Ֆալկո
| Ֆալկո | |
|---|---|
| Բնօրինակ անուն | գերմ.՝ Hans Hölzel |
| Ի ծնե անուն | գերմ.՝ Johann Hölzel |
| Նաև հայտնի է որպես | Falco |
| Ծնվել է | փետրվարի 19, 1957[1][1][2][…] Վիեննա, Ավստրիա[3] |
| Երկիր | |
| Մահացել է | փետրվարի 6, 1998[1][1][2][…] (40 տարեկան) Պուերտո Պլատա, Դոմինիկյան Հանրապետություն[3] |
| Գերեզման | Վիենայի կենտրոնական գերեզմանատուն[4] |
| Ժանրեր | փոփ, ռոք և հիփ հոփ |
| Մասնագիտություն | կոմպոզիտոր, ռազմական գործիչ, դաշնակահար, երգիչ, ռեփեր, զինվոր, pop musician և դերասան |
| Երգչաձայն | lightweight baritone?[5] |
| Գործիքներ | բաս կիթառ, կիթառ և վոկալ |
| Լեյբլ | A&M Records և Sony Music Entertainment |
| Անդամակցություն | Drahdiwaberl? |
| Պարգևներ | |
| Կայք | officialfalco.com falco.at |
Ֆալկո (փետրվարի 19, 1957[1][1][2][…], Վիեննա, Ավստրիա[3] - փետրվարի 6, 1998[1][1][2][…], Պուերտո Պլատա, Դոմինիկյան Հանրապետություն[3]), ավստրիացի երաժիշտ։ Ֆալկոյի «Rock Me Amadeus» երգը դարձել է գերմանալեզու միակ ստեղծագործությունը, որը մինչ օրս գլխավորում է ամերիկյան «Billboard» չարթերը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոհան «Հանս» Հյոլցելը ծնվել է 1957 թվականին Վիեննայում[6]՝ ծնված եռյակից միակ ողջ մնացած երեխան[7]։ Մյուս երկու երեխաներին մայրը կորցրել է հղիության երրորդ ամսում[6]։
Նրա հայրը՝ Ալոիս Հյոլցելը (1928 թվականի ապրիլի 29 –2019 թվականի օգոստոսի 19)[8], ծագումով Ստորին Ավստրիայից է եղել և որպես վարպետ աշխատել է մեքենաշինական գործարանում, իսկ մայրը՝ Մարիա Հյոլցելը (օրիորդական ազգանունը՝ Զաուրեր, 1926 թվականի նոյեմբերի 15 –2014 թվականի ապրիլի 13)[9], ծնունդով Բուրգենլանդի Բադ Տացմանսդորֆ բնակավայրից է եղել: Որդու ծնվելու տարում նա ղեկավարել է Վիեննայի 14-րդ շրջանի (Պենցինգ) լվացքատան մասնաճյուղը։ 1959 թվականին ընտանիքի եկամուտը բարելավելու նպատակով մայրը սննդի խանութ է բացել Ցիգելոֆենգասեում[6]։
Ապագա երաժիշտը մեծացել է համեստ պայմաններում՝ որպես ընտանիքի միակ երեխա, Վիեննայի 5-րդ շրջանի (Մարգարետեն) Ցիգելոֆենգասե 26 հասցեում[10]։
Վաղ տարիքից դրսևորվել է Հյոլցելի ընդգծված երաժշտական տաղանդը։ Նա արագորեն անգիր է սովորել ռադիոյով հնչող շլագերները։ Չորրորդ տարեդարձին նրան փոքր ռոյալ են նվիրել, իսկ մեկ տարի անց՝ ձայնապնակ նվագարկիչ, որով նա նախընտրել է լսել Էլվիս Փրեսլիի, Քլիֆ Ռիչարդի և «The Beatles»-ի երգերը։ Հինգ տարեկանում Վիեննայի երաժշտական ակադեմիայի լսումների ժամանակ պարզվել է, որ նա ունի բացարձակ երաժշտական լսողություն[11]։
1963 թվականին Յոհանն ընդունվել է Պիարիստների «Սուրբ Թեքլա» մասնավոր կաթոլիկ տարրական դպրոցը (Վիդեն շրջանի Ցիգելոֆենգասե փողոցում), որը ծնողական տնից ընդամենը 400 մետր հեռավորության վրա էր[12]։ 1967 թվականից նա հաճախել է Վիեննա-Մարգարետենի Ռայներ-գիմնազիան։ Շուտով հայրը լքել է ընտանիքը, և Հանսը մեծացել է մոր, տատիկի ու հարևանուհու խնամքով[6]։ Այս շրջանում մոր հետ ձևավորվել է մտերիմ փոխհարաբերություն, որը պահպանվել է մինչև նրա մահը։ 1973 թվականին նա թողել է դպրոցը բազմաթիվ բացակայությունների պատճառով։ Մոր պնդմամբ՝ նա աշխատանքի է անցել Կենսաթոշակային ապահովագրության վարչությունում որպես գործավար։
17 տարեկան հասակում նա կամավոր ծառայության է անցել բանակում (Բունդեսհեր)՝ ութամսյա ժամկետով։ Ընկերների հետ հիմնել է «Umspannwerk» խումբը։ Այդ ընթացքում նա սկզբում նվագել է էլեկտրական կիթառ, ապա անցել է իր սիրելի գործիքին՝ էլեկտրական բաս-կիթառին[13]։ Այնուհետև ընդունվել է Վիեննայի երաժշտական կոնսերվատորիա, սակայն մեկ կիսամյակ անց թողել է ուսումը՝ «իսկական երաժիշտ» դառնալու նպատակով[14]։
Ֆալկոյի անձնական կյանքը հաճախ է հայտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Մեծ հետաքրքրություն էր առաջացրել նաև նրա ապագա կնոջ՝ Իզաբելլա Վիտկովիչի հղիությունը, ում հետ Ֆալկոն հազիվ է ծանոթ եղել։ 1986 թվականի մարտին, Ֆալկոյի ներկայությամբ, ծնվել է նրանց դուստրը[15]։ Երկու տարի անց՝ 1988 թվականի հունիսին, նրանք ամուսնացել են Լաս Վեգասում, սակայն ամուսնությունը տևել է ընդամենը մեկ տարի[16]։ 1993 թվականի աշնանը հայրության թեստը ցույց է տվել, որ Ֆալկոն աղջկա կենսաբանական հայրը չէ[11]։ Չնայած դրան՝ աղջկա հետ կապը պահպանվել է։

Դեղին մամուլի անդադար հետապնդումներից խուսափելու համար Ֆալկոն տեղափոխվել է Դոմինիկյան Հանրապետություն, որտեղ մտադիր է եղել աշխատել իր նոր ալբոմի վրա[11]։ Ֆալկոն այդ մասին ասել է. «Հարցն այն չէ, թե ես ինչ եմ անում այստեղ։ Հարցն այն է, թե այն ընթացքում, երբ ես այստեղ եմ, ի՞նչ հիմարություններ եմ բաց թողնում տանը»:
1998 թվականի փետրվարի 6-ին՝ իր 41-ամյակից օրեր առաջ, Ֆալկոն տեղում մահացել է ավտովթարից՝ Դոմինիկյան Հանրապետության Վիլյա Մոնտելանոյի և Պուերտո Պլատայի միջև ընկած ճանապարհին։ Դիսկոտեկի ավտոկայանատեղիից դուրս գալիս ավտոբուսը հարվածել է նրա ամենագնացին[17]։ Դիահերձումը ցույց է տվել, որ նրա արյան մեջ եղել է 1,5 պրոմիլե ալկոհոլ, ինչպես նաև մեծ քանակությամբ կոկաին և որոշ քանակությամբ մարիխուանա[18][19]։
Ֆալկոյին հուղարկավորել են Վիեննայի Կենտրոնական գերեզմանատան պատվո ծառուղում՝ ավելի քան 4000 երկրպագուների ու մտերիմների ներկայությամբ։ Նրա դագաղը դեպի գերեզման են տարել Վիեննայի «Outsider Austria» մոտոարշավորդների (բայկերներ) խմբի անդամները, որոնք 1985 թվականին նկարահանվել էին «Rock Me Amadeus» տեսահոլովակում[20]։ Ֆալկոյի մահից տարիներ անց էլ նրա գերեզմանը մնում է ուխտատեղի իր երկրպագուների համար[21]։
Հետագայում լուրեր են շրջանառվել, թե Ֆալկոն ինքնասպանություն է գործել։ Սա առաջին հերթին պայմանավորված է եղել «Out of the Dark» երգի «Մի՞թե ես պետք է մեռնեմ, որպեսզի ապրեմ» տողի մեկնաբանությամբ։ Այնուամենայնիվ, այդ երգը գրվել էր Ֆալկոյի մահից տարիներ առաջ, և հեղինակը ոչ թե ինքն էր, այլ Թորստեն Բյորգերը։
Երաժշտական կարիերան
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկիզբը (1977–1980)
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոհան Հյոլցելը մի քանի ամսով տեղափոխվել է Արևմտյան Բեռլին, որտեղ որպես ջազ-բասիստ նվագել է տարբեր ակումբներում և ծանոթացել տեղի երաժշտական աշխարհին։ 1978 թվականին, հեռուստացույցով դիտելով «Չորս ցատկահարթակների մրցաշարի» ամանորյա փուլը, նա տպավորվել է ԳԴՀ-ն ներկայացնող դահուկացատկորդ Ֆալկո Վայսֆլոգով, ում անվանում էին «Բազե» (Falke): Հյոլցելը որոշել է իրեն կոչել մարզիկի անունով. իսկ միջազգային ասպարեզում ավելի հեշտ ընկալվելու համար փոխել է անվան գրությունը՝ դարձնելով Falco[22]: Սկզբնական շրջանում որոշ ելույթների ժամանակ նա ներկայացել է որպես Ֆալկո Գոթեհրեր կամ Ֆալկո Շտյուրմեր, սակայն կարճ ժամանակ անց այդ երկրորդ անունները դուրս են մնացել։ Նա բազմիցս արտահայտվել է իր բեմական անվան մասին.
