Jump to content

Ֆալկաո (ֆուտզալիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆալկաո
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 8, 1977(1977-06-08) (49 տարեկան)
Ծննդավայր Սան Պաուլո, Բրազիլիա
Հասակ 177 սանտիմետր
Քաշ 78 kg
Դիրք հարձակվող

Ալեսանդրո Ռոզա Վիեյրա (պորտAlessandro Rosa Vieira, հունիսի 8, 1977(1977-06-08), Սան Պաուլո, Բրազիլիա), հայտնի որպես Ֆալկաո (պորտ.՝ Falcão - Բազե), պրոֆեսիոնալ ֆուտզալի բրազիլիայի նախկին խաղացող։ Ֆալկաոն շատ հաճախ համարվում է ֆուտզալի պատմության ամենամեծ խաղացողը և նրա գլխավոր խորհրդանիշը։ Նա հայտնի է իր տպավորիչ և հզոր դրիբլինգի հմտություններով և հզոր ու ճշգրիտ ձախ ոտքով[1][2]: Նա համարվում է տղամարդկանց միջազգային խաղերում բոլոր ժամանակների լավագույն գոլահար։ Ֆալկաոն չորս անգամ ճանաչվել է ֆուտզալի աշխարհի լավագույն խաղացող (2004, 2006, 2011 և 2012 թվականներին)[3] և 2004 թվականին ստացել է FIFA ֆուտզալի աշխարհի առաջնության «Ոսկե խաղակոշիկը»[4], ինչպես նաև երկու անգամ՝ 2004 և 2008 թվականներին, արժանացել է «Ոսկե գնդակին»[4]: Այսօր նա յություբեր է[5], որտեղ սովորեցնում է ֆուտզալի հնարքներ և ցույց տալիս ֆուտզալի մշակույթի տարբեր կողմերը։ Նրա յություբյան ալիքն արդեն ունի ավելի քան 1 միլիոն բաժանորդ[6][7]։

Ֆալկաոն 13 տարեկանում միացել է «Գուապիրա» ֆուտզալի ակումբին՝ քաղաքի հյուսիսային գոտում։ 1993 թվականին նա միացել է «Կորինթիանսին» և նույն տարում դարձել պրոֆեսիոնալ։ Նրա նորամուտը մեծահասակների թիմում կայացել է 1994 թվականին։ 1997 թվականին Ֆալկաոն միացել է «GM-Chevrolet» ակումբին, որը պատկանում էր General Motors ընկերությանը։ 1999 թվականին ակումբից հեռանալուց հետո նա հաճախ էր փոխում թիմերը մինչև 2003 թվականը, երբ միացավ «Ժարագուային»։ նրա գլխավոր ակումբային հաջողությունները նրան սպասում էին բրազիլական «Մալվի» ակումբում, որտեղ բրազիլացին հանդես եկավ 2003-ից 2010 թվականներին՝ 2005 թվականին կարճատև դադարով, երբ միացավ 11 հոգանոց ֆուտբոլին՝ խաղալով «Սան Պաուլո» Ֆուտբոլային ակումբում, այդ թվում՝ 2005 թվականի «Լիբերտադորեսի գավաթում»։ 2010 թվականի վերջին «Մալվի»-ին դադարեց գոյություն ունենալ հովանավորի կորստի պատճառով, իսկ Ֆալկաոն դարձավ «Սանթոսի» խաղացող։ «Սանթոսի» կազմում առաջին իսկ տարում դարձավ Բրազիլիայի չեմպիոն։ Երբ «Սանթոսը» դադարեց հովանավորել պրոֆեսիոնալ մինի-ֆուտբոլի թիմը, Ֆալկաոն տեղափոխվեց «Ինտել», որտեղ երկու անգամ անընդմեջ հաղթեց Ֆուտզալի Լիգան։ 2014 թվականին Սան Պաուլու նահանգում ստեղծվել է նոր թիմ՝ «Բրազիլ Կիրին», որը Ֆալկաոյին հրավիրել է իր կազմ։ Եվ խաղացողը կրկին՝ հինգերորդ անգամ անընդմեջ (ընդհանուր իններորդ անգամ), դարձել է Բրազիլիայի չեմպիոն։

2004, 2006, 2011 և 2012 թվականներին նա ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտզալլիստ։ 2015 թվականի հունիսի 26-ին Ֆալկաոն միացել է «Նոթինգհեմ Ֆորեստի» ֆուտզալի թիմին[8] ՝ Քուվեյթում կայացած մրցաշարի համար։ Նա նաև մասնակցել է Ասիայի Պրեմիեր ֆուտզալի առաջնության առաջին մրցաշրջանին՝ խաղալով Հնդկաստանի «Չեննայ 5s» թիմում, մրցաշարում խփելով հինգ գոլ։

