար:
Բացի այդ, նրան միջազգային մրցանակներ են շնորհվել աշխարհի տարբեր երկրների կինոփառատոներում։ Նա արժանացել է Մոսկվայի 25-րդ միջազգային կինոփառատոնի[2] և Ասիա-խաղաղօվկիանոսյան կինոփառատոնի «Լավագույն դերասան» մրցանակին «Պարեր փոշու մեջ» ֆիլմի համար, ինչպես նաև Հնդկաստանի միջազգային կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակին՝ «Գեղեցիկ քաղաքը» ֆիլմի համար:
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Deers / Եղնիկները, 1974
- Ghazal, 1975
- Jong-e Athar, 1977
- The Tall Shadows of the Wind / Քամու երկար ստվերները, 1977
- The Messenger / Սուրհանդակը 1981
- Kani-Manga, 1986
- The Train / Գնացքը, 1987
- The Wolf’s Trail / Գայլի ոտնատեղերը, 1991
- Misty Harbour / Մառախլապատ նավահանգիստ, 1992
- I Want to Live / Ես ապրել եմ ուզում, 1994
- The Rain Man / Անձրևի մարդը, 1998
- Dancing in the Dust / Պար՝ փոշու մեջ, 2002
- Beautiful City / Գեղեցիկ քաղաք, 2005
- The Wet Dream / Թաց երազ, 2005
- The Forbidden Chapter / Արգելված հատվածը, 2006
- The Boss / Բոսը, 2007
- Alzheimer / Ալցհայմեր (2011)
- Exodus (2020)[3]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ «25th Moscow International Film Festival (2003)». MIFF. Արխիվացված է [http.moscowfilmfestival.ru/miff34/eng/archives/?year=2003 օրիգինալից] 2013-04-03-ին. Վերցված է 2013-04-01-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ Aboutalebi, Samaneh (8 February 2020). «Hatamikia's Exodus, a political statement». Tehran Times (13600): 1, 12.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆարամազ Ղարիբյան» հոդվածին։ |
|