Ֆանի Կապլան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆանի Կապլան
ռուս.՝ Фанни Ефимовна Каплан
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 10, 1890(1890-02-10)[1]
ԾննդավայրՆովիչի, Zaslavsky Uyezd, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 3, 1918(1918-09-03)[1] (28 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Խորհրդային Ռուսաստան[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Խորհրդային Ռուսաստան
Ազդվել էMaria Spiridonova?
Մասնագիտությունահաբեկիչ և քաղաքական գործիչ
ԿուսակցությունՍոցիալ-հեղափոխական կուսակցություն
 Fanny Kaplan Վիքիպահեստում

Ֆանի Եֆիմովնա Կապլան (ի ծնե՝ Ֆեյգա Խաիմովնա Ռոյթբլատ, փետրվարի 10, 1890(1890-02-10)[1], Նովիչի, Zaslavsky Uyezd, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 3, 1918(1918-09-03)[1], Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան[1]), ռուսական հեղափոխական շարժման մասնակից, անարխիստ։ Առավել հայտնի է Լենինի նկատմամբ կատարած մահափորձով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆանի Կապլանը ծնվել է Վոլինսկի մարզում՝ հրեական նախադպրոցական դպրոցի (հեդեր) ուսուցչի (մելամեդ)՝ Ֆայվել Ռոյդմանի (կամ Կապլանի) և վերջինիս կնոջ՝ Սիմայի ընտանիքում[2]։

1905 թվականի հեղափոխության ժամանակ Կապլանը միացել է անարխիստներին։ Հեղափոխական շրջաններում նրան ճանաչում էին «Դորա» անունով։ 1906 թվականին կազմակերպել է ահաբեկչական գործողություններ Կիևում՝ հարձակվելով տեղի գեներալ-նահանգապետ Սուխոմլինովի վրա։ Ահաբեկչական գործողությունների նախապատրաստման ժամանակ, որը գլխավորում էր նրա սիրեկան[3] Վիկտոր Գարսկին (նույն ինքը՝ Յակով Շմիդմանը), Կուպեսչեսկայա հյուրատան համարում (փ․ Վոլոշսկայա, 29) անզգույշ վարմունքի արդյունքում գործարկվել է ինքնաշեն պայթուցիկ սարքը։ Կապլանը գլխի վնասվածք է ստացել և մասնակի կորցրել է տեսողությունը։ Ձերբակալվել է դեպքի վայրը լքելու փորձի ժամանակ՝ ոստիկանության կողմից (Գարսկին թաքնվել է)։ Ֆանիի ոստիկանական բնութագիրը ուներ հետևյալ տեսքը․ «Հրեուհի, 20 տարեկան, առանց հիմնական զբաղմունքի, անձնական սեփականություն չունի, ձեռքի տակ ունի 1 ռուբլի փող»[4]։

1907 թվականի հունվարի 5-ին Կիևում կայացած ռազմական-շրջանային դատը դատապարտեց նրան մահապատժի, որը Կապլանի անչափահասության պատճառով փոխարինվեց ցմահ ազտազրկման Ակատույսկայան ուղղիչ աշխատանքայի գաղութում։ Բանտ տեղափոխվեց նույն թվականի օգոստոսի 22-ին՝ ձեռքերը և ոտքերը շղթայակապ վիճակում։ Նրա փաստաթղթերում նշված է նաև նրա փախուստի դիմելու հակումը։ Սեպտեմբերին նրան տեղափոխեցին Մալցևսկայա բանտ։

1907 թվականին վիրահատության կարիք զգացվեց, որի ժամանակ նրա ձեռքից և ոտքից հեռացվեցին ռումբի բեկորները, բողոքում էր խլությունից և քրոնիկ հոդացավերից։ 1909 թվականի մայիսի 20-ին Զերենտույսկայա բանտային շրջանի բժշկի զննելուց հետո նրա մոտ հատնաբերվեց կուրություն։ Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին գտնվում էր լազարեթում։

