Jump to content

Ֆան Պինսին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆան Պինսին
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 17, 1960(1960-07-17) (65 տարեկան)
ԾննդավայրՀարբին, Չինաստան
Քաղաքացիություն Չինաստան
ԿրթությունHarbin Institute of Technology? (1989)
Մասնագիտությունքաղաքական գործիչ, համակարգչային գիտնական և ճարտարագետ
Զբաղեցրած պաշտոններԱզգային Ժողովրդական Կոնգրեսի անդամ
ԿուսակցությունՉինաստանի կոմունիստական կուսակցություն
ԱնդամությունChinese Academy of Engineering?[1]

Ֆան Պինսին (չին. 方滨兴, փինյին Fāng Bīnxīng), տղամարդ, ծագումով Ցզյանսի նահանգի Վաննյան գավառից, ծնվել է Հեյլունցզյան նահանգի Հարբին քաղաքում։ Նա Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ է և Չինաստանի ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս։  Նա զբաղեցրել է Պեկինի հեռահաղորդակցության համալսարանի ռեկտորի պաշտոնը, եղել է ազգային համակարգչային ցանցերի և տեղեկատվական անվտանգության կառավարման կենտրոնի տնօրեն[2], ինչպես նաև Չինաստանի կիբերտարածության անվտանգության ասոցիացիայի նախագահը և չինական համացանցային գրաքննության «Սահմանապատնեշ» տեխնոլոգիայի առաջնորդ։ Ներկայումս հանդիսանում է Տեղեկատվայնացման պետական փորձագիտական խորհրդատվական կոմիտեի՝ ցանցային և տեղեկատվական անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ, ինչպես նաև Չինաստանի համացանցային տեղեկատվության պետական գրասենյակի փորձագիտական կոմիտեի անդամ։ Նա ընդգրկված է պետական «863 ծրագրի» 12-րդ հնգամյակի փորձագիտական հանձնաժողովում և զբաղեցնում է Չինաստանի հեռահաղորդակցության միության փոխնախագահի պաշտոնը։ Նա Չինաստանի կոմունիստական կուսակցության անդամ է, եղել է ազգային ժողովրդական կոնգրեսի 11-րդ գումարման պատգամավոր և Պեկինի 14-րդ ժողովրդական կոնգրեսի մշտական անդամ[3]։

Ֆան Պինսինն Չինաստանի ինտերնետային գրաքննության համակարգի՝ Մեծ Սահմանապատնեշի (Great Firewall կամ GFW) հիմնական բաղադրիչներից մեկի գլխավոր նախագծողներից էր[4][5][6], ուստի ինտերնետ օգտատերերի կողմից նա ճանաչված է որպես «Չինաստանի Մեծ Սահմանապատնեշի հայր»[7][8]։ Նրա պաշտոնական առցանց կենսագրականը նույնպես ցույց է տալիս, որ նա ղեկավարել է Ազգային կիբերանվտանգության մոնիթորինգի հարթակի» և մի շարք այլ համակարգերի ստեղծման աշխատանքները[9][10]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թ. հուլիսին ծնվել է Հեյլունցզյան նահանգի Հարբին քաղաքում, արմատներով Ցզյանսի նահանգի Վաննյան գավառից է։

1978-ից մինչև 1981 թվականը սովորել է Հարբինի տեխնոլոգիական ինստիտուտում՝ ստանալով բակալավրի աստիճան։ 1982-ից մինչև 1984 թվականը ստացել է մագիստրոսի աստիճան Ցինխուայի համալսարանում։ 1986-ից 1989 թվականներին ստացել է դոկտորի աստիճան Հարբինի տեխնոլոգիական համալսարանում։ 1990-ից 1993 թվականներին Պաշտպանական տեխնոլոգիաների ազգային համալսարանում սովորում էր համակարգչային գիտության և տեխնոլոգիայի հետդոկտորական կրթաթոշակի համար։ 1984-ից 1999 թվականներին դասավանդել է Հարբինի տեխնոլոգիական համալսարանում։

1984 թ. հոկտեմբերին, Ֆան Պինսինը մագիստրոսի աստիճան ստանալուց հետո, վերադարձավ Հարբինի տեխնոլոգիական համալսարանի համակարգչային տեխնիկայի ֆակուլտետ՝ զբաղեցնելով ասիստենտի, դասախոսի, դոցենտի, ապա պրոֆեսորի (1992 թվականից) և դոկտորական թեզերի գիտական ղեկավարի (1995 թվականից) պաշտոնները:

1986 թ. փետրվարին Ֆան Պինսինն ընդունվեց Հարբինի տեխնոլոգիական համալսարանի ասպիրանտուրա (որն ավարտեց 1989 թ. սեպտեմբերին)՝ ուսումը համատեղելով աշխատանքի հետ:

1990 թ. ապրիլին Ֆան Պինսինը գիտական հետազոտություններ իրականացրեց Պաշտպանական տեխնոլոգիաների ազգային համալսարանի համակարգչային գիտության և տեխնոլոգիայի հետդոկտորական հետազոտական ​​կենտրոնում (մինչև 1993 թվականի հոկտեմբերը), որտեղ նա ուսանեց համակարգչային փորձագետ պրոֆեսոր Հու Շոուրենի մոտ։

1993 թ. հուլիսին զբաղեցրեց Հարբինի տեխնոլոգիական համալսարանի համակարգչային գիտությունների ֆակուլտետի «Համակարգչային ճարտարապետություն» բաժնի վարիչի տեղակալի, ապա՝ վարիչի պաշտոնը (մինչև 1997 թվականի մայիս):

1997 թվականի հունիսին Ֆան Պինսինը եղել է Հարբինի տեխնոլոգիական համալսարանի Համակարգչային և էլեկտրատեխնիկական ֆակուլտետի փոխդեկանը (մինչև 1999 թվականի հունիս):

