Ֆատիմա Գալաիրե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆատիմա Գալաիրե
ֆր.՝ Fatima Gallaire
Ծնվել էօգոստոսի 7, 1944(1944-08-07)
ԾննդավայրEl Harrouch, Skikda Province, Ալժիր[1]
Մահացել էսեպտեմբերի 15, 2020(2020-09-15)[2][1] (76 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 5-րդ շրջան, Փարիզ[1]
Քաղաքացիություն Ֆրանսիա և  Ալժիր
Մայրենի լեզուֆրանսերեն
ԿրթությունՓարիզի համալսարան, Փարիզ 8 համալսարան և Ալժիրի համալսարան
Մասնագիտությունդրամատուրգ, վիպասան և գրող
Կայքgallaire.com/fatima/accueilsite.html

Ֆատիմա Գալաիրե (անգլ.՝ Fatima Gallaire, օգոստոսի 7, 1944(1944-08-07), El Harrouch, Skikda Province, Ալժիր[1] - սեպտեմբերի 15, 2020(2020-09-15)[2][1], Փարիզի 5-րդ շրջան, Փարիզ[1][3]), ֆրանս-ալժիրցի դրամատուրգ և կարճ պատմվածքների հեղինակ։ Ստեղծագործել է ֆրանսերեն։ Ծնվել է Ալժիրում։ Նա Ալժիրի համալսանում ստացել է ֆրանսերենի գրականության մասնագետի դիպլոմ և Փարիզի 8-րդ համալսարանի դիպլոմ` կինոյի մասնագիտությամբ։ Գրել է ավելի քան 20 պիես, որոնցից շատերը թարգմանվել և ներկայացվել են տարբեր լեզունրով, այդ թվում նաև` անգլերեն, իտալերեն, գերմաներեն, իսպաներեն և ուզբեկերեն։ Դրանցից են «Դու հետ ես եկել» և «Կանանց տունը» պիեսները։ Նա ստացել է Ալրետի մրցանակ դրամայի համար 1990 թվականին և Ֆրանսիական ակադեմիայի մրցանակ 1994 թվականին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալաիրեն ծնվել է Ֆատիմա Գոուրեգա անունով, 1944 թվականի օգոստոսի 7-ին, Էլ Հարուշում, Ալժիրի հյուսիս-արևելքում։ Ալժիրի համալսարանում ֆրանսիական գրականությունն ուսումնասիրելուց հետո տեղափոխվել է Փարիզ, որտեղ նա ուսումնասիրել է կինո` մինչև 1970 թվականը[4]։

Ալժիրի կինեմատոգրաֆիայում չորս տարի աշխատելուց հետո[3] նա 1975 թվականին վերադառնում է Փարիզ, որտեղ կինոյի ուսումնասիրությունների դիպլոմ է ստանում Փարիզի 8 համալսարանում, Վինսենում, 1980 թվականին։ Հաջորդ տարի նա ամուսնանում է ֆրանսիացու հետ` վերցնելով նրա ընտանիքի ազգանունը հրապարակումների համար[5]։ 1981 թվականին նա ունեցել է երկվորյակներ` մեկ տղա և մեկ աղջիկ[6]։ 1985 թվականին նա սկսել է գրել թատրոնի համար. նրա Ah vous êtes venus... (հետագայում վերանվանվել է Արքայադուստրեր) պիեսը ներկայացվել է Էսայոն թատրոնում, Փարիզում, 1986 թվականի փետրվարին։ 1991 թվականին նա գրել է իր առաջին` Le Mendigot վեպը[7]։ Գալաիրեն մահացել 2020 թվականի սեպտեմբերի 15-ին, Փարիզում, 76 տարեկան հասակում[4]։

Անգլերեն թարգմանված աշխատանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • You have come back (Princesses), 1988 թվական։
  • Madame Bertin's Testimony (Témoignage contre un homme stérile), 1995:
  • House of Wives (Les Co-épouses), 2008:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին նա ստացել է Արլետի մրցանակ դրամայի ոլորտում իր ներդրման համար։ Նա նաև ստացել է Ֆրանսիական ակադեմիայի AMIC մրցանակը 1994 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Fichier des personnes décédées
  2. 2,0 2,1 2,2 https://twitter.com/Lignedescience/status/1307687515877453825
  3. 3,0 3,1 «La mort de Fatima Gallaire». Web Theatre (ֆրանսերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 10-ին.
  4. 4,0 4,1 «Curriculum vitae» (French). Gallaire.com. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Déjeux, Jean (1994). La littérature féminine de langue française au Maghreb. KARTHALA Editions. էջեր 226–. ISBN 978-2-86537-500-4.
  6. Makward, Christiane P.; Cottenet-Hage, Madeleine (1996). Dictionnaire littéraire des femmes de langue française: de Marie de France à Marie NDiaye. KARTHALA Editions. էջեր 256–. ISBN 978-2-86537-676-6.
  7. Scherer, Colette (1995). Catalogue des pièces de théâtre africain en langue française conservées à la Bibliotheque Gaston Baty. Presses Sorbonne Nouvelle. էջեր 34–. ISBN 978-2-87854-105-2.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]