Ֆանտաստիկ գազաններ․ Գրինդևալդի հանցագործությունները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ֆանտաստիկ գազաններ․ Գրինդևալդի հանցագործությունները
Fantastic Beasts: The Crimes of Grindelwald
Aisha Tyler, Eddie Redmayne, Claudia Kim, Zoë Kravitz, Callum Turner, Ezra Miller, Alison Sudol, Dan Fogler, Katherine Waterston & Jude Law (43001995914).jpg
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of the United States.svg ԱՄՆ
Ժանրֆենթեզի ֆիլմ, դրամա և արկածային ֆիլմ
Թվականնոյեմբերի 15, 2018 և նոյեմբերի 16, 2018
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴեյվիդ Եթս
ՊրոդյուսերԴևիդ Հեյման
Սցենարի հեղինակՋոան Ռոուլինգ
ԴերակատարներԷդի Ռեդմեյն, Ջուդ Լոու, Ջոնի Դեփ, Զոի Կրավից, Էզրա Միլեր, Քեթրին Ուոթերսթոն, Քալլում Թերներ, Դեն Ֆոլգեր, Alison Sudol?, Կլաուդիա Կիմ և Kevin Guthrie?
ՕպերատորՖիլիպ Ռուսելո
ԵրաժշտությունԶեյմս Նյուտոն Հովարդ
ՄոնտաժՄարկ Դեյ
Պատմվածքի վայրՆյու Յորք, Հոգվարթս, Փարիզ և Լոնդոն
Նկարահանման վայրԼևեսդենի Warner Bros. Studios ընկերություն, Lacock Abbey? և Հայգեյթ գերեզմանատուն
ԿինոընկերությունHeyday Films և Warner Bros.
Տևողություն134 րոպե
Շահույթ653 400 000 ԱՄՆ դոլար[1]
ՆախորդՖանտաստիկ գազանները և դրանց բնակության վայրը
Պաշտոնական կայքէջ
Fantastic Beasts: The Crimes of Grindelwald Վիքիպահեստում

«Ֆանտաստիկ գազաններ. Գրինդևալդի հանցագործությունները» (անգլ.՝ Fantastic Beasts: The Crimes of Grindelwald), ֆանտաստիկայի ժանրին պատկանող անգլո-ամերիկյան ֆիլմ: Ռեժիսորն է Դեյվիդ Եթսը[2][3]: ԱՄՆ-ում Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի նոյեմբերի 16-ին[4]:

Առաջին անգամ, 2017 թվականի նոյեմբերի 17-ին, համացանցում հայտնվեց «Ֆանտաստիկ գազանները և որտեղ գտնել դրանք. Գրինդևալդի հանցագործությունները» ֆիլմի դերասանական կազմի լուսանկարները: Տեսանյութը հրապարակվել է Warner Bros. Pictures International-ի YouTube-յան ալիքում[5]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1927 թվականին Հյուսիսային Ամերիկայի Մոգության Կոնգրեսը (Magical Congress of the United States of America) պատրաստվում է Գրինդևալդին հանձնել Եվրոպային: Փոխադրման ժամանակ նա փախչում է:

Անգլիայում ՝ Նյուտ Սկամանդերը փորձում է շրջագայելու իրավունք ձեռք բերել, որի իրավունքը ՝ Նյու Յորքից վերադառնալիս, խլեց Մոգության Նախարարությունը։ Նախարարությունում Նյուտը հանդիպում է Լետա Լեսթրեյնջին, ով նշանադրվել էր իր եղբոր` Թեսևսի հետ։ Մոգության Նախարարությունը Նյուտին առաջարկում է օգնել Թեսևսին, որպեսզի նրանք գտնեն Քրիդենսին, ով հավանաբար Լետա Լեսթրեյնջի հեռավոր կորած եղբայրն է։ Մոգության Նախարարությունը դրա դիմաց Նյուտին խոստանում է շրջագայելու իրավունք, սակայն նա հրաժարվում է ՝ ցանկանալով պահպանել չեզոքությունը: Այնուհետև Նյուտը Հոգվարթսում հանդիպում է Ալբուս Դամբլդորին։ Դամբլդորը խնդրում է Նյուտին, որ վերջինս փնտրի Քրիդենսին, պնդելով, որ նրան դեռ հնարավոր է օգնել ՝ դրանով խանգարել Գրինդևալդին: Զուգահեռ ՝ Թինան նույնպես փնտրում է Քրիդենսին: Նյուտին այցելում են Յակոբն ու Քուինին, սակայն նրանք վիճում են, և Յակոբն ու Նյուտը ուղևորվում էն Փարիզ ՝ հույս ունենալով այնտեղ գտնել Քուինիյին, ով տեղափոխվել է քրոջ մոտ:

