Ֆալա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆալա
Տեսակշուն և անհատական օրգանիզմ
Սեռարու
Ծնվել էապրիլի 7, 1940(1940-04-07)
Սատկել էապրիլի 5, 1952(1952-04-05) (11 տարեկան)
ՏերՖրանկլին Դելանո Ռուզվելտ և Էլեոնոր Ռուզվելտ
 Fala (dog) Վիքիպահեստում

Ֆալա (ապրիլի 7, 1940(1940-04-07) - ապրիլի 5, 1952(1952-04-05)), ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի շոտլանդական ցեղատեսակին պատկանող շուն, Ռուզվելտի պաշտոնավարման ընթացքում ապրել է նրա հետ Սպիտակ տանը։ Ֆալան Ռուզվելտին ուղեկցել է մի շարք պաշտոնական ուղևորությունների և որոշակի պահից սկսած դարձել է նրա իմիջի անբաժանելի մասը[1]։ ԶԼՄ-ներում լայնորեն լուսաբանվել է շան տարբեր գործողություններ և հնարքներ։

Վաշինգտոնում գտնվող Ֆալայի արձանը կազմում է Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի հուշահամալիրի մի մասը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆալան ծնվել է 1940 թվականի ապրիլի 7-ին և բերվել է որպես նախագահ Ռուզվելտի սուրբծննդյան նվեր։ 1940 թվականի նոյեմբերի 10-ին շունը տեղափոխվել է Սպիտակ տուն, որտեղ ապրել է մինչև Ռուզվելտի մահը[2]։ Ռուզվելտը շատ հոգատար էր իր սիրելիի առողջության համար, դրա համար արգելել էր որևէ մեկին կերակրել նրան և միշտ դա անում էր ինքնուրույն։

Սպիտակ տան վերաբերյալ Metro-Goldwyn-Mayer-ի նկարահանած ֆիլմում Ֆալան դարձել է գլխավոր հերոսներից մեկը, հետագայում ճանաչվել է որպես ԱՄՆ-ի բանակի պատվավոր շարքային, ռազմական կարիքների համար 1 դոլար նվիրաբերելու համար։ Ֆալան Ռուզվելտին ուղեկցել է նրա մի շարք ճանապարհորդությունների ժամանակ, ինչպես նաև ինքնաթիռով և նավով, այդ թվում նաև նրա հետ մասնակցել է Քվեբեկի համաժողովին, որտեղ կնքվել է Ատլանտյան հրովարտակը։ 1944 թվականի սեպտեմբերի 23-ին Ռուզվելտը իր նախընտրական խոսքի ժամանակ հիշատակել է Ֆալային՝ պաշտպանվելով Հանրապետական կուսակցության հարձակումներից[3]։

Ֆալան եղել է Ալան Ֆոսթերի «Պարոն Ֆալան Սպիտակ տնից» մուլտսերիալի գլխավոր հերոսը։ Դրանից բացի, նրա անունը ԱՄՆ-ի բանակի զինվորներն Արդենների գործողության ժամանակ օգտագործել են որպես գաղտնաբառ։

Ֆալան մահացել է 1952 թվականի ապրիլի 5-ին և թաղվել է Ռուզվելտի կողքին։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. William Edward Leuchtenburg, In the Shadow of FDR: From Harry Truman to George W. Bush, Cornell University Press, 2001. ISBN 0-8014-8737-4. pp 183.
  2. Video: Allies Win Sea, Air Battle In Fight For Africa (1944). Universal Newsreel. 1944. Վերցված է 2012 թ․ փետրվարի 21-ին.
  3. «Dewey Response to 'Fala Speech'», Ithaca College http://www.ithaca.edu/looksharp/mcpcweb/unit5_1932_1944/pdfs/1944/tguide1944doc3.pdf

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]