Դեռևս 1917 թվականը, ուղղիչ աշխատանքային գաղութում, Կապլանը ծանոթացավ հայտնի հեղափոխական շարժման գործիչ Մարիա Սպիրիդոնովայի հետ, վերջինիս ազդեցության ներքո նրա անարխիստական հայացքները փոխվեցին էսէռականի[5]։

Կապլանը ներման որևէ խնդրագիր չի գրել։ Հիվանդացավ, մի քանի անգամ պառկեց հիվանդանոցում։ Կուրացավ հիստերիայի արդյունքում (այդպես է գրված բժշկական եզրակացության մեջ)։ կարդում էր խոշորացույցի օգնությամբ։ Բանտակիցներից մեկը հիշում է․

Բանտախցում մեր հետ անժամկետ դատապարտված Կապլանն էր՝ կույր։ Նա իր տեսողությունը կորցրել էր դեռևս Մալցևսկոյում։ Կիևում նրա ձերբակալության ժամանակ պայթեց ռումբերով լի արկղը, որը նա պահել էր։ Պայթյունի ալիքի շպրտելուց հետո, նա ընկավ գետնին, վիրավորվեց, բայց ողջ մնաց։ Մենք մտածեցինք, որ գլխի վնասվածքի պատճառով է նրա մոտ առաջացել կուրություն։ Ի սկզբանե նա երեք օրով կորցրել էր տեսողությունը, հետո այն վերականգնվեց, իսկ գլխացավերի երկրորդ նոպայի ժամանակ նա վերջնականապես կուրացավ։ Ակնաբույժ-բժիշկներ չկային գաղութում․ թե ի՞նչ է կատարվում նրա հետ, կվերականգնվի՞ նրա տեսողությունը, թե սա վերջն է՞, ոչ ոք չգիտեր։ Մի անգամ շրջանային տեղամասի բժիշկը անցնում էր Ներչինսկիյ գաղութի կողքով, մենք խնդրեցինք նրան նայել Ֆաննիի աչքերը։ Նա մեզ շատ ուրախացրեց իր տեղեկությամբ, որ բիբերը արձագանքում են լույսին, և ասաց, որ մենք խնդրենք նրան տեղափոխել Չիտա, որտեղ նրան կարող էին բուժել էլեկտրականության միջոցով։

Մենք որոշեցինք՝ ինչ լինելու էր կլինի, իսկ պետք էր որ Կիյաշկոյին խնդրեինք Ֆաննիին Չիտայի գաղութ տեղափոխելու և բուժելու համար։ Արդյո՞ք նրան հուզեց տեսողությունը կորցրած երիտասարդ աղջիկը, չեմ կարծում, բայց մենք անմիջապես հասկացանք որ մեզ հաջողվեց նրա տեղափոխությունը իրականացնենք։ Ստանալով լիազորի համաձայնությունը, նա խոստացավ Ֆաննիին անմիջապես տեղափոխել Չիտա բուժզննության։