Փարիզում Քրիդենսը աշխատում է շրջիկ կրկեսում Մալեդիկտուսի, նույն ինքը ՝ Նագինիյի հետ: Վատ վերաբերմունքը հանդուրժելու անհնարինությունից նրանք փախչում են և բաց են թողնում մի քանի գերբնական գազանների: Թինան ՝ իրարանցման ընթացքում կորցնում է Քրիդենսին տեսադաշտից: Կրկեսի տերը հաղորդում է, որ Քրիդենսը իր մորն է փնտրում:

Փարիզում բնակություն հաստատելով ՝ Գրինդևալդը համախոհներ է փնտրում և պատրաստվում է իր շարքերը համալրել Քրիդենսով ՝ առանց ուժի օգնության: Նրա ծառաները իր մոտ են բերում վշտացած Քուինիին, որից հետո նա համոզում է նրան միանալ իրեն: Նա նաև պատրաստվում է փնտրել Քրիդենսի մորը ՝ իր համախոհ ավրորի օգնությամբ:

Թինան կապվում է մոգ ՝ Յուսուֆ Կամայի հետ, ում նույնպես պետք է Քրիդենսը: Յուսուֆը, ով Քրիդենսի մահն է ցանկանում, անհաջող խորամանկությամբ ցանկանում է չեզոքացնել Թինային, Նյուտին և Յակոբին:

Նյուտը, Թինան և Լետա Լեսթրեյնջը գալիս են Լեսթրեյնջների տոհմական դամբարանը, որտեղ հանդիպում են Յուսուֆ Կամային, Քրիդենսին և Նագինիյին: Յուսուֆը պատմում է, որ նա անվիճելի երդում է տվել և պետք է սպանի ժառանգ ՝ Կորվուս Լեսթրեյնջին, սակայն Լետան նրան կանգնեցնում է, հայտարարելով, որ նա իր եղբորը վաղուց սպանել է: Դամբարանի տոհմական ծառը հաստատում է նրա խոսքը:

Շուտով սկսվում է Գրինդևալդի համախոհների ժողովը: Նա հանդես է գալիս ելույթով, որում պնդում է, որ կախարդները պետք է նվաճեն մոգերին: Ավրորները, Նյուտի եղբոր ՝ Թեսեյի գլխավորությամբ հետևում են նրանց: Գրինդևալդը թակարդի մեջ է գցում նրանց, ովքեր չեն երդվում իրեն հավատարիմ լինելուն: Լիտան մահանում է, փորձելով կանգնեցնել նրան, իսկ Քուինին և Քրիդենսը միանում են նրան: Թինան, Նյուտը, Յակոբը, Յուսուֆը, Նագինին և Թեսևսը փախչում են դամբարանից, Նիքոլաս Ֆլամելի օգնությամբ ոչնչացնում են այն կրակը, որը սպառնում էր Փարիզի կործանմանը: Նիֆլերը Նյուտին բերում է սրվակ ՝ լցված արյունով, այն երդման խորհրդանիշը, որը թույլ չեր տալիս Դամբլդորին և Գրինդևալդին կռվել: Ողջ մնացածները վերադառնում են Հոգվարթս, և Նյուտը սրվակը տալիս է Դամբլդորին:

