Ֆաուստափամփուշտ
Արտաքին տեսք
Ֆաուստափամփուշտ (գերմ.՝ Faust - բռունցք, այստեղ՝ ձեռք և գերմ.՝ Patrone - փամփուշտ), ձեռքի նռնականետիչ, միակի գործողության զենք՝ տանկերը և զրահավոր այլ նշանակետերը խոցելու համար։
Բաղկացած է կումուլյատիվ նռնակից, որը պոչամասով դրվում է երկու կողմից բաց՝ վառոդալիցքով փողի մեջ։ Նշանառու հրաձգության հեռավորությունը մինչև 30 մ է, զրահախոցելիությունը՝ մինչև 200 մմ, զանգվածը՝ 5, 35-3, 25 կգ։
Ֆաուստափամփուշտն առաջին անգամ կիրառել են գերմանաֆաշիստական զորքերը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆաուստափամփուշտ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 621)։ |