1913 թվականին նրա տաժանակրության ժամկետը կրճատվեց մինչև 20 տարի։ Փետրվարյան հեղափոխությունից հետո նրան մյուս քաղբանտարկյալների հետ ներում է շնորհվում։ Ուղղիչ աշխատանքային գաղութից հետո նա մի ամիս ապրեց Մոսկվայում՝ վաաճառականի դուստր Աննա Պիգիտի մոտ, որի հորեղբայրը Իլյա Դավիդովիչ Պիգիտն էր՝ «Դուկատ» մոսկովյան ծխախոտային ֆաբրիկայի սեփականատերը, ով կառուցեց շահութաբեր տուն Բոլշայա Սադովայա փողոցում։ Այդտեղ էլ նրանք ապրեցին՝ № 5 բնակարանում։ Այդ տունը մի քանի տարի անց հռչակավոր դարձավ․ հենց այդ տան № 50 բնակարանում Միխայիլ Բուլգակովը զետեղեց իր գրական հերոսներին՝ Վոլանդի գլխավորությամբ։ Ժամանակավոր կառավարությունը Եվպատորիայում առողջարան էր բացել նախկին քաղբանտարկյալների համար, որտեղ 1917 թվականի ամռանը Կապլանը ուղևորվեց իր առողջությունը վերականգնելու համար։ Հենց այդտեղ նա ծանոթացավ Դմիտրի Ուլյանովի հետ և վերջինիս հետ ունեցավ սիրավեպ[6]։ Կրտսեր Ուլյանովը նրան ուղղորդեց դեպի խարկովյան աչքի կլինիկայի բժիշկ Գիրշմանը։ Կապլանի վիրահատությունը հաջող անցավ, տեսողությունը մասամբ վերականգնվեց։ Իհարկե, նա դերձակ աշխատել այլևս չկարողացավ, սակայն տարբերում էր ուրվագծերը և կողմնորոշվում էր տարածության մեջ։ Նա ապրում էր Սևաստոպոլում, վերականգնեց տեսողությունը և Զեմստվոյի աշխատավորների համար անցկացրեց վերապատրաստման դասընթացներ։

1918 թվականի մայիսին էսէռական Ալյասովը Ֆանի Կապլանին ներկայացրեց սոցիալիստ-հեղափոխականների VIII համագումարի նիստում։ Հենց այս խորհրդում Կապլանը Ալյասովի միջոցով ծանոթացավ Սահմանդիր ժողովի նախկին պատգամավոր Վլադիմիր Վոլսկիի և Ռազմական կազմակերպության այլ էսեռների հետ։ Թեև բրաունինգը նրան տվեց Ռազմական կազմակերպության առաջնորդ Սեմյոնովը, մահափորձը նա կազմակերպեց ինքնակամ, և որպեսզի մյուս էսէռների վրա ստվեր չնետի, համագումարի սկսելուց առաջ նա հեռացավ նրանց շարքերից[7][8]։

Մահափորձ Լենինի նկատմամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թվականի օգոստոսի 30-ին Մոսկվայի Զամոսկվորեցկայա շրջանում, Միխելսոնի գործարանում[9] տեղի ունեցավ աշխատավորների միտինգ։ Այդտեղ հանդես է գալիս Վլադիմիր Լենինը։ Միտինգից հետո, գործարանի բակում նրա վրա կրակահերթ արձակվեց և Լենինը վիրավորվեց։ Ըստ Լենինի վարորդի տեղեկության՝ առաջին հերթին, ուշքի գալով նա հարցրել է․ «բռնեցի՞ք այդ տղամարդուն» (ինչը բացատրվում է նրանով, որ անձամբ Լենինի կարծիքով, իր վրա կրակողը տղամարդ էր)[10]։ Կապլանը անմիջապես ձերբակալվեց։ Իրեն ձերբակալած Իվանովին նա հայտնեց, որ հենց ինքն է կրակել Լենինի վրա։ Իվանովի խոսքով, այն հարցին, թե ու՞մ հրամանով է դա արվել, Կապլանը պատասխանել է․ «Սոցիալիստ-հեղափոխականների առաջարկով։ Ես իմ պարտքը կատարեցի խիզախորեն, և խիզախորեն էլ կմահանամ»[11]։ Կապլանին խուզարկելու ժամանակ նրա մոտ հայտնաբերեցին բրաունինգ № 150489, երկաթուղային տոմս, փողեր և անձնական իրեր։

