Ֆայվ Ֆորքսի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆայվ Ֆորքսի ճակատամարտ
Թվական1865 թվական, ապրիլի 1
Մասն էԱմերիկայի քաղաքացիական պատերազմ
ՎայրԴինվիդիի շրջան
ԱրդյունքՄիության հաղթանակ
Հակառակորդներ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆԱմերիկայի Համադաշնային Նահանգներ ԱՀՆ
Հրամանատարներ
Ֆիլիպ ՇերիդանՋորջ Պիկետ
Կողմերի ուժեր
17000[1]9200[1]
Ռազմական կորուստներ
830[2]2950[2]

Ֆայվ Ֆորքսի ճակատամարտ (անգլ.՝ Battle of Five Forks), Ամերիկայի քաղաքացիական պատերազմի վերջին ճակատամարտերից մեկը, որը տեղի է ունեցել 1865 թվականի ապրիլի 1-ին՝ Փիթերսբուրգից հարավ-արևմուտք, Վիրջինիա նահանգում, Ապոմատոքսյան արշավանքի շրջանում։ Երբեմն այս ճակատամարտը անվանում են «Համադաշնության Վաթեռլոո»։ Այս մարտում դաշնային գեներալ-մայոր Ֆիլիպ Շերիդանը գործում էր Համադաշնության գեներալ Ջորջ Պիկետի դեմ։ Պիկետի պարտությունը հանգեցրեց այն բանին, որ գեներալ Լին որոշեց հանձնել Փիթերսբուրգը և սկսել նահանջը, որը հանգեցրեց Ապամատոքսի մոտ շրջափակման՝ 1865 թվականի ապրիլի 9-ին։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1865 թվականի մարտին Լիի բանակը Փիթերսբուրգի մոտ գտնվում էր կիսաշրջափակման մեջ։ Շերիդանը սկսել էր Լիի բանակի դիրքերի շրջանցման խորը արշավ, նրանց շրջապատելու նպատակով։ Շերիդանի ճանապարհին՝ Դինվիդիի մոտ, հայտնվեց Պիկետի դիվիզիան, որը կարողացավ հետ մղել Շերիդանի առաջնային զորագունդը և կանգնեցրեց դաշնային բանակի հարձակումը։

Մարտի 31-ի Դինվիդիի ճակատամարտից հետո Պիկետը իմացավ համալրումների մասին, որը գալիս էր 5-րդ դաշնային կորպուսից և որոշեց հետ դառնալ դեպի Հատչերս Ֆարմում գտնվող դիրքերը։ Սակայն, Լին Պիկետին հրամայել էր պահել Ֆայվ Ֆորքս խաչմերուկը իր դիվիզիայի և երեք հեծելազորային դիվիզիաների ուժերով։ «Ֆայվ Ֆորքսը» համարվում է Ուայթ Օաք փողոցի, Սքոթի փողոցի, Ֆորդս Ռոուդի և Դինվիդի Քորթ Ռոուդի խաչմերուկը։ Լին իր հրամանը սկսել էր այսպես.

Բոլոր հանգամանքներում պահեք Ֆայվ Ֆորքսը պաշտպանեք Ֆորպդս Դեպոյի վրայի ճանապարհը և թույլ մի տվեք Միության ուժերին հարձակվել Հարավային երկաթգծի վրա։ Ցավում եմ, որ դուք ստիպված եք եղել նահանջել, և որ դուք չեք կարողացել իրականացնել ձեր հնարավորությունները[3][4]։
Գեներալ Ֆիլիպ Շերիդան
Գեներալ Ջորջ Պիկետ

Պիկետի մարդիկ ստեղծեցին երկար պաշտպանական գիծ՝ մոտ 2,8 կմ երկարությամբ՝ Ուայթ Օաք փողոցի երկայնքով, իսկ հեծելազորը քողարկեց նրանց թևերից։ Շերիդանի ծրագիրը կայանում էր նրանում, որ պետք է ողջ պաշտպանական գծի վրա ճնշում գործադրվի հեծելազորի փոքրաքանակ ուժերով, իսկ 5-րդ կորպուսի գլխավոր զանգվածը՝ գեներալ Ուորենի գլխավորությամբ պիտի հարձակվեր Համադաշնության բանակի ձախ թևի վրա։ Վատ քարտեզները և հետախուզման սխալները բերեցին նրան, որ Շերիդանը իր բանակի ձախ թևը ներկայացրեց շատ ավելի դեպի արևելք երկարացրած, քան այն կար իրականում։

