Ֆանրեյնսդորպ
Բնակավայր | ||
---|---|---|
անգլ.՝ Vanrhynsdorp | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Հիմնադրված է | 1751 թ. | |
Մակերես | 5,99 կմ² | |
ԲԾՄ | 107 մետր | |
Բնակչություն | 6272 մարդ (2011) | |
Ժամային գոտի | UTC+2 | |
Հեռախոսային կոդ | 027 | |
Փոստային ինդեքսներ | 8170[1][2] և 8170[1][2] | |
| ||
Ֆանրեյնսդորպ[3] (աֆրիկաանս՝ և անգլ.՝ Vanrhynsdorp), քաղաքը Հարավաֆրիկյան Հանրապետության հարավ-արևմուտքում՝ Արևմտյան Կապ նահանգի տարածքում: Ընդգրկված է Ուեսթ Քոսթ շրջանի և Մացիկամա մունիցիպալիտետի կազմում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆանրեյնսդորպը հիմնադրվել է 1887 թվականին ֆերմեր Բենիամին Վան Ռեյնի հողերում, որի անունով էլ կոչվել է քաղաքը: 1913 թվականին Ֆանրեյնսդորպին շնորհվել է մունիցիպալիտետի կարգավիճակ[4]։
Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը գտնվում է նահանգի հյուսիս-արևմտյան մասում՝ Նամա-Կարու կիսաանապատային շրջանում, նահանգի վարչական կենտրոն Քեյփթաունից մոտ 253 կմ դեպի հյուսիս-հյուսիս-արևելք (NNE) (ուղիղ գծով): Ծովի մակարդակից բացարձակ բարձրությունը 107 մետր է[5]։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլիման քաղաքի մերձարևադարձային-միջերկրածովյան է։ Միջին տարեկան տեղումների քանակը կազմում է 133 մմ: Առավելագույն տեղումների քանակը լինում է ապրիլից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում: Օդի միջին առավելագույն ջերմաստիճանը տատանվում է 19,3 °C-ից (հուլիսին) մինչև 32,3 °C (փետրվարին): Տարվա ամենացուրտ ամիսը հուլիսն է: Միջին նվազագույն գիշերային ջերմաստիճանն այդ ամսվա համար կազմում է 5,9 °C[6]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2001 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ բնակչությունը կազմում էր 5225 մարդ, որոնցից տղամարդիկ կազմում էին 50,53 տոկոսը, կանայք՝ համապատասխանաբար 49,47 տոկոսը: Ռասայական առումով, գունամորթները եղել են քաղաքի բնակչության 72,73 %-ը, սպիտակամորթները՝ 23,94 %, նեգրոիդները՝ 3,22 %, ասիացիները (այդ թվում՝ հնդիկներ)՝ 0,11 %։ Քաղաքացիների շրջանում առավել տարածված լեզուներն էին աֆրիկաանսը (96,38 %), անգլերենը (1,84 %) և կոսան (1,16 %)[7]։
2011 թվականի պաշտոնական մարդահամարի ընթացքում ստացված տվյալների համաձայն՝ Ֆանրեյնսդորպում ապրում էր 6272 մարդ, որոնցից տղամարդիկ կազմում էին 48,29 տոկոս, կանայք՝ համապատասխանաբար 51,71 տոկոս: Ռասայական առումով գունամորթները կազմում էին քաղաքի բնակչության 71,91 %-ը, սպիտակամորթները՝ 19,72 %, նեգրոիդները՝ 6,94 %, ասիացիները (այդ թվում՝ հնդիկները)՝ 0,41 %, այլ ցեղերի ներկայացուցիչները՝ 1,04 %։ Քաղաքի բնակիչների շրջանում առավել տարածված լեզուներն էին աֆրիկաանսը (95,34%), անգլերենը (1,63 %) և կոսան (1,21%)[8]։
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքով անցնում է N7 ազգային ավտոճանապարհը, ինչպես նաև R27 տարածաշրջանային խճուղին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 South African Post Office
- ↑ 2,0 2,1 http://www.postoffice.co.za/tools/pcodes.xls
- ↑ Южно-Африканская Республика. Справочная карта (масштаб 1:2 500 000). — ГУКГ, 1980.
- ↑ Raper, R.E. Dictionary of Southern African Place Names. — HSRC.
- ↑ «Vanrhynsdorp, South Africa Page» (անգլերեն)։ Fallingrain Global Gazetteer։ Վերցված է 2017-04-26
- ↑ «Vanrhynsdorp climate» (անգլերեն)։ South Africa Explorer։ Վերցված է 2017-04-26
- ↑ «Vanrhynsdorp» (անգլերեն)։ Census 2001։ Վերցված է 2017-04-26
- ↑ «Vanrhynsdorp» (անգլերեն)։ Census 2011։ Վերցված է 2017-04-26
|