Ֆալսթադ (համակենտրոնացման ճամբար)
Ֆալստադ (նորվ.՝ Falstad), նացիստական համակենտրոնացման ճամբար, որը գտնվել է Նորվեգիայի Լևանգեր կոմունայում։ Ստեղծվել է 1941 թվականի սեպտեմբերին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1895 թվականին Անդերս Դայեն գնեց 80 000 նորվեգական կրոնով Լևանգերին մոտ գտնվող ֆերման։ Դրա տարածքում նախատեսվում էր ստեղծել դժվար դաստիարակվող երեխաների համար նախատեսված քրիստոնեական դպրոց- ինտերնատ։ Շինարարական աշխատանքներից հետո, գլխավոր կառույցը այրվել է՝ հրդեհի արդյունքում։ 1910 թվականին նորվեգական կառավարությունը վերանորոգված «Ֆալսթադի» ինտերնատը վերաշահագործման ենթարկեց։ 1921 թվականին գլխավոր շենքը դարձյալ այրվել է, որից հետո այն վերանորոգվեց՝ 19-րդ դարի բանտերի տեսքով։ Կառույցը ուներ նաև ներքին բակ։
1941 թվականի օգոստոսին նացիստները այցելեցին Ֆալսթադ՝ նպատակ ունենալով այն վերածել լեբենսբորնի կենտրոնը Նորվեգիայում, սակայն նրանք հրաժարվեցին՝ պատճառաբանելով, որ տեղանքը հարմար չէ։ Այդ իսկ պատճառով սեպտեմբերին որոշվեց, որ Ֆալսթադը վեր է ածվելու բանտի։ Այդ նպատակով Թոդի կազմակերպությունը Դանիայից բերեց 170 ռազմագերիների, որոնց օգնությամբ ինտերնատի պարիսպներին փշալարեր քաշվեցին, իսկ պատերի անկյուններին կառուցվեցին դիտաշտարակներ։ 1943 թվականի աշնանը ճամբարում կառուցվեցին երկու նոր բարաքներ։
Ֆալսթադի բանտարկյալների թվում եղել են ոչ միայն նացիստական վարչակարգի թշնամիներ, այլ նաև ռազմագերիներ, որոնք բերվում էին Գերմանիայի և Լեհաստանի համակենտրոնացման ճամբարներից, կամ էլ Գրինի համակենտրոնացման ճամբարից։ Այս ճամբարը եղել է տարանցիկ Նորվեգիայի հրեաների համար, որոնց հետո տեղափոխում էին Օսվենցիմ։ Ճամբարի 47 հրեաներից ամենաքիչը 8-ը գլխատվել են։ Գլխատումը տեղի է ունեցել ճամբարի մոտական անտառում։
Ընդունված է համարել, որ 1941 թվականի նոյեմբերից մինչև 1945 մայիս ամիսներին ճամբարով անցել է ավելի քան 5000 մարդ, սակայն առավել ճշգրիտ տվյալները բացակայում են։ Ճամբարի ստեղծումից հետո առաջին ամիսներին, բանտարկյալների թիվը չի գերազանցել 200-ը, սակայն հետագայում նրանց թիվը տատանվել է 250-ից 500-ի սահմաններում։ 1944 թվականի ուշ աշնանը բանտարկյալների թվաքանակը կտրուկ աճել է, քանի որ այդ ժամանակ դադարել էր ռազմագերիների տեղափոխությունը Նացիստական Գերմանիայի տարածքում, ինչպես նաև Հյուսիսային Նորվեգիայում տեղակայված ճամբարները տեղափոխվում էին դեպի հարավ։
Պատերազմի ավարտից առաջ, նացիստները ոչնչացրել են բազմաթիվ փաստաթղթեր, որոնք վկայում էին վերջիններիս կողմից իրականացված հանցագործությունների վերաբերյալ։ 1945 թվականի մայիսի 4- 5-ը ընկած ժամանակահատվածում, ճամբարի պարետը հրամայել է այրել կամ թաքցնել գնդակահարվածների մարմինները, որոնք թաղված են եղել անտառում։ Մոտ 25 մարմին թափվել է ծովը։
1948 թվականին կազմվել է ճամբարի ռազմագերիների թաղման քարտեզը։ Հայտնաբերվել է, որ ընդհանուր առմամբ գտնվել է 46 եղբայրական և անհատական գերեզմաններ, որտեղ թաղված են եղել, ընդհանուր առմամբ, 202 բանտարկյալներ, որոնցից 97-ը եղել են ռուսներ, 67-ը՝ հարավսլավացիներ և 38-ը՝ նորվեգացիներ։ Որոնման աշխատանքներին մեծապես օգնել է սերբ Լյուբան Վուկովիչը, ով պահվել է ճամբարում 1942- 1945 թվականներին։ Գտնված դիերը թաղվել են Թրոնհեյմի քաղաքային գերեզմանատանը։ Մի մասի դիակներն էլ տեղափոխվել են նրանց ծննդավայրեր։ Հիմնականում դրանք եղել են Արևելյան Եվրոպայից բերված ռազմագերիներ։
1947 թվականի հոկտեմբերին Ֆալսթադի անտառում բացվել է հուշարձան՝ ի հիշատակ զոհերի[1]։ Դրա հեղինակը քանդակագործ Օդդ Հիլդն, ով նույնպես, պատերազմի ժամանակ, եղել է ճամբարի քաղբանտարկյալ։ 1998 թվականին տեղադրվել է ևս մեկ հուշարձան, որի հեղինակ Նիլս Աասան էր։ Ի շնորհիվ Բելգրադի վետերանների միության օգնության հնարավոր է եղել ճանաչել 74 հարավսլավցի ռազմագերիներին, որոնք սպանվել էին ճամբարում, իսկ 2006 թվականին կանգնեցվել է հուշարձան, որտեղ գրվել է բոլոր հարավսլավցի զոհվածների անունները։
Ճամբարի պարետները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շյոնինգ Պաուլ (1941 - մայիս 1942)
- Գոգոլ Պաուլ (1942 թվականի մայիսից)
- Շարշմիդտ (անունը անհայտ է)
- Վերներ Յեք
- Գեորգ Բաուեր
- Կարլ Դենք
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ХИМАНЫЧ, Олег (18 февраля 2010). «Скорбь Фальстадского леса». Корабельная сторона. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 20-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Reitan, Jon. SS-Strafgefangenlager Falstad 1941-1945 (Academic paper). Trondheim: Norwegian University of Science and Technology.
{{cite book}}
:|format=
requires|url=
(օգնություն) - Soleim, Marianne Neerland; Ingeborg Hjort. Sin egen lykkes smed - Falstad skolehjem 1895-1945. Levanger: Stiftelsen Falstadsenteret. ISBN 978-82-92383-14-8.
- Lykke, Erik. 43 nordmenn henrettet i Falstadskogen (Norwegian). Trondheim: Bruns forlag. ISBN 82-7028-497-1.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Berg, Thoralf. Henry Gleditsch : skuespiller, teatergründer, motstandsmann. Trondheim: Communicatio Forlag. ISBN 978-82-92400-33-3.
- Jon Reitan (ed.). Face to Face. Levanger: Falstad Memorial and Human Rights Centre. ISBN 978-82-92383-04-9.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://falstadsenteret.no/ (նորվ.)
- http://falstadsenteret.no/engtemp.htm Արխիվացված 2007-12-31 Wayback Machine (անգլ.)