Կեղտոտ ճանապարհները և խիտ մացառուտը արգելակեցին դաշնային բանակի առաջխաղացումը, և Ուորենը պատրաստ չէր ժամը 16։00-ին հարձակում գործելու։ Ուորենը Շերիդանին դուր չէր եկել հենց արշավանքի սկզբից, և Շերիդանը ստացավ Գրանտի գրավոր համաձայնությունը հեռացնելու նրան, եթե նա կոպիտ սխալ թույլ տա։ Ձգձգումը պատճառ հանդիսացավ Ուորենին անիրազեկության մեջ մեղադրելու համար։ Սակայն, Շերիդանի հեծելազորը նույնպես բախվել էր նույն խնդիրների առջև և չէր գործում բավարար էֆեկտիվ։

Մարտը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերիդանի ծրագրի համաձայն, հարձակումը իրականացրեցին երեք դիվիզիաներով, իսկ երրորդը գնում էր նրանց հետևից, որպես պահուստային։ Գեներալ Սամուել Կրոուֆորդի առաջին դիվիզիան հարձակվեց պաշտպանական գծի հենց ամենածայրամասի վրա, իսկ Ռոմեյն Այրեսի ձախակողմյան դիվիզիան հարձակվեց պաշտպանական գծի կենտրոնի վրա։ Սակայն անստույգ հետախուզման պատճառով Կրոուֆորդի դիվիզիան հայտնվեց գծի կողքին, իսկ Այրեսի Դիվիզիան ձախ կողմից հայտնվեց անաֆիլադային կրակի տակ։ Սկսվեց խառնաշփոթը. երկու դիվիզիաները ջանում էին վերադասավորվել թավուտներում։ Պահուստային դիվիզիան (Չարլզ Գրիֆինի) կանգ առավ, որպեսզի ավելի չբարդացնի իրավիճակը։ Ուորենը ուղարկեց սանիտարներին վերադասավորման հրամանով, բայց արդյունքում ինքը եկավ տեղում հրամանատարություն անելու։ Այդ ժամանակ Շերիդանը, ով գնում էր Այրեսի դիվիզիայի հետ միասին, անձամբ գլխավորեց հարձակումը և ճեղքեց Պիկետի գծի ձախ թևը (ավելի ուշ այդ դրվագը հաճախ նկարագրվեց նկարիչների կողմից)։

Հարավցիները փութացին նոր պաշտպանական գիծ կազմել, սակայն Գրիֆինի դիվիզիան աջից շրջանցեց Այրեսի դիվիզիան և նույնպես անցավ հարձակման։ Ուորենը Կրոուֆորդին հրամայեց հարձակվել հյուսիսից։ Շերիդանի հեծելազորը շրջանցեց Պիկետի աջ թևը, սակայն չկարողացավ կտրել նրանց նահանջի ճանապարհը։ Այնուամենայնիվ, չնայած կազմալուծումներին, դա եղավ Միության որոշիչ հաղթանակը՝ Ջորջ Պիկետի զորքը կորցրեց իր 9200 զինվորների մեկ երրորդը։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիկետի հեղինակությունը, որը տուժել էր Գետիսբերգից հետո, ստացավ ևս մեկ հարված. ճակատամարտի սկսման պահին նա գտնվու էր մարտի դաշտից 3 կիլոմետր հեռու և զբաղվում էր ձուկ ապխտելով (Ֆիցխյու Լիի և Թոմաս Ռոսերի հետ միասին)։ Նա իր ենթականերին անգամ չէր հայտնել իր բացակայության մասին և իր դիվիզիան թողել էր առանց հրամանատարության։ Երբ նա ժամանեց մարտի դաշտ, արդեն ուշ էր։

Ֆայվ Ֆորքս խաչմերուկի կորուստը սպառնում էր նաև հարավային երկաթգծի կորուստը՝ որը Լիի բանակի նահանջի հիմնական ճանապարհն էր։ Հաջորդ առավոտյան Լին հայտնեց նախագահ Դեվիսին, որ Փիթերսբուրգը և Ռիչմոնդը անհրաժեշտ է տեղահանել, իսկ Գրանտը սկսեց համընդհանուր գրոհ համադաշնայինների դիրքերի վրա՝ Փիթերսբուրգի առջև։

Ֆայվ Ֆորքսի ճակատամարտում զոհվեց դաշնային գեներալ Ֆրեդերիկ Վինտրոպը և մահացու վիրավորվեց հրետանային գնդապետ հարավցի Վիլլի Պերգամը։ Շերիդանը գոհ չէր 5-րդ կորպուսի գործողություններից և այդ իսկ պատճառով Ուորենին հեռացրեց հրամանատարությունից։

Ներկայումս ճակատամարտի վայրը գտնվում է հսկողության ներքո, որպես Փիթերսբուրգի ազգային պարկի մի մաս (Petersburg National Battlefield

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Статистика на сайте militaryhistory.about.com (անգլ.)
  2. 2,0 2,1 Статистика на сайте «Battle Summaries» (անգլ.)
  3. Calkins, 2009, p. 17.
  4. Greene, 2009, pp. 140, 154–158.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]