Հարցաքննության ժամանակ նա հայտնեց, որ ծայրահեղ ժխտողաբար էր վերաբերվում Հոկտեմբերյան հեղափոխությանը, եղել է և կմնա Սահմանադիր ժողովի համագումարի կողմնակից։ Լենինի նկատմամբ մահափորձի որոշումը նա կայացրել է 1918 թվականի փետրվարին, Սիմֆերոպոլում (Սահմանադիր ժողովի լուծարումից հետո)․ նա Լենինին համարում էր հեղափոխության դավաճան և վստահ էր, որ իր գործողությունը «կջնջի սոցիալիզմի գաղափարը մի քանի տասնամյակ»․ մահափորձը իրագործել է «անձամբ ինքը», և ոչ թե ինչ-որ կուսակցության հանձնարարությամբ։

Ես միտինգի եկա ժամը 8-ին։ Թե ո՞վ է ինձ տվել ռևոլվերը, չեմ ասի։ Ինձ մոտ ոչ մի երկաթուղային տոմս չի եղել։ Տոմիլինոյում ես չեմ եղել։ Ինձ մոտ պրոֆխորհրդի կողմից որևէ տոմս չի եղել։ Վաղուց չեմ ծառայում։ Թե որտեղից ինձ փողեր, ես չեմ պատասխանի։ Ես արդեն 11 տարի է որ կրում եմ Կապլան ազգանունը։ Ես կրակել եմ համոզմունքով։ Ես հաստատում եմ իմ խոսքը, որ ես եկել եմ Ղրիմից։ Կապվա՞ծ է արդյոք իմ սոցիալիստական հայացքները Պավել Սկորոպադսկիի հետ, ես չեմ պատասխանի։ Ես ոչ մի կնոջ չեմ ասել, որ «մեր համար անհաջողություն է»։ Ես ոչինչ չեմ լսել ահաբեկիչների կազմակերպության մասին, կապված Բորիս Սավինկովի հետ։ Դրա մասին խոսել չեմ ցանկանում։ Ունեմ արդյո՞ք Արտակարգ հանձնաժողովում ձերբակալված ծանոթներ, չգիտեմ։ Իմ ներկայությամբ իմ ծանոթներից ոչ մեկը չի զոհվել Ղրիմում։ Ներկայիս ուկրաինական իշխանությանը վերաբերում եմ բացասաբար։ Թե ինչպե՞ս եմ վերաբերում Սամարայի և Արխանգելսկի իշխանություններին, չեմ ցանկանում պատասխանել։

— Հարցաքննեց ազգային արդարադատության կոմիսար Դմիտրի Կուրսկին (Քրեական գործ № 2162)[12]

Մահափորձից անմիջապես հետո Յակով Սվերդլովի ստորագրությամբ հրապարակվել է Համառուսական կենտրոնական գործադիր կոմիտեի հայտարարությունը։

Մի քանի ժամ առաջ դաժան մահափորձ է կատարվել ընկ․ Լենինի նկատմամբ։ Միտինգից հետո ընկ․ Լենինը վիրավորվել է։ Երկու կրակողներ ձերբակալվել են։ Նրանց ինքնությունը պարզվում է։ Մենք ունենք հիմնավոր կասկածներ, որ այստեղ ևս կգտնվեն աջ էսէռականների, ինչպես նաև անգլիական և ֆրանսիական վարձկանների հետքեր։
Կապլանի արձակած փամփուշտը։ Լենինի մարմնից հանվել է 1922 թվականին։ Լենինի թանգարանի ցուցանմուշ՝ վավերացված կնիքներով և վկաների ստորագրությամբ

Նույն օրը Պետրոգրադում էսեռ-ահաբեկիչ Լեոնիդ Կանեգիսերը սպանեց պետրոգրադյան Արտակարգ հանձնաժողովի նախագահ Մոիսեյ Ուրիցկին։ Լենինի նկատմամբ մահափորձը սեպտեմբերի 5-ին մեկնարկած Կարմիր ահաբեկչության և բոլշևիկների կողմից պատանդառության և վերջինիս գնդակահարության ազդակը դարձավ։