Գրինդևալդը Քրիդենսին տալիս է կախարդական փայտիկ և ասում նրա իրական անունը ՝ Աուրելիուս Դամբլդոր: Նա ասում է Քրիդենսին, որ նրա եղբայրը ՝ Ալբուս Դամբլդորը, ցանկանում է սպանել նրան:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Original Track Listing
# Անվանում Տևողություն
1. «The Threstal Chase»   8:04
2. «Newt and Leta»   2:32
3. «Dumbledore»   2:11
4. «The Kelpie»   1:32
5. «Newt and Jacob Pack for Paris»   2:27
6. «Nagini»   4:15
7. «Newt Tracks Tina»   2:27
8. «Queenie Searches for Jacob»   1:35
9. «Irma and the Obscurus»   2:56
10. «Blood Pact»   2:29
11. «Capturing the Zouwu»   1:33
12. «Traveling to Hogwarts»   1:06
13. «Leta’s Flashback»   4:40
14. «Salamander Eyes»   2:28
15. «Matagots»   2:15
16. «Your Story is Our Story»   3:21
17. «Leta’s Confession»   5:14
18. «Vision of War»   3:49
19. «Spread the Word»   4:01
20. «Wands into the Earth»   4:04
21. «Restoring Your Name»   6:20
22. «Fantastic Beasts: The Crimes of Grindelwald»   2:40
23. «Dumbledore’s Theme (Piano Solo)»   1:27
24. «Fantastic Beasts Theme (Piano Solo)»   1:37
25. «Leta’s Theme (Piano Solo)»   2:04
77:17

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական նկարահանումները սկսվել են 2017 թվականի հուլիսի 3-ին Warner Bros. ստուդիայում[18][19]: 2017 թվականի սեպտեմբերին Ջուդ Լոուն ավարտեց Դամբլդորի դերի նկարահանումները[20]:

Մարքեթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի նոյեմբերի 17-ին համացանցում հայտնվել է ֆիլմի հերոսների լուսանկարները: Տեսանյութը հրապարակվել է Warner Bros. Pictures International-ի YouTube-յան ալիքում[21]:

Շարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հուլիսին Դեյվիդ Եթսը նշել է, որ Ռոուլինգը գրել Է երկրորդ ֆիլմի սցենարը և մտքեր ունի երրորդ ֆիլմի հետ կապված[22][23][24][25]: 2016 թվականին Ռոուլինգը նշել է, որ ֆիլմաշարը բաղկացած կլինի հինգ մասից[6]: Ի սկզբանե երրորդ ֆիլմի պրեմիերան տեղի էր ունենալու 2020 թվականի նոյեմբերին, սակայն Warner Bros. Pictures–ի խնդրանքով պրեմիերան վեց ամսով հետաձգվեց, որպեսզի ուղղեն Ջոան Ռոուլինգի սցենարը[26]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Box Office Mojo — 1999.
  2. «WB names David Yates 'Fantastic Beasts' director»։ Hypable (en-US)։ 2014-10-15։ Վերցված է 2018-02-17 
  3. Lieberman David (2014-10-15)։ «Warner Bros’ Kevin Tsujihara Outlines Major Film & TV Push Amid Cost Cuts: Time Warner Investor Day»։ Deadline (en-US)։ Վերցված է 2018-02-17 
  4. Barraclough Leo (2016-08-03)։ «‘Fantastic Beasts’ Sequel in the Works With J.K. Rowling and David Yates, Release Date Set»։ Variety (en-US)։ Վերցված է 2018-02-17 
  5. Warner Bros. Pictures International (16/11/2017)։ «YouTube»։ YouTube։ Warner Bros. Pictures International 
  6. 6,0 6,1 McNary Maane Khatchatourian,Dave (2016-10-13)։ «‘Fantastic Beasts and Where to Find Them’ to Be Five-Film Franchise»։ Variety (en-US)։ Վերցված է 2018-02-17 
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Jude Law to Play Young Dumbledore in 'Fantastic Beasts' Sequel»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2018-12-02 
  8. Kroll Justin (2017-01-26)։ «Joby Harold to Do Page-One Rewrite of ‘The Flash’ Script (EXCLUSIVE)»։ Variety (en-US)։ Վերցված է 2018-12-02 
  9. Jr Mike Fleming (2016-11-01)։ «Johnny Depp To Co-Star In J.K. Rowling’s ‘Fantastic Beasts’ Sequel At Warner Bros»։ Deadline (en-US)։ Վերցված է 2018-12-02 
  10. «Davids Yates and Heyman Spill Fantastic Beasts Secrets: Paris, Dumbledore, Depp, Credence and more! - The-Leaky-Cauldron.org»։ The-Leaky-Cauldron.org (en-US)։ 2016-11-08։ Վերցված է 2018-12-02 
  11. «'Harry Potter' Spinoff 'Fantastic Beasts' Adds Zoe Kravitz (Exclusive)»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2018-12-02 
  12. Kroll Justin (2017-04-21)։ «‘Fantastic Beasts 2’: Callum Turner to Play Eddie Redmayne’s Brother (EXCLUSIVE)»։ Variety (en-US)։ Վերցված է 2018-12-02 
  13. 13,0 13,1 13,2 13,3 Tartaglione Nancy (2017-07-03)։ «‘Fantastic Beasts’ Sequel Reveals Plot Details, Adds Cast As Shooting Starts»։ Deadline (en-US)։ Վերցված է 2018-12-02 
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 14,6 «Pottermore Just Dropped Some Important Fantastic Beasts News»։ Time (անգլերեն)։ Վերցված է 2018-12-02 
  15. «The real Nicolas Flamel and the Philosopher’s Stone - Pottermore»։ Pottermore (անգլերեն)։ Վերցված է 2018-12-02 
  16. 16,0 16,1 «Everything we know about The Crimes of Grindelwald so far - Pottermore»։ Pottermore (անգլերեն)։ Վերցված է 2018-12-02 
  17. N'Duka Amanda (2017-09-22)։ «‘Fantastic Beasts And Where To Find Them’ Sequel Adds David Sakurai»։ Deadline (en-US)։ Վերցված է 2018-12-02 
  18. Tartaglione Nancy (2017-07-03)։ «‘Fantastic Beasts’ Sequel Reveals Plot Details, Adds Cast As Shooting Starts»։ Deadline (en-US)։ Վերցված է 2018-02-17 
  19. «A Thrilling New Adventure in J.K. Rowling’s Wizarding World is Underway» (անգլերեն)։ Վերցված է 2018-02-17 
  20. Kroll Justin (2017-09-27)։ «Jude Law in Talks to Join Blake Lively in ‘Rhythm Section’ (EXCLUSIVE)»։ Variety (en-US)։ Վերցված է 2018-02-17 
  21. Warner Bros. Pictures International, Fantastic Beasts: The Crimes of Grindelwald International - First Look, https://www.youtube.com/watch?v=x6SioXmI8do, վերցված է 2018-12-26 
  22. «Fantastic Beasts Movie Sequel Has Already Been Written»։ Screen Rant (en-US)։ 2016-07-01։ Վերցված է 2018-02-17 
  23. «WB names David Yates 'Fantastic Beasts' director»։ Hypable (en-US)։ 2014-10-15։ Վերցված է 2018-02-17 
  24. Lieberman David (2014-10-15)։ «Warner Bros’ Kevin Tsujihara Outlines Major Film & TV Push Amid Cost Cuts: Time Warner Investor Day»։ Deadline (en-US)։ Վերցված է 2018-02-17 
  25. Barraclough Leo (2016-08-03)։ «‘Fantastic Beasts’ Sequel in the Works With J.K. Rowling and David Yates, Release Date Set»։ Variety (en-US)։ Վերցված է 2018-02-17 
  26. Barraclough Leo, Barraclough Leo (2016-08-03)։ «‘Fantastic Beasts’ Sequel in the Works With J.K. Rowling and David Yates, Release Date Set»։ Variety (անգլերեն)։ Վերցված է 2019-03-12 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]