Ֆաթիմա Բուբեկդի
| Ֆաթիմա Բուբեկդի | |
|---|---|
| Ծննդյան թիվ՝ | մայիսի 7, 1970 (55 տարեկան) |
| Ծննդավայր՝ | Կասաբլանկա, Մարոկկո |
| Քաղաքացիություն՝ | |
| Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, ռեժիսոր, սցենարիստ, հեռուստառեժիսոր, թատերական ռեժիսոր և assistant director |
Ֆաթիմա Բուբեկդի (մայիսի 7, 1970, Կասաբլանկա, Մարոկկո), մարոկկացի կինոռեժիսոր, սցենարիստ, դրամատուրգ։ Ավարտել է Թատերական արվեստի և մշակութային անիմացիայի բարձրագույն ինստիտուտը, որտեղ ուսանել է կինոռեժիսուրա։ Նրա ստեղծագործությունները ոգեշնչված են Մարոկկոյի բանահյուսությունից:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կասաբլանկայում և Ռաբաթում Թատերական արվեստի և մշակութային անիմացիայի բարձրագույն ինստիտուտում կարճատև թատերական վերապատրաստումից հետո Բուբեկդին բացահայտել է ռեժիսուրայի հանդեպ իր հակումը: 1995 թվականին, որպես ռեժիսորի օգնական, աշխատել է Ֆարիդա Բուրկիայի հետ։ Մեկ տարի անց սցենարներ է գրել կինոգործիչներ Մուհամեդ Իսմայիլի, Հասան Բենջելունի և Աբդելմաջիդ Ռչիչի հետ[1][2]։ 1999 թվականին նկարահանել է «Հույսի դուռը» իր առաջին հեռուստատեսային ֆիլմը[3]։ 2006 թվականին Ամազիղի ազգային կինոփառատոնի երկրորդ մրցանակաբաշխության ժամանակ Համմու Օունամիրի (Գլխավոր մրցանակ, լավագույն ռեժիսուրա) և Իմուրանի (լավագույն սցենար) համար արժանացել է երեք մրցանակի[4]։ 2021 թվականին Բուբեկդին թողարկել է իր առաջին գեղարվեստական ֆիլմը՝ «Անատտո»։
Արաբերեն և բերբերերեն խոսող կինոռեժիսորը, մեծ հակում ունի Ամազիգյան մշակույթի, որի հիմնական լեզուն բերբերն է[5], բանահյուսության և Մարոկկոյի պատմության հանդեպ, որոնք երկուսն էլ կրկնվող թեմաներ են նրա ֆիլմերում[6]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kabran Hmad (2005)[7][8]
- Hammou Ounamir (2006)
- Imouran (2006)
- The Door of Hope (2006)
- Annatto (2021)[3][9]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Portrait. Lumière sur Fatima Boubekdi». Telquel.ma (ֆրանսերեն). Վերցված է 2021-11-18-ին.
- ↑ «Fatima Boubekdi : L'écriture du scénario demeure un problème commun aux courts et longs métrages». Libération (ֆրանսերեն). Վերցված է 2021-11-18-ին.
- ↑ 3,0 3,1 MATIN, LE. «Le Matin - Fatima Boubekdi réalise son premier long métrage "Annatto"». Le Matin (ֆրանսերեն). Վերցված է 2021-11-18-ին.
- ↑ MATIN, LE. «Le Matin - La réalisatrice Fatima Boubekdi rafle les Prix». Le Matin (ֆրանսերեն). Վերցված է 2021-11-18-ին.
- ↑ Merolla, Daniela (2006). De l'art de la narration tamazight (berbère): 200 ans d'études : état des lieux et perspectives (ֆրանսերեն). Peeters Publishers. ISBN 978-90-429-1767-5.
- ↑ «La réalisatrice Fatima Boubekdi plaide pour un cinéma orienté vers l'histoire du Royaume». MAP Express (ֆրանսերեն). Վերցված է 2021-11-18-ին.
- ↑ Merolla, Daniela; Zerad, Kamal Nait; Ameziane, Amar (2019-11-04). Les cinémas berbères: De la méconnaissance aux festivals nationaux (ֆրանսերեն). KARTHALA Editions. ISBN 978-2-8111-2311-6.
- ↑ كتابة النسائية بالمغرب: دراسات وببليوغرافيا (ֆրանսերեն). Université Mohammed V, Faculté des Lettres et des Sciences Humaines. 2001. ISBN 978-9981-911-07-9.
- ↑ «Fatima Ali Boubekdi revient avec sa première fiction "Annatto"». Aujourd'hui le Maroc (ֆրանսերեն). Վերցված է 2021-11-18-ին.