Ֆան Վոնգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆան Վոնգ
Ծնվել էհունվարի 27, 1971(1971-01-27) (53 տարեկան)
ԾննդավայրՍինգապուր
ԿրթությունTemasek Secondary School?
Քաղաքացիություն Սինգապուր
Կրոնբուդդայականություն
Մասնագիտություներգչուհի, մոդել և դերասանուհի
Ժանրերmandopop?
Ամուսին(ներ)Christopher Lee?
Պարգևներ և մրցանակներ

Ֆան Վոնգ (չին. 范雯芳), ծննդյան անուն՝ Ֆան Վուն Ֆոնգ (չին.範煥芳)[1][2], հունվարի 27, 1971(1971-01-27), Սինգապուր), սինգապուրցի դերասանուհի, երգչուհի և ֆոտոմոդել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆան Վուն Ֆոնգ (իրական անունը՝ Վոնգ) ծնվել է 1971 թվականի հունվարի 27-ին Սինգապուրում։ Ֆանն ունի երկու քույր և կրտսեր եղբայր։ Վոնգը սովորել է «Temasek Secondary School»-ում, որտեղ 1987 թվականին հանձնել է Singapore-Cambridge GCE Ordinary Level քննություն։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆանն իր կարիերան սկսել է 1970-ական թվականների վերջին՝ մասնակցելով մանկական հեռուստաշոուների։ 1987 թվականին նա հաղթել է գեղեցկության մրցույթում, որ կազմակերպվել էր սինգապուրյան «Her World» նորաձևության ամսագրի կողմից։ Ներկայումս Ֆանն ավելի հայտնի է իբրև դերասանուհի. նա նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմերում և հեռուստասերիալներում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի մայիսի 16-ին ամուսնացել է դերասան Քրիստոֆեր Լիի հետ, որի հետ հանդիպել է յոթ տարի՝ մինչ ամուսնությունը։ Ամուսիններն ունեն որդի՝ Զեդ Լին (ծնվ.՝ 9 օգոստոսի, 2014)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «At Home With... Fann Wong». Channel NewsAsia. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 2-ին.
  2. Kee, Hua Chee (2006 թ․ հունիսի 19). «Fann-tastic reason». The Star (Malaysia) Online. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆան Վոնգ» հոդվածին։