Jump to content

Ֆանտոմային ժամանակի դավադրության տեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆանտոմային ժամանակի վարկածը պնդում է, որ Կառլոս Մեծը գոյություն չի ունեցել։

Ֆանտոմային ժամանակի դավադրության տեսություն, կեղծ-պատմական դավադրության տեսություն, որն առաջին անգամ առաջ է քաշել Հերիբերտ Իլիգը 1991 թվականին։ Տեսության համաձայն՝ Սուրբ Հռոմեական կայսրության կայսր Օտտո III-ը և Հռոմի պապ Սիլվեստր II-ը միացյալ դավադրություն են կազմակերպել՝ հետադարձ ձևով կեղծելու քրիստոնեական թվագրության համակարգը՝ որպեսզի իրենց կառավարումն ընկնի խորհրդանշական 1000 թվականի վրա և վերաշարադրեն պատմությունը՝ Օտտոյի իշխանության օրինականացման նպատակով։ Իլիգի կարծիքով՝ սա իրականացվել է փաստաթղթերի և նյութական ապացույցների ձևափոխման, խեղաթյուրման և կեղծման միջոցով[1]։ Այս սցենարի համաձայն, ամբողջ կարոլինգյան ժամանակաշրջանը, ներառյալ Կառլոս Մեծի կերպարը, հորինվածք է, որին ավելացվել է 297 տարվա (մ.թ. 614-911 թվականներ) «ուրվականային ժամանակը»։

Ապացույցները հակասում են այս հիպոթեզին, և այն չի ստացել պատմաբանների աջակցությունը։ Բացի այդ, Եվրոպայի այլ երկրների, Ասիայի մեծ մասի և Կոլումբոսից առաջվա Ամերիկայի որոշ հատվածների օրացույցներն ու ժամանակագրությունները նույնպես հակասում են այս տեսությանը[2][3][4][5]։

Հերիբերտ Իլիգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլիգը ծնվել է 1947 թվականին Բավարիայի Ֆոենշթրաուս։ Ակտիվ է եղել Իմանուել Վելիկովսկուն, կատաստրոֆիզմին և պատմական ռեվիզիոնիզմին նվիրված միությունում: 1989-ից 1994 թվականներին եղել է «Vorzeit-Frühzeit-Gegenwart» (Նախապատմություն - Նախապատմական շրջան - Ներկա) ամսագրի խմբագիրը։ 1995 թվականից աշխատել է որպես հրատարակիչ և հեղինակ իր սեփական Mantis-Verlag հրատարակչությունում և հրատարակել է իր սեփական ամսագիրը։ Վերանայված ժամանակագրությանը վերաբերող իր հրապարակումներից բացի խմբագրել է Էգոն Ֆրիդելի աշխատանքները։

Մինչ վաղ միջնադարյան շրջանին կենտրոնանալը, Իլիգը հրապարակել է նախապատմության և Հին Եգիպտոսի վերանայված ժամանակագրությունների տարբեր առաջարկներ։ Նրա առաջարկները 1990-ականներին լայնորեն լուսաբանվել են գերմանական լրատվամիջոցներում։ Նրա 1996 թվականի «Հորինված միջնադարը» (Das erfundene Mittelalter) նույնպես արժանացել է գիտական քննադատության, սակայն պատմաբանների կողմից համընդհանուր մերժվել է որպես հիմնարարորեն թերի[6]։

1997 թվականին «Էթիկա և սոցիալական գիտություններ» (Ethik und Sozialwissenschaften) ամսագիրը հարթակ է առաջարկել Իլիգի առաջարկի քննադատական քննարկման համար, որի շրջանակներում մի շարք պատմաբաններ մեկնաբանել են դրա տարբեր կողմերը[7]: 1997 թվականից հետո Իլիգի գաղափարները քիչ են ընդունվել գիտական շրջանակներում, չնայած դրանք շարունակվել են քննարկվել որպես կեղծ պատմություն գերմանական զանգվածային լրատվամիջոցներում[8]։

Իլիգը շարունակել է հրապարակումներն «ուրվական ժամանակի վարկածի» վերաբերյալ առնվազն մինչև 2013 թվականը։ Նույն թվականին հրապարակել է նաև արվեստի պատմությանը վերաբերող մի աշխատություն՝ նվիրված գերմանական Վերածննդի վարպետ Անտոն Պիլգրամին, որտեղ ևս առաջ է քաշել ժամանակագրության վերանայման առաջարկներ և հանդես եկել «մաներիզմ» արվեստագիտական կատեգորիան վերացնելու կոչով[9]։