«Դե, կարծում եմ, եթե անունդ Հանս Հյոլցել է և 1981 թվականին ուզում ես մտնել երաժշտական բիզնես, ապա դրանով ոչ մի մրցանակ չես կարող շահել։ […] Ֆալկոն լավ գաղափար էր, չէ՞։ Գերմանական անուն, որն այն ժամանակ՝ 1980 թվականին, շատ լավ համահունչ էր միջավայրին, բայց միևնույն ժամանակ […] միջազգային բնույթ ուներ, թեև ես այն ժամանակ գլխովին պատկերացում էլ չունեի, թե որքան մեծ բան է դա դառնալու…» — Ֆալկո, զրույց երաժշտական լրագրող Նորբերտ Իվանեկի հետ (1993 թ.)[23]
«Երբ զանգվածային լրատվամիջոցներում աշխատող իմ գործընկերներից որևէ մեկը […] հարցնում է. «Ֆալկո՛, հիմա մեզ հստակ ասա՝ որքանո՞ն ես դու Ֆալկո և որքանո՞ն՝ Հանս Հյոլցել», ես շիզոֆրենիկ նոպա եմ ունենում…» - Ֆալկո, հարցազրույց (1990 թ.)[23]
Վերադառնալով Վիեննա՝ Ֆալկոն միացել է «Առաջին վիեննական երաժշտական թատրոնին» (ավելի ուշ՝ «Hallucination Company»)՝ ավանգարդիստական ռոք-թատրոնին։ Այս խմբի հետ նա հասել է առաջին հաջողություններին, որոնք սկզբում սահմանափակվում էին միայն Վիեննայի երաժշտական ասպարեզով։ Տարվա ընթացքում նա տեղափոխվել է քաղաքական-անարխիստական «Drahdiwaberl» խումբ։ Դրան զուգահեռ, 1979 թվականից նա նվագել է նաև «Spinning Wheel» խմբում, որի հետ պրոֆեսիոնալ պարային երաժշտություն է կատարել ավստրիական առևտրի կենտրոններում»[24][25]։
Որպես բաս-կիթառահար և երբեմն էլ երգիչ՝ Ֆալկոն, երաժշտական տաղանդից զատ, աչքի է ընկել իր արտասովոր կերպարով․ «Drahdiwaberl» աղմկոտ խմբի ելույթների ժամանակ նա պլաստիկ ծածկոցներով պաշտպանել է իր դիզայներական հագուստը վնասվելուց։ 1980 թվականին Ֆալկոն որպես երգիչ կատարել է իր հեղինակած «Ganz Wien» ստեղծագործությունը, որը խումբը նախատեսել էր որպես ընդմիջումները լրացնող համար։ Երգը, որը շոշափել է Վիեննայի երիտասարդական միջավայրում թմրանյութերի օգտագործման թեման, դարձել է անդերգրաունդ հիթ Ավստրիայի մայրաքաղաքում, իսկ ռադիոն բոյկոտել է այն[26]։
1979 թվականի մայիսին Ֆալկոն ձայնագրել է իր առաջին սինգլը՝ «Chance to Dance» և «Summer» երգերով, որոնք միայն 28 տարի անց են հրապարակվել Վիեննայի առևտրային փողոցների գովազդային արշավի շրջանակներում՝ գովազդային CD-ով։ Սկավառակը ներառում է ինչպես երկու բնօրինակ ձայնագրությունները, այնպես էլ լրացուցիչ կիթառային մասերով ռեմիքսները և հարցազրույց սկավառակի պրոդյուսեր Ռենե Ռայցի հետ։
Առաջին ալբոմները (1981–1984)
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիեննացի ձայնագրման պրոդյուսեր Մարկուս Շպիգելը «Drahdiwaberl» խմբի համերգներից մեկի ժամանակ նկատել է Ֆալկոյի տաղանդը և նրա հետ երեք սոլո ալբոմի պայմանագիր է կնքել. պայմանագիր է կնքվել նաև խմբի հետ։
«Երբ Վիեննայի Սոֆիենզելեն համերգասրահում «Drahdiwaberl»-ի համերգի ժամանակ առաջին անգամ տեսա Ֆալկոյին իր «Ganz Wien» երգով, ինձ համար պարզ դարձավ, որ ցանկանում եմ նրա հետ պայմանագիր կնքել որպես մենակատարի։ Ֆալկոն իմ վրա անհավանական քարիզմատիկ տպավորություն է թողել»[23]։ — Մարկուս Շպիգել
1981 թվականի միջնամասում առաջինը թողարկվել է խմբի «Psychoterror» ստուդիական ալբոմը, որում ընդգրկված է եղել նաև «Ganz Wien» երգը։ Աշնանը թողարկվել է Ֆալկոյի դեբյուտային սինգլի անգլերեն տարբերակը՝ «That Scene»-ը, որը հնչել է ռադիոյով և «Ö3-Hitparade»-ում զբաղեցրել է 11-րդ տեղը[27]։ Այս երգի հետագա թողարկումները՝ արդեն կրկին գերմաներենով, տեղ են գտել նրա դեբյուտային «Einzelhaft» ալբոմում և երրորդ՝ «Maschine brennt» սինգլի հակառակ երեսին։
Մարկուս Շպիգելը Ֆալկոյին ծանոթացրել է երաժշտական պրոդյուսեր և ձայնային միքսող Ռոբերտ Պոնգերի հետ, ով 1981 թվականի ամռանը մի երգ էր կոմպոզիցիա արել Ռայնհոլդ Բիլգերիի համար, սակայն վերջինիս այն դուր չէր եկել՝ ի տարբերություն Ֆալկոյի, ով դրա համար տեքստ է գրել։ Միասին նրանք թողարկել են «Der Kommissar» երգը, որը արագորեն դարձել է ակումբային հիթ։ 1981 թվականի աշնանը «Der Kommissar»-ը հրապարակվել է և 1982 թվականին Ֆալկոյին առաջատար հորիզոնականներ է ապահովել ողջ Եվրոպայում։ Սինգլը զգալի հաջողություններ է գրանցել նաև օվկիանոսից այն կողմ. Կանադայում Ֆալկոն սինգլի համար արժանացել է «Ոսկե» հավաստագրի[28], իսկ ԱՄՆ-ում այդ երգով հասել է 72-րդ հորիզոնականին[29]։ Ֆալկոն այն եզակի արտիստներից է եղել, ում հաջողվել է գերմաներեն տեքստով հայտնվել ամերիկյան չարթերում։ Երգը գլխավորել է հիթ-պարադը նաև Գվատեմալայում։ Ընդհանուր առմամբ, «Der Kommissar»-ը ողջ աշխարհում վաճառվել է շուրջ յոթ միլիոն օրինակով, որից 750,000-ը՝ Ֆրանսիայում[30]։
Սինգլների տեսահոլովակների արտադրությամբ սկիզբ է դրվել Ֆալկոյի և ռեժիսորներ Հաննես Ռոսախերի ու Ռուդի Դոլեզալի («DoRo Produktion») համագործակցությանը, որը շարունակվել է մինչև նրա մահը։ Նույն թվականին թողարկվել է նաև համանուն «Einzelhaft» ալբոմը, որը գլխավորել է ավստրիական չարթերը և ողջ աշխարհում վաճառվել է շուրջ երեք քառորդ միլիոն օրինակով։
Երկրորդ ալբոմը՝ «Junge Roemer»-ը, որը նույնպես պրոդյուսերավորել է Ռոբերտ Պոնգերը, թողարկվել է 1984 թվականին։ Թեև ալբոմը հետագայում համարվել է Ֆալկոյի ամենահաջողված ձայնասկավառակը, վաճառքի ծավալները զգալիորեն զիջել են այն մեծ սպասելիքներին, որոնք ձևավորել էր նախորդ՝ «Einzelhaft» ալբոմը. Գերմանիայում ձայնասկավառակը վաճառվել է 120,000 օրինակով, իսկ Ավստրիայում գրանցված վաճառքի ծավալների համար Ֆալկոն ստացել է «Ոսկե սկավառակ»։ Վաճառքն ավելացնելու նպատակով Ֆալկոն Դեզիրե Նոսբուշի հետ դուետով վերաձայնագրել է «Kann es Liebe sein» երգը, սակայն դա նույնպես մեծ հաջողություն չի ունեցել[31]։ «Junge Roemer»-ը դարձել է առաջին ալբոմը, որն ամբողջությամբ էկրանավորվել է. նկարահանումները կատարվել են Միացյալ Նահանգների տարբեր հատվածներում, այդ թվում՝ «Չելսի» հյուրանոցում։ Այնտեղ ավստրիացի մոդել Բրիգիտա Չիմարոլիի մասնակցությամբ նկարահանվել է «No Answer» տեսահոլովակը։ «Falco – Helden von heute» («Ֆալկո - Այսօրվա հերոսները») նախագծի շրջանակներում ֆիլմը 1984 թվականին ցուցադրվել է ORF-ի համանուն հաղորդաշարով[32]:
Միջազգային հաջողությունը (1985–1987)
[խմբագրել | խմբագրել կոդը]«Junge Roemer» ալբոմի կոմերցիոն անհաջողությունից հետո Ֆալկոն 1985 թվականին Ռոբերտ Պոնգերից տեղափոխվել է նիդերլանդական «Bolland & Bolland» պրոդյուսերական դուետի մոտ։ Սկզբում նա եղբայրների հետ թողարկել է «Falco 3» ալբոմը։ Ազդվելով Միլոշ Ֆորմանի «Ամադեուս» ֆիլմից և Մոցարտի վերաբերյալ լույս տեսած բազմաթիվ նոր կենսագրականներից՝ ստեղծվել է «Rock Me Amadeus» երգը, որը դարձել է նրա ամենամեծ հիթը։ Եվրոպայում բազմաթիվ առաջատար հորիզոնականներ նվաճելուց հետո երգը 1986 թվականի սկզբին ընդգրկվել է ամերիկյան սինգլների չարթի Top 10-ում և 1986 թվականի մարտի 20-ից սկսած՝ երեք շաբաթ շարունակ գլխավորել է այն․ մի բան, որ մինչ այդ չէր հաջողվել գերմանալեզու որևէ այլ երգի[29]։
Միևնույն ժամանակ «Falco 3» ալբոմը «Billboard 200» չարթում հասել է 3-րդ հորիզոնականին[33]։ «Rock Me Amadeus»-ը մի քանի շաբաթ անց գլխավորել է չարթերը նաև Միացյալ Թագավորությունում[34]։ Անսպասելի հաջողությունն իր բացասական կողմերն էլ է ունեցել նրա համար, քանի որ սեփական նշասյունն արդեն չափազանց բարձր էր սահմանված, և նա կասկածներ է ունեցել, թե արդյոք կկարողանա կրկին հասնել նման հաջողության, թե՞ արդեն հասել է փառքի գագաթնակետին[35]։