Պետերբուրգն ու Մոսկվան միակը չէին, որոնք Լենինի մահապտժի համար պատասխանեցին հարյուրավոր սպանություններով։ Այս ալիքը անցավ ողջ Սովետական Ռուսաստանով։

Այս սպանությունների մասին հազվադեպ էին տեղեկություններ հաղորդվում բոլշևիկյան մամուլում, բայց, այնուամենայնիվ, «Շաբաթաթերթում» մենք հանդիպում ենք հիշատակումներ նահանգային գնդակահարությունների մասին, երբեմն՝ հատուկ ուղղորդմամբ․ գնդակահարվել է Լենինի նկատմամբ մահափորձ կատարելու պատճառով։

— Սերգեյ Մելգունով, բոլշևիկների դեմ պայքարի մասնակից[13]

Հետևանքներ և մահապատիժ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքննություն, որպես այդպիսին, չի եղել, չնայած կազմակերպվել է առերեսում Կապլանի և մինչ այդ լրտեսության մեղադրանքով ձերբակալված բրիտանացի դեսպան Լոքարթի հետ[14]։

Ֆանի Կապլանը գնդակահարվել է առանց դատավարության՝ մահափորձից չորս օր անց՝ ժամը 16․00-ին, Համառուսական կենտրոնական գործադիր կոմիտեի անվան 1-ին ավտոռազմական ջոկատի բակում (Կրեմլի № 9 մասնաշենքի կամարի տակ)՝ Համառուսական կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահ Յակով Սվերդլովի բանավոր ցուցումով[15]։ Գործարկված մեքենաների աղմուկի տակ կրակահերթ արձակեց Կրեմլի պարետ նախկին բալթիական նավաստի Պավել Մալկովը՝ հայտնի պրոլետար գրող Դեմյան Բեդնիի ներկայությամբ։ Մարմինը գցեցին ձյութի տակառի մեջ, բենզին լցրեցին վրան և վառեցին Կրեմլի պատերի մոտ[17]։

Սկզբնական շրջանում Կապլանի գործով հետաքննությանը միացավ Յակով Յուրովսկին՝ նախորդ օրը Ուրալից Մոսկվա ժամանելով, որտեղ նա կազմակերպել էր ցարական ընտանիքի մահապատիժը։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

«K» տառը

Սիրելի է ինձ «K» տառը,
Նրա շուրջբոլորը փայլում է ուլունքը.
Թող որ միշտ փայլի թագը
Մարտիկներ Կապլանին և Կանեգիսերին.

Կ․ Բալմոնտ[18].

Ֆանի Կապլանին են նվիրված Վենեդիկտ Երոֆեևшյի[19] և Ելենա Իսաևայի[20] պիեսները։

«Լենինը 1918 թվականին» ֆիլմում Կապլանի դերը կատարել է Նատալյա Եֆրոնը։ 1934 թվականի հոլիվուդյան «Բրիտանական ագենտ» ֆիլմում Կապլանի դերը կատարել են Քորին Ուիլյամսը և Զոզյա Տանինան։ Գերմանական «Bürgerkrieg in Rußland» (1967) սերիալում Ֆանի Կապլանին կերպավորել է Պեգգի Պառնասը։ Ֆանի Կապլանի մասին ֆիլմեր են նկարահանվել նաև Բրիտանաիայում և Ամերիկայում։. В британском сериале «Рейли, ас шпионажа» (1983) в роли — Сара Кли. В американском любительском фильме «Fanya Kaplan» (2007) в главной роли Бекки Такер / Becky Tucker.