1998 թվականի օգոստոսին զբաղեցրել է նույն համալսարանի Ցանցային կենտրոնի տնօրենի պաշտոնը(մինչև 1999 թվականի հունիս):

1999 թվականի հունիսին Ֆան Պինսինը միացավ Չինաստանի կոմունիստական ​​կուսակցությանը։ Նույն տարվա հուլիսին աշխատանքի անցավ Ազգային համակարգչային ցանցի արտակարգ իրավիճակներին արձագանքման տեխնիկական համակարգման կենտրոնում, որտեղ հաջորդաբար զբաղեցրեց գլխավոր ինժեների տեղակալի (1999-2000), գլխավոր ինժեների, փոխտնօրենի, պրոֆեսորի մակարդակի ավագ ինժեների (2000-2002) և տնօրենի (2002-2006) պաշտոնները։

2001 թվականին ստացեl ´ Ազգային խորհուրդի հատուկ նպաստ:

2002 թվականին Չինաստանի գիտությունների ակադեմիայի Հաշվողական տեխնիկայի ինստիտուտում աշխատել է որպես հրավիրված հետազոտող, դոկտորական թեզերի գիտական ղեկավար և տեղեկատվական անվտանգության գլխավոր գիտնական[11]:

2002-ից 2006 թվականներին Ֆան Պինսինը զբաղեցրել է Ազգային համակարգչային ցանցերի և տեղեկատվական անվտանգության կառավարման կենտրոնի տնօրենի, գլխավոր ինժեների և պրոֆեսորի կոչումով ավագ ինժեների պաշտոնները, իսկ հետագայում նշանակվել է նույն կենտրոնի պատվավոր տնօրեն:

2003 թվականի ապրիլին զբաղեցրել է Տեղեկատվական արդյունաբերության նախարարության Ինտերնետային արտակարգ իրավիճակներին արձագանքման համակարգող գրասենյակի տնօրենի պաշտոնը (մինչև 2008 թվականի հունվար): Նույն տարի նա կես տարով վերապատրաստվել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական դպրոցի մարզային և գերատեսչական մակարդակի կադրերի 41-րդ ուսումնական դասարանում:

2004 թվականին ընտրվել է «Նոր դարի հարյուր հազարավոր տաղանդներ» ինժիներական աշխատանքերի պետական նախագծում:

2005 թվականին Ֆան Պինսինը Ազգային պաշտպանական տեխնոլոգիական համալսարանում աշխատել է որպես դոցենտ, հրավերով պրոֆեսոր և դոկտորական թեզերի գիտական ղեկավար: Նույն թվականին ըտրվել է Չինաստանի ճարտարագիտական ​​ակադեմիայի ակադեմիկոս[4]:

2006 թվականից ցայսօր հանդիսանում է ԱզգայինՀամակարգչային ցանցերի և տեղեկատվական անվտանգության կառավարման կենտրոնի պատվավոր տնօրենը:

2007 թ. դեկտեմբերից մինչև 2013 թ. հունիսը նշանակվել է Պեկինի փոստի և հեռահաղորդակցության համալսարանի ռեկտոր[12][13][14]:

2008 թ. հունվարին Ֆան Պինսինը ընտրվեց Ազգային ժողովրդական կոնգրեսի 11-րդ պատգամավոր[15]: 2011 թ. նոյեմբերին ձայների մեծամասնությամբ ընտրվեց Պեկինի Հայդիան շրջանի Պեկինի փոստի և հեռահաղորդակցության համալսարանի Ազգային ժողովրդական կոնգրեսի պատգամավոր[16]:

2012 թվականին հրավիրվել է որպես հետազոտող և դոկտորական ղեկավար Չինաստանի գիտությունների ակադեմիայի Տեղեկատվական ճարտարագիտության ինստիտուտում[17]։

2012-ից 2013 թվականները զբաղեցրել է Չինաստանի գիտությունների ակադեմիայի Տեղեկատվական ճարտարագիտության ինստիտուտի ակադեմիական կոմիտեի տնօրենի պաշտոնը[18]։

2013 թ. հունիսի 27-ին Պեկինի փոստի ու հեռահաղորդակցության համալսարանի շրջանավարտների ավարտական արարողության ժամանակ նա հայտարարեց, որ առողջական խնդիրների պատճառով թողնում է ռեկտորի պաշտոնը[19]: Հաշվետվության մեջ Ֆան Պինսինը նշել է,  որ տառապում է կոլոռեկտալ քաղցկեղի ուշ փուլով[6]:

2016 թ. մարտին ընտրվել է Չինաստանի կիբերտարածության անվտանգության ասոցիացիայի առաջին խորհրդի նախագահ[20]: Օգոստոսին նշանակվել է Հարբինի տեխնոլոգիական համալսարանի (Շենժեն) Համակարգչային գիտության և տեխնոլոգիաների ֆակուլտետի պրոֆեսոր և գլխավոր գիտական խորհրդատու[21] :

2017 թ. հուլիսի 18-ին ակադեմիկոս Ֆան Պինսինը հրավիրվել է աշխատանքի Գուանճոուի համալսարան: Նա ղեկավարեց ավելի քան 30 հոգուց բաղկացած թիմ՝ հիմնելով «Ֆան Պինսինի դասարան» (կրճատ՝ «Ֆան դասարան»), Գուանճոուի համալսարանում ստեղծել է Կիբերտարածության առաջատար տեխնոլոգիաների հետազոտական ինստիտուտը՝ դառնալով դրա պատվավոր տնօրեն[22]:

Հակասություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2010 թվականի մարտին «Ժողովրդական փոստ և հեռահաղորդակցություն» թերթին տված հարցազրույցում Ֆան Պինսինը նշել է, որ բջջային և համակարգչային ինտերնետի կառավարման մոդելները պետք է տարբերվեն։ Նա առաջարկել է կիրառել «սպիտակ ցուցակներ» տարբերակը՝ ստեղծելով «Կանաչ տուն» կոչվող ծառայությունը հատուկ անչափահասների համար։ Նրա կարծիքով՝ «սև ցուցակների» մոդելը թերի է, քանի որ որոշ անցանկալի կայքեր կարող են վրիպել ուշադրությունից, և որ դժվար կլինի գտնել ոչ առողջ կայքեր և բովանդակություն[23]:
  • 2010 թվականին Google-ի՝ Չինաստանից դուրս գալու ընթացքում Ֆան Պինսինը հանդես եկավ «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության համացանցային զտում» պաշտպանական համակարգով։ 2010 թվականի մարտի 23-ին Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության (CCTV4) «Այսօրվա ուշադրության կենտրոնում» հաղորդման ժամանակ[24], նա պնդեց, որ Google-ն ինքնին ունի ներդրված զտման մեխանիզմներ, որոնց միջոցով իրականացնում է որոնման արդյունքների գրաքննություն։ Ֆանը այդ մեխանիզմն անվանեց «սառեցնող ազդեցություն»։ Չնայած համացանցի օգտատերերը հետագայում պնդեցին, որ նրա խոսքերը չեն համապատասխանում իրականությանը, Ֆան Պինսինը ներկայացրեց ստուգման իր մեթոդը. օրինակ՝ Google-ի գերմանական տիրույթում (Google.de) «Hitler» բառը որոնելիս, մի քանի էջ անց արդյունքների վերջում հայտնվում է հետևյալ հաղորդագրությունը. «Ի պատասխան Google-ի կողմից ստացված իրավական հարցման, մենք հեռացրել ենք X որոնման արդյունքները այս էջից: թե ցանկանում եք, կարող եք ծանոթանալ այս հարցման մանրամասներին, հղումը՝ ChillingEffects.org»։ Սա էլ հիմք հանդիսացավ Google-ի զտման գործառույթը «սառեցնող ազդեցություն» անվանելու համար։
  • 2011 թվականի փետրվարին «Global Times»-ի անգլերեն հրատարակությանը տված հարցազրույցում Ֆանը խոստովանեց, որ իր տան համակարգչի վրա ունի 6 VPN (վիրտուալ մասնավոր ցանց)՝ «Մեծ Սահմանապատնեշի» աշխատանքը թեստավորելու համար։ Երբ նրան հարցրին, թե ինչպես է գործում այդ համակարգը, նա հրաժարվեց պատասխանել՝ ասելով. «It's confidential» (Դա գաղտնիք է)։ Հոդվածի հրապարակումից հետո հանրային մեծ դժգոհություն բարձրացավ, ինչի պատճառով «Global Times»-ը հեռացրեց հարցազրույցը պաշտոնական կայքից, թեև այն պահպանվեց այլ լրատվամիջոցների արխիվներում[4][25]։ Նույն տարվա մայիսին, անդրադառնալով միջազգային կայքերի հասանելիության հաճախակի խափանումներին, նա ասաց.
    Որոշ ինտերնետ ծառայություններ մատակարարողներ (ISP) ստիպված են վճարել իրենց օգտատերերի միջազգային երթևեկության համար, ուստի նրանք շահագրգռված են սահմանափակել օգտատերերի մուտքը դեպի արտասահմանյան կայքեր:[26][27]
  • 2014 թվականին «Ժողովրդական օրաթերթին» տված հարցազրույցում Ֆան Պինսինը ասաց[28], որ Չինաստանը պետք է.
    Հնարավորինս շուտ սկսեք կիբերսահմանային պաշտպանության համակարգի կառուցումը, ամրապնդենք Չինաստանի դիսկուրսային հզորությունը անկախ նորարարության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, նաև ստեղծեք կիբերպաշտպանության համակարգ։
    Իրականում Ամերիկան արդեն իսկ կիբերտարածությունը դասում է ծովային, ցամաքային, օդային և տիեզերական տիրույթների շարքին՝ ձևավորելով «ցանցային տիրույթի» հայեցակարգը։ Ամերիկայի երեք հիմնական ռազմավարություններն են՝ միջուկային, տիեզերական և ցանցային, իսկ ինքնիշխանության հինգ տիրույթներն ու մարտադաշտերը ներառում են տարածքային ջրերը, ցամաքը, օդային տարածքը, տիեզերքը և ցանցը։ Ներկայիս կիբերպատերազմների ժամանակաշրջանում պետական ինքնիշխանությունն ավելի ու ավելի է դրսևորվում կիբերտարածության վերահսկողության մեջ:
  • 2016 թվականին Չինաստանի սուպերհամակարգչային կենտրոնում ելույթ ունենալիս, ի պատասխան «Մեծ տիարապարսպի» մասին հարցի, Ֆանը քննադատեց համակարգի պատասխանատուների անգործությունը։ Մյուս կողմից, նա պնդեց, որ Google-ը և YouTube-ը հաճախ են համագործակցում կառավարությունների հետ՝ տեղեկատվություն հեռացնելու հարցում։ Նա բարձր գնահատեց ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների զտման ալգորիթմները՝ երկար ժամանակ ցուցադրելով դրանց ճշգրտությունն ու արդյունավետությունը և հորդորելով չինացի հետազոտողներին սովորել դրանցից ու չլինել նախաձեռնողականությունից զուրկ։ Ըստ օգտատերերի ձայնագրության՝ նրա խոսքերը հնչել ենյսպես[29].
Ես արդեն տասնյակ տարիներ է՝ հեռացել եմ այս ոլորտից և չեմ համարձակվում սա հրապարակավ ասել։ Եթե դեռ աշխատեի, անձամբ կասեի նրանց. ես կարծում եմ, որ ներկայիս տեխնիկական անձնակազմի խնդիրը «անճարակությունն» է։ Ի՞նչ է նշանակում անճարակություն. դա նման է նրան, որ ես գիտեմ, որ այս շենքում ռումբ կա և կարող եմ ճշգրիտ թիրախավորել կոնկրետ չարագործին, բայց մենք դեռևս նախընտրում ենք պայթեցնել ամբողջ շենքը։ Չարագործը մեռնում է, իսկ մնացածը մեզ չի հետաքրքրում։ Սա հենց մասնագետների անգործությունն է։
Նայեք Google-ի, YouTube-ի և այն էջերը, որոնք ես քիչ առաջ ցուցադրեցի. բոլորն էլ ունեն վերանայման համակարգեր. դրանք ամեն օր զտում են մեծ քանակությամբ որոնման արդյունքներ։ Ուստի կարծում եմ, որ «Մեծ Սահանապատնեշ»-ի հարցը պետք է լուծվի ավելի լավ տեխնոլոգիաներով։ Ես կուզեի թույլ տալ ձեզ՝ ուսանողներիդ, օգտվել Twitter-ից կամ Facebook-ից: Դա իրականում շատ հեշտ է, հիմա ամեն ինչ հնարավոր է, բայց այն, որ դուք դա չեք անում, խոսում է մեր տեխնոլոգիական ձախողումներից:

