Ֆաթմա Ալիյե Թոփուզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆաթմա Ալիյե Թոփուզ
Fatma Aliye Portrait (cropped).png
Ծնվել էհոկտեմբերի 9, 1862(1862-10-09)
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էհուլիսի 13, 1936(1936-07-13) (73 տարեկանում)
Վախճանի վայրՍտամբուլ, Թուրքիա
Մասնագիտությունվիպասան, ակնարկագիր, սյունակագիր, գրող և լրագրող
Լեզութուրքերեն
ՔաղաքացիությունOttoman flag.svg Օսմանյան կայսրություն
Flag of Turkey.svg Թուրքիա
Ժանրերվեպ
Fatma Aliye Topuz Վիքիպահեստում

Ֆաթմա Ալիյե Թոփուզ (թուրք.՝ Fatma Aliye Topuz; հոկտեմբերի 9, 1862(1862-10-09), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - հուլիսի 13, 1936(1936-07-13), Ստամբուլ, Թուրքիա), թուրք գրող, բանաստեղծուհի, վիպասան և սյունակագիր: Ակտիվորեն պայքարել է Թուրքիայում սեռական հավասարության հաստատման համար: Ֆաթմա Ալիյե Թոփազը համարվում է առաջին կին վիպասանը, ոչ միայն Թուրքիայում, այլև իսլամական ողջ աշխարհում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆաթմա Ալիյե Թոփուզը ծնվել է 1862 թվականի հոկտեմբերի 9-ին Կոստանդնուպոլսում: Ֆաթման գրական ասպարեզ է մուտք գործել 1889 թվականին՝ ֆրանսերենից թուրքերեն թարգմանելով Ժորջ Օնիեթի «Կամքը» վեպը: Գիրքը հրատարակվել է նոր «Իմաստը» անվամբ: Ֆաթման գիրքը թարգմանել է «Լեդի» կեղծանվամբ (թուրք.՝ Bir Hanım)՝ ամուսնու նախնական համաձայնությամբ: Գրքի թարգմանությունը հիացրել է թուրք գրող Ահմեդ Միդհաթին՝ հատուկ հոդված գրելով իր «Ճշմարտության թարգմանիչ» թերթում:

1894 թվականին Ֆաթման դարձել է համահեղինակ Ահմեդ Միդհաթի հետ՝ «Երազանք և իրականություն» ստեղծագործության գրման ժամանակ: Նա նկարագրել է գլխավոր հերոսուհու գործողությունները, այն դեպքում, երբ Ահմեդը նկարագրել է գլխավոր հերոսի գործողությունները: Վեպի հեղինակները հանդես են եկել «Կին և Ահմեդ Միդհաթ» կեղծանվամբ: Այն գրելուց հետո, երկու հեղինակները երկարատև նամակագրություն են վարել, որոնք հետագայում հրատարակվել են[1][2]:

1892 թվականին Ֆաթման գրել է իր առաջին վեպը՝ «Օգտակար տեղեկատվություն»: Սա նրա առաջին գործն էր, որտեղ հեղինակը հանդես է եկել իր իրական անուն- ազգանունով: Վեպում նա հերքեց այն փաստը, որ կինը չի կարող մոռանալ իր առաջին սերը: Սա առաջին վեպն էր Օսմանյան կայսրությունում, որը կին էր գրել: 1908 թվականին այն վերահրատարակվել է:

Իր վեպերում Ֆաթմա Ալիյե Թոփուզը անդրադառնում է ամուսնական հարաբերությունների ներդաշնակությանը, սիրուն և սիրային կապվածությանը: Նրա հերոսուհիներին բնորոշ է անհատականությունը և տղամարդկանցից անկախությունը[3]:

Ֆաթմա Ալիյե Թոփուզի հռչակը էլ ավելի մեծացավ, երբ տպագրվեց գրողի և Ահմեդ Միդհաթ էֆենդիի նամակագրությունը, որը նրանք վարել են 1893 թվականին: Նամականին վերնագրվել էր «Օտտոմանյան գրողի ծնունդը» անվամբ:

1914 թվականին Ֆաթման տպագրել է նոր գիրք՝ «Ահմեդ Ջեվդեթ փաշան և նրա ժամանակը» անվամբ, որն ուղղված էր իր հոր պաշտպանությանը՝ նրա քաղաքական ընդդիմադիրներից: Գրքում նկարագրված էր Օսմանյան կայսրությունում տիրող վիճակը սահմանադրական երկրորդ դարաշրջանի ժամանակ:

Ֆաթմա Ալիյե Թոփուզը մահացել է 1936 թվականի հուլիսի 13-ին Ստամբուլում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Fatma Aliye Hanım» (Turkish)։ Edebiyat Öğretmeni։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-14-ին։ Վերցված է 2009-05-03 
  2. «Fatma Aliye Hanım´ın Vefatının 70. Yılı» (Turkish)։ Türkiye Yazarlar Birliği։ Վերցված է 2009-05-03 
  3. Barbarosoğlu, Fatma K. (2008-10-31)։ «TURKISH PIONEER 'Fatma Aliye Hanım' The first generation of Turkish female writers-2»։ Today's Zaman։ Արխիվացված է օրիգինալից 2008-11-17-ին։ Վերցված է 2009-05-03