Ֆաիտիրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Որոտը ու կայծակը Ֆաիտիրի աստվածուհու բնորոշ հատկանիշներն են:

Ֆաիտիրի, մաորիների դիցաբանության մեջ որոտի, կայծակի աստվածուհի, Տաֆակիի և Կարհիի տատիկը: Ֆաիտիրին Տե Կանաուի թոռնուհին է, Տե Ուիրայի ծոռնուհին, ովքեր մարմնավորում էին կայծակը[1]: Մաորիների դիցաբանության մեջ կա նաև ամպրոպի աստված Թաֆիրիմատեան:

Ամուսնություն Կայտանգատայի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆաիտիրին դաժան աստվածուհի է. հակված է մարդակերությամբ: Երբ նա լսում է Կայտանգատա անունով մահկանացուի անունը (ինչը նշանակում է մարդակեր), անմիջապես որոշում է ամուսնանալ նրա հետ: Նա իջնում է երկնքից և ամուսնանում է Կայտանգատայի հետ, սակայն որոշ ժամանակ անց, արյունարբու աստվածուհին իմանում է, որ իր ամուսինը իր նման դաժան չէ, այլ բարի և նուրբ մարդ է: Ֆաիտիրին սպանում է իր ամենասիրած ստրկուհուն և որպես նվեր Կայտանգատային տալիս է նրա սիրտն ու լյարդը: Ամուսինը սարսափում է դաժան աստվածուհու պարգևից[2]: Կայտանգատան աշխատավոր էր, ով շատ ժամանակ էր անցկացնում ձկնորսությամբ զբաղվելու համար, և հենց ձկնորսությամբ էլ կերակրում էր իր ընտանիքը: Դժբախտաբար, նա չի կարողացել սովորել ինչպես պատրաստել ձկնորսական կեռիկներ, ուստի որսած ձկների մեծ մասը նորից փախչում էին։ Ֆաիտիրին նրան է նվիրում մի շատ սուր կեռիկ, որով նա կարողանում է որսալ նույնիսկ ծովային պերկես: Ֆաիտիրին այդ ձուկը զոհաբերում է աստվածներին: Նա արդեն հոգնել էր ամեն անգամ նույն սնունդն ուտելուց, և հաջորդ անգամ երբ նրա ամուսինը գննում է ձկորսության, Ֆաիտիրին վերցնում է ցանցը և հափշտակում Կայտանգատայի բարեկամներից երկուսին: Երբ ամուսինը ձկնորսությունից տուն է վերադառնում, աստվածուհին խնդրում է նրան արտասանել այն աղոթքները, որոնք օգտագործվում են մարդու մարմինը աստվածներին զոհաբերելու համար: Կայտանգատան նրանց չէր ճանաչում, և Ֆաիտիրին ինքն էր անում ամեն ինչ, թեկուզ և չգիտեր աղոթքներրը: Նա քթի տակ ասում էր անհասկանալի բառեր մինչև որ զոհերը պատրաստվեին, ապա մարմինը մասերի էր բաժանում և կուլ էր տալիս այն գյուղի ողջ բնակիչների մոտ՝ թողնելով միայն ոսկորները[3]:

Ավելի ուշ Կայտանգատան այդ ոսկորիներից ձկնորսական կեռիկներ է պատրաստում և գնում է ձուկ որսալու: Այս անգամ նա պերկես է ոսկում և տալիս կնոջը: Նա չի ասում աղջկան, որ կեռիկները, որոնցով բռնել էր ձուկը, պատրաստել էր նրա հարազատների ոսկորներից: Կինն ուտում է ձուկը՝ չկասկածելով, որ նրա մեջ են թափանցել իրեն սպանած երկու տղամարդկանց տապուները (սուրբ հոգիները): Ֆաիտիրին աստիճանաբար կուրանում է: Սկզբում նա չի կռահում իր կուրությանպատճառները, բայց հետո մահացածների աշխարհից մի կին նրան ամեն ինչ պատմում է[4]:

Վերադարձ երկինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի օր Ֆաիտիրին լսում է, թե ինչ է ասում իր ամուսինը իրեն մասին անծանոթներին: Նա նեղանում է, երբ լսում է, թե ինչպես է նրա ամուսինը ասում, որ նրա մաշկը նման է քամու, իսկ սիրտը սառույցի նման սառն է: Մյուս անգամ Ֆաիտիրին վիրավորվում է, լսելով Կայտանգատայից, որ իր երեխաները կեղտոտ են: Ֆաիտիրին պատասխանում է ամուսնուն, որ չի կարող նրանց մաքրել, քանի որ նա երկնքում սուրբ արարած է և առաջին անգամ խոստովանում է, որ իր անունը՝ որոտ է: Նա կրկին վերադառնում է երկինք, կանխագուշակելով, որ իր ժառանգները կհետևեն իրեն: Կինը անհետանում է ամպերի մեջ, թողնելով Երկրում իր երեխաներին, այդ թվում նաև Հեմային[5]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. (Reed 1963:158)
  2. (Reed 1963:158-159)
  3. (Reed 1963:158-9)
  4. (Reed 1963:159)
  5. (Reed 1963:159-160)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • B.G. Biggs, 'Maori Myths and Traditions' in A.H. McLintock (editor), Encyclopaedia of New Zealand, 3 Volumes. (Government Printer: Wellington), 1966, II:447-454.
  • A.W. Reed, Treasury of Maori Folklore (A.H. & A.W. Reed:Wellington), 1963.
  • A. Cook, 'The Gibbston Story'