Ֆահրուդին Ալի Ահմեդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆահրուդին Ալի Ահմեդ
Prof. Sharif Ahmed Chughtai, Prof. Desnavi, Ali Sardar Jafri,Mr. Fakhruddin,Dr. Ashfaq Ali.jpg
 
Կուսակցություն՝ Հնդկական ազգային կոնգրես
Կրթություն՝ Սուրբ Եկատերինայի քոլեջ, Սուրբ Ստեֆանի քոլեջ և Փանջաբի համալսարան
Մասնագիտություն՝ փաստաբան և քաղաքական գործիչ
Ազգություն Ասսամցիներ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր մայիսի 13, 1905(1905-05-13)[1][2]
Ծննդավայր Old Delhi, Դելի, Բրիտանական Հնդկաստան
Վախճանի օր փետրվարի 11, 1977(1977-02-11)[1][2] (71 տարեկանում)
Վախճանի վայր Նյու Դելի, Հնդկաստան
Գերեզման Հնդկաստան
Թաղված Հնդկաստան
Քաղաքացիություն Flag of India.svg Հնդկաստան և British Raj Red Ensign.svg Բրիտանական Հնդկաստան
Ամուսին Begum Abida Ahmed?

Ֆահրուդին Ալի Ահմեդ (ասսամերեն՝ ফখৰুদ্দিন আলি আহমেদ, հինդի՝ फ़ख़रुद्दीन अली अहमद, մայիսի 13, 1905(1905-05-13)[1][2], Old Delhi, Դելի, Բրիտանական Հնդկաստան - փետրվարի 11, 1977(1977-02-11)[1][2], Նյու Դելի, Հնդկաստան[3]), հնդիկ պետական և քաղաքական գործիչ, 1974 թվականի օգոստոսի 24-ից մինչև 1977 թվականի փետրվարի 11-ը Հնդկաստանի 5-րդ նախագահ: Հնդկական ազգային կոնգրես կուսակցության անդամ[4][5]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆահրուդին Ալի Ահմեդը ծնվել է 1905 թվականի մայիսի 13-ին Դելիում: Նրա հայրը՝ Զալնուր Ալի Ահմեդը, Հյուսիսարևելյան Հնդկաստանում եղել է առաջին ասսամցին և առաջին մարդը, որը ստացել է դոկտորի աստիճան: Ահմեդը միջնակարգ կրթություն է ստացել Հնդկաստանի Գոնդա շրջանի պետական դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո շարունակել է պատմություն ուսումնասիրել Քեմբրիջի համալսարանում, որն ավարտել է 1927 թվականին:

Հնդկաստան վերադառնալուց հետո ընտրվել է Ասսամայի օրենսդրական մարմին (1935 թվական): Որպես Ասսամայի ֆինանսների նախարար՝ հարկադրման արմատակ փոփոխությունների համար հայտնի է եղել (1938 թվական): 1939 թվականի Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկից հետո, Հնդկական ազգային կոնգրես կուսակցությունը բրիտանական կառավարության հետ առճակատման է գնացել և Ահմեդը ձերբակալվել է մեկ տարի: Արձակումից որոշ ժամանակ անց կրկին ձերբակալվել է 3,5 տարով և ազատ է արձակվել 1945 թվականի ապրիլին: 1946 թվականին նշանակվել է Ասսամի գլխավոր փաստաբան և զբաղեցրել է այդ պաշտոնը վեց տարի:

Հնդկաստանի ակնախության հռչակումից հետո ընտրվել է Ռաջյա սաբհա, որտեղ ծառայել է 1952 թվականից մինչև 1953 թվականը: Հնդկաստանի վարչապետ Ինդիրա Գանդին 1966 թվականի հունվարին Ահմեդին ներառել է կառավարության իր առաջին կազմի մեջ: Արդյունքում, 1967 և 1971 թվականներին, Ասսամ նահանգի Բարպետա ընտրական շրջանից ընտրվել է Լոկ Սաբհա[6][7]: 1974 թվականին Ֆարհուդին Ալի Ահմեդը դարձել է Հնդկաստանի հինգերորդ նախագահ[8]: Ահմեդը մահացել է 1977 թվականի փետրվարի 11-ին Նյու Դելիում՝ 71 տարեկան հասակում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger-Archiv — 1913.
  3. «[Assam] Lt Col Sivram Bora»։ 7 July 2007։ Վերցված է 8 June 2019 
  4. Former Presidents Archived 10 December 2008 at the Wayback Machine. President of India website.
  5. Fakhruddin Ali Ahmed (1905–1977): Biography RRTC, Ministry of Information and Broadcasting.
  6. «Who is Fakhruddin Ali Ahmed?»։ The Indian Express։ 1 August 2018։ Վերցված է 8 June 2019 
  7. Nikhat Ekbal (2009)։ Great Muslims of undivided India։ Kalpaz։ էջեր 99–101։ ISBN 8178357569 
  8. «Shri Fakhruddin Ali Ahmed»։ Past Presidents of India։ Վերցված է 8 June 2019 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Fakhruddin Ali Ahmed, by M. A. Naidu, 1975
  • Fakhruddin Ali Ahmed, by Attar Chand. Pub. Homeland, 1975.
  • Janak Raj Jai (2003)։ «Fakhruddin Ali Ahmed»։ Presidents of India, 1950–2003։ Daya Books։ էջ 101։ ISBN 81-87498-65-X 
  • Speeches of President Fakhruddin Ali Ahmed, Publications Division, Ministry of Information and Broadcasting, Govt. of India, 1980.
  • My eleven years with Fakhruddin Ali Ahmed, by F. A. A. Rehmaney. S. Chand, 1979.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական պաշտոններ
Նախորդող:
Վարահագիրի Գիրի
Հնդկաստանի նախագահ
1974-1977
Հաջորդող:
Բասապա Դանապա Ջատի