Գերմանալեզու տարածաշրջանում մեծ իրարանցում է առաջացրել «Jeanny» երգը, որը թողարկվել էր «Rock Me Amadeus»-ից և «Vienna Calling»-ից հետո։ Հեռուստատեսությամբ համապատասխան տեսահոլովակի ցուցադրումից հետո վեճ է բռնկվել ստեղծագործության բովանդակության շուրջ։ Բազմաթիվ հեռարձակող ընկերություններ հրաժարվել են նվագել այն, քանի որ, նրանց կարծիքով, «Jeanny»-ն ոչ միայն նկարագրում, այլև փառաբանում էր բռնությունը։ Բոյկոտները չեն կարողացել նվազեցնել երգի հաջողությունը. Գերմանիայում «Jeanny»-ն 1986 թվականի սկզբին ութ շաբաթ շարունակ զբաղեցրել է չարթերի 1-ին հորիզոնականը և դարձել տարվա ամենավաճառված սինգլը։
1986 թվականի ամռանը տեղի ունեցած շրջագայությունից հետո Ֆալկոն ավարտին է հասցրել չորրորդ՝ «Emotional» ալբոմի աշխատանքները, որը լույս է տեսել նույն թվականի աշնանը։ Այս ալբոմում ընդգրկված են եղել, ի թիվս այլոց, «The Sound of Musik» (որտեղ Ֆալկոն անդրադարձել է նաև Ավստրիայի նախագահ Կուրտ Վալդհայմի սկանդալային ընտրությանը), «Coming Home (Jeanny Part 2, Ein Jahr danach)» և «Emotional» սինգլները։ Այս ալբոմի թողարկումից հետո Ֆալկոն մեկնել է համաշխարհային տուրնեի, որը նրան Ավստրիայից, Գերմանիայից և Շվեյցարիայից հասցրել է մինչև Ճապոնիա։ Ճապոնիայում կայացած վեց համերգները պետք է դառնային «փորձնական փուլ» 1987 թվականի հունվար-մարտ ամիսներին ԱՄՆ-ում նախատեսված ելույթների համար։

«Rock Me Amadeus»-ի մեծ հաջողությունից և ողջ աշխարհում գրանցած բարձր հորիզոնականներից հետո Ֆալկոյի համար հնարավորություն է ստեղծվել մշտապես հաստատվելու միջազգային ասպարեզում։ Սակայն ճապոնական ճամփորդությունը և Ֆալկոյի անձնական վերաբերմունքը խափանել են այդ մտադրությունը։ Կարոտից տանջվելով՝ Ֆալկոն որոշում է կայացրել վերջ դնել համաշխարհային աստղ դառնալու հավակնություններին, քանի որ դրանք կպահանջեին երկարատև բացակայություն երկրից[36]։ Հետագա հարցազրույցներից մեկում նա ասել է. «Ես բազմիցս հնարավորություն եմ ունեցել մեկնելու Ամերիկա։ Ես դա չեմ արել, որովհետև ամերիկյան դրոշի ամենագեղեցիկ մասը կարմիր-սպիտակ-կարմիր շերտերն են»[37]։
Անհաջողություններ, վերադարձ և ստեղծագործական ոճի փոփոխություն (1988–1997)
[խմբագրել | խմբագրել կոդը]1987 թվականին Ֆալկոն երաժշտական առումով քիչ է աչքի ընկել։ Ճապոնական ծանր շրջագայությունից հետո նա ֆիզիկապես և հոգեպես վատ վիճակում է եղել և արդյունքում մեծապես հեռացել է հանրային կյանքից։ Գարնանը նրա նախորդ ալբոմից միայն «Emotional» գլխավոր երգի թողարկումից հետո (որը չարթերում չափավոր հաջողություն է ունեցել), տարվա երկրորդ կեսին նա սկսել է աշխատել նոր երաժշտական նյութի վրա։ Սակայն իր հինգերորդ ալբոմի ձայնագրությունները, որոնք նա ցանկանում էր պրոդյուսերավորել Գունթեր Մենդեի և Քենդի դե Ռուժի հետ, դանդաղ են ընթացել և ի վերջո ամբողջությամբ դադարեցվել են, քանի որ ձայնագրման ընկերությունը քննադատել է մինչ այդ ձայնագրված մի քանի երգերի որակը[38]։ Որպես միակ նոր թողարկում լույս է տեսել Բրիջիտ Նիլսենի հետ ձայնագրված և Ջորջիո Մորոդերի պրոդյուսերավորած «Body Next to Body» սինգլը, որը, սակայն, չի կարողացել կրկնել նախորդ երկու տարիների հաջողությունները։
1988 թվականին, Բոլանդ եղբայրների հետ ունեցած տարաձայնություններից հետո, դարձյալ համագործակցություն է ծավալվել նիդերլանդացի հիթմեյքերների հետ։ Նրանց օգնությամբ նոր ալբոմի ձայնագրությունները վերսկսվել են և հասցվել ավարտին։ Տարվա աշնանը ի վերջո լույս է տեսել «Wiener Blut» ձայնասկավառակը։ Թեև այն Գերմանիայում ընդգրկվել է Top 10-ում, իսկ Ավստրիայում զբաղեցրել է երկրորդ տեղը, սակայն երկարատև կոմերցիոն հաջողություն չի ունեցել. վաճառքի ծավալները զգալիորեն զիջել են նախորդ՝ «Emotional» ալբոմի ցուցանիշներին[11]։ Նախատեսված եվրոպական տուրնեից կայացել է միայն բացման համերգը Օլդենբուրգում, իսկ մնացած ելույթները չեղարկվել են ցածր պահանջարկի պատճառով։ «Wiener Blut»-ի անհաջողությունից հետո Ֆալկոն կրկին դադարեցրել է համագործակցությունը Բոլանդ եղբայրների հետ։ Ռոբերտ Պոնգերի հետ, ով արդեն պրոդյուսերավորել էր Ֆալկոյի առաջին երկու ալբոմները, նա 1990 թվականին ձայնագրել է «Data de Groove» ալբոմը։ Ձայնասկավառակը և համանուն սինգլը հայտնվել են ավստրիական չարթերում (11-րդ տեղը՝ ալբոմների, 12-րդը՝ սինգլների շարքում), սակայն հայրենիքից դուրս Ֆալկոն որևէ նշանակալի ցուցանիշ չի գրանցել[39]։ Այսպիսով, «Data de Groove»-ը դարձել է Ֆալկոյի կոմերցիոն ամենացածր կետը։ 1991 թվականին «Rennbahn-Express»-ի խմբագրի հետ զրույցում Ֆալկոն ասել է. «„Data de Groove“-ը ինտրովերտ, շատ անձնական ալբոմ էր։ Մարդիկ չեն ցանկանում մասնակցել համալսարանում իմ կիսամյակային դասերին, որպեսզի հասկանան այն։ Ես այլևս չեմ գրի այնպիսի տեքստեր, ինչպիսին է, օրինակ, „The mega the score desto mono de chrome“-ը։ Ես ուզում եմ ավելի լավ անել։ Հիմա ինձ ավելի ուժեղ եմ զգում, քան հինգ տարի առաջ։ Այն ժամանակ քաոս էր, բայց այսօր ես իմ կարիերայի վրա աշխատում եմ այնպես, ինչպես երբեք»։
1992 թվականի աշնանը լույս է տեսել «Nachtflug» ալբոմը, որը վաճառվել է զգալիորեն ավելի լավ, քան «Data de Groove»-ը։ «Titanic» սինգլը նույնպես կարողացել է — առնվազն Ավստրիայում — վերականգնել նախկին հաջողությունները[11]։
«Nachtflug» ալբոմի թողարկումից կարճ ժամանակ առաջ Ֆալկոն հարցազրույց է տվել, որտեղ խոսել է նաև «Titanic» երգի թեմատիկայի մասին. «Ես 200 ընկերոջ հարցրի, թե ինչ է մտքերին գալիս „դեկադանս“ բառը լսելիս։ Բոլորն էլ տարբեր բաներ ասացին, բայց դա միշտ ինչ-որ կերպ ինձ հետ էր կապված։ Ըստ Դուդեն բառարանի՝ դա նշանակում է „անկում“, և ինձ համար պարզ դարձավ․ „Տիտանիկը“ […] թերևս չի կարողանա կրկնել „Rock Me Amadeus“-ի հաջողությունը, բայց վստահ եմ, որ դա կյանքի ուժեղ նշան է լինելու։ […] „Տիտանիկը“ ցանկացած պարագայում քննադատաբար է անդրադառնում այն հասարակությանը, որը կարծում է, թե ընկնելիս իր թևերն աճում են, և ես կարծում եմ, որ մենք նույնպես պատկանում ենք այդ հասարակությանը»։ «Nachtflug» ալբոմի հաջողությամբ ոգեշնչված՝ Ֆալկոն 1993 թվականի մայիսին կրկին մեկնել է եվրոպական շրջագայության։ Այս տուրնեի շրջանակներում նա մեկ ամիս անց ելույթ է ունեցել Վիեննայի «Donauinselfest» փառատոնում՝ շուրջ 150,000 հանդիսատեսի առջև։ Չնայած ուժեղ փոթորիկը թրջել էր հանդիսատեսին, և բեմական տեխնիկայի մի մասը խափանվել էր, համերգը սկզբում շարունակվել է, սակայն ավելի ուշ անձրևի առատության և խոտանված տեխնիկայի պատճառով վաղաժամ ավարտվել է։ Նույն թվականի սեպտեմբերին Ֆալկոն հյուրընկալվել է «Opus» խմբի հոբելյանական համերգին Գրացի «Orpheum»-ում՝ նշելու խմբի 20-ամյակը։ Նա «Opus»-ի վոկալիստ Հերվիգ Ռյուդիսերի հետ երգել է խմբի հիթ դարձած «Flyin’ High» երգը։
