Ֆաննի Լևալդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆաննի Լևալդ
գերմ.՝ Fanny Lewald
Fanny Lewald.jpg
Ծնվել էմարտի 21, 1811(1811-03-21) կամ մարտի 24, 1811(1811-03-24)[1][2]
ԾննդավայրՔյոնիգսբերգ, Պրուսիայի թագավորություն[1]
Վախճանվել էօգոստոսի 5, 1889(1889-08-05) (78 տարեկանում) կամ օգոստոսի 4, 1889(1889-08-04)[1] (78 տարեկանում)
Վախճանի վայրԴրեզդեն, Գերմանական կայսրություն[1]
Մասնագիտությունգրող
Լեզուգերմաներեն[2]
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա[3]
ԱզգականներCornelius Gurlitt? և Louis Gurlitt?
Fanny Lewald Վիքիպահեստում

Ֆաննի Լևալդ (գերմ.՝ Fanny Lewald, մարտի 21, 1811(1811-03-21) կամ մարտի 24, 1811(1811-03-24)[1][2], Քյոնիգսբերգ, Պրուսիայի թագավորություն[1] - օգոստոսի 5, 1889(1889-08-05) կամ օգոստոսի 4, 1889(1889-08-04)[1], Դրեզդեն, Գերմանական կայսրություն[1]), գերմանացի գրող և ֆեմինիստ։ Լուիզա Բյուհների և Լուիզա Օտտո-Պետերսի հետ միասին համարվում է 19-րդ դարում կանանց շարժման հիմնադիրներից մեկը։

Կյանք և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆաննի Լևալդը ծնվել է հրեական ընտանիքում, եղել է վաճառական Դավիթ Մարկուսի (1787-1846) և նրա կնոջ՝ Ցիպորա Ասսուր Լևիի (1790-1841) ինը երեխաներից ավագը։ 1831 թվականին Դավիթը իր ընտանիքի «Մարկուս» ազգանունը փոխեց «Լևալդ»-ի։ Մայրական կողմից, բժիշկ-գիտնական, հրատարակիչ և բանաստեղծ Դևիդ Ասինգի զարմուհին է (1787-1842)։ 1826 թվականին Դավիթ Մարկուսի և Ֆաննիի երկու որդիներն ընդունեցին լյութերականություն, իրենց սոցիալական կարգավիճակը բարելավելու համար։ Չնայած ընտանիքը կրոնական չէր, աղջիկը դեռևս վաղ տարիքում` հատկապես 1819 թվականի անկարգությունների ժամանակ, զգում էր հակասեմիտական վերաբերմունք իր նկատմամբ։ Քրիստոնեություն ընդունելուց անմիջապես հետո նա համարեց, որ սխալ է թույլ տվել, քանի որ քննադատաբար է ընդունել լյութերականության որոշակի դրույթներ[4]։

Ֆաննի Լևալդի դիմանկարը

Կրթվել է մասնավոր դպրոցում, այդ ժամանակ համալսարանական կրթությունը կանանց համար նախատեսված չէր։ Նաև սովորել է երաժշտություն, մոր հիվանդության ժամանակ զբաղվել է տնային տնտեսությամբ։ Հորեղբոր` լրագրող Ավգուստ Լևալդի կողմից խմբագրվող «Եվրոպա» ամսագրում մի քանի հոդվածներ հրատարակելուց հետո 1843 թվականին լույս են տեսել Լևալդի առաջին երկու վեպերը՝ «Կլեմենտինան» և «Ջենին»։ Որպես գրող` ապրուստի միջոց վաստակելու նպատակով Լևալդը Քյոնիգսբերգից տեղափոխվել է Բեռլին։ 1845 թվականին հանդիպել է գրող Թերեզա ֆոն Բահերախտին, ով դարձել է Ֆաննիի ամենամտերիմ ընկերը մինչև իր մահը` 1852 թվականը։ Նույն թվականին Հռոմում Լևալդը հանդիպել է Օլդենբուրգի գիմնազիայի ուսուցիչ Ադոլֆ Շտարին, ում հետ կապել է իր ճակատագիրը։ Շտարը չցանկացավ լքել կնոջն ու հինգ երեխաներին, միևնույն ժամանակ նա չկարողացավ խզել իր կապը Ֆաննիի հետ։ Այս եռանկյունին հատկապես ցավոտ էր Լևալդի համար, քանի որ անցնում էին տարիները, որոնց ընթացքում նա միայն մի քանի շաբաթ էր հանդիպում Շտարի հետ։ Վերջապես, 1852 թվականի աշնանը, Շտարը տեղափոխվեց Բեռլին` Ֆաննիի մոտ։ Այնուամենայնիվ, նրա ամուսնալուծության դատավարությունը տևեց ևս երկուսուկես տարի։

