Ֆահրի Կուրուտուրկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆահրի Կուրուտուրկ
Fahri Korutürk
Fahri koruturk.jpg
Դրոշ
(6-րդ) Թուրքիայի նախագահ
1973-1980
Նախորդող Ջևդեդ Սունայ
Հաջորդող Կենան Էվրեն
 
Քաղաքացիություն՝ Flag of Turkey.svg Թուրքիա
Կուսակցություն՝ չկա
Կրթություն՝ Ստամբուլի ռազմածովային ակադեմիա
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ և զինծառայող
Ազգություն Թուրք
Դավանանք Իսլամ
Ծննդյան օր 3 օգոստոս, 1903
Ծննդավայր Ստամբուլ
Վախճանի օր 12 հոկտեմբեր, 1987,
Վախճանի վայր Ստամբուլ
Թաղված Թուրքական պետական գերեզմանատուն
Ամուսին Էմել Կուրուտուրկ
Զավակներ Աիշե, Օսման, Սալախ
 
Ինքնագիր Fahri Korutürk imzası.png

Ֆահրի Կուրուտուրկ (թուրք.՝ Fahri Korutürk, օգոստոսի 3, 1903, Ստամբուլ - հոկտեմբերի 12, 1987, Ստամբուլ), թուրք ռազմածովային սպա, Թուրքիայի վեցերորդ նախագահը[1]։

Զինվորական ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1916 թվականին նա ընդունվել է ռազմածովային կադետական դպրոց, որն ավարտել է 1923 թվականին։ 1933 թվականին ավարտել է Ստամբուլի ռազմածովային ակադեմիան։

Կուրուտուրկը ծառայել է հածանավերի և սուզանավերի վրա, իսկ ավելի ուշ աշխատել է որպես զինվորական կցորդ Հռոմում, Բեռլինում, Ստոկհոլմում։ 1936 թվականին, ծովածոցերը հաստատող Մոնտրեի կոնվենցիայի ժամանակ եղել է զինվորական խորհրդատու։ 1950 թվականին Կուրուտուրկը դարձել է փոխ-ծովակալ և մինչ ծովակալի կոչում ստանալը եղել է տարբեր միավորումների հրամանատար։

Դիպլոմատիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականին Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատարի պաշտոնից հեռանալուց հետո, Ջեմալ Գուրսելի կողմից նշնակավեց Թուրքիայի դեսպան Խորհրդային Միությունում, իսկ հետո Իսպանիայում։

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականին նախագահ Ջևդեթ Սունայը Կուրուտուրկին նշանակում է Սենատի անդամ։ 1973 թվականի ապրիլի 6-ին Թուրքիայի մեծ ազգային ժողովի ընտրությամբ Կուրուտուրկը դառնում է Թուրքիայի հանրապետության 6-րդ նախագահը։ Նա զբաղեցում է այդ պաշտոնը մինչև 1980 թվականի ապրիլի 6-ը, որից հետո դառնում է Սենատի մշտական անդամ։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուրուտուրկը ամուսնացել է 1944 թվականին Էմել Կուրուտուրկի հետ (1915-2013)։ Ունեցել է մեկ աղջիկ (Աիշե) և երկու տղա (Օսման և Սալախ)։ Կուրուտուրկ ազգանունը, որը նշանակում է «թուրքերի պահապան», նրան տրվել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից։[2]

Կուրուտուրկը մահացել է 1987 թվականի հոկտեմբերի 2-ին Ստամբուլում։ Աճյունը թաղված է Անկարայում՝ Թուրքիայի պետական գերեզմանատանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Roger P. Nye (1977). "Civil-Military Confrontation in Turkey: The 1973 Presidential Election". International Journal of Middle East Studies, 8, pp 209-228. doi:10.1017/S0020743800026957.
  2. The verb korumak means "to protect", and refers to Atatürk's expectation of Korutürk to preserve his legacy.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]