Հարձակումներ և անձնական վիրավորանքների դեպքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2010 թվականի դեկտեմբերի 20-ին Ֆան Պինսինը բացեց իր էջը «Sina Weibo» սոցիալական ցանցում։ Քանի որ նույն տարվա սկզբին չինական տեղեկատվական արդյունաբերության հարթակներն ու «Ժողովրդական փոստ և հեռահաղորդակցություն» թերթը հրապարակայնորեն նրան ներկայացրել էին որպես «Չինաստանի ազգային սահմանապատնեշի (GFW) հայր», իսկ Պեկինի փոստի և հեռահաղորդակցության համալսարանի պաշտոնական կայքում նրա կենսագրության մեջ նշված էր, որ նա «առաջինն է առաջ քաշել պետական ցանցային և տեղեկատվական անվտանգության ենթակառուցվածքների ստեղծման գաղափարը և կազմակերպել համապատասխան համակարգերի մշակումն ու ներդրումը», նրա էջը միանգամից հայտնվեց օգտատերերի ուշադրության կենտրոնում։ Շուտով այն վերածվեց հակառակորդների «հարձումների»[30]։ Մոտ մեկ օր անց Ֆան Պինսինի Weibo-ի էջը սառեցվեց։ Ինչ վերաբերում է Weibo-ում իր հասցեին հնչող քննադատություններին, Ֆանը կարծում է. «զոհաբերություն, որն նա արեց հանուն երկրի»”[4][31]։
  • 2011 թվականի մայիսի 19-ի առավոտյան Twitter-ում լուր տարածվեց, որ «կեսօրին Ֆան Պինսինը լինելու է Վուհանի համալսարանի համակարգչային գիտությունների ֆակուլտետի մասնաշենքում», ինչից հետո համացանցում արագորեն սկսվեց նրա դեմ ուղղված «ակցիայի» նախապատրաստություն[32]։ Այդ օրը կեսօրին, երբ Ֆան Պինսինն իջնում էր մեքենայից համալսարանի շենքի մոտ, ուսանողներից մեկը թիկունքից կոշիկ նետեց նրա ուղղությամբ։ Ըստ հաղորդումների՝ ներկա ուսանողները նախապես պատրաստել էին նաև ձվեր։ Ուսանողը նախ ձու է նետել Ֆան Պինսինի վրա, սակայն վրիպել է։ Այնուհետև նա հանել է կոշիկն ու նետել նրա ուղղությամբ. առաջին կոշիկը դիպել է Ֆանին, իսկ երկրորդը կասեցվել է նրան ուղեկցող տղամարդու և կնոջ կողմից[33][34]։ Միջադեպից հետո Հուաչժունի գիտատեխնիկական և Վուհանի համալսարանները փորձեցին հարթել իրավիճակը՝ չհանրայնացնելով այն, իսկ միջադեպի հեղինակ ուսանողը չձերբակալվեց։ Այնուամենայնիվ, դեպքն արդեն լայն տարածում էր գտել համացանցում[35]։ Անգամ պաշտոնական «Սինհուա» լրատվական գործակալությանը պատկանող կայքը վերահրապարակեց «Յուննանի տեղեկատվական թերթի» զեկույցը միջադեպի մասին[36]։ CNN-ին տված հարցազրույցում այն օգտատերը, ով տարածել էր Ֆանի գտնվելու վայրի մասին տեղեկությունը, նշել է. «Ես դժգոհ եմ նրա արածից։ Նա ստիպում է ինձ անտեղի գումար ծախսել (VPN-ների վրա) այն կայքեր մուտք գործելու համար, որոնք պետք է լինեին անվճար և հասանելի... նա իմ աշխատանքը համացանցում դարձրել է ծայրահեղ անհարմար»[37]։
  • 2011 թվականի նոյեմբերի 17-ին Ֆան Պինսինի էջը «Sina Weibo»-ում վերագործարկվեց, սակայն մեկնաբանությունների հնարավորությունն անջատված էր։[38] Նոյեմբերի 18-ին Պեկինի փոստի և հեռահաղորդակցության համալսարանի «Համացանցային կառավարման և իրավունքի հետազոտական կենտրոնի» կայքը ենթարկվեց հաքերային հարձակման։ Կայքի գլխավոր էջի բովանդակությունը փոխարինվել էր «Angry Birds» խաղին նմանվող մի տարբերակով, որտեղ թիրախ հանդիսացող «կանաչ խոզուկների» փոխարեն պատկերված էր Ֆան Պինսինի դեմքը, իսկ որպես զենք՝ թռչունների փոխարեն օգտագործվում էին կոշիկներ։ Խաղն անվանվել էր «Ջղայն կոշիկներ»[39]։
  • 2012 թվականի սեպտեմբերին Պեկինի փոստի և հեռահաղորդակցության համալսարանի ուսումնական տարվա բացման արարողությանն էր, որին Ֆան Պինսինը չմասնակցեց[40]։
  • 2013 թվականի փետրվարի 9-ին Ֆան փինսինը Weibo-ով նոր տարվա շնորհավորանկներ մաղթեց օգտատերերին, գրառման մեջ նշելով[41].
Ֆան Պինսինը շնորհավորում է բոլորին Նոր տարվա կապակցությամբ։ Թող Օձի տարին ձեզ ամենայն բարիք բերի։ Լավագույն մաղթանքներ Պեկինի փոստի և հեռահաղորդակցության համալսարանի տեղեկատվական և հաղորդակցական ճարտարագիտության դպրոցին՝ երկրում առաջին տեղը զբաղեցնելու համար։ Տեղեկատվական և հաղորդակցական ճարտարագիտության դպրոցը, ժառանգելով փոստային և հեռահաղորդակցության ոլորտի ավանդույթները, դաստիարակում է անցյալի և ներկայի խորը գիտելիքներ ունեցող ականավոր անհատների։ Անսահման գիտելիքներով նրանք շարունակում են բարձրանալ ավելի բարձր, նրանց հետքը մնալով գիտության անսահման ծովում։ Հյուսիսային քամին ցրում է մշուշը, և փոստային աշխատողները արագորեն հասցնում են հաղորդագրություններ։ Անսասան ուժերի կողմից նրանց համբավը փայլում է ավելի պայծառ, քան միայնակ գագաթը։ Նրանք արժանացել են հարյուրավոր համալսարանների մրցանակների, նրանց նվիրվածությունը որպես ազգային հերոս խորապես գնահատվում է։ Թող նրանք ապագայում բարձրանան իրենց ակնառու դիրքերում, նրանց հաղթական որոտը արձագանքի երկնքում:
Այս գրառման հրապարակումն անմիջապես արժանացավ բազմաթիվ օգտատերերի ուշադրությանը: Քանի որ մեկնաբանությունների գործառույթն անջատված էր, «Sina Weibo»-ի օգտատերերը ստիպված էին արձագանքել՝ տարածելով գրառումը սեփական էջերում և կից թողնելով հաղորդագրություններ: Երկու օրվա ընթացքում գրառումը տարածվեց ավելի քան 10,000 անգամ: Գրառումների մեծամասնության բովանդակությունը բաղկացած էր մեկ բառից՝ «կորի՛ր»[42]: «Sina Weibo»-ն ավելի ուշ արգելեց օգտատերերին դիտել հաղորդագրության վերահասցեագրման գրառումները։ 2014 թվականին Ֆան Պինսինի էջի թարմացումներն ու մեկնաբանությունների գործառույթը վերականգնվեցին, սակայն նախկին բոլոր մեկնաբանություններն ամբողջությամբ ջնջված էին: Հետագայում նրա էջի մեկնաբանությունների դաշտը ողողվեց կեղծ օգտատերերի գրառումներով, ինչի արդյունքում սովորական օգտատերերը չէին կարողանում մեկնաբանություն թողնել նրա Weibo էջի հրապարակումների տակ[հղում աղբյուրներին]:
  • 2013 թվականի հունիսի 27-ին Ֆան Պինսինը Պեկինի փոստի և հեռահաղորդակցության համալսարանի բակալավրիատի շրջանավարտների ավարտական արարողության ժամանակ հայտարարեց, որ առողջական խնդիրների պատճառով այլևս չի առաջնորդվի համալսարանի ռեկտորի պաշտոնի համար[19]։ Բրիտանական «Financial Times» պարբերականն հատուկ անդրադարձավ համանցանցով վիրավորանքներ հնչեցնող օգտատերերին, որոնց մի մասը նշում էր. «Մաղթում ենք, որ հիվանդությունը վաղաժամ հաղթի ռեկտորին»[43]։
  • 2018 թվականին Շենժենում տեղի ունեցավ «Տաղանդների այգու» հանդիսավոր բացումը։ Այգու «Աստղային կամուրջ» հատվածում տեղադրվեց Ֆան Պինսինին նվիրված հուշասյուն, իսկ նախագծողները նշեցին, որ նա հսկայական ավանդ է ունեցել Շենժենի զարգացման գործում։ Հետագայում քաղաքացիները Sina Weibo-ում դժգոհություն հայտնեցին, որ Ֆան Պինսինի հուշասյունը բավականին կեղտոտված է, ինչից հետո քաղաքային բարեկարգման վարչությունը արձագանքեց՝ խոստանալով մարդկանց ուղարկել և ժամանակին մաքրել այն[հղում աղբյուրներին]։