1995 թվականին Ֆալկոն թողարկել է «Mutter, der Mann mit dem Koks ist da» սինգլը, որը մեջբերում է 1920-ականների հին բեռլինյան ժողովրդական երգի կրկներգի տեքստը։ Դրա համար նա ընտրել է T»MA գրական անունը, որպեսզի խուսափի Ֆալկոյի նոր սինգլից սպասվող հաջողության ճնշումից։ Կես տարի անց երգը գրոհել է չարթերը և Ֆալկոյին անսպասելիորեն նոր հիթ է պարգևել[40]։ 1996 թվականի ամռանը թողարկվել է «Naked» դենս-երգը (Falco feat. T»MB անվան ներքո), որը պետք է շոշափեր նախատեսվող նոր ալբոմի («Egoisten»՝ «Out of the Dark»-ի նախնական անվանումը) հաջողության հեռանկարները։ Մինչ սինգլը Ավստրիայում հասել է 4-րդ հորիզոնականին, Գերմանիայում նույնիսկ 50,000 օրինակ չի վաճառվել։ Այս անհաջողությունը հանգեցրել է նրան, որ Ֆալկոն հրաժարվել է նոր ալբոմի իր գաղափարներից, և դրա թողարկումը հետաձգվել է անորոշ ժամկետով։ «Naked»-ը դարձել է Ֆալկոյի կենդանության օրոք վերջին թողարկումը։ 1997 թվականի փետրվարի 19-ին Ֆալկոն մեծ հանդիսությամբ նշել է իր 40-ամյակը, որտեղ հավաքված հյուրերի առջև նվագել է իր մեծ հիթերից մի քանիսը և ներկայացրել նոր ալբոմի նախադիտումը։ Ներկաների թվում էր նաև Նիկի Լաուդան՝ Ֆալկոյի երկարամյա ուղեկիցը, ով հետագայում իր «Lauda Air» ավիաընկերության Boeing 737-800 ինքնաթիռներից մեկն անվանակոչել է Ֆալկոյի պատվին։ 1997 թվականի Ամանորի գիշերը Ֆալկոն ունեցել է իր վերջին պաշտոնական կենդանի ելույթը «Excalibur City»-ում։ 1998 թվականի սկզբին, մոր հետ Սուրբ Ծնունդը նշելուց հետո, Ֆալկոն հետ է թռչել իր ընտրած Կարիբյան հայրենիք՝ Դոմինիկյան Հանրապետություն[11]։
Երաժշտությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր առմամբ, Ֆալկոյին դասում են ռոքի ազդեցությունն կրող փոփ երաժշտության շարքին։ Նրա երաժշտությունը, հատկապես սկզբնական շրջանում, ձևավորվել է «New Wave» (Նոր ալիք) դարաշրջանի և «Neue Deutsche Welle»-ի (Գերմանական նոր ալիք) ազդեցությամբ։ Այն մեծ մասամբ կիրառում է այնպիսի տարրեր, ինչպիսիք են սինթեզատորը, ռեչիտատիվը (խոսակցական երգեցողությունը) և 80-ից 120 bpm (զարկ/րոպե) տեմպի բիթերը։ Իր կարիերայի ընթացքում Ֆալկոն մի քանի անգամ փոխել է երաժշտական ոճը։ Նախավերջին՝ «Nachtflug» ալբոմի թողարկումից կարճ ժամանակ առաջ նա պարզաբանել է. «Սա իմ յոթերորդ ձայնապնակն է, և ես առաջին անգամ վստահ եմ իմ ոճի մեջ, որովհետև ես ոճ չունեմ։ Ես ունեմ կծու հայտարարության, կրճատման, արձանագրման իմ լրագրողական ոճը, բայց երաժշտական առումով կարող եմ հարմարվել ցանկացած ոճի»[41]։
Ֆալկոյի վաղ ալբոմները խիստ ազդված են Դեյվիդ Բոուիի «Berlin Trilogy»-ից («Low», «Lodger» և «Heroes»): Նրա «Nie mehr Schule» ստեղծագործությունը «Low» ալբոմի «Speed of Life» երգի գործիքային գրագողությունն է (պլագիատը)։ Այլ նմանություններ կարելի է գտնել «“Heroes”» և «Helden von heute», «Junge Roemer» և «Let’s Dance» երգերի միջև, ինչպես նաև «Wiener Blut» ալբոմի «Sand am Himalaya» երգի և Բոուիի «Sound and Vision»-ի միջև։
Բացի այդ, հատկապես իր ստեղծագործական ուղու սկզբում, Ֆալկոն հանդես է եկել որպես երգիչ՝ հիփ-հոփի և ֆանկի ազդեցություններով։ «Der Kommissar»-ի նման երգերում նա մշակել է ռեփի սեփական ոճը։ Դրանով Ֆալկոն ամբողջ Եվրոպայում, և հատկապես գերմանալեզու տարածաշրջանում, համարվել է այս ժանրի ռահվիրաներից մեկը[42]։
«Junge Roemer» ալբոմով Ֆալկոն շարժվել է դեպի փոփին միտված ֆանկը։ Երաժշտական քննադատների կողմից գովաբանված այս երկրորդ ալբոմը, սակայն, հանդիսատեսի կողմից գրեթե արձագանք չի գտել։ Հետագա հարցազրույցներից մեկում Ֆալկոն դրա մասին արտահայտվել է. «„Junge Roemer“-ը բացարձակ ձախողում էր՝ տնտեսական առումով։ Բայց վերաբերմունքի ու ոճի տեսանկյունից՝ արտասովոր մի բան»։
Հաջորդ ալբոմները՝ «Falco 3»-ը և «Emotional»-ը, ընթացել են ավելի փոփային գծով, թեև դրանցում տեղ են գտել նաև ռոքից («America») և սոուլից («Emotional») ազդված երգեր։ 1988 թվականին լույս տեսած «Wiener Blut» ալբոմը նախատեսված է եղել որպես զուտ ռոք-ալբոմ։ Գլխավոր երգն ի սկզբանե ստեղծվել էր «Falco 3»-ի ձայնագրությունների ընթացքում և շատ նման է «Vienna Calling» երգին։
1990 թվականին «Data De Groove»-ի համար Ֆալկոն կրկին համագործակցել է Ռոբերտ Պոնգերի հետ, ով պրոդյուսերավորել էր իր դեբյուտային ալբոմը։ Նա ցանկացել է երաժշտական առումով նույնպես շարունակել «Einzelhaft»-ի գիծը, սակայն այն քիչ է նմանվել վերջինիս։ Պոնգերի պրոդյուսերական աշխատանքը, որը ներառում էր 1990-ականների դենսֆլորի ժամանակակից տարրեր[39], հաճախ քննադատվել է չափազանց փորձարարական լինելու համար[43]։
Երկու տարի անց լույս է տեսել «Nachtflug»-ը՝ կրկին «Bolland & Bolland»-ի պրոդյուսերավորմամբ։ Երաժշտական առումով Ֆալկոն շարունակել է «Falco 3»-ի և «Emotional»-ի գիծը[42]։ Ալբոմը դասվում է փոփ-ռոքին, որտեղ հանդիպում են նաև ռեգգիից և լատինամերիկյան երաժշտությունից ազդված երգեր, ինչպիսիք են «Yah-Vibration»-ը կամ «Propaganda»-ն։
1995 և 1996 թվականներին ներկայացվել են երկու նոր երգեր՝ «Mutter der Mann mit dem Koks ist da»-ն և «Naked»-ը, որոնք ընթանում են տեխնո/էվրոդենս ուղղությամբ։ Դրանք նաև մաս են կազմել հետմահու թողարկված «Out of the Dark (Into the Light)» ալբոմի և այնտեղ նախանշել են երաժշտական ուղղությունը։ Ֆալկոն տեխնոյի մասին ասել է. «Անշուշտ, տեխնոն իմ երաժշտությունը չէ… բայց ով տեխնոն ընկալում է որպես ակնթարթային, ժամանակավոր վիճակ, նա, ցավոք, ոչինչ չի հասկացել. տեխնոն 90-ականների իսկական երիտասարդական մշակույթն է»[44]։
Իր ռեչիտատիվի մշակմամբ Ֆալկոն համարվում է առաջին գերմանալեզու ռեփերներից մեկը, ինչպես նաև հաճախ անվանվում է «առաջին սպիտակամորթ ռեփեր»։ Այնուամենայնիվ, շատ վիճելի է նրա առաջամարտիկի դերը միջազգային հիփ-հոփ ասպարեզում։ 1982 թվականին Ֆալկոն մեկնել է Նյու Յորք՝ իր «Der Kommissar» երգով այնտեղ հաստատվելու համար։ Երգը հատկապես հաճախ է հնչել Նյու Յորքի ակումբներում հիփ-հոփ դիջեյ Աֆրիկա Բամբաատայի կողմից։ Նրա հետ Ֆալկոն ծրագրել էր համագործակցություն երկրորդ ալբոմի համար, որը, սակայն, չի իրականացվել[45]։
Բազմիցս Ֆալկոն, հատկապես ավստրիական լրատվամիջոցներում, կոչվել է այս ժանրի համահիմնադիրներից մեկը, իսկ մյուսները չեն ցանկացել նրան վերապահել այդ դերը երաժշտական բիզնեսում[46]։ Ինքն ասել է, որ իրեն տեսնում է որպես փոփ-երաժշտի, այլ ոչ թե հիփ-հոփեր։ Այդ մասին Ֆալկոն 1997 թվականին դիրքորոշում է հայտնել ավստրիական «FM4» այլընտրանքային ռադիոկայանով հեռարձակված քննարկման ժամանակ վիեննական «Schönheitsfehler» ռեփ-խմբի հետ։ Այն ժամանակ նա ասել է, որ ինքը չի տարանջատվում հիփ-հոփից, բայց կապ չունի դրա սոցիալ-քննադատական ուղերձների հետ․
«Ես ապրել եմ հիփ-հոփով, բայց ոչ ամերիկյան իմաստով, այլ Վիեննայի հիփ-հոփով»։ — Ֆալկո, «Tribe Vibes» ռադիոհաղորդում[45]
Տեքստերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆալկոյի տեքստերը բնորոշվում են բազմալեզվությամբ և լեզվախաղերով՝ Վիեննայի գրական խմբակի («Wiener Gruppe», հատկապես՝ Հ. Կ. Արտմանի, Գերհարդ Ռյումի և Էռնստ Յանդլի)[42] ավանդույթներով։ Նա համարվում է այսպես կոչված «Մանհեթեն-Շյոնբրունյան գերմաներենի» (Manhattan-Schönbrunner-Deutsch) ստեղծողը, որտեղ միախառնված են վիեննական բարբառը, գրական գերմաներենը և անգլերենը։ Բովանդակային առումով տեքստերը հաճախ անդրադառնում են սիրո, դեկադանսի, թմրանյութերի օգտագործման ու դրա հետևանքների թեմաներին («Ganz Wien», «Der Kommissar») և հաճախ կրում են վիեննական յուրահատուկ հումորի ու հեգնանքի (Wiener Schmäh) ազդեցությունը։ «Mutter der Mann mit dem Koks ist da» երգի մասին Ֆալկոն ասել է. «Երգն ըստ էության նույն թեմայի մասին է, ինչ „Der Kommissar“-ը, և վերջին տարիներին պարզվել է, որ նորից ու նորից նույն մարդիկ են հայտնվում ասպարեզում, ովքեր այնուհետև այդ ամենը վերածում են հիթի»։
Հաճախ նրա տեքստերն ունեցել են հումորային կամ ցինիկ բնույթ, ինչի վառ օրինակ է «Titanic» երգը.