1922 թվականին[21] տեղադրվել է ապագա հուշարձանի պատվանդանը «պրոլետարիատի համաշխարհային առաջնորդի նկատմամբ կատարված մահափորձի վայրում․․․»[22]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Deutsche Nationalbibliothek Record #119496445 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Письмо родителей к дочери см. в сборнике документов: Дело Фани Каплан, или Кто стрелял в Ленина. Издание второе, исправленное и дополненное. М., 2003.
  3. Тополянский В. Любовный роман Фани Каплан. Слепые чувства первой злодейки большого советского мифа. Новое время. 2002. № 35. С. 32.
  4. Галина Сапожникова «В Ленина никто не стрелял? Писательница Полина Дашкова искала в архивах материал для своего нового детектива. А обнаружила настоящую сенсацию». kp.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) // Կոմսոմոլսկայա պրավդա 01.07.2008
  5. «Я, Фаня Ефимовна Каплан. Под этой фамилией жила с 1906 года. В 1906 году была арестована в Киеве по делу о взрыве… Была приговорена к вечной каторге. В Акатуе я сидела вместе со Спиридоновой. В тюрьме мои взгляды сформировались — я сделалась из анархистки социалисткой-революционеркой. Свои взгляды я изменила потому, что попала в анархисты очень молодой. Октябрьская революция меня застала в Харьковской больнице. Этой революцией я была недовольна, встретила её отрицательно. Я стояла за Учредительное собрание и сейчас стою за это. По течению в эсеровской партии я больше примыкаю к Чернову. Мои родители в Америке. Они уехали в 1911 году. Имею четырёх братьев и трёх сестёр. Все они рабочие. Отец мой еврейский учитель. Воспитание я получила домашнее. Занимала в Симферополе [должность] как заведующая курсами по подготовке работников в волостные земства. Жалованье получала на всём готовом 150 рублей в месяц. Самарское правительство принимаю всецело и стою за союз против Германии. Стреляла в Ленина я. Решилась на этот шаг ещё в феврале. Эта мысль во мне созрела в Симферополе, и с тех пор я начала готовиться к этому шагу». (Допрашивал Петерс «История Фанни Каплан: брошенные женщины смертельно опасны для вождей». news.pravda.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.)
  6. Курортный роман: Фанни + Ильич
  7. Морозов К. Н. «Ф. Е. Каплан и покушение на В. И. Ленина 30 августа 1918 г.». vestnik-mgou.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) // Вестник Московского государственного областного университета. Серия: История и политические науки. 2018. № 3. С. 95-114.
  8. «Покушение на Ленина: новые находки и версии — Константин Морозов — Цена Революции — Эхо Москвы, 24.06.2018». echo.msk.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  9. «Московский электромеханический завод имени Владимира Ильича — ОАО «Электро ЗВИ»». motors.zvi.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.
  10. «Покушение на Ленина: следы ведут в Кремль? — BBC News Русская служба». www.bbc.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  11. «Покушение на Ленина». maxi-forum.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.
  12. «История Фанни Каплан: брошенные женщины смертельно опасны для вождей». news.pravda.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.. Правда.Ру.
  13. Мельгунов С. П. ««Красный террор» в Россіи 1918—1923». www.lib.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  14. «Время новостей: № 160, 02 сентября 2008».
  15. А. Л. Литвин «Красный и белый террор 1918—1922». www.history.perm.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 15-ին. — М.: Эксмо, 2004
  16. Комендант Кремля Павел Мальков: "Исполнил собственноручно..."
  17. Сообщение Малькова о судьбе тела Каплан вошло в первую редакцию «Записок коменданта Московского Кремля» (1959). Последующие издания были отцензурированы[16] (текст см. ниже в этой статье, «Балтийский матрос П. Д. Мальков о расстреле Каплан»).
  18. Цитируется по: «Анатолий Краснов-Левин. В поисках Нового града». www.krotov.info. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  19. «Венедикт Ерофеев, пьеса «Диссиденты, или Фанни Каплан»». www.theatre-library.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.
  20. «Елена Исаева, пьеса «Убей меня, любимая»». www.isaeva.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  21. «место покушения». www.openstreetmap.org. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  22. «Памятник неизвестному террористу». www.gazetastrela.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆանի Կապլան» հոդվածին։