Սա ներկայացում է թե ինչպես շրձանցեկ Մեծ Սահմանապատնեշը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2016 թվականի ապրիլի 3-ին Ֆան Պինսինը՝ որպես ականավոր շրջանավարտ, վերադարձավ իր մայր բուհ՝ Հարբինի տեխնոլոգիական ինստիտուտ, «Կիբերանվտանգության սահմանումը» թեմայով զեկույցով հանդես գալու համար։ Զեկույցի ընթացքում նա փորձում էր հիմնավորել Չինաստանում համացանցային Սահմանապատնեշի անհրաժեշտությունը՝ բերելով Հարավային Կորեայի կառավարության կողմից նմանատիպ համակարգի կիրառման օրինակը։ Սակայն, քանի որ իր տեսակետը հիմնավորող հարավկորեական կայքէջերն արգելափակված էին «Մեծ Սահամանապատնեշի» կողմից, Ֆան Պինսինը ստիպված եղավ հենց տեղում միանալ VPN-ին՝ շրջանցելու արգելքը և շարունակելու ելույթը։ VPN-ին միանալուց հետո մեկ րոպեի ընթացքում կապն ընդհատվեց երկու անգամ, և ի վերջո նա ստիպված եղավ օգտվել «Պայտու» որոնողական համակարգում գտնված Google-ի էջերի լուսապատճեններից։ Զեկույցի ավարտից հետո հարց ու պատասխանի որևէ փուլ չնախատեսվեց[44][45]։

