Ֆան Թիետ
| Բնակավայր | ||
|---|---|---|
| Ֆան Թիետ | ||
| վիետ․՝ Phan Thiết | ||
| Երկիր | ||
| Համայնք | Bình Thuận? | |
| Հիմնադրված է | 1898 թ. | |
| Մակերես | 206 կմ² | |
| Պաշտոնական լեզու | վիետնամերեն | |
| Բնակչություն | 205 333 մարդ (2004) | |
| Ժամային գոտի | UTC+7 | |
| Հեռախոսային կոդ | 252 | |
|
| ||
Ֆան Թիետ (վիետ․՝ Phan Thiết), քաղաք Վիետնամի հարավում, Բին Թուան նահանգի մայրաքաղաքը։ 1773-ից 1801 թվականներին տարածքում տեղի ունեցավ թեժ հակամարտություն Նգուեն և Տայ Սոն դինաստիաների ուժերի միջև։ Վիետնամի պատերազմի ժամանակ Ֆան Թիեթում տեղակայված է եղել ԱՄՆ ռազմական բազան՝ «Բեթթի» անվանումով, որը գտնվում էր քաղաքի հարավ-արևմուտքում գտնվող այժմ փակ օդանավակայանում:
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆան Թիետը գտնվում է Հարավչինական ծովի ափին՝ մոտավորապես 200 կմ հեռավորության վրա Հոշիմին քաղաքից (Սայգոն)։ Վիետնամի մյուս շրջանների հետ կապը իրականացվում է ավտոճանապարհներով և (ավելի փոքր չափով)՝ ծովային տրանսպորտով, ունի երկաթուղային հաղորդակցություն Հոշիմինի հետ, սակայն քաղաքում օդանավակայան չկա։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմել է մոտ 205․333 մարդ, սակայն հետագա տարիներին այդ ցուցանիշը աճել է բնական աճի և ներքին միգրացիայի հաշվին՝ 2020 թվականին հասնելով ավելի քան 225․000-ի։ Բնակչության մեծամասնությունը վիետնամցիներ են (կինհ), բայց քաղաքում ապրում են նաև էթնիկ փոքրամասնություններ, այդ թվում՝ չամեր և չինացիներ։ Ֆան Թիետի չամական համայնքը պահպանել է ավանդական մշակութային և կրոնական ծեսերը, որոնք կապված են հինդուիզմի և բուդդիզմի հետ։ Քաղաքը գրավում է Բին Թուան նահանգի և հարևան նահանգների գյուղական վայրերից միգրանտներ, մասնավորապես՝ ձկնորսության, զբոսաշրջության և ծառայությունների ոլորտներում։ Միևնույն ժամանակ, երիտասարդ բնակիչների զգալի մասը գաղթում է ավելի մեծ քաղաքներ, ինչպիսին է Հոշիմինը՝ աշխատանք և կրթություն փնտրելու համար։ Ֆան Թիեթի բնակչությունը անհավասարաչափ է բաշխված. բարձր խտություն կա ափամերձ և գործարար շրջաններում, մինչդեռ քաղաքի ծայրամասերը հիմնականում գյուղատնտեսական տարածքներ են[1]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձկան արտադրությունն ու վերամշակումը, ինչպես նաև զբոսաշրջությունը կարևոր դեր են խաղում քաղաքի տնտեսության մեջ: Ֆան Թիետից մինչև Մուի Նե գյուղը ափամերձ հատվածում է գտնվում Վիետնամի ամենամեծ հանգստավայրերից մեկը։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի ծայրամասում գտնվում են Պոսահինու չամական աշտարակները, որոնք կառուցվել են չամերի կողմից, որոնք բնակվել է այդ տարածքում հնագույն ժամանակներից և դավանել է հինդուիզմ: Մինչ օրս դրանք օգտագործվում են որպես հինդուական պաշտամունքային վայրեր։ Ճարտարապետական համալիրը ներառում է երեք աշտարակ, որոնք անցել են մի շարք վերակառուցումներ։ Տաճարները նվիրված են Շիվա աստծուն, Շիվայի ցուլ Նինդեին և արքայադուստր Պոսահինուին։ Դրանք գործող տաճարներ են, որտեղ չամերի փոքրաթիվ ժողովուրդը աղոթում է միայն պառկած դիրքով։
Ֆան Թիետից 40 կմ հեռավորության վրա, ծովի մակերևույթից մոտ 500 մ բարձրության վրա, գտնվում է Վիետնամում ամենամեծ պառկած Բուդդա Շակյամունիի արձանը, որը պատկերված է նիրվանայի վիճակում։ Արձանի երկարությունը 49 մետր է, ինչը խորհրդանշում է ինքնաճանաչման ճանապարհի 49 աստիճանները, իսկ 11 մետր բարձրությունը՝ բուդդիզմի 11 աստիճանները։ Արձանը կառուցվել է երեք տարվա ընթացքում՝ 1962-1965 թվականներին, հավատացյալների ուժերով և նրանց միջոցներով։ Արձան տանող ճանապարհին գտնվում են նաև տաճար, վանականների կացարաններ, բուդդայական սրբերի մի շարք արձաններ և մեծ բուդդիստների սրբազան գերեզմաններ։
