Ֆաթիմա Մերնիսի
Ֆաթիմա Մերնիսի արաբ․՝ فاطمة مرنيسي | |
|---|---|
| Ծնվել է | 1940[1][2][3][…] կամ սեպտեմբերի 28, 1940 |
| Ծննդավայր | Ֆես, Մարոկկո |
| Վախճանվել է | նոյեմբերի 30, 2015[4][5][6][…] |
| Վախճանի վայր | Ռաբաթ, Մարոկկո |
| Գրական անուն | Fatma Aït Sabah |
| Մասնագիտություն | գրող, ակնարկագիր, սոցիոլոգ, համալսարանի դասախոս, ոչ գեղարվեստական գրող, կանանց իրավունքների պաշտպան և ֆեմինիստ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Սորբոն և Բրանդեյսի համալսարան |
| Աշխատավայր | Մուհամեդ V-ի անվան համալսարան |
| Պարգևներ | |
Ֆաթիմա Մերնիսի (արաբ․՝ فاطمة مرنيسي, ֆրանսերեն՝ Fátima Mernissi, 1940[1][2][3][…] կամ սեպտեմբերի 28, 1940, Ֆես, Մարոկկո - նոյեմբերի 30, 2015[4][5][6][…], Ռաբաթ, Մարոկկո), մարոկկացի կին գրող, սոցիոլոգ, հրապարակախոս, իսլամական ֆեմինիզմի ներկայացուցիչ։ Ստեղծագործել է արաբերեն, անգլերեն և ֆրանսերեն։ Մերնիսիի աշխատանքները թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով։ Նրան շնորհել են Աստուրիայի արքայադստեր (2003) և Էրազմի մրցանակները (2004):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆաթիմա Մերնիսին ծնվել է Մարոկկոյի Ֆես քաղաքում։ Մեծացել է մորական տատիկի կանանոցում։ Մանուկ հասակում նրան շրջապատել են միայն կանայք և աղախինները։ Նախնական կրթությունն ստացել է ազգայնականների հիմնադրած դպրոցում։ Այնուհետև սովորել է աղջիկների համար ստեղծված դպրոցում, որն ստեղծվել է ֆրանսիական պրոտեկտորատի գումարով։ Դրանից հետո սովորել է Սորբոնում և Բրանդեյսի համալսարաններում, որտեղ ստացել է դոկտորի աստիճան։
Համալսարանն ավարտելուց հետո վերադարձել է Մարոկկո։ Դասավանդել է Մուհամմադ 5-րդի համալսարանում։ Միջազգային ճանաչում է ստացել որպես իսլամական ֆեմինիզմի ներկայացուցիչ։ Մահացել է 2015 թվականի նոյեմբերի 30-ին Ռաբաթում։
Ուսումնասիրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես իսլամական ֆեմինիզմի ներկայացուցիչ՝ Մերնիսիին ամենից շատ հետաքրքրել է այն դերը, որն իսլամը տալիս է կանանց։ Դրա համար նա վերլուծել է իսլամական փիլիսոփայության զարգացումը, այդ թվում՝ նաև արդի փուլում։ Մերնիսին կասկածի է ենթարկել Մուհամմադ մարգարեին վերագրվող մի շարք ավանդազրույցներ, ինչպես նաև դրանցից բխող պնդումները կանանց ենթարկվող դիրքի մասին[8]։ Մերնիսիի կարծիքով՝ Ղուրանը չի պարունակում կնոջը ենթարկվողների վիճակի մասին պնդումներ։ Մերնիսիի բազմաթիվ աշխատանքներ նվիրված են հարեմների կյանքին, գենդերային հարաբերություններին, ինչպես նաև անձնական և հասարակական կյանքին[9]։
Մերնիսին նաև մի շարք սոցիոլոգիական հետազոտություններ է անցկացրել Մարոկկոյում։ Նրա՝ 1970-1980-ական թվականներին անցկացված հետազոտությունները նվիրված են կանանց ընկալմանն ու աշխատանքին։ Իրականացրել է մի շարք աշխատանքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Աշխատանքի միջազգային կազմակերպության, ինչպես նաև Մարոկկոյի կառավարության համար[10]։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1975: Beyond the Veil: Male-Female Dynamics in a Muslim Society. revised ed. 1985, 1987, reprinted London: Saqi Books. 0-86356-412-7
- 1982: La femme dans l'inconscient musulman
- 1983: Le Maroc raconté par ses femmes.
- 1984: L’amour dans les pays musulmans
- 1985: Femmes du Gharb
- 1987: Le harem politique – Le Prophète et les femmes (trans. 1992: The Veil and the Male Elite: A Feminist Interpretation of Islam. New York: Basic Books. 978-0201-63221-7)
- 1988: Shahrazad n’est pas marocaine
- 1990: Sultanes oubliées – Femmes chefs d’Etat en Islam (trans. 1993: Forgotten Queens of Islam)
- 1992: La Peur-Modernité
- 1993: Women’s Rebellion and Islamic Memory
- 1994: The Harem Within (retitled. 1995: Dreams of Trespass – Tales of a Harem Girlhood New York: Perseus Books. 0-201-48937-6)
- 1997: Les Aït-Débrouille
- 1998: Etes-vous vacciné contre le Harem?
- 2001: Scheherazade Goes West. New York: Washington Square Press. 0-7434-1243-5
- 2002: Islam and Democracy: Fear of the Modern World. New York: Basic Books. 0-7382-0745-4
- 2009: Les Femmes Du Maroc. Brooklyn: PowerHouse Books. 1-57687-491-5
Խմբագրված Մերնիսիի կողմից
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1989: Doing Daily Battle: Interviews with Moroccan Women translated by Mary Jo Lakeland. New Brunswick: Rutgers University Press.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Digitale Bibliotheek voor de Nederlandse Letteren (նիդերլ.) — 1999.
- 1 2 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
- 1 2 Enciclopedia delle donne (իտալ.)
- 1 2 Agencia EFE — 1939.
- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- ↑ https://erasmusprijs.org/prijswinnaars/fatema-mernissi/
- ↑ «Mernissi, Fatima». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.
- ↑ «WISE». Fatema Mernissi. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Notable Feminist Fatema Mernissi». Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անձնական կայք(անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆաթիմա Մերնիսի» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- 1940 ծնունդներ
- Սեպտեմբերի 28 ծնունդներ
- Նոյեմբերի 30 մահեր
- 2015 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի կին գրողներ
- 21-րդ դարի կին գրողներ
- Գենդերային հետազոտություններ
- Իսլամական ֆեմինիզմի հետևորդներ
- Կանանց իրավունքների իրավապաշտպաններ
- Կին սոցիոլոգներ
- Մարոկկացի սոցիոլոգներ
- Մարոկկացի կին գրողներ
- Մարոկկացի հասարակական գործիչներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Ֆեմինիստ գրողներ
- Ֆեմինիստներ
- Ֆրանսալեզու գրողներ