Weibo էջի որոնման ձախողում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2026 թվականի փետրվարի 25-ին «Անփույթ զրույց, դիտավորյալ որս» WeChat հանրային էջը բացահայտեց, որ Ֆան Պինսինի Weibo էջը հնարավոր չէ գտնել, բայց դեռ կարող են մուտք գործել նրա անձնական էջ և հետևել նրան՝ օգտագործելով ուրիշների կողմից նախկինում տարածված հրապարակումների հղումները[46]:

Գլխավոր նվաճումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական նվաճումների հետազոտություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆան Պինսինի հետազոտությունները հիմնականում կենտրոնանում են ցանցային և տեղեկատվական անվտանգության տեսության և տեխնոլոգիայի վրա՝ հատուկ շեշտը դնելով տեղեկատվական անվտանգության շրջանակների, ցանցային արձանագրությունների վերլուծության տեխնիկայի, IPv6 տեխնոլոգիայի, ցանցային արտակարգ իրավիճակներին արձագանքման տեխնիկայի, համակարգի աղետների վերականգնման տեխնիկայի, ներխուժումների հայտնաբերման տեխնիկայի, honeynet տեխնոլոգիայի, համակարգչային վիրուսների տեխնոլոգիայի, տեղեկատվության հավաքագրման և վերլուծության տեխնիկայի, արդյունավետ տեքստի համապատասխանեցման ալգորիթմների հետազոտության, ցանցի կայունության հետազոտության, ցանցային հաշվարկների և դրանց անվտանգության տեխնոլոգիաների վրա։