«„Տիտանիկը“ խուճապի մեջ սուզվում է բոլորովին մենակ, բայց պճնազարդ՝
Իր բոլոր միլիոնավոր կանխիկներով ու թանկարժեք հագուստներով։
„Տիտանիկը“ խուճապի մեջ սուզվում է բոլորովին մենակ, բայց լավ է,
Որովհետև ով փրկվում է, նա կործանման համար քաջություն չունի։
Դեկադանս քեզ և ինձ համար, դեկադանս»
— Ֆալկո, «Titanic»[44]
1990-ականներին Ֆալկոն դասավանդել է Քրիստիան Իդե Հինցեի «Պոեզիայի դպրոցում» (Schule für Dichtung)։ Դասընթացի անվանումն էր. «Գրո՞ւմ է արդյոք Ֆալկոն տեքստեր։ Եթե այո, ապա ինչպե՞ս»։
Երաժշտական տեսահոլովակները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆալկոյի երաժշտական տեսահոլովակները իր երկրորդ՝ «Der Kommissar» թողարկումից ի վեր պրոդյուսերավորել է «DoRo» («Torpedo Twins») դուետը։ Նրա ամենահայտնի տեսահոլովակը թերևս «Rock Me Amadeus» երգինն է, որտեղ Ֆալկոն հանդես է գալիս որպես «Մոցարտ-փանկ»։ Այս հոլովակը ստեղծվել է «Ամադեուս» ֆիլմը տեսողականորեն նորովի մեկնաբանելու գաղափարից։
Ազդեցությունը և ընկալումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Քննադատությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդեն կարիերայի սկզբում Ֆալկոն իր երաժշտությամբ բախվել է լրատվամիջոցների սուր քննադատությանը։ Ավստրիական «Ö3» ռադիոկայանը հրաժարվել է հեռարձակել 1981 թվականին թողարկված նրա առաջին «That Scene» և «Der Kommissar» երգերը՝ պատճառաբանելով, թե իբր երգում է հոգեկան անհավասարակշիռ մեկը[47]։ Հետագայում, սակայն, «Ö3»-ը նույնպես ստիպված է եղել նվագել նրա երգերը, բայց դրանք ուղեկցել է մեկնաբանություններով. օրինակ՝ 1984 թվականին թողարկված «Junge Römer»-ից հետո հայտարարել են[48]․ «Դա Ֆալկոն էր, իսկ հիմա մենք կնվագենք կարգին երաժշտություն»։ Առաջին մեծ հաջողությունները գրանցելուց հետո Ֆալկոն հաճախ է հայտնվել ռադիոյի և հեռուստատեսության էկրաններին։ Այդ ընթացքում նրա ստեղծած արհեստական լեզվաոճը որակվել է որպես ինքնահավան ու գոռոզ։ Օմանք կարծում էին, թե նա սեփական բարբառով ցանկանում է տարանջատվել մյուսներից։
Ֆալկոյի մահից հետո լույս են տեսել նրա անձին և երաժշտությանը նվիրված բազմաթիվ հրատարակություններ ու թողարկումներ. այս առևտրայնացումը հանրության կողմից հաճախ է քննադատության ենթարկվել։ Քննադատությանն են արժանացել, ի թիվս այլոց, «DoRo»-ի «Hoch wie nie» փաստավավերագրական ֆիլմն ու համանուն գիրքը, ինչպես նաև Թոմաս Ռաբիչի կողմից հետմահու թողարկված «Symphonic» ալբոմը։
Երաժշտական ազդեցությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆալկոն իր երաժշտական ոճով համարվում է գերմանալեզու ռեփի առաջամարտիկներից մեկը։ Այսպես, գերմանացի ռեփեր Fler-ը իր «NDW 2005» երգում օգտագործել է Ֆալկոյի «Rock Me Amadeus» երգի մելոդիան։ Դրան կից տեսահոլովակում նա կրում է Ֆալկոյի դիմանկարով շապիկ։ Բացի այդ, «Jeanny» երգը համարվում է մելոդիկ նախատիպ գերմանական «Fettes Brot» հիփ-հոփ խմբի «An Tagen wie diesen» և բեռլինցի Fler-ի «Neue Numma 1» երգերի համար։ Բացի այդ, գերմանական «Die Fantastischen Vier» (Fanta4) ռեփ-խումբն իր «Fornika» (2007) ալբոմում երաժշտական հարգանքի տուրք է մատուցել Ֆալկոյին. «Nikki war nie weg» ստեղծագործության համար նրանք օգտագործել են «Rock Me Amadeus»-ի մելոդիան։ Խմբի անդամ Smudo-ն նույնպես բազմիցս դրվատանքով է արտահայտվել Ֆալկոյի մասին[42]։
Ֆալկոն և «Drahdiwaberl»-ը
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն բանից հետո, երբ «Ganz Wien» երգը մեծ ժողովրդականություն է ձեռք բերել «Drahdiwaberl» խմբի համերգներում, Մարկուս Շպիգելը պրոդյուսերավորել է «Psychoterror» դեբյուտային ալբոմը, որում ընդգրկվել է այդ ստեղծագործությունը։ 1983 թվականին Ֆալկոն իր նախկին խմբի հետ ձայնագրել է «Die Galeere» երգը[49]։
Ֆալկոն ֆիլմերում
[խմբագրել | խմբագրել կոդը]1980-ականների միջնամասում Ֆալկոն իր ուժերն է փորձել նաև որպես դերասան։ Նա նկարահանվել է «Ֆորմուլա մեկ ֆիլմը» (Der Formel Eins Film) և «Փո՞ղ, թե՞ լյարդ» (Geld oder Leber!) ֆիլմերում՝ Մայք Քրյուգերի կողքին։ Երկու դեպքում էլ նա մարմնավորել է ինքն իրեն։ Բացի այդ, դեռևս իր մեծ հաջողությունից առաջ՝ 1981 թվականին, նա բաս-կիթառահարի դեր է խաղացել ավստրիական «Կոտանը հետաքննում է» (Kottan ermittelt) դետեկտիվ սերիալի էպիզոդներից մեկում։
Էկրանավորումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆալկոյի կյանքի հիման վրա 2007 թվականին ֆիլմ է նկարահանել գրացցի ռեժիսոր Թոմաս Ռոթը։ «Ֆալկո - Անիծվածս, մենք դեռ ապրում ենք» (Falco – Verdammt, wir leben noch!) ֆիլմը ավստրիական կինոէկրաններ է բարձրացել 2008 թվականի փետրվարի 7-ին, իսկ Գերմանիայում ցուցադրվել է հունիսի 5-ին։ Գլխավոր դերում հանդես է եկել «Mondscheiner» խմբի ավստրիացի երգիչ Մանուել Ռուբեյը։ Ավստրիայում ֆիլմի պրեմիերայից կարճ ժամանակ անց այն դարձել է ավստրիական ամենահաջողված արտադրություններից մեկը, թեև կարծիքներն ու քննադատությունները որոշ չափով բացասական են եղել։

Պարգևներ և հիշատակի հավերժացում
[խմբագրել | խմբագրել կոդը]1986 թվականին Վիեննայի քաղաքապետ Հելմուտ Ցիլկը Ֆալկոյին պարգևատրել է Վիեննա հողամասի «Ոսկե վաստակի նշանով»։
Ավստրիական փոստը Ֆալկոյին պատվել է 1994 թվականի մարտի 18-ին թողարկված 6 շիլինգ անվանական արժեքով փոստային նամականիշով[50]։
2003 թվականին Մարգարետենում՝ Ֆալկոյի նախկին բնակավայրի մոտակայքում, նրա անունով է կոչվել դեպի «Kettenbrückengasse» մետրոյի կայարան տանող աստիճանաշարը («Falcostiege»)։ Վիեննայի երթևեկելի տարածքներից ևս մեկն անվանակոչվել է 2008[51] թվականին․ «Falcogasse» (Ֆալկոյի նրբանցք) փողոցը հատում է Դոնաուշտադտի «Trabrenngründe» բնակելի համալիրը, որտեղ Ֆալկոն ժամանակին ապրել է իր մոր հետ։ Մոտ 250 մետր երկարությամբ հետիոտնային ճանապարհի փողոցային ցուցանակի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2009 թվականի հունիսին[52]։ 2011 թվականի հոկտեմբերին Գարս ամ Կամպի առողջարանային այգում (Kurpark) բացվել է Ֆալկոյի արձանը։ Չորս տոննա քաշ ունեցող հուշարձանը պատրաստել է գերմանացի քարանդանդագործ-վարպետ Ալեքսանդր Հանելը, իսկ պատվանդանը նորվեգական լաբրադոր-գրանիտից է[53]։ 2018 թվականի հունիսին Գանսբախում (Դունկելշտայներվալդ համայնք) բացվել է Կատրին Պլավչակի «Գալի՞ս է արդյոք գիսաստղը, թե՞ նա ուշանում է» Ֆալկոյի քանդակը։ Տեսարան-քանդակի գաղափարի ելակետն է հանդիսացել Ֆալկոյի «Junge Roemer» ալբոմի «Nur mit dir» երգի տողերից մեկը[54]։ Հուշարձանը բաղկացած է չորս մետր բարձրությամբ պողպատյա սև-արծաթագույն քանդակից և Դունկելշտայներվալդի սերպենտինիտ քարից, որը ներկայացնում է գիսաստղ։ Հուշարձանը կանգնեցրել է համայնքը՝ Ստորին Ավստրիա հողամասի և «Kunst im öffentlichen Raum» (Արվեստը հանրային տարածքում) նախաձեռնության հետ համատեղ՝ նորաստեղծ «Ֆալկոյի հրապարակում» (Falco-Platz)[55]։
2019 թվականի փետրվարին Վիեննայի Շվարցենբերգպլաց հրապարակում բացվել է թեմատիկ ռեստորան-բար՝ ի պատիվ Ֆալկոյի։ Սրահը զարդարված է ոսկե սկավառակներով, անձնական լուսանկարներով և ոսկեգույն քանթերով կարված նրա կարմիր համազգեստային ժակետով։ Հնչող երաժշտության մոտ 20%-ը կազմում են Ֆալկոյի երգերը[56]։
2026 թվականի փետրվարի 19-ին՝ նրա 69-ամյակի առթիվ, հուշարձան է բացվել այն վայրում, որտեղ 1998 թվականին Ֆալկոն ողբերգաբար վթարի էր ենթարկվել Դոմինիկյան Հանրապետությունում[57]։ Այս առթիվ Ֆալկոյի ձեռքի ժամացույցը, որը նա կրել է իր մահվան օրը, տեղի ոստիկանից փոխանցվել է «Falco Privatstiftung» (Ֆալկոյի մասնավոր հիմնադրամին)[58]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Pop Amadeus Austria
- 1986: Pop Amadeus-ի հաղթող
- Bambi
- 1986: Տարվա ամենահաջողակ փոփ-երգիչ
- Goldene Europa
- 1982: Տարվա արտիստ
- 1986: Տարվա արտիստ
- Bravo Otto
- 1985: Լավագույն երգիչ
- 1986: Լավագույն երգիչ
- Echo
- 1999: Կյանքի ընթացքում ունեցած ձեռքբերումների համար (Lifetime Achievement)
- Ավստրիական Ամադեուս երաժշտական մրցանակաբաշխություն
- 2000: Կյանքի ընթացքում ունեցած ձեռքբերումների համար և որպես ազգային Pop/Rock ոլորտի արտիստ
- 2005: Տարվա երաժշտական DVD – «Live Donauinsel + Stadthalle Wien»
