Ֆասետային աչքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
ճպուռի ֆասետային աչքերը

Ֆասետային աչքեր (ֆր.՝ facette - նիստ), բարդ աչքեր, միջատների, սարդերի, խեցգետնակերպերի տեսողության զույգ օրգան։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆասետային աչքերի 0,1-ից մինչև մի քանի մմ-ի հասնող շառավղով գնդաձև մակերևույթը զբաղեցնում է գլխի զգալի մասը։ Ֆասետային աչքերը կազմված են 10-12000 պարզագույն տեսողական միավորներից՝ օմմատիդներից։ Ի տարբերություն ողնաշարավորների աչքի, որն ունի մեկ ոսպնյակ, հազարավոր ոսպնյակներ պարունակող Ֆասետային աչքերի մեջ լուսապատկերի ստացումը հիմնված է լուսատար մանրաթելերի օպտիկայի սկզբունքների վրա։ Դրա շնորհիվ չափազանց փոքր չափերի հետ կապված լույսի դիֆրակցիայի վնասակար ազդեցությունը հասցված է նվազագույնի։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի են ֆասետային աչքերի երկու հիմնական տեսակներ՝ սկոտոպիկ և ֆոտոպիկ։ Սկոտոպիկ տիպի աչքում օմմատիդներն իրարից մեկուսացնող պիգմենտային բջիջները և տեսողական բջիջների պիգմենտի հատիկները մթանը շարժվում են դեպի աչքի հատակը։ Թույլ լույսի պայմաններում դրա շնորհիվ մեծանում է աչքի լուսազգայնությունը։

Ֆոտոպիկ աչքում պիգմենտի հատիկները չեն շարժվում, և աչքի լուսային զգայնությունը ցածր է։ Սկոտոպիկ աչքերով միջատները հիմնականում վարում են գիշերային կենսաձև, ֆոտոպիկներովը՝ ցերեկային։ Միջատները չեն ընկալում կարմիր երանգները, սակայն մարդու համար անտեսանելի ուլտրամանուշակագույն լույսի տիրույթում ունեն զարգացած գունազգայնություն։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Францевич Л․ И․, Зрительный анализ пространства у насекомых, Киев, 1980;
  • Грибакин Ф․ Г․, Механизмы фоторецепции насекомых, Л․, 1981․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png