Ֆանտաստիկ օրեր (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆանտաստիկ օրեր
կորեերեն՝ 원더풀 데이즈
Տեսակմուլտֆիլմ
Ժանրմարտաֆիլմ, ֆանտաստիկ ֆիլմ, հետապոկալիպսիսյան ֆիլմ և ֆանտաստիկա
ՌեժիսորKim Moon-saeng?
ՍցենարիստKim Moon-saeng?
ՀնչյունավորումՔեթի Կավադինի և Marc Worden?
ԵրաժշտությունՉոն Ջե Իլ
Երկիր Հարավային Կորեա և  ԱՄՆ[1]
Լեզուկորեերեն
ԴիստրիբյուտորPalisades Tartan? և Նեթֆլիքս
Տևողություն87 րոպե
Թվական2003
Բյուջե13 000 000 $

«Ֆանտաստիկ օրեր» (կորեերեն՝ 원더풀 데이즈), 2003 թվականին նկարահանված կորեական մուլտիպլիկացիոն ֆիլմ[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

2142 թվականն է[3]։ Էկոբանի աշխատակից Ջեյը գալիս է Մարի բազաներից մեկը՝ հանդիպելու իր հրամանատարի հետ։ Բազայում հզոր փոթորիկ է, եղանակը գնալով վատանում է։ Աղջիկը պահանջում է դադարեցնել բոլոր աշխատանքները, քանի որ մարդկությունը վտանգված է, սակայն նրան մերժողական պատասխան են տալիս։ Այդ պահին պայթյուն է հնչում և վնասվում է սարքերից մեկը՝ մարդկային կյանքեր խլելով։

Էկոբանը նշում է իր գոյության 100-ամյակը։ Միևնույն ժամանակ ոմն անծանոթ ոչնչացնում է պահակներին, ներթափանցում է քաղաքի սիրտը՝ Դելոսի համակարգը և կոտրում է անվտանգության գաղտնաբառերը։ Միանում է տագնապի ազդանշանը։ Ջեյը անցանկալի հյուրին տանում է Ժամանակի պահպանման պահեստ, որտեղ ճանաչում է իր մանկության ընկերոջը՝ Շուային, ում մահացած էր կարծում։ Շուան կարողանում է հեռանալ՝ անկարգելից թռչելով Մարի շրջան։

Էկոբանում ղեկավարների խորհրդակցության ժամանակ եզրակացնում են, որ մեղավորը պետք է գործած լիներ դոկտոր Նոյի ղեկավարությամբ, որը ստեղծել էր Դելոս համակարգը[4]։ Որոշում է կայացվում գտնել և պատժել հանցագործին։

Հերոսների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուա - Ֆիլմի գլխավոր հերոսը

Ջեյ - Շուայի մանկության ընկերուհին

Բժիշկ Նոյ - Էկոբանի վեջին ողջ մնացած նախագծող մասնագետներից մեկը։

Քեյդ - Ջեյի ծառայակիցը, ով մանկուց սիրահարված էր նրան։

Վուդի - Շուայի խնամարկյալը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://catalog.afi.com/Catalog/moviedetails/63230
  2. [https://www.kinopoisk.ru/film/fantasticheskie-dni-2003-63738/ ��������������� ��� (Wonderful Days, 2003)] (ռուսերեն), Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 25-ին {{citation}}: replacement character in |title= at position 1 (օգնություն)
  3. Wonderful Days, Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 20-ին, Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 25-ին
  4. Sky Blue, Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 25-ին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]