Ֆան Թիետից 40 կմ հեռավորության վրա գտնվող կղզու վրա գտնվում է Կեգա փարոսը, որը կառուցվել է 1899 թվականին ֆրանսիացի ճարտարապետ Շենավայի կողմից։ Փարոսի աշտարակի բարձրությունը 35 մետր է, իսկ բլրի բարձրությունը՝ ծովի մակարդակից 65 մետր: Սա Հարավարևելյան Ասիայի ամենաբարձր և ամենահին փարոսն է[2]։
Կարմիր կիրճը ձևավորվել է ավազի տարբեր շերտերից, որոնք հարուստ են բնական տարբեր մետաղներով։ Այն գտնվում է Սպիտակ դյունների և լոտոսների լճի ճանապարհին՝ Մույնե ձկնորսական գյուղի մոտ։
«Հեքիաթային առվակը» համարվում է Ֆան Թիետի լավագույն զբոսաշրջային տեսարժան վայրերից մեկը, որտեղ մի փոքրիկ առվակ ավազաբլուրների միջով կիրճ է փորում, բացահայտելով ավազի և կրաքարի գունագեղ շերտեր։
Ֆան Թիետ քաղաքի Դուկ Թանհ դպրոցը ղջ երկրում հայտնի է ոչ միայն իր գոյության հարյուրամյա պատմությամբ, այլև այն փաստով, որ այստեղ ժամանակավորապես ապրել և աշխատել է Վիետնամի նախագահ Հո Շի Մինը, երբ նա զբաղվում է ուսուցչական գործունեությամբ։
1910 թվականին, հարավ մեկնելու ճանապարհին՝ արտասահման մեկնելու հնարավորություն որոնելու և ֆրանսիական գաղութարարներից երկիրը փրկելու ուղիներ գտնելու նպատակով, Հո Շի Մինը ապրել և աշխատել է որպես ուսուցիչ Ֆան Թիետ քաղաքի Դուկ Թանհ դպրոցում։ Այդ պատմական նշանակության շնորհիվ դպրոցը, ինչպես նաև նրա հարևանությամբ գտնվող այլ հուշակոթողներ, պահպանվել են և այսօր ծառայում են որպես ցուցասրահներ, որոնք ներկայացնում են Հո Շի Մինի կյանքն ու հեղափոխական գործունեությունը։ Նա ճանաչված է որպես «աշխարհի մշակույթի մարդ» և վիետնամցի ժողովրդի սիրելի առաջնորդ[3]։
Վիետնամում կա քիչ հայտնի մի փառատոն, որը կոչվում է «Կաու Նգու» (Cau Ngu) և հանդիսանում է հնագույն կետապաշտական (կետերի պաշտամունք) մշակույթի մաս, որը դարեր շարունակ պահպանվել է տեղական ձկնորսների շրջանում։ Թեև այն նշվում է բազմաթիվ ծովափնյա համայնքներում, այս կրոնական ավանդույթի ամենահայտնի և արտահայտիչ դրսևորումը հանդիպում է հենց Ֆան Թիետ ձկնորսական համայնքում։
Կաու Նգու («Ձկան աղոթք») փառատոնի ընթացքում մասնակիցները աղոթում են «մեծ ձկներին» (կետերին, դելֆիններին, շնաձկներին և այլն)՝ խնդրելով նրանց հոգիներին չխոչընդոտել առաջիկա տարվա ձկնորսական ուղևորությունները[4]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կեգա փարոսը
-
Կարմիր կիրճ՝ Սպիտակ ավազաբլուրներ և Լոտուս լիճ տանող ճանապարհին։
-
Լոտուս լիճ
-
Սպիտակ ավազաբլուրներ
-
Պոսահինու չամական աշտարակներ
-
Բուդդայի արձան
-
Ձկնորսական գյուղի տեսարան
-
Կախովի կամուրջ և ջրային աշտարակ
-
Գիշերային քաղաքը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Фантьет». kz.pegast.asia. Վերցված է 2025-02-25-ին.
- ↑ «Маяк Кега — Иллюстрированный журнал Вьетнам».
{{cite web}}: no-break space character in|title=at position 10 (օգնություն)CS1 սպաս․ url-status (link) - ↑ https://vietnam.vnanet.vn/english/tin-tuc/duc-thanh-school-imprinted-with-uncle-ho39s-teaching-job-17788.html, Duc Thanh School imprinted with uncle Ho's teaching job.
{{cite web}}: External link in(օգնություն); Missing or empty|last=|title=(օգնություն); Missing or empty|url=(օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Whale Worship in Phan Thiet: Cau Ngu, Nghinh Ong and the Van Thuy Tu Temple | ThingsAsian». thingsasian.com. Վերցված է 2026-01-14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Common description
- Phan Thiet, Vietnam: A tropical paradise with golden sunshine and dry wind
- Phan Thiet Overview
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆան Թիետ» հոդվածին։ |
| ||||||||||