  • 1995 թվականին իր «Հիշողության անխափան հասանելիությանն աջակցող փոխկապակցման սարքերի միկրոսխեմաների (gate array chips) մշակումը» գիտահետազոտական աշխատանքի համար արժանացել է գերատեսչական Գիտատեխնիկական առաջընթացի երկրորդ կարգի մրցանակի (զբաղեցնելով երկրորդ տեղը)։ Նույն թվականին նա ստացել է ևս մեկ երկրորդ կարգի մրցանակ «Բազմապրոցեսորային համակարգերի արդյունավետության գնահատման հետազոտություն» աշխատության համար (կրկին զբաղեցնելով երկրորդ տեղը)։
  • 1996 թվականին իր «ABC-90 մատրիցային (array) համակարգչի համապարփակ սիմուլյատորը» հետազոտական նախագծի համար արժանացել է գերատեսչական Գիտատեխնիկական առաջընթացի երրորդ կարգի մրցանակի (զբաղեցնելով առաջին տեղը)։
  • 2001 թվականին արժանացել է Պետական խորհրդի հատուկ կառավարական թոշակի (նպաստի)։ Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի կազմակերպչական բաժնի, Քարոզչության բաժնի, Կենտրոնական քաղաքական-իրավական հանձնաժողովի, Հանրային անվտանգության նախարարության, Քաղաքացիական գործերի նախարարության և Կադրերի նախարարության կողմից համատեղ շնորհվել է «Առաջավոր անհատ» տիտղոսը։ Տեղեկատվական արդյունաբերության նախարարության կողմից արժանացել է «Կարևորագույն նախագծերում բացառիկ ավանդ ունեցող առաջավոր անհատ» հատուկ մրցանակին։ Իր «Համակարգչային վիրուսներ և դրանց կանխարգելման տեխնոլոգիաներ» հետազոտական աշխատանքի համար ստացել է Պաշտպանական գիտության և տեխնիկայի երրորդ կարգի մրցանակ՝ զբաղեցնելով առաջին տեղը։
  • Չինաստանի ՉԿԿ Կենտկոմի կազմակերպչական բաժնի, ՉԿԿ Կենտկոմի հրապարակայնության բաժնի, Անձնակազմի նախարարության և Չինաստանի գիտության և տեխնոլոգիայի նախարարության կողմից նա արժանացել է «Ակնառու մասնագիտական ​​և տեխնիկական անձնակազմի» կոչմանը: Նա արժանացել է Գիտության և տեխնոլոգիայի ազգային առաջընթացի մրցանակի առաջին մրցանակին՝ «Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ» հետազոտական ​​նվաճման համար և զբաղեցրել է առաջին տեղը: Նա նաև արժանացել է Պաշտպանության գիտության և տեխնոլոգիայի ազգային մրցանակի երկրորդ մրցանակին՝ «Մեծածավալ լայնաշերտ ցանցային դինամիկ մշակման համակարգ» հետազոտական ​​նվաճման համար՝ զբաղեցրել է երկրորդ տեղը:
  • 2004 թվականին մի շարք նախարարությունների և պետական գերատեսչությունների կողմից ընտրվել է որպես «Նոր դարի հարյուր-հազար-տասը հազար տաղանդների ծրագրի» պետական մակարդակի թեկնածու։ Իր «Լայնամասշտաբ ցանցային տեղեկատվության ձեռքբերման համակարգ» հետազոտության համար ստացել է Պետական գիտատեխնիկական առաջընթացի երկրորդ կարգի մրցանակ՝ զբաղեցնելով առաջին տեղը։ Արժանացել է նաև պետական զարգացման և բարեփոխումների հանձնաժողովի երրորդ կարգի մրցանակին՝ «Տեղեկատվական անվտանգության ազգային ռազմավարության հետազոտություն» աշխատության համար։
  • 2005 թթվականին իր «Որոնողական համակարգերի անվտանգության կառավարման համակարգ» աշխատանքի համար ստացել է Չինաստանի կապի ինստիտուտի Գիտության և տեխնիկայի երկրորդ կարգի մրցանակ (զբաղեցնելով երկրորդ տեղը)։
  • 2006 թվականին տեղեկատվական արդյունաբերության նախարարության կողմից ստացել է «Տեղեկատվական արդյունաբերության գիտատեխնիկական նորարարության առաջավոր աշխատակից» տիտղոսը։
  • 2007 թվականին արժանացել է «Հե Լիան Հե Լի» հիմնադրամի Գիտության և տեխնիկայի առաջընթացի մրցանակին։ Իր «Հաղորդակցման տվյալների անվտանգության կառավարման համակարգ» հետազոտության համար ստացել է Պետական գիտատեխնիկական առաջընթացի երկրորդ կարգի մրցանակ՝ զբաղեցնելով առաջին տեղը։
  • 2017 թվականին Շենժեն քաղաքի իշխանությունների կողմից ճանաչվել է որպես «Ականավոր տաղանդ»[47]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://ysg.ckcest.cn/html/details/737/index.html
  2. «中国网络空间安全协会成立». 中华人民共和国国家互联网信息办公室. 2016-03-25. Արխիվացված օրիգինալից 2021-10-11-ին. Վերցված է 2021-10-11-ին. «在同日召开的中国网络空间安全协会第一届理事会第一次会议上,中国工程院院士方滨兴当选为协会理事长»
  3. «北京邮电大学名师大家». 北京邮电大学. 2012-10-04. Արխիվացված օրիգինալից 2020-10-01-ին. Վերցված է 2012-10-04-ին.
  4. 1 2 3 4 Fang Yunyu (2011-02-18). «Great Firewall father speaks out». Global Times (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011-02-18-ին. Վերցված է 2021-08-10-ին. Fang Yunyu (2011-02-18). «Great Firewall father speaks out». SINA English (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011-02-25-ին. Վերցված է 2011-03-03-ին. Fang Yunyu (2011-02-18). «Great Firewall father speaks out». china.org.cn (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018-03-26-ին. Վերցված է 2021-10-08-ին.
  5. 成都晚报 (2012-09-05). «北邮校长方滨兴因身体原因 无法出席开学典礼». 人民网. Արխիվացված օրիգինալից 2020-02-03-ին. Վերցված է 2012-09-05-ին. «方滨兴,1960年7月出生于哈尔滨,中国工程院院士,中国长城防火墙主要设计者。»
  6. 1 2 叶飙 (2013-07-18). «方滨兴的墙内墙外». 南方周末. Արխիվացված օրիգինալից 2013-07-21-ին. Վերցված է 2013-07-19-ին. «多年后接受《环球时报》英文版采访时,方滨兴证实,自己是1998年推出的中国国家互联网安全系统的首要设计者。他在北邮官方网站的简历也显示,"首先提出了建设国家网络与信息安全基础设施的理念,并组织研制、实现了相应的系统。»
  7. 肖卓 (2010-03-11). «全国人大代表、北京邮电大学校长方滨兴:实施过滤计划慎用在线更新输入法» (պարզեցված չինարեն). 中国信息产业网. Արխիվացված է օրիգինալից 2016-03-17-ին. Վերցված է 2021-10-08-ին. «全国人大代表、北京邮电大学校长方滨兴曾担任国家计算机网络与信息安全管理中心名誉主任,被誉为中国国家防火墙(GFW)之父。»