Լևալդը կանանց իրավունքների ակտիվ պաշտպան էր։ Իր ստեղծագործություններում նա պահանջում էր անսահմանափակ հնարավորություններ կանանց կրթության և մասնագիտական գործունեության համար։ Նա նաև դեմ էր արտահայտվում երիտասարդ աղջիկների բռնի ամուսնությանը (այստեղ օգնեց նրա անձնական փորձը, երբ նրան երիտասարդ ժամանակ փորձել էին ամուսնացնել իր չսիրած մարդու հետ և ինքն ըննդիմացել էր)։ Ֆաննին պահանջեց պարզեցնել ամուսնալուծության կարգը, մասնավորապես իր «Կենսական հարց» երրորդ վեպում։ Բնակչության սոցիալական իրավիճակը նրա կողմից քննադատաբար է դիտարկվել «Երրորդ գույք» (1846) և «Ծառայող կանանց կարգավիճակը» (1843) հոդվածներում։ Բացի այդ, նա հեղինակ էր պատմվածքների, ճամփորդական ակնարկների, քանի որ հաճախ էր ճանապարհորդում։ Փարիզի, Մայնի Ֆրանկֆուրտի և Բեռլինի 1848 թվականի ապստամբությունների և հեղափոխությունների մասին իր տպավորությունները նա նկարագրել է «Հուշեր 1848 թվականի մասին» երկհատորյակում (1850)։

Լևալդի ընկերների և մտերիմների շրջանակին են պատկանում Հայնրիխ Հայնեն, դուքս Սաքսեն-Վեյմար-Էյզենախսկին, Կարլ-Ալեքսանդրը, Ֆերենց Լիստը, Ֆերդինանդ Լասալը, Հենրիխ Լաուբեն։ 1848–1849 թվականների գերմանական հեղափոխությունից հետո նա Բեռլինում բացեց ազդեցիկ գրական քաղաքական սրահ։ Ֆաննիի կրտսեր քույրը՝ Ելիզավետան (1823-1909), ամուսնացած էր նկարիչ Լուիս Գուրլիտտի և հանրաճանաչ արվեստի պատմաբան Կոռնելիուս Գուրլիտտի մոր հետ։

1990-ականներին Լևալդի ստեղծագործությունները վերահրատարակվեցին գերմանական Ulrike Helmer Verlag հրատարակչության կողմից։

Ստեղծագործություններ (ընտրանի)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1842 - Կլեմենտինա (Clementine)։ Վեպ (անանուն)
  • 1843 - Ջեննի (Jenny)
  • 1843 - Աղջիկների դաստիարակության առանձին մտքեր (Einige Gedanken über Mädchenerziehung)
  • 1843 - Դիտարկումներ ծառայող կանանց կարգավիճակի վերաբերյալ (Andeutungen über die Lage der weiblichen Dienstboten)
  • 1845 - Կենսական հարց (Eine Lebensfrage)։ Վեպ 2 հատորով։
  • 1846 - Երրորդ դասարան (Der dritte Stand) պատմվածք («Բեռլինյան օրացույց» 1846)
  • 1847 - Դիոգենես։ Իդունայի վեպը, կոմսուհի Գ. Գ. (Diogena. Roman von Iduna Gräfin H…H…)
  • 1847 -իտալական օրագիր (Italienisches Bilderbuch), 2 մասից
  • 1849 - Արքայազն Լուիս Ֆերդինանդ (Prinz Louis Ferdinand), 3 հատոր։
  • 1850 - Կարմիր երկրում (Auf rother Erde), նովել։
  • 1850 - Հուշեր 1848 թվականի մասին (Erinnerungen aus dem Jahr, 1848)
  • 1851 - Դյուների և լեռների պատմություն (Dünen- und Berggeschichten)
  • 1851 - Անգլիա և Շոտլանդիա (England und Schottland)
  • 1856 - Սպասուհի (Die Kammerjungfer)
  • 1861-1863 -իմ կենսագրությունը (Meine Lebensgeschichte)
  • 1863 - Պահքի նամակներ կանանց համար (Osterbriefe für die Frauen)
  • 1864 - Ադել (Adele)
  • 1868 - Պատմվածքներ (Erzählungen) (3 հատորով)
  • 1870 - «Կողմ» և «դեմ» կանանց (Für und wider die Frauen)
  • 1875 - Բենվենուտո (Benvenuto)
  • 1887 - Հուշեր Ֆերենց Լիստի մասին (Erinnerungen an Franz Liszt)
  • 1887 - Հուշեր արքայազն Գերման ֆոն Պյուկլեր –Մուսկաուի մասին (Erinnerungen an Fürst Hermann von Pückler-Muskau)
  • 1888 - Դարներ ընտանիքը (Die Familie Darner)
  • 1888 - 12 նկարներ կյանքից (Zwölf Bilder aus dem Leben)