Լեսեյի աբբայություն՝ ռոմանական ճարտարապետության օրինակ։

Իլիգը պնդել[10][11],

  • որ գոյություն ունի հնագիտական ապացույցների սակավություն, որոնք կարող են հուսալիորեն թվագրվել մ.թ. 614-911 թվականներին։
  • որ նման վերջին ժամանակաշրջանների համար օգտագործված թվագրման մեթոդները՝ ռադիոմետրիան և դենդրոխրոնոլոգիան, ճշգրիտ չեն։
  • որ միջնադարյան պատմաբանները չափազանց շատ են հենվում գրավոր աղբյուրների վրա։
  • որ ռոմանական ճարտարապետության առկայությունը տասերորդ դարի Արևմտյան Եվրոպայում ենթադրում է, որ հռոմեական դարաշրջանն այնքան էլ վաղուց չէր, որքան ընդունված է համարել:
  • որ մ.թ. 1582 թվականին Գրիգորյան օրացույցի ներդրման ժամանակ Հուլյան օրացույցի և իրական (կամ արևադարձային) օրացույցի միջև պետք է լիներ տասներեք օրվա անհամապատասխանություն, երբ Հռոմի պապ Գրիգոր XIII-ի համար աշխատող աստղագետներն ու մաթեմատիկոսները պարզել էին, որ քաղաքացիական օրացույցը պետք է ճշգրտվեր ընդամենը տասը օրով։ Սրանից Իլիգը եզրակացրել է, որ մ.թ. դարաշրջանը հաշվվել է մոտավորապես երեք դար, որոնք երբեք գոյություն չեն ունեցել։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Egon Friedell und Immanuel Velikovsky. Vom Weltbild zweier Außenseiter, Basel 1985.
  • Die veraltete Vorzeit, Heribert Illig, Eichborn, 1988
  • with Gunnar Heinsohn: Wann lebten die Pharaonen?, Mantis, 1990, revised 2003 3-928852-26-4
  • Karl der Fiktive, genannt Karl der Große, 1992
  • Hat Karl der Große je gelebt? Bauten, Funde und Schriften im Widerstreit, 1994
  • Hat Karl der Große je gelebt?, Heribert Illig, Mantis, 1996
  • Das erfundene Mittelalter. Die größte Zeitfälschung der Geschichte, Heribert Illig, Econ 1996, 3-430-14953-3 (revised ed. 1998)
  • Das Friedell-Lesebuch, Heribert Illig, C.H. Beck 1998, 3-406-32415-0
  • Heribert Illig, with Franz Löhner: Der Bau der Cheopspyramide, Mantis 1998, 3-928852-17-5
  • Wer hat an der Uhr gedreht?, Heribert Illig, Ullstein 2003, 3-548-36476-4
  • Heribert Illig, with Gerhard Anwander: Bayern in der Phantomzeit. Archäologie widerlegt Urkunden des frühen Mittelalters., Mantis 2002, 3-928852-21-3

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Fomenko, Anatoly (2007). History: Chronology 1: Second Edition. Mithec. ISBN 978-2-913621-07-7.
  2. Dutch, Stephen. «Is a Chunk of History Missing?». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 14-ին.
  3. Fößel, Amalie (1999). «Karl der Fiktive?». Damals, Magazin für Geschichte und Kultur. No. 8. էջեր 20f. NOTE: This is just a letter to the editor with no academic references, it is not a valid refutation.
  4. Karl Mütz: Die „Phantomzeit“ 614 bis 911 von Heribert Illig. Kalendertechnische und kalenderhistorische Einwände. In: Zeitschrift für Württembergische Landesgeschichte. Band 60, 2001, S. 11–23.
  5. Adams, Cecil (2011 թ․ ապրիլի 22). «Did the Middle Ages Not Really Happen?». The Straight Dope. Վերցված է 2014 թ․ հուլիսի 9-ին.
  6. Johannes Fried: Wissenschaft und Phantasie. Das Beispiel der Geschichte, in: Historische Zeitschrift Band 263,2/1996, 291–316. Matthias Grässlin, Frankfurter Allgemeine Zeitung 1. Oktober 1996
  7. EuS 1997 Heft 4. Theo Kölzer (Bonn University) refused to contribute, and the journal printed his letter of refusal instead in which Kölzer criticizes the journal for lending credibility to Illig's "abstruse" idea. A favourable review was published by sociologist Gunnar Heinsohn, which later led to a collaboration between Illig and Heinsohn until 2011, when Heinsohn left the board of editors of Illig's journal and published his rejection of Illig's core idea that the figure of Charlemagne is a high medieval fiction.
  8. Michael Borgolte. In: Der Tagesspiegel vom 29. Juni 1999. Stephan Matthiesen: Erfundenes Mittelalter – fruchtlose These!, in: Skeptiker 2/2001
  9. Meister Anton, gen. Pilgram, oder Abschied vom Manierismus (2013).
  10. Illig, Heribert (2000). Wer hat an der Uhr gedreht?. Econ Verlag. ISBN 3-548-75064-8.
  11. Illig, Heribert (2004). Das erfundene Mittelalter. Ullstein. ISBN 3-548-36429-2.
  12. Dutch, Stephen. «Is a Chunk of History Missing?». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 14-ին.
  13. Adams, Cecil (2011 թ․ ապրիլի 22). «Did the Middle Ages Not Really Happen?». The Straight Dope. Վերցված է 2014 թ․ հուլիսի 9-ին.
  • Illig, Heribert: Enthält das frühe Mittelalter erfundene Zeit? and subsequent discussion, in: Ethik und Sozialwissenschaften 8 (1997), pp. 481–520.
  • Schieffer, Rudolf: Ein Mittelalter ohne Karl den Großen, oder: Die Antworten sind jetzt einfach, in: Geschichte in Wissenschaft und Unterricht 48 (1997), pp. 611–17.
  • Matthiesen, Stephan: Erfundenes Mittelalter – fruchtlose These!, in: Skeptiker 2 (2002).