Ֆահրադ Սողոմոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆահրադ Սողոմոնյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 23, 1923(1923-11-23)
ԾննդավայրԴդմաշեն, Նոր Բայազետի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 23, 2014(2014-02-23) (90 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մայրենի լեզուհայերեն
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1953)
Մասնագիտությունգրող և մանկավարժ

Ֆահրադ Հայրապետի Սողոմոնյան (նոյեմբերի 23, 1923(1923-11-23), Դդմաշեն, Նոր Բայազետի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 23, 2014(2014-02-23), Երևան, Հայաստան), հայ գրող, հասարակական գործիչ, մանկավարժ, մատենագիր և բանահավաք։ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից[1]։ Դդմաշեն գյուղի պատմության և մշակույթին նվիրված գրքերի հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆահրադ Սողոմոնյանը ծնվել է 1923 թվականի նոյեմբերի 23-ին Սևանի շրջանի Դդմաշեն գյուղում (այժմ՝ Գեղարքունիքի մարզում)՝ գյուղացու ընտանիքում[2]։ 1929-1939 թվականներին սովորել է Դդմաշենի միջնակարգ դպրոցում, որից հետո մասնակցել է Գավառ քաղաքի ուսուցիչների պատրաստման եռամսյա դասընթացներին և աշխատանքի նշանակվել Կաքավաձոր գյուղի միջնակարգ դպրոցում` որպես ուսուցիչ։ Մեկ տարի աշխատելուց հետո զորակոչվել է Կարմիր բանակ։ Հայրենական մեծ պատերազմի սկզբից կրկին զորակոչվել է բանակ, սկզբում ծառայել Վրաստանի Ցխինվալի քաղաքում, ապա մեկնել ռազմաճակատ։ Մարտնչել է հայկական 89-րդ դիվիզիայի 400-րդ գնդի 2-րդ վաշտում՝ որպես դիպուկահար։ 1943 թվականի նոյեմբեր ամսին` Կերչ քաղաքի գրավման օրերին ծանր վիրավորվել է։ Բուժվելուց հետո ճանաչվել է ծառայության համար ոչ պիտանի, վերադարձել է հայրենի գյուղ և անցել մանկավարժական աշխատանքի։ 1953 թվականին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը։ 1953-1986 թվականներին դասավանդել է Սևանի շրջանի գյուղերի դպրոցներում։ 2003 թվականից Դդմաշեն համայնքի պատվավոր անդամ է[3]։

Սողոմոնյանի «Նվիրական անուններ», «Որ մեղքի համար», «Հիշենք. որ հիշվենք» գրքերը նվիրված են Սևանի շրջանից 1937 և 1949 թվականներին անհիմն բռնադատվածների հիշատակին։ Ֆահրադ Սողոմոնյանի «Դդմաշեն» գրքում ներկայացված են Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան գոյամարտում զոհված դդմաշենցիները։ Ֆահրադ Սողոմոնյանի նախաձեռնությամբ Դդմաշենի կենտրոնում տեղադրվել է զոհված ազատամարտիկների, իսկ Սուրբ Թադևոս եկեղեցու բակում՝ բռնադատված դդմաշենցիների հիշատակը հավերժացնող հուշարձաններ[1]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Դդմաշեն», Երևան, «Առերեսում» Անի հրատարակչություն, 1997
  • «Նվիրական անուններ», Երևան, Արամե, 2000
  • «Որ մեղքի համար», Երևան, Ուխտատուն, 2001, Բռնադատվածներ Սևանից և շրջակա բնակավայրերից 1930-1949 թվականներին
  • «Հիշենք. որ հիշվենք», Երևան, Զանգակ-97, 2003, հպանցիկ դիմանկարներ Դդմաշեն գյուղի և նրա մարդկանց․
  • «Կաքավաձոր (Ֆառուղ)», Երևան, Հայաստան, 2005, պատմական ակնարկ
  • Գյուղը Զանգվի ափին

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանվել է Հայաստանի Հեռուստատեսության 2-րդ աշխարհամարտի հայ հերոսների մասին պատմող փաստագրական ֆիլմում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988-1994) հանրագիտարան, էջ 414
  2. Ս․ Գալստյան, Մեր մատենագրության կաղնին, «Գեղամա աշխարհ», 20 դելտեմբերի 2013
  3. ՀՀ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքի գյուղապետի №7 որոշում, 19․06․2003
  4. «Ինչու է աղմկում անցյալը - Հայերը և 2-րդ աշխարհամարտը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆահրադ Սողոմոնյան» հոդվածին։