- 2007: Տարվա երաժշտական DVD – «Hoch wie nie»
- 2009: Հետմահու - Առաջադրվել է «Տարվա երաժշտական DVD» անվանակարգում («Donauinsel Live - 15th anniversary Edition»)
- 2018: Հետմահու - Առաջադրվել է «Տարվա ալբոմ» անվանակարգում («FALCO 60»)
Չորս №1 հիթերով՝ «Der Kommissar», «Rock Me Amadeus», «Jeanny, Part I» և «Coming Home (Jeanny Part 2, One Year Later)», Ֆալկոն դասվում է 1980 թվականից ի վեր գերմանական չարթերում ամենահաջողակ արտիստների շարքին[59]։ Ավստրիայում 1981-1986 թվականների ընթացքում նա ունեցել է առաջին հորիզոնականը զբաղեցրած երեք հիթ։ Բացի այդ, նրա սինգլներից ութը տեղ են գտել ավստրիական Top 3-ում, որով նրան գերազանցում են միայն ABBA-ն, The Beatles-ը և Boney M.-ը[60]։

Հետմահու ազդեցությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռևս 1985 թվականին «Drahdiwaberl» խմբի ղեկավար Ստեֆան Վեբերը (1946–2018) նկատել է ավստրիացի Մայքլ Պատրիկ Սիմոներին որպես Ֆալկոյի նմանակ (նկարագրով ու արտաքինով) և նրա հետ պայմանագիր է կնքել։ Ֆալկոյի մահից հետո նա եղել է Ֆալկոյի հիմնադրամի կողմից լիազորված միակ կատարողը, ով իր «Falco forever» և «A Tribute to Falco» շոուներով հանդես է եկել բեմերում։ Այդ ընթացքում նա մասամբ համագործակցել է նաև այն անձանց հետ, ովքեր ժամանակին աջակցել են Ֆալկոյին ստեղծագործական և կազմակերպչական հարցերում[61]։
Ֆալկոյի մահից ընդամենը մի քանի շաբաթ անց թողարկվել է նրա անավարտ և դեռևս թողարկումից առաջ ամբողջությամբ վաճառված «Out of the Dark (Into the Light)» ալբոմը, որը վերածվել է կոմերցիոն հսկայական հաջողության[62]։ Ալբոմը Ավստրիայում գլխավորել է չարթերի 1-ին հորիզոնականը և երեք ամիս շարունակ մնացել այնտեղ. Գերմանիայում այն մոտ մեկ տարի պահպանվել է Top 100-ում։ Ալբոմը միայն Գերմանիայում և Ավստրիայում վաճառվել է երկու միլիոն օրինակով, իսկ համանուն սինգլը՝ ավելի քան 3.5 միլիոն օրինակով։ Դրան հետևել են հետմահու այլ թողարկումներ, այդ թվում՝ «Verdammt, wir leben noch» ալբոմը՝ նախկինում չհրապարակված երգերով։
2000 թվականին Վիեննայի «Ռոնախեր» թատրոնում տեղի է ունեցել Յեհոշուա Սոբոլի «F@lco – A Cyber Show» մուլտիմեդիոն շոուի պրեմիերան (Անդրե Էյսերմանի, Հանսի Լանգի, Ռոման Գրեգորիի, « Stahlhammer» խմբից Գեորգի Մակազարիայի մասնակցությամբ, ռեժիսոր՝ Պաուլուս Մանան կեր, երաժշտական ղեկավար՝ Ֆալկոյի խմբի ղեկավար Թոմաս Ռաբիչ), որտեղ Ֆալկոյի կյանքը ներկայացվել է որպես պայքար հզոր «Իդ, էգո և սուպեր Էգո» դեմ։ Բեմը @ նշանի տեսքով կառուցված է եղել հանդիսասրահի մեջ, և Ֆալկոյի կերպարը ներկայացվել է լազերի, 3D անիմացիաների ու ջրային էկրանի միջոցով՝ ինտերակտիվ ռոք-համերգի ոճով[63]։ 2000 թվականի սեպտեմբերի 24-ին Բեռլինի «Theater des Westens» թատրոնում կայացել է «Falco meets Amadeus» (FMA) մյուզիքլի պրեմիերան։ 2006 թվականի ապրիլի 6-ին մյուզիքլը դեբյուտ է ունեցել Դյուսելդորֆի «Capitol-Theater» թատրոնում։
2007 թվականին՝ Ֆալկոյի 50-ամյակի առթիվ, թողարկվել է «Hoch wie nie» կրկնակի CD-ն և համանուն DVD-ն, որը կարճ ժամանակում ստացել է կրկնակի պլատինե կարգավիճակ և ավստրիական տարեկան չարթերում գրավել 1-ին տեղը[64]։ Ֆալկոյի մահվան 10-րդ տարելիցի կապակցությամբ, մոտ մեկ տարի անց՝ 2008 թվականի փետրվարի 1-ին, լույս է տեսել «Symphonic» տիտղոսով CD և DVD, որը ստեղծվել էր 1994 թվականին Վիներ Նոյշտադտում նվագախմբի հետ ունեցած նրա միակ համերգի ձայնագրությունից։ Բացի այդ, թողարկվել է «Hoch wie nie» CD-ի ևս մեկ սահմանափակ թողարկում (Limited Edition): Նույն թվականի փետրվարի 7-ին ավստրիական կինոէկրաններ է բարձրացել «Falco – Verdammt, wir leben noch!» կենսագրական ֆիլմը։ Գլխավոր դերի համար հրավիրվել է «Mondscheiner» փոփ-խմբի մենակատար, 28-ամյա ավստրիացի երաժիշտ Մանուել Ռուբեյը։ 2009 թվականի դեկտեմբերի 4-ին լույս է տեսել «The Spirit Never Dies» ալբոմը՝ մասամբ մինչ այդ չհրապարակված երգերով։ Ավստրիայում ձայնասկավառակը ստացել է պլատինե կարգավիճակ, իսկ Գերմանիայում ալբոմը ավելի քան 100,000 վաճառված օրինակի համար պարգևատրվել է «Ոսկե սկավառակով»[65]։ 2014 թվականի օգոստոսի 15-ին վիեննացի ռեփեր Nazar-ը թողարկել է «Zwischen Zeit und Raum» սինգլը, որը պրոդյուսերավորել էր Թոմաս Ռաբիչի հետ։ Դրա համար Ֆալկոյի 1999 թվականի «Die Königin von Eschnapur» երգը կրկին ներառվել է և Nazar-ի ռեփի հետ համադրվելով դարձել նոր ստեղծագործություն[66]։ 2017 թվականի փետրվարին՝ նրա 60-ամյակի առթիվ, թողարկվել է «Falco 60» կրկնակի CD-ն, որը պարունակում է նրա հիթերն ու երկու ռեմիքս («Der Kommissar» և «Vienna Calling»):
Նրա 65-ամյակի առթիվ ORF-ը 2022 թվականի հունվարի 30-ին ցուցադրել է «Jeanny» երգի մոտիվներով ներշնչված «Jeanny – Das 5. Mädchen» հեռուստատեսային թրիլերը (ռեժիսոր՝ Անդրեաս Կոպրիվա, գլխավոր դերում՝ Թերեզա Ռիս և Մանուել Ռուբեյ), ինչպես նաև «Jeanny – Wie alles begann. Falco – Forever Young» փաստավավերագրական ֆիլմը (ռեժիսոր՝ Պատրիկ Հիբլեր)[67]։
2023 թվականի հոկտեմբերի 7-ին Վիեննայի «Ռոնախեր» թատրոնում տեղի է ունեցել Վիեննայի միացյալ բեմերի (Vereinigte Bühnen Wien) կողմից բեմադրված «Rock Me Amadeus» մյուզիքլի պրեմիերան։ Մեծ հաջողության պատճառով արտադրությունը երկարաձգվել է ևս մեկ խաղաշրջանով և ընթացել է մինչև 2025 թվականի հունիսը։ Ընդհանուր առմամբ 481 ներկայացումների ընթացքում ապահովվել է ավելի քան 500,000 հանդիսատես[68]։
1994 թվականի լեգենդար «Falco Symphonic» համերգի 30-ամյակի կապակցությամբ 2024 թվականի հունիսի 6-ին Վիներ Նոյշտադտում տեղի է ունեցել հիշատակի հսկայական համերգ-վերաբացում (Revival): Համերգը կայացել է 100 հոգանոց նվագախմբի, բնօրինակ խմբի, ինչպես նաև մի շարք երգիչ-երգչուհիների մասնակցությամբ։ Չնայած տեղատարափ անձրևին՝ միջոցառմանը մասնակցել է շուրջ 12 հազար հանդիսատես[69]։
Ժառանգությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]«Falco Privatstiftung»-ը (Ֆալկոյի մասնավոր հիմնադրամը) տնօրինում է Ֆալկոյի ժառանգությունը, որին պատկանում են երաժշտական իրավունքները և անձնական իրերը։ Գործարար Ռոնալդ Զոյնիգի կողմից ղեկավարվող մասնավոր հիմնադրամը, ըստ կանոնադրության, «Falco goes school» նախաձեռնությամբ աջակցում է ավստրիացի երիտասարդ արտիստներին և վարում www.falco.at կայքը[70]։
Ֆալկոյի մահից հետո նրա ծնողները՝ Մարիա և Ալոիս Հյոլցելները, միակ հարազատներն էին[71]։ Մոր մահից հետո (2014 թ.), ում խնամքը մինչ այդ վճարվում էր հիմնադրամի կողմից, Զոյնիգը Մարիա Հյոլցելի կտակում նշվել է որպես համընդհանուր ժառանգորդ (ունիվերսալ ժառանգ)[72]. Ֆալկոյի հայրը, ով մահացել է 2019 թվականին, դեռևս նրա կենդանության օրոք ժառանգման իրավունք չուներ։ Ժառանգության շուրջ, որը, ըստ Զոյնիգի տվյալների, գնահատվում էր 1.3 միլիոն եվրո, գումարած տարեկան հոնորարային (տանտիեմային) եկամուտները, տարիներ շարունակ ընթացել է դատական վեճ, քանի որ կաթվածից հետո անգործունակ դարձած մոր օրինական խնամակալը կասկածի տակ էր դնում մասնավոր հիմնադրամի ստեղծման հանգամանքները[73][74][75][76]։ Վեճերը կարգավորվել են 2009 թվականին՝ խնամակալի փոփոխությունից հետո[77]։
Այլ փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հեղինակ Փեթեր Գրիսեի կողմից որպես հարգանքի տուրք (Ֆալկոն այս շարքի ընթերցողն էր)՝ 1985 թվականին «Perry Rhodan» գիտաֆանտաստիկ շարքի 1263 և 1268 համարներում հայտնվել է «Ֆալկո Հյոլցել» անունով կերպար։ Ֆալկոյի «Maschine brennt» երգի տողերից մեկի համանմանությամբ («Վնասն միայն նրանն է, ով առանց պարաշյուտի ապա տասնմեկ հազար մետր ցած է ընկնում խորխորատը»)՝ այդ կերպարը 1263-րդ հատորում առանց պարաշյուտի ընկել է խորխորատը[78]։
- Ֆալկոն 1986 թվականի «Ֆորմուլա մեկ ֆիլմը» (Der Formel Eins Film) և «Փո՞ղ, թե՞ լյարդ» (Geld oder Leber!) ֆիլմերում մարմնավորել է ինքն իրեն։ Վերջինում օգտագործվել են նաև նրա երգերից մի քանիսը, իսկ «The Sound of Musik»-ը ներկայացվել է որպես համերգային կատարում։ Բացի այդ, 1990 թվականին նա հյուր-դերով հանդես է եկել «Ein Schloß am Wörthersee» սերիալի 10-րդ էպիզոդում։
- «The Bolland Project feat. Alida»-ի «Tribute to Falco» ստեղծագործությունը 1998 թվականին գերմանական չարթերում զբաղեցրել է 95-րդ հորիզոնականը[79]։
