Ֆան-արտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարրի Փոթերի նկարը՝ արված մանգա ոճով

ֆան-արտ (անգլ.՝ fan art), երկրպագուների արվեստի ստեղծագործական տարատեսակ` հայտնի ստեղծագործությունների հիման վրա։ Ֆան-արտի հիմքում կարող է լինել ինչ-որ օրիգինալ ստեղծագործություն, որն օգտագործում է սյուժեի և (կամ) կերպարների գաղափարները։ Ֆան-արտը կարող է ներկայացնել պատկերազարդում, պարոդիա, ծաղրանկար, քրոսովեր (մի քանի ստեղծագործությունների «միահյուսում») և այլն ։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտող Կլաուդիա Զումերերը «անօրինական երկրպագուներ» գրքում առանձնացնում է ֆան-արտի հետևյալ նշանները։

  • ֆան-արտի ստեղծողը օրիգինալ ստեղծագործության երկրպագուն է, իսկ արտադրանքը ինքնին հարգանքի և հիացմունքի նշան է օրիգինալ ստեղծագործության նկատմամբ;
  • ստեղծված ֆան-արտում միանշանակ առանձնանում է «ֆան օբյեկտը»՝ կոնկրետ կերպար կամ մոտիվ, որը վերցված է ֆիլմերից, կոմիքսներից, համակարգչային խաղերից կամ գրական ստեղծագործություններից։
  • ֆան-արտի ստեղծումը ենթադրում է հեղինակի սեփական ստեղծարար միտքը. դա սովորաբար ոչ թե վաղ ստեղծագործության կրկնօրինակն է, այլ հերոսին կամ սյուժեին ինքնուրույն մոտեցման ձև։
  • ֆան-արտը հանդիսանում է ֆան-օբյեկտի երկրպագուների միջև հաղորդակցման միջոց (այսօր, առաջին հերթին, համացանցի միջոցով)[1]։

Տիպաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլաուդիա Զումերերը ֆան-արտի մի քանի ենթատեսակ է առանձնացնում.

  • նկարներ՝ արված բնօրինակ ոճով և համատեքստով
  • նկարներ՝ արված հեղինակային ոճով կամ համատեքստի անհատական մոտեցմամբ
  • նկարներ՝ արված ամբողջությամբ վերափոխված համատեքստում
  • գրական ստեղծագործություններ (fanfics, slash), որոնք ներկայացնում են հերոսներին և իրադարձությունները նոր կամ այլընտրանքային համատեքստում
  • ֆան կոմիքսներ և դոջինշի ֆան-նկարների և ֆանֆիկների համադրություն՝ արված կոմիքսների կամ մանգայի ոճով
  • ֆան-տեսալահոլովակներ և AMV՝ երաժշտական տեսահոլովակներ ֆիլմերի, անիմեյի և վիդեո խաղերի կտրվածքով
  • քոսփլեյ՝ հատուկ ստեղծագործությունների կերպարներով երկրպագուների հանդիպումներ[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Claudia Summerer. «Illegale Fans»: Die urheberrechtliche Zulässigkeit von Fan Art. — DE GRUYTER, 2015. — S. 13-26. — ISBN 978-3-11-042653-3(գերմ.)