Միջազգային մակարդակում Ֆալկաոն Բրազիլիայի ֆուտզալի ազգային հավաքականի կազմում 258 խաղում խփել է 401 գոլ։ 2004 և 2008 թվականների FIFA ֆուտզալի աշխարհի առաջնություններում նա ճանաչվել է մրցաշարերի լավագույն խաղացող ՖԻՖԱ-ի կողմից։ 2008 և 2012 թվականներին նա օգնել է Բրազիլիային նվաճել 4-րդ և 5-րդ տիտղոսները FIFA ֆուտզալի աշխարհի առաջնությունում։ 2016 թվականի սեպտեմբերի 22-ին Ֆալկաոն հրաժեշտ տվեց ազգային հավաքականին՝ 2016 թվականի աշխարհի առաջնությունում 1/8 եզրափակչում Իրանից պարտվելուց հետո։ Չնայած այս վաղ դուրս մնալուն՝ նա խփել է 10 գոլ, ստացել է «Բրոնզե կոշիկ» մրցանակը և դարձել FIFA ֆուտզալի աշխարհի առաջնության պատմության լավագույն ռմբարկուն՝ խփելով ընդհանուր 48 գոլ։ Ֆալկաոն համարվում է ֆուտզալի պատմության մեծագույն խաղացողը՝ ըստ բազմաթիվ ֆուտբոլային փորձագետների և խաղացողների[9]։

Բացի ֆուտզալի պատմության մեծագույն խաղացողներից մեկը լինելուց[9], Ֆալկաոն մասնակցել է նաև ֆուտզալի պատմության երկու ամենադիտված հանդիպումներին[10]։

Մինի Ֆուտբոլ
Ֆուտբոլ

Ազգային հավաքական

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ֆուտզալի աշխարհի առաջնություն: 2001՜
  • Ազգերի գավաթ: 2001
  • «RJ» Միջազգային գավաթ: 1998
  • Ամերիկայի գավաթ: 1998, 1999, 2011
  • Հարավ-ամերիկյան որակավորում: 2000, 2008
  • Լատինական գավաթ: 2003
  • «Tigers 5» մրցաշար – Singapore: 1999
  • Եգիպտոսի մրցաշար: 2002
  • Թաիլանդ մրցաշար: 2003
  • Համա-Ամերիկյան խաղեր: 2007
  • Ֆուտզալի գրանդ պրի: 2005, 2006, 2007, 2008, 2009, 2011, 2013, 2014, 2015, 2018
  • «KL World 5s» – Մալայզիա: 2008
  • FIFA Ֆուտզալի աշխարհի առաջնություն: 2008, 2012
  • «ODESUR» խաղեր: 2002, 2010

Միջազգային գոլեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հ․Ամիս, ԱմսաթիվՎայրՀակառակորդԳոլԱրդյունքԱռաջնություն
1.Հոկտեմբերի 5, 2000Ռիո դե Ժանեիրո, Բրազիլիա Կանադա 2–022–0Ընկերական
2.4–0
3.5–0
4.9–0
5.18–0
6.19–0
7.Հոկտեմբերի 6, 2000{{{2}}} Իրան?–?8–1
8.Հունիսի 17, 2004Ֆորտալեզա, Բրազիլիա{{{2}}} Իրան6–08–2Ընկերական
9.Հունիսի 20, 2004{{{2}}} Իրան2–010–4
10.8–3
11.10–3
12.Սեպտեմբերի 21, 2005Բրուսք, Բրազիլիա Ուրուգվայ1–05–12005 Ֆուտզալի Գրանդ պրի
13.Սեպտեմբերի 23, 2005{{{2}}} Արգենտինա1–02–0
14.Սեպտեմբերի 21, 2005{{{2}}} Կոլումբիա4–27–3
15.Հոկտեմբեր 2006Կաշիաս դու Սուլ, Բրազիլիա2006 Ֆուտզալի Գրանդ պրի
16.
17.
18.
19.
20.Հոկտեմբերի 26, 2006{{{2}}} Իտալիա4–25–3
21.5–2
22.Հուլիսի 23, 2007Ռիո դե Ժանեիրո, ԲրազիլիաԳվատեմալա Գվատեմալա4–14–12007 Համա-Ամերիկյան խաղեր
23.Հուլիսի 24, 2007{{{2}}} Կուբա1–08–0
24.4–0
25.7–0
26.Հուլիսի 27, 2007{{{2}}} Կոստա Ռիկա6–08–1
27.Հուլիսի 28, 2007{{{2}}} Արգենտինա1–04–1
28.2–0
29.Հոկտեմբերի 23, 2007Ժոինվիլի, ԲրազիլիաԲելգիա Բելգիա1–07–02007 Ֆուտզալի Գրանդ պրի
30.2–0
31.Հոկտեմբերի 24, 2007Ժարագուա Դո Սուլ, Բրազիլիա{{{2}}} Եգիպտոս3–17–3
32.4–1
33.6–1
34.Հոկտեմբերի 27, 2007{{{2}}} Իրան1–04–0
35.3–0
36.Սեպտեմբերի 30, 2008Բրազիլիա, Բրազիլիա Ճապոնիա3–012–12008 FIFA ֆուտզալի աշխարհի առաջնություն
37.10–1
38.Հոկտեմբերի 2, 2008Սողոմոնյան Կղզիներ Սողոմոնյան կղզիներ4–021–0
39.7–0
40.9–0
41.15–0
42.20–0
43.21–0
44.Հոկտեմբերի 4, 2008 Ռուսաստան6–07–0
45.Հոկտեմբերի 8, 2008{{{2}}} Կուբա3–09–0
46.7–0
47.Հոկտեմբերի 14, 2008Ռիո դե Ժանեիրո, Բրազիլիա{{{2}}} Ուկրաինա1–15–3
48.2–1
49.4–2
50.Հոկտեմբերի 16, 2008 Ռուսաստան2–04–2
51.Հոկտեմբերի 17, 2010Անապոլիս, Բրազիլիա Չեխիա5–19–22010 Ֆուտզալի Գրանդ պրի
52.8–2
53.Սեպտեմբերի 12, 2011Բուենոս Այրես, Արգենտինա Չիլի7–114–22011 Ֆուտզալի Ամերիկայի գավաթ
54.9–1
55.10–1
56.Սեպտեմբերի 13, 2011 Պերու3–08–1
57.Սեպտեմբերի 16, 2011Պարագվայ Պարագվայ3–16–2
58.5–1
59.Սեպտեմբերի 17, 2011{{{2}}} Արգենտինա3–15–1
60.Ապրիլի 15, 2012Գրամադու, Բրազիլիա{{{2}}} Բոլիվիա4–015–12012 FIFA ֆուտզալի աշխարհի առաջնության