- Ավստրիական «Erste Allgemeine Verunsicherung» խումբն իր «Austropop in Tot-Weiß-Tot» ալբոմում («Klaus Eberhartinger & Die Gruftgranaten» կեղծանվան ներքո) Ֆալկոյի «Rock Me Amadeus» երգից ստեղծել է «Fragt’s mi, wann man gehn muss» վերնագրով տարբերակը։
- 2004 թվականին «Եվրատեսիլ» երգի մրցույթի ավստրիական ազգային ընտրության համար ներկայացվել է Ֆալկոյի կողմից գրված և մինչ այդ չհրապարակված «Sexuality» երգը՝ Անդրե Լեհերբի կատարմամբ։ Այն զբաղեցրել է իններորդ՝ նախավերջին տեղը։
- 2004 թվականի հուլիսին կայացած աճուրդում Ֆալկոյի «Mercedes 280 CE» ավտոմեքենան, որը նա գնել էր 1982 թվականին, աճուրդով վաճառվել է 50,000 եվրոյով։
- 2012 թվականին «Eisregen» դարկ-մետալ խումբն իր հին երգերի հավաքածուում թողարկել է Ֆալկոյի «Mutter, der Mann mit dem Koks ist da» հիթի քովեր տարբերակը։
- 2017 թվականի գարնանը՝ Ֆալկոյի 60-ամյակի առթիվ, «Amalthea» հրատարակչությունում լույս է տեսել Ռայնհարդ Տրինկլերի «Falco – Die Legende lebt» («Ֆալկո - Լեգենդն ապրում է») գրաֆիկական վեպը[80]։
- Ֆալկոյի 60-ամյակից մեկ օր առաջ՝ 2017 թվականի փետրվարի 18-ին, Բեռլինի «Admiralspalast»-ում տեղի է ունեցել «Falco – das Musical» մյուզիքլի պրեմիերան[81]։
- 2018 թվականի մայիսին լույս է տեսել «Sterben um zu Leben» տրիբյուտ-ալբոմը՝ որպես հարգանքի տուրք Ֆալկոյին և երաժշտության պատմության մեջ նրա ունեցած ազդեցությանը, որտեղ գերմանական ռեփ-ասպարեզի արտիստները (այդ թվում՝ Kontra K, Celo & Abdi, Sido, Ali As և Frauenarzt) նորովի են մեկնաբանել նրա մեծագույն ստեղծագործությունները[82]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հորստ Բորկ՝ «Ֆալկո. Ճշմարտությունը: Ինչպես էր դա իրականում – պատմում է նրա մենեջերը» (Schwarzkopf & Schwarzkopf, Բեռլին, 2009):
- Քրիստոֆեր Դիտց՝ «Վիեննայի հայտնի շիրիմները: Ֆալկո, Կլիմտ, Կրաուս, Մոզեր, Մոցարտ, Քվալտինգեր, Շիլե, Շուբերտ, Շտրաուս և այլոք» (Deuticke, Վիեննա, 2000):
- Ռուդի Դոլեզալ, Հաննես Ռոսախեր՝ «Ֆալկո – Աննախադեպ բարձրության վրա» (Kremayr & Scheriau, Վիեննա, 1998):
- Գերդ Միխայել Համմ՝ «Ֆալկո» (Popstar-Album շարքում, հատոր 9, Bastei-Verlag Gustav H. Lübbe, Բերգիշ Գլադբախ, 1986):
- Քրիստիան Իդե Հինցե (խմբ.)՝ «Ֆալկոյի բազմաթիվ լեզուները» (Residenz, Սանկտ Պյոլտեն, 2009):
- Քրիստիան Իդե Հինցե (խմբ.)՝ «Viva la poesia: Պոեզիայի դպրոց – Նիք Քեյվ, Ֆալկո և Ալեն Գինզբերգ: Երգեր, պատկերներ և անեկդոտներ» (Residenz-Verlag, Զալցբուրգ, Վիեննա, 2002):
- Մարիա Հյոլցել (խմբ.)՝ «Privacy Falco» (Ed. Falco/Schiller, Վիեննա, 1998):
- Միխայել Հուբեր՝ «Ֆալկո» («Ավստրիական երաժշտական հանրագիտարանում», առցանց հրատարակություն, Վիեննա, 2002 թ.-ից ի վեր. տպագիր հրատարակություն՝ Հատոր 1, Ավստրիայի գիտությունների ակադեմիայի հրատարակչություն, Վիեննա, 2002):
- Փեթեր Լանց՝ «Ֆալկո. Սուպերսթարի արտոնված կենսագրությունը» (պատկերազարդ, բնօրինակ հրատարակություն, Bastei-Verlag Lübbe, Մյունխեն / Բերգիշ Գլադբախ, 1986):
- Փեթեր Լանց՝ «Ֆալկո. Կենսագրությունը» (Ueberreuter, Վիեննա, 2007):
- Փեթեր Լանց՝ «Ֆալկո. Կենսագրությունը» (Ueberreuter, Վիեննա, 2013: Այս տարբերակը ներառել է CD՝ 13 մեծագույն հիթերով և 1993 թվականի նախկինում չհրապարակված հարցազրույցով):
- Պետրա Ռայխել՝ «Ֆալկո. Մարդու և կերպար-արտիստի միջև» (Դիպլոմային աշխատանք, Երաժշտության և կատարողական արվեստի համալսարան, Վիեննա, 2009):
- Արնուլ Ռյոդլեր՝ «Ֆալկո. Հանս Հյոլցելի կյանքն ու մահը» (Գրաֆիկական վեպ, Knesebeck, Մյունխեն, 2023):
- Միխաելա Զանդ՝ «Ֆալկո: 1957–1998» (Դիպլոմային աշխատանք, Երաժշտության և կատարողական արվեստի համալսարան, Գրաց, 1999):
- Ինգեբորգ Շոբեր՝ «Փոփ-ողբերգություններ. Ամենասկանդալային դեպքերը Beach Boys-ից մինչև Nirvana» (Ueberreuter, Վիեննա, 2004):
- Ռայնհարդ Տրինկլեր՝ «Ֆալկո. Լեգենդն ապրում է» (Amalthea Signum Verlag, Վիեննա, 2017):
- Կատարինա Բիանկա Վիտկովիչ, Մարտինա Բաուեր՝ «Ֆալկոն իմ հայրն էր» (Ueberreuter, Վիեննա, 2008):
- Փեթեր Վագներ՝ «Ֆալկո. Ինչ է մնում...» (Ideal, Համբուրգ, 1998):
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 Discogs(անգլերեն) — 2000.
- 1 2 3 4 filmportal.de — 2005.
- 1 2 3 4 Deutsche Nationalbibliothek Record #118821350 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Verstorbenensuche / Bestattung und Friedhöfe Wien
- ↑ https://www.youtube.com/watch?v=rwweffvrcUk
- 1 2 3 4 «Kindheit und Jugend». falco.at. Վերցված է 2017-05-05-ին.
- ↑ Michael Pilz (2008-06-03). «Falco – eine Pop-Ikone geistert in den Kinos». Die Welt. Վերցված է 2008-07-07-ին.
- ↑ «Alois Hölzel». Արխիվացված է օրիգինալից 2020-05-11-ին. Վերցված է 2023-03-23-ին.
{{cite web}}: Unknown parameter|abruf-verborgen=ignored (|access-date=suggested) (օգնություն) - ↑ «"Falco" (Johann Hölzel) (1957–1998)». kuo-bt.at. Վերցված է 2017-05-05-ին.
- ↑ «Superstar Falco: Seine Wurzeln liegen in Margareten». meinbezirk.at. 2017-02-07. Վերցված է 2017-05-05-ին.
- 1 2 3 4 5 6 «Falco (Biographie)». laut.de. Վերցված է 2008-07-07-ին.
- ↑ «Für seine Fans lebt er ewig». Hit-Radio antenne Niedersachsen. Վերցված է 2008-07-07-ին.
- ↑ «Falco – Pop around the clock – Dezember 2002 / Mai 2003». 3sat. Վերցված է 2008-07-07-ին.
{{cite web}}: Unknown parameter|kommentar=ignored (օգնություն) - ↑ Peter Lanz/Sony BMG. «Falco-Biographie». Tyskopgaver. Արխիվացված է օրիգինալից 2008-06-11-ին. Վերցված է 2008-07-07-ին.
{{cite web}}: Unknown parameter|abruf-verborgen=ignored (|access-date=suggested) (օգնություն) - ↑ Falco war bei der Geburt seiner Tochter dabei. In: Bravo. Nr. 15, 1986-04-03 ISSN 0406-9595, S. 5.
- ↑ Katharina Bianca Vitkovic, Martina Bauer: Falco war mein Vater. Ueberreuter, Wien 2008, ISBN 978-3-8000-7356-6.
- ↑ «Der Unfall». falco the official site. Nachlassverwaltung. Արխիվացված է օրիգինալից 2010-05-07-ին. Վերցված է 2008-07-07-ին.
{{cite web}}: Unknown parameter|abruf-verborgen=ignored (|access-date=suggested) (օգնություն) - ↑ «Falcos Obduktionsbericht notariell beglaubigt Ult.: Vorausmeldung zu NEWS 12/19.3.98» (գերմաներեն). Վերցված է 2023-03-23-ին.
- ↑ «Das Gutachten». Junge Roemer. falco.at.tt. Արխիվացված է օրիգինալից 2006-05-27-ին. Վերցված է 2008-07-07-ին.
{{cite web}}: Unknown parameter|abruf-verborgen=ignored (|access-date=suggested) (օգնություն) - ↑ «Remember Falco!». 3sat. 2007-06-04. Արխիվացված է օրիգինալից 2009-02-15-ին. Վերցված է 2019-03-09-ին.
{{cite web}}: Unknown parameter|abruf-verborgen=ignored (|access-date=suggested) (օգնություն) - ↑ «Falco_Zentralfriedhof». Վերցված է 2023-03-23-ին.
- ↑ Peter Lanz. «Falco-Biographie». Tyskopgaver.dk. Արխիվացված է օրիգինալից 2008-06-11-ին. Վերցված է 2008-07-07-ին.
{{cite web}}: Unknown parameter|abruf-verborgen=ignored (|access-date=suggested) (օգնություն) - 1 2 3 «Falco». Wikipedia (գերմաներեն). 2026-05-17.
- ↑ Կաղապար:Wien Geschichte Wiki
- ↑ «SRA – Band-Details: Spinning Wheel». Վերցված է 2021-03-15-ին.
- ↑ Peter Lanz. «Falco-Biographie». falco-cominghome.de. Վերցված է 2008-07-07-ին.
- ↑ Ö3-Hitparade – 20. September 1981: 11 (neu). austriancharts.at/oe3_archiv
Ö3-Hitparade – 27. September 1981: 13 (11). austriancharts.at/oe3_archiv
Ö3-Hitparade– 4. Oktober 1981: 14 (13). austriancharts.at/oe3_archiv
Ö3-Hitparade – 11. Oktober 1981: 15 (14). austriancharts.at/oe3_archiv
Ö3-Hitparade – 18. Oktober 1981: 19 (15), austriancharts.at/oe3_archiv
Ö3-Hitparade – 25. Oktober 1981: 19 (19) 6 Wo. austriancharts.at/oe3_archiv
Ö3-Hitparade – 1. November 1981. austriancharts.at/oe3_archiv - ↑ «Falco – Johann Hölzel, Born: 2-19-1950, Died: 2-6-1998 … in a car wreck» (անգլերեն). Discomuseum. Արխիվացված է օրիգինալից 2008-05-09-ին. Վերցված է 2008-07-07-ին.