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նրա բարեկամուհին՝ Ֆաննի Մարթա Լևալդը (եղբոր` բրեսլավցի իրավաբան Օտտո Լևալդի 1813–1874, դուստրը) ամուսնացել է նշանավոր պաթոֆիզիոլոգ Յուլիուս Կոնգհեյմի հետ (նրանց որդին ֆիզիոլոգ Օտտո Կեստներն է)։ Զարմիկը` գերմանացի քաղաքական և մարզական գործիչ Թեոդոր Լևալդը (1860-1947), եղել է Բեռլինում 1936 թվականի Օլիմպիական խաղերի նախապատրաստման կազմկոմիտեի նախագահը։
  • Զարմուհիներ` գրողներ Լյուդմիլա Ասինգը և Օտտիլիա Ասինգը (1819–1884)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Eckart Kleßmann։ Mein gnädigster Herr! Meine gütige Korrespondentin! Fanny Lewalds Briefwechsel mit Carl Alexander von Sachsen-Weimar. Böhlau, Weimar 2000, ISBN 3-7400-1112-2.
  • Gabriele Schneider։ Fanny Lewald. Rowohlt, Reinbek bei Hamburg 1996, ISBN 3-499-50553-3.
  • Christina Ujma։ Fanny Lewalds urbanes Arkadien, Studien zu Stadt, Kunst und Politik in ihren italienischen Reiseberichten aus Vormärz, Nachmärz und Gründerzeit, Aisthesis Verlag Bielefeld 2007.
  • Margaret E. Ward։ Fanny Lewald. Between Rebellion and Renunciation. Peter Lang, New York u. a. 2006, ISBN 0-8204-8184-X.
  • Regula Venske։ «Ach Fanny!» Vom jüdischen Mädchen zur preußischen Schriftstellerin: Fanny Lewald. Elefanten Press, Berlin 1988.
  • Fanny Lewald (1811-1889). Studien zu einer großen europäischen Schriftstellerin und Intellektuellen Herausgegeben von Christina Ujma, Vormärz-Studien Bd. 20, Bielefeld։ Aisthesis 2011. ISBN 978-3-89528-807-4
  • Roswitha Hoffmann։ Das Mädchen mit dem Jungenkopf. Kindheit und Jugend der Schriftstellerin Fanny Lewald. Zugl. Univ. Diss. Hannover 2002. Helmer, Sulzbach/Taunus 2011. ISBN 978-3-89741-312-2
  • Krimhild Stöver։ Leben und Wirken der Fanny Lewald : Grenzen und Möglichkeiten einer Schriftstellerin im gesellschaftlichen Kontext des 19. Jahrhunderts, Hamburg։ Igel-Verl., Literatur & Wiss., 2013, ISBN 978-3-86815-578-5

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118572393 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. LIBRIS — 2012.
  4. Eyck, Frank (1999). "Reviewed Work: A Year of Revolutions: Fanny Lewald's Recollections of 1848 by Hanna Ballin Lewis". Central European History. 32: 337–338. doi:10.1017/S0008938900021178. ISSN 0008-9389. JSTOR 4546888

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]