որակավորում

61.7–0
62.8–0
63.Ապրիլի 16, 2012 Պերու1–09–0
64.5–0
65.6–0
66.Ապրիլի 17, 2012{{{2}}} Արգենտինա1–03–0
67.Ապրիլի 22, 2012{{{2}}} Կոլումբիա3–05–1
68.Նոյեմբերի 12, 2012Նախոնռաչասիմա, Թաիլանդ Պանամա14–016–02012 FIFA ֆուտզալի աշխարհի առաջնություն
69.Նոյեմբերի 14, 2012Բանգկոկ, Թաիլանդ{{{2}}} Արգենտինա2–23–2
70.3–2
71.Նոյեմբերի 18, 2012{{{2}}} Իսպանիա3–23–2
72.Նոյեմբերի 12, 2014Սան Բերնարդու դու Կամպո, Բրազիլիա{{{2}}} Վիետնամ8–18–12014 Ֆուտզալի Գրանդ պրի
73.Նոյեմբերի 13, 2014{{{2}}} Կոլումբիա3–04–0
74.Նոյեմբերի 15, 2014Գվատեմալա Գվատեմալա5–18–2
75.6–2
76.7–2
77.Նոյեմբերի 16, 2014{{{2}}} Կոլումբիա7–27–2
78.Սեպտեմբերի 11, 2016Բուկարամանգա, Կոլումբիա{{{2}}} Ուկրաինա2–03–12016 FIFA ֆուտզալի աշխարհի առաջնություն
79.Սեպտեմբերի 14, 2016{{{2}}} Ավստրալիա3–111–1
80.4–1
81.11–1
82.Սեպտեմբերի 17, 2016Կալի, Կոլումբիա Մոզամբիկ13–215–3
83.14–2
84.15–3
85.Սեպտեմբերի 21, 2016Բուկարամանգա, Կոլումբիա{{{2}}} Իրան1–04-4
86.2–0
87.4–3

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «VIDEO: Best of Falcão at Santos, the king of futsal». BeSoccer (անգլերեն). 2020-05-17. Արխիվացված է օրիգինալից 2022-11-17-ին. Վերցված է 2021-01-20-ին.
  2. «Where is the next futsal superstar?». DougReedFutsal (բրիտանական անգլերեն). 2014-01-16. Վերցված է 2021-01-20-ին.
  3. «Annual Futsal Awards». www.futsalplanet.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2018-06-26-ին.
  4. 1 2 «FIFA Tournaments - Players & Coaches - FALCAO». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2018-06-26-ին.
  5. Red Bull https://www.redbull.com/br-pt/falcao-youtuber. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  6. «Falcão chega a 1º milhão no YouTube com inspiração no filho e 'novos fãs'».
  7. «Falcão 12 - YouTube». YouTube.
  8. Richardson, Nick. «Alessandro Rosa Vieira Falcão signs for Nottingham Forest Futsal». www.nottinghamforest.co.uk.
  9. 1 2 «Falcao, the 'Pelé of futsal'». World Soccer (ամերիկյան անգլերեն). 2014-05-03. Վերցված է 2016-10-06-ին.
  10. «The most attended futsal match in history: Brazil vs Argentina».

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]