{{cite web}}: Unknown parameter|abruf-verborgen=ignored (|access-date=suggested) (օգնություն) - 1 2 Ֆալկո AllMusic կայքում
- ↑ «Der Aufstieg zum Popstar». falco the official site. Nachlassverwaltung. Արխիվացված է օրիգինալից 2007-08-15-ին. Վերցված է 2008-07-07-ին.
{{cite web}}: Unknown parameter|abruf-verborgen=ignored (|access-date=suggested) (օգնություն) - ↑ «Brigitte brachte Falco ins Schwitzen». Bravo/falcoextrablatt.falcoworld.net. Արխիվացված է օրիգինալից 2004-11-16-ին. Վերցված է 2008-07-07-ին.
{{cite web}}: Unknown parameter|abruf-verborgen=ignored (|access-date=suggested) (օգնություն) - ↑ «Falco-Biographie». musik-base.de. Արխիվացված է օրիգինալից 2010-11-27-ին. Վերցված է 2008-07-07-ին.
{{cite web}}: Unknown parameter|abruf-verborgen=ignored (|access-date=suggested) (օգնություն) - ↑ «Falco – Artist Chart History». Billboard Music Charts – Latest Music News – Music Videos (անգլերեն). billboard.com. Վերցված է 2020-02-10-ին.
- ↑ «Falco in den UK-Charts» (անգլերեն). Official Charts Company. Վերցված է 2020-02-10-ին.
- ↑ Vgl.: Hans Mahr in der Dokumentation Hoch wie nie: Կաղապար:"!
- ↑ «Falco – 1957–1958» (ճապոներեն). geocities.co.jp. Արխիվացված է օրիգինալից 2008-06-19-ին. Վերցված է 2008-07-07-ին.
{{cite web}}: Unknown parameter|abruf-verborgen=ignored (|access-date=suggested) (օգնություն) - ↑ Mark Pätzold. «Falco, Jeanny und der Wahnsinn». einestages.de. Վերցված է 2008-07-07-ին.
- ↑ Vgl. Wikipedia-Artikel: The Spirit Never Dies!
- 1 2 «Rückschläge». falco the official site. Nachlassverwaltung. Արխիվացված է օրիգինալից 2010-05-16-ին. Վերցված է 2008-07-07-ին. «Nach dieser Wende beschloss Falco im Sommer 1989 wieder „Kontakt" zu Robert Ponger herzustellen […] und nahm […mit ihm…] das „futuristisch-erdige" Album Data de Groove auf.»
{{cite web}}: Unknown parameter|abruf-verborgen=ignored (|access-date=suggested) (օգնություն) - ↑ «Falco-Biographie». Falco Calling. falcoworld.net. Արխիվացված է օրիգինալից 2008-06-02-ին. Վերցված է 2008-07-07-ին.
{{cite web}}: Unknown parameter|abruf-verborgen=ignored (|access-date=suggested) (օգնություն) - ↑ Falco (1992). Vgl. Dokumentation: Hoch wie nie!
- 1 2 3 4 Vgl.: Rudi Dolezal, Hannes Rossacher: Falco. Hoch wie nie.. Kremayr & Scheriau, 1998, ISBN 3-218-00656-2.
- ↑ Vgl. Kapitel: Data de Groove im Dokumentarfilm Hoch wie nie!
- 1 2 Falco (1995). Vgl. Dokumentation: Hoch wie nie!
- 1 2 «Falco FM4 „Tribe Vibes" Interview 25. April 1996». 2018-04-27. Արխիվացված է օրիգինալից 2018-04-27-ին. Վերցված է 2023-03-23-ին.
{{cite web}}: Unknown parameter|abruf-verborgen=ignored (|access-date=suggested) (օգնություն) - ↑ «Ach, Amadeus!». Tagesspiegel. 2008-06-05. Վերցված է 2008-07-07-ին.
{{cite web}}: Unknown parameter|kommentar=ignored (օգնություն)
«Der Aufstieg zum Popstar». Nachlassverwaltung. Վերցված է 2008-07-07-ին. «[…] Es sind nicht nur seine genialen Texte, eine Mischung aus Hochdeutsch, Wienerisch und Englisch, es ist nicht nur seine von ihm entwickelte Kunstsprache, sondern es ist vor allem auch seine eigene Art zu singen, womit er der erste weiße Rapper wird. […]» - ↑ Vgl.: Weltberühmt in Österreich – 50 Jahre Austropop. Folge 5 – Weltberühmt in der Welt – Falco!
- ↑ Manfred Horak: 10. Todestag von Falco, www.kulturwoche.at, Wien 2008.
- ↑ «Drahdiwaberl mit Falco – Die Galeere». hitparade.ch. Վերցված է 2025-01-10-ին.
- ↑ «Austropop 3. Wert Falco». Philatelie Shop. Österreichische Post. Արխիվացված է օրիգինալից 2012-01-21-ին. Վերցված է 2011-11-24-ին.
{{cite web}}: Unknown parameter|abruf-verborgen=ignored (|access-date=suggested) (օգնություն) - ↑ Արխիվացված (Date missing) wien.gv.at (Error: unknown archive URL)
- ↑ «Tribut an Österreichs Pop-Genie: Wien bekommt eine Falcogasse». Presse-Service Rathauskorrespondenz. Stadt Wien. 2009-05-12. Վերցված է 2018-02-10-ին.
- ↑ «Denkmal enthüllt: Falco unsterblich – noe.ORF.at». 2022-05-27. Արխիվացված է օրիգինալից 2022-05-27-ին. Վերցված է 2023-03-23-ին.
{{cite web}}: Unknown parameter|abruf-verborgen=ignored (|access-date=suggested) (օգնություն) - ↑ «Ausstellungen, Museen, Kunst im öffentlichen Raum» (գերմաներեն). Վերցված է 2023-03-23-ին.
- ↑ Redaktion APA (2018-05-03). «Denkmal für Falco in Dunkelsteinerwald» (գերմաներեն). Վերցված է 2023-03-23-ին.
- ↑ «Erstes Falco-Lokal in Wien eröffnet» (գերմաներեն). 2019-02-20. Վերցված է 2022-06-10-ին.
- ↑ «Falco-Denkmal in der Dominikanischen Republik wird enthüllt». derstandard.at. Վերցված է 2026-02-19-ին.
- ↑ «Falco Memorial: Uhr aus der Todesfahrt taucht auf». hollywood.cloud. 2026-02-20. Վերցված է 2026-02-21-ին.
- ↑ «Chartverfolgung – Falco». GfK. Վերցված է 2020-02-10-ին.
- ↑ «Falco in den österreichischen Charts». austriancharts.at – Austria Top 40 – Hitparade Österreich. austriancharts.at. Վերցված է 2008-07-07-ին.
- ↑ «Falco Forever». Falco-Fanclub Berlin. Արխիվացված է օրիգինալից 2009-03-07-ին. Վերցված է 2008-07-07-ին.
{{cite web}}: Unknown parameter|abruf-verborgen=ignored (|access-date=suggested) (օգնություն) - ↑ Dieter Bohlen, Katja Kessler: Hinter den Kulissen. Random House Entertainment, München 2003, ISBN 3-7645-0173-1, S. 180.
- ↑ «F@lco – a cyber show» (անգլերեն). castalbumdb.com. Արխիվացված է օրիգինալից 2011-06-06-ին. Վերցված է 2020-12-06-ին.
{{cite web}}: Unknown parameter|abruf-verborgen=ignored (|access-date=suggested) (օգնություն) - ↑ «Austria Top 40/Jahrescharts 2007». austriancharts.at. Վերցված է 2020-02-10-ին.
- ↑ Կաղապար:IFPI
- ↑ «Video-Premiere: Nazar feat. Falco» (գերմաներեն). Վերցված է 2023-03-23-ին.
- ↑ «Jeanny – Wie alles begann. Falco – Forever Young». ORF.at. Արխիվացված է օրիգինալից 2022-01-31-ին. Վերցված է 2022-01-31-ին.
{{cite web}}: Unknown parameter|abruf-verborgen=ignored (|access-date=suggested) (օգնություն) - ↑ «Mehr als 500.000 Zuschauer sahen das Falco-Musical im Ronacher» (գերմաներեն). 2025-06-30. Վերցված է 2026-04-25-ին.
- ↑ «Rund 12.000 Menschen ließen sich "30 Jahre Falco Symphonic" nicht entgehen» (գերմաներեն). 2024-06-07. Վերցված է 2026-04-25-ին.
- ↑ Cathrin Kahlweit. «Falco zum 60. - Einer wie er kam nie wieder» (գերմաներեն). Վերցված է 2023-03-23-ին.
- ↑ «FALCO.NET – Alles über FALCO» (գերմաներեն). Վերցված է 2023-03-23-ին.
- ↑ Lisa Ulrich-Gödel, David Hell (2014-04-19). «Nach dem Tod von Falcos Mutter: Wer bekommt d». News (գերմաներեն). Վերցված է 2023-03-23-ին.
- ↑ «Streit um Falco-Erbe landete am Wiener Straflandesgericht» (ավստրիական գերմաներեն). Վերցված է 2023-03-23-ին.
- ↑ «Maria Hölzel: Skandal um Falcos Erbe». News (գերմաներեն). 2006-09-13. Վերցված է 2023-03-23-ին.
- ↑ «Krieg um Falco-Vermögen: Falcos Mutter gegen Duty-Free-König Seunig» (գերմաներեն). Վերցված է 2023-03-23-ին.
- ↑ «Unternehmer: „Die wollen mich ausschalten"» (գերմաներեն). 2006-11-20. Վերցված է 2023-03-23-ին.
- ↑ «Falcos Erbe: Sachwalter nimmt seinen Hut». Die Presse (գերմաներեն). 2009-08-25. Վերցված է 2023-03-23-ին.
- ↑ «Perry Rhodan Webchronik». Արխիվացված է օրիգինալից 2023-04-15-ին. Վերցված է 2023-03-23-ին.
{{cite web}}: Unknown parameter|abruf-verborgen=ignored (|access-date=suggested) (օգնություն) - ↑ «Tribute to Falco in den deutschen Charts». GfK. Վերցված է 2020-02-10-ին.
- ↑ «Amalthea – Falco». Վերցված է 2017-05-25-ին.
- ↑ Fabian Peltsch (2017-02-19). «So war die Premiere vom Falco-Musical im Admiralspalast» (գերմաներեն). Վերցված է 2023-03-23-ին.
- ↑ «Falco – Sterben Um Zu Leben» (գերմաներեն). 2018-05-25. Վերցված է 2023-06-04-ին.
- Փետրվարի 19 ծնունդներ
- 1957 ծնունդներ
- Վիեննա քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 6 մահեր
- 1998 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ավստրիացիներ
- 20-րդ դարի երաժիշտներ
- Ավստրիացի երաժիշտներ
- Ավստրիացի երգիչներ
- Ավտոճանապարհային վթարներից զոհվածներ
- Պարային երաժիշտներ
- Ռեփերներ
- Ռոք երաժիշտներ
- Ռոք երգիչներ