  8. 李永峰 (2009-10-04). «网民披露方滨兴是GFW之父 国庆前夕中国网络再次收紧». Արխիվացված օրիգինալից 2011-05-15-ին. Վերցված է 2009-10-28-ին.
  9. «北京市信息化咨询专业委员会委员方滨兴简历». Արխիվացված է օրիգինալից 2009-10-03-ին. Վերցված է 2021-08-12-ին. «2、 2002 年"大范围宽带网络动态阻断系统",国防科学进步二等奖,第二»
  10. «方滨兴--电信专家». CCTIME. 2007-10-04. Արխիվացված է օրիգինալից 2009-08-03-ին. Վերցված է 2021-08-12-ին. «创造性地提出了建设"国家网络与信息内容安全基础设施"的概念,并率先主持建设了包括"国家网络安全监控平台"在内的多个相关系统,目前已经有两个系统分别获得国家科技进步一等奖及二等奖。该基础设施已经成为保障国家信息安全的重要手段,取得了显著的社会效益。尤其是在公共互联网上的网络安全事件的处置等方面发挥了重大的作用。»
  11. «博导计算机软件与理论--中国科学院计算技术研究所». 中国科学院计算技术研究所. Արխիվացված օրիգինալից 2020-06-30-ին. Վերցված է 2013-10-07-ին.
  12. «方滨兴院士». 北京邮电大学. Արխիվացված է օրիգինալից 2014-12-14-ին. Վերցված է 2011-03-03-ին.
  13. «方滨兴校长». 北京邮电大学. Արխիվացված օրիգինալից 2019-05-15-ին. Վերցված է 2011-03-03-ին.
  14. «方滨兴卸任校长». 北京邮电大学. Արխիվացված օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2013-08-28-ին.
  15. «第十一届全国人大代表». 新华网. 2008-02-28. Արխիվացված է օրիգինալից 2017-03-06-ին. Վերցված է 2008-02-28-ին.
  16. «中国网络防火墙之父方滨兴高票当选地方人大代表». 法广中文网. 2011-11-11. Արխիվացված օրիգինալից 2011-11-13-ին. Վերցված է 2011-11-24-ին.
  17. «导师介绍----中国科学院信息工程研究所». 中国科学院信息工程研究所. Արխիվացված է օրիգինալից 2013-07-13-ին. Վերցված է 2013-10-07-ին.
  18. «学术委员会----中国科学院信息工程研究所». 中国科学院信息工程研究所. Արխիվացված է օրիգինալից 2012-12-13-ին. Վերցված է 2012-09-27-ին.
  19. 1 2 方滨兴 (2013年6月27日). «方滨兴校长在2013届本科生毕业典礼上的讲话». 北京邮电大学党委宣传部(新闻中心). Արխիվացված օրիգինալից 2016年3月4日-ին. Վերցված է 2013年6月28日-ին. «临行奉送锦囊,人生追求"六好"»
  20. «中国网络空间安全协会成立 政府、科研和企业合作加强». Արխիվացված օրիգինալից 2020-04-05-ին. Վերցված է 2016-03-25-ին.
  21. «方滨兴-哈尔滨工业大学(深圳)计算机科学与技术学院». cs.hitsz.edu.cn. Արխիվացված է օրիգինալից 2022-06-09-ին. Վերցված է 2022-05-21-ին.
  22. «"防火墙之父"方滨兴院士受聘广州大学». Արխիվացված է օրիգինալից 2017-11-12-ին. Վերցված է 2017-07-19-ին.
  23. «中国国家防火墙之父:手机互联网管理应搞"白名单"». 南方都市报. 2010-03-17. Արխիվացված է օրիգինալից 2011-05-27-ին. Վերցված է 2011-05-19-ին.
  24. «今日关注:别了,麻烦谷歌». Արխիվացված է օրիգինալից 2011-06-10-ին. Վերցված է 2010-03-27-ին.
  25. blackhat (2011-02-18). «中国防火墙之父有六个VPN». Solidot. Արխիվացված է օրիգինալից 2018-12-18-ին.
  26. «Theories abound for overseas web access troubles». 环球时报. 2011-05-18. Արխիվացված է օրիգինալից 2011-05-21-ին. Վերցված է 2011-05-19-ին.
  27. «方滨兴教授回应国外网站不能拜访事件». Solidot. 2011-05-18. Արխիվացված օրիգինալից 2011-05-20-ին. Վերցված է 2011-05-19-ին.
  28. «人民日报权威论坛:从网络大国走向网络强国». 人民网. 2014-06-24. Արխիվացված օրիգինալից 2020-09-29-ին. Վերցված է 2014-06-24-ին.
  29. «方濱興承認因技術"無能"才有防火長城». 法國國際廣播電台. 2016-06-21. Արխիվացված օրիգինալից 2021-05-26-ին. Վերցված է 2016-08-20-ին.
  30. «"防火墙之父"北邮校长方滨兴微博遭网民"围攻"» (պարզեցված չինարեն). 云南信息报. 2010-12-23. Արխիվացված է օրիգինալից 2011-07-21-ին.
  31. «防火墙之父方滨兴将辱骂当成为国家作出的牺牲». 新商报. Արխիվացված օրիգինալից 2020-09-26-ին. Վերցված է 2017-05-04-ին.
  32. «微博热点:方滨兴武汉大学遇"扔鞋"抗议?». 云南信息报. 2011-05-19. Արխիվացված է օրիգինալից 2011-05-23-ին. Վերցված է 2011-05-20-ին.
  33. «中国防火墙之父遭扔鞋抗议引热议». BBC. 2011-05-19. Արխիվացված օրիգինալից 2014-11-17-ին. Վերցված է 2011-05-20-ին.
  34. «Designer of Chinese web controls hit by shoe». Associated Press. 2011-05-19. Արխիվացված է օրիգինալից 2011-05-24-ին. Վերցված է 2011-05-19-ին.
  35. 北京邮电大学校长方滨兴在武大演讲被扔鞋 Արխիվացված է Մայիս 4, 2012 Wayback Machine-ի միջոցով: - 水母網轉自雲南信息報
  36. «北京邮电大学校长方滨兴在武大演讲被扔鞋». 新华网. 2011-05-20. Արխիվացված է օրիգինալից 2011-05-23-ին. Վերցված է 2011-05-20-ին.
  37. «Chinese student says he hurled shoe at Web regulator, sparks Web buzz». CNN. 2011 թ․ մայիսի 20. Արխիվացված օրիգինալից 2020-09-29-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 11-ին.
  38. 方滨兴又回来了微博谈掌控网络 “僵尸”微博更新转发近万次 Արխիվացված է Նոյեմբեր 25, 2011 Wayback Machine-ի միջոցով: - 云南信息报
  39. «北邮大一研究中心网站被黑 页面成"愤怒的小鸟"». 南方都市报. 2011-11-21. Արխիվացված է օրիգինալից 2011-11-22-ին. Վերցված է 2011-11-24-ին.
  40. «方滨兴因身体原因无法出席北邮开学典礼». 焦点新闻. 2012-09-04. Արխիվացված է օրիգինալից 2014-04-19-ին. Վերցված է 2014-04-18-ին.
  41. «方滨兴的微博». 新浪微博. 2013-02-09. Արխիվացված օրիգինալից 2020-05-05-ին. Վերցված է 2013-06-30-ին.
  42. «方滨兴拜年,网友排山倒海"滚"字袭来». 德国之声. 2013-02-11. Արխիվացված օրիգինալից 2021-05-26-ին. Վերցված է 2021-06-25-ին.
  43. «媒体札记:防火墙之父». 2013年06月28日 15:32 PM. Արխիվացված օրիգինալից 2020年4月5日-ին. Վերցված է 2014年12月11日-ին. «应该说,即便是在甚少忌讳的微博上,"不咒人死"总还算是个"政治正确"。但因"身体原因"提出辞职的北京邮电大学校长方滨兴,连这个底线慈悲都没能享受到,反而是提前收到了葬礼合用的连串蜡烛。»
  44. 明报新闻网 (2016年4月4日). «「防火牆之父」為演講翻牆». Արխիվացված օրիգինալից 2021年7月12日-ին. Վերցված է 2021年3月3日-ին.
  45. 自由亞洲電台 (2016年4月5日). «防火墙之父当众翻墙 方滨兴被批自打耳光». Արխիվացված օրիգինալից 2020年8月13日-ին. Վերցված է 2021年3月3日-ին.
  46. 微信公众号 (2026年2月25日). «全球首发报道!方滨兴院士微博已不可搜索». Վերցված է 2026年2月25日-ին.
  47. 深圳市人事人才公共服务中心 (2017年6月13日). «深圳市高层次专业人才认定公示公告(第231期)». Արխիվացված է օրիգինալից 2018年1月25日-ին. Վերցված է 2018-01-24-ին.

Արտաքին աղբյուրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]