Ֆանտիկ (նախնադարյան պատմություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆանտիկ
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորԵֆիմ Գամբուրգ
ՍցենարիստԲորիս Զախոդեր
ԵրաժշտությունԱլեքսեյ Ռիբնիկով
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
ԴիստրիբյուտորՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն19,48 վայրկյան
Թվական1975

Ֆանտիկ (նախնադարյան պատմություն) (ռուս.՝ Фантик (Первобытная история)), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը ստեղծվել է 1975 թվականին, ռեժիսոր Եֆիմ Գամբուրգի կողմից։ Սցենարի հեղինակն է Բորիս Զախոդերը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը փոքրիկ փղիկ Ֆանտիկի և սարսափելի հրեշի` չար Շտուշե-Կուտուշեի մասին է, որն ամբողջ ջունգլիով մեկ հետապնդում է «փոքրիկ, քաղցրիկ» փղիկին` Ֆանտիկին։ Փոքրիկ փղիկ Ֆանտիկը շտապում էր լճակի մոտ, որպեսզի ջրի իր` ծարավից արտասվող փուշը, սակայն անընդհատ շեղվում էր, որպեսզի օգնի ընկերներին և ակամա խուսափում էր Շտուշե-Կուտուշեի հետ հանդիպելուց։ Արդյունքում փոքրիկ փուշը ծառ է դառնում և կախարդական պտուղներ է տալիս, որոնք կատարում են բոլոր ցանկությունները։ Մեծանում է նաև Ֆանտիկը, և նրա անունն այժմ արդեն Էլիֆանտ է։ Եվ նրա ականջներն արդեն էլ չեն կախվում։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարի հեղինակ Բորիս Զախոդեր
Ռեժիսոր Եֆիմ Գամբուրգ
Բեմադրող նկարիչ Դանիիլ Մենդելևիչ
Կոմպոզիտոր Ալեքսեյ Ռիբնիկով
Օպերատոր Միխայիլ Դրույան
Հնչյունային օպերատոր Գեորգի Մարտինյուկ
Մոնատաժող Իզաբելլա Գերասիմովա
Օգնականներ Սվետլանա Գվինիաշվիլի, Սվետլանա Կոշչեևա, Օ. Ապանասովա
Նկարիչ Դմիտրի Անպիլով
Նկարիչ մուլտիպլիկատորներ Նատալիա Բոգոմոլովա, Էլվիրա Մասլովա, Վիոլետա Կոլեսնիկովա, Վիկտոր Արսենտեև, Յուրի Կուզյուրին, Գենադի Սոկոլսկի, Գալինա Զեբրովա, Իվան Դավիդով, Գալինա Բարինովա, Հովսեփ Կուրոյան
Դերերը հնչյունավորել են Սվետլանա Խարլապ` Ֆանտիկ
Զինաիդա Նարիշկինա` Կապիկ
Եվգենի Լեոնով` Շտուշա-Կուտուշա
Անաստասիա Գեորգիևսկայա` Կրիա
Խմբագիր Տատյանա Պապորովա
Մուլտֆիլմի տնօրեն Ֆյոդոր Իվանով

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1976 թվականի 9-րդ համամիութենական կինոփառատոն (Ֆրունզե), Ֆանտիկ մուլտֆիլմն արժանացել է երկրորդ կարգի մրցանակի[1]։

Մուլտֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մուլտֆիլմը հարուստ է այդ ժամանակվա համար զարմանալի ձայնային էֆեկտներով, որոնք ձայնագրվել են էլեկտրոնային երաժշտության փորձարառական ստուդիայում։
  • Նկարիչ Դանիել Մենդելեիվիչը բոլոր կերպարներին պատկերել է սև ֆոնի վրա` բարակ գունավոր գծերով, ինչի պատճառով անտառն ու դրա բնակիչները դարձել են ավելի հեքիաթային ու խորհրդավոր[2]։
  • «Երեկոյան Մոսկվա» թերթի վարկանիշային ցանկում «Ֆանտիկը» մտել է Եֆիմ Գամբուրգի 10 լեգենդար մուլտֆիլմերի ցանկի մեջ[3]։
  • Մուլտֆիլմի հակահերոս Շտուշա-Կուտուշան ընդգրկվել է խորհրդային մուլտիպլիկացիայի ոսկե ֆոնդի ամենայուրահատուկ սարսափ կերպարների շարքի մեջ, որոնք ստեղծվել են խորհրդային մուլտիպլիկատորների երևակայության շնորհիվ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Всесоюзный кинофестиваль». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 12-ին. КИНО: Энциклопедический словарь, М. Советская энциклопедия, 1987, стр. 82
  2. Сергей Капков. Ефим Гамбург // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  3. Илья Маршак (10 июня 2013). «10 легендарных мультфильмов Ефима Гамбурга» (ռուսերեն). Вечерняя Москва. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.
  4. Сделано в СССР